
Հիմնադիրն ու տնօրենը նույն անձն է
Սոֆյա․
Նորաբաց ՍՊԸ-ն ունի հիմնադիր և տնօրեն, ով նույն անձն է: Գործունեության ոլորտը՝ արտադրություն, ձեռքի աշխատանք, փայտագործություն: Հարկի տեսակը՝ շրջանառության հարկ:
Ասացեք խնդրեմ․
1. Եթե տնօրենը և հիմնադիրը նույն անձն է, պե՞տք է գրանցել որպես աշխատող և վճարել եկամտային հարկ
2. Կարո՞ղ ենք տնօրենին և մեկ աշխատակցի գրանցել կես դրույքով (յուրաքանչյուրին)
3. Եթե նախատեսված է աշխատել փոխանցումներով, պարտադի՞ր է ունենալ ՀԴՄ սարք և դրամարկղային գիրք
4. Եթե ֆիզիկական անձի հետ ենք աշխատում, կարո՞ղ ենք հաշիվ գրել ֆիզիկական անձին, իսկ նա փոխանցումներն անի կազմակերպության հաշվեհամարին:
5. Ի՞նչ հարկեր ենք վճարելու
Շնորհակալություն։

ԱԱՀ հաշվանցում
Անի․
Բարի օր: Հարգելի հաշվապահներ, հաշիվ ենք ստացել հոկտեմբեր ամսվա վերջ, բայց քանի որ աշխատում ենք 5-օրյա գրաֆիկով, հաստատել ենք նոյեմբերի 1-ով: Հարցս հետևյալն է. ԱԱՀ հաշվետվության մեջ պակասացնում ենք հոկտեմբերի՞ց, թե՞ նոյեմբերից։ Եվ ինչպե՞ս է դա արվում։ Շնորհակալ եմ։

Դրամարկղի գրքի լրացման վերաբերյալ
Արփի․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։
Նախկին հաշվապահը դրամարկղի գիրքը լրացնելիս հաշվի չի առել, որ փոխվել է տարին, և շարունակել է օրդերների հերթական համարները։ Կասե՞ք՝ ինչ կարող եմ անել այս դեպքում, և ի՞նչ տուգանքներ կարող են առաջանալ։
Շնորհակալություն։

Արձակուրդի դիմումի մերժում
Համասփյուռ․
Քանի՞ անգամ կարող է գործատուն մերժի հասանելիք արձակուդի դիմումը։

#գործկա Թի Էմ Էլ Քոնսալթինգ ընկերությունում

- Ուսումնասիրել տարբեր բնագավառներում գործունեություն իրականացնող հաճախորդների գործունեության առանձնահատկությունները, բացահայտել ընկերություններում առկա բիզնես գործընթացների առանձնահատկությունները
- ի հայտ բերել հաճախորդ-ընկերություններում բիզնես գործընթացների ծրագրերի լուծումների առանձնահատկությունները, դրանցում առկա խնդիրները, առաջացման պատճառներն, մշակել դրանց հաղթահարման և գործարար պրոցեսների բարելավման հնարավոր ուղիներ
- կազմել բիզնես գործընթացների ծրագրային ապահովման տեխնիկական առաջադրանքներ
- առաջադրել և ապա տեստավորել բիզնես գործընթացների ավտոմատացմանան տեխնիկական առաջադրանքի ծրագրային լուծումները
- Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
- Ռուսերեն լեզվի լավ իմացություն
- 1C և 1C ERP համակարգերի իմացություն
- Հաճախորդների հետ աշխատելու և հաղորդակցվելու ունակություններ

Օվերդրաֆտի միջնորդավճար
Սամվել․
Հարգելի գործընկերներ, բանկը օվերդրաֆտի միջնորդավճար է պակասեցրել կազմակերպության հաշվից, առանց հաշիվ ներկայացնելու։ Արդյո՞ք այս գումարը արտացոլում ենք ԱԱՀ հաշվարկի մեջ՝ ստացված ծառայություններ տողում։ Շնորհակալություն նախապես։

Ապրանքի հայտարարագրում
Բարև Ձեզ: Ես aliexpress կայքից պատվիրել եմ փոքրիկ ստերիլիզատոր անձնական օգտագործման համար։ Այժմ արևմտյան մաքսատանը՝ Կարգոյում, պահանջում են, որ հայտարարագրեմ ապրանքս, բրոքեր վարձեմ և այլն։ Հարցս՝ եթե այդ ապրանքը պատվիրել եմ անձնական օգտագործման համար, 1 հատ է և չկա ոչ մի խոսք առևտրային քանակի մասին, արդյո՞ք ես պարտավոր եմ ներկայացնել հայտարարագիր տվյալ ապրանքի համար և ծախսել ապրանքի գնին հավասար գումար բրոքեր վարձելու և մաքսազերծելու համար:

Չվճարվող արձակուրդ
Ռուզաննա.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել` աշխատակիցը ցանկանում է վերցնել արձակուր իր հաշվին` 60 օր` արդյո՞ք դիմումում պարտադիր պետք է նշվի պատճառը` որ ընտանեկան դրությունից ելնելով և այլն։ Կանխավ շնորհակալ եմ։

Հաստիքի կրճատում
Լուսինե.
Հաստիքի կրճատման դեպքում, եթե գործատուն գրավոր չի ծանուցել աշխատակցին, արդյո՞ք կարող է ազատել աշխատնքից:

Վերջնահաշվարկ
Անուշ.
Եթե կազմակերպությունը հանդիսանում է միկրոձեռնարկատեր: Գրանցված աշխատողի համար եկամտային հարկի վերջնական պարտավորությունը կազմում է 5 000 դրամ: Աշխատողի համար հաշվարկվել է վերջնահաշվարկը, որը կազմել է 4500 դրամ: Արդյունքը հարկերը նվազեցնելուց հետո ստացվում է բացասական արժեք: Տվյալ դեպքում ինչպե՞ս է և ո՞ր հոդվածով է իրականացվում կարգավորումը:

Տնտեսական գործունեության դասակարգիչ
Հասմիկ.
Ա/Ձ գրանցելիս ինչպե՞ս ճիշտ որոշել տնտեսական գործունեության դասակարգիչը, եթե ես զբաղվելու են կտորից փոքրիկ դեկորների, խաղալիքների արտադրությամբ և վաճառքով։ Արդյո՞ք ճիշտ է ընտրել 32.99.9 - Այլ արտադրատեսակների արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում։

Վերջնահաշվարկ
Արամ.
Բարև Ձեզ: Ես գրանցված աշխատող եմ արդեն 3 տարի: Գրանցված աշխատավարձս կազմում է 70-80 000, տատանվում է, գործարքային է աշխատավարձս։ Աշխատանքից դուրս եմ գալիս, ուզում եմ իմանալ`արձակուրդային հասնու՞մ է ինձ ու ինչքա՞ն: Նշեմ, որ 6 օրյա է գրաֆիկը, բայց ես անգամ կիրակիները տանը չեմ մնացել, ընդհանուր 3 տարվա մեջ տանն եմ մնացել մոտ 2 ամիս:

Ներմուծում Չինաստանից
Ռաֆայել.
Բարև ձեզ: Ես կահույք, մահճակալ եմ գնել Չինաստանից անձնական օգտագործման համար, որի գինը 750$ է: Խնդրում եմ կասե՞ք` որքա՞ն է կազմելու մաքսազերծումը, բեռնափոխադրման համար վճարել եմ 380$:

Անհատույց վարձակալություն
Անի.
Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն ունի շենք, որը ցանկանում է տալ անհատույց վարձակալության (ՍՊԸ-ի հիմնադիրի կնոջը)։ Կինն էլ իր հերթին տալու է վարձակալության (գումարով) այլ ընկերության։ Այս գործարքը ի՞նչ նրբություններ ունի (գիտեմ, որ պետք է գրանցվի կադաստրում, նաև նոտարով կարելի է հաստատել): Կառաջանա նաև եկամտային հարկ 10% վարձակալի համար։ Եթե կան այլ նրբություններ, խնդրում եմ հուշել:

Ինչպե՞ս ձևակերպել պատրաստի արտադրանքը
Անահիտ.
Սիրելի հաշվապահներ, հարցս վերաբերվում է արտադրությանը ՀԾ-ով ձևակերպելուն: Երբ ծախսերը հավաքագրում ենք 8-րդ դասում (նյութեր, աշխատավարձ, հոսանք, և այլ ծախսեր), հաջորդ քայլը՝ ինչպե՞ս ձևակերպել պատրաստի արտադրանքի քանակական մուտքը 215 հաշվին:

ՖԻՖՈ մեթոդ
Կարինե․
Օգնեք որոշել եռամսյակի ընթացքում ծախսված նյութի ինքնարժեքը պաշարների ինքնարժեքի հաշվարկման ՖԻՖՈ մեթոդով, եթե Ա նյութի սկզբնական մնացորդը 50 կգ է, 1 կգի արժեքը 110 դրամ, եռամսյակի ընթացքում ստացվել է340 կգ, 1 կգ-ի արժեքը 125 դրամ: Ծախսվել է 360 կգ:

Հարկերի վճարման վերջնաժամկետ
Սյուզի․
Բարև Ձեզ։ Կասե՞ք խնդրեմ՝ եթե հարկերը մուծենք 21-ին, տույժ տուգանք կլինի՞, 20-ը ոչ աշխատանքային է։

Ինչպե՞ս կազմակերպել ՀԿ գործունեությունը
Անահիտ․
Խնդրում եմ ինձ ուղղություն ցույց տվեք՝ ինչպե՞ս կազմակերպեմ իմ ՀԿ-ի գործունեությունը։ Ունեմ վարձակալած տարածք, օգտագործում եմ որպես երեխաների խնամքի կենտրոն։ Ինչպե՞ս եմ վարելու իմ հաշվարկները։

Որոշել վաճառքի ֆինանսական արդյունքը
Կարինե․
Օգնեք ձևակերպել նյութերի վաճառքի գործառնությունները և որոշել վաճառքի ֆինանսական արդյունքը:
Կազմակերպությունը վաճառել է պահեստում մնացած չօգտագործվող նյութերը՝ 120 000 դրամով, ներառյալ ԱԱՀ: Վճարը մուտքագրվել է հաշվարկային հաշվին առաքելուց 10 օր անց: Վաճառված նյութերի ինքնարժեքը կազմել է 80 000դրամ: Հաշվետու անձը վճարել է նյութերի տեղափոխման ծախսերը՝ 7 000դր:

Ինքնարժեքի խնդիր
Կարինե․
Օգնեք որոշել ձեռք բերված նյութերի ինքնարժեքը և մատակարարին ներկայացված բողոքարկման գումարը, կազմել հաշվապահական ձևակերպումներ:
Կազմակերպությունը մատակարարից ստացել է 200 տուփ ներկ, յուրաքանչյուրը 5 կգ քաշով, 1 կգ-ի գինը՝ 1 200դր, ներառյալ՝ԱԱՀ: Նյութի փոխադրումն իրականացրել է կազմակերպությունը, որի համար հաշվետու անձը վճարել է 60 000, ներառյալ ԱԱՀ: Ներկի բեռնաթափման համար հաշվարկել ենք աշխատավարձ 24 000 դրամի չափով: Ներկի ընդունման ժամանակ հայտնաբերվել է պակասորդ 2 տուփի չափով:Պակասորդի գումարով ներկայացվել է բողոքարկում, պակասորդի արժեքը գնահատվել է ձեռքբերման գնով, ներառյալ ԱԱՀ:
Օգնեք որոշել պաշարների ձեռք բերման ինքնարժեքը, եթե գնման գինը՝ 250 000 դրամ է, ԱԱՀ՝ 20%, բեռման բեռնաթփման ծախսերը՝ 20 000, կոմիսիոն վճարումները՝ 22 000, վարչական շենքերի մաշվածությունը՝ 45 000 դր:
Վերջին մեկնաբանություններ