Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հիմնադիրն ու տնօրենը նույն անձն է

Սոֆյա․ Նորաբաց ՍՊԸ-ն ունի հիմնադիր և տնօրեն, ով նույն անձն է: Գործունեության ոլորտը՝ արտադրություն, ձեռքի աշխատանք, փայտագործություն: Հարկի տեսակը՝ շրջանառության հարկ: Ասացեք խնդրեմ․ 1. Եթե տնօրենը և հիմնադիրը նույն անձն է, պե՞տք է գրանցել որպես աշխատող և վճարել եկամտային հարկ 2. Կարո՞ղ ենք տնօրենին և մեկ աշխատակցի գրանցել կես դրույքով (յուրաքանչյուրին) 3. Եթե նախատեսված է աշխատել փոխանցումներով, պարտադի՞ր է ունենալ ՀԴՄ սարք և դրամարկղային գիրք 4. Եթե ֆիզիկական անձի հետ ենք աշխատում, կարո՞ղ ենք հաշիվ գրել ֆիզիկական անձին, իսկ նա փոխանցումներն անի կազմակերպության հաշվեհամարին: 5. Ի՞նչ հարկեր ենք վճարելու Շնորհակալություն։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվանցում

Անի․ Բարի օր: Հարգելի հաշվապահներ, հաշիվ ենք ստացել հոկտեմբեր ամսվա վերջ, բայց քանի որ աշխատում ենք 5-օրյա գրաֆիկով, հաստատել ենք նոյեմբերի 1-ով: Հարցս հետևյալն է. ԱԱՀ հաշվետվության մեջ պակասացնում ենք հոկտեմբերի՞ց, թե՞ նոյեմբերից։ Եվ ինչպե՞ս է դա արվում։ Շնորհակալ եմ։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղի գրքի լրացման վերաբերյալ

Արփի․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Նախկին հաշվապահը դրամարկղի գիրքը լրացնելիս հաշվի չի առել, որ փոխվել է տարին, և շարունակել է օրդերների հերթական համարները։ Կասե՞ք՝ ինչ կարող եմ անել այս դեպքում, և ի՞նչ տուգանքներ կարող են առաջանալ։ Շնորհակալություն։
Գտնել աշխատանք

#գործկա Թի Էմ Էլ Քոնսալթինգ ընկերությունում

Ընկերություն՝ Թի Էմ Էլ Քոնսալթինգ ՍՊԸ Հասցե՝ Տերյան 1/1-7 Հեռախոս՝ 011222552 Էլ․ փոստ՝ info շնիկ tmlconsultant.com Թափուր աշխատատեղ՝ 1C ծրագրի գծով տնտեսագետ-խորհրդատու Աշխատանքի նկարագրություն՝
  • Ուսումնասիրել տարբեր բնագավառներում գործունեություն իրականացնող հաճախորդների գործունեության առանձնահատկությունները, բացահայտել ընկերություններում առկա բիզնես գործընթացների առանձնահատկությունները
  • ի հայտ բերել հաճախորդ-ընկերություններում բիզնես գործընթացների ծրագրերի լուծումների առանձնահատկությունները, դրանցում առկա խնդիրները, առաջացման պատճառներն, մշակել դրանց հաղթահարման և գործարար պրոցեսների բարելավման հնարավոր ուղիներ
  • կազմել բիզնես գործընթացների ծրագրային ապահովման տեխնիկական առաջադրանքներ
  • առաջադրել և ապա տեստավորել բիզնես գործընթացների ավտոմատացմանան տեխնիկական առաջադրանքի ծրագրային լուծումները
Անհրաժեշտ գիտելիքներ և որակավորումներ՝
  • Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
  • Ռուսերեն լեզվի լավ իմացություն
  • 1C և 1C ERP համակարգերի իմացություն
  • Հաճախորդների հետ աշխատելու և հաղորդակցվելու ունակություններ
Պահանջներ՝ -Բարձրագույն կրթություն -Ռուսերեն լեզվի լավ իմացություն -1C և 1C ERP համակարգերի իմացություն -Հաճախորդների հետ աշխատելու և հաղորդակցվելու ունակություններ Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել CV-ն info շնիկ tmlconsultant.com էլեկտորնային հասցեին: Հասցե՝ Տերյան 1/1-7, Երևան, ՀՀ, հեռ. 011222552
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Օվերդրաֆտի միջնորդավճար

Սամվել․ Հարգելի գործընկերներ, բանկը օվերդրաֆտի միջնորդավճար է պակասեցրել կազմակերպության հաշվից, առանց հաշիվ ներկայացնելու։ Արդյո՞ք այս գումարը արտացոլում ենք ԱԱՀ հաշվարկի մեջ՝ ստացված ծառայություններ տողում։ Շնորհակալություն նախապես։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ապրանքի հայտարարագրում

Բարև Ձեզ: Ես aliexpress կայքից պատվիրել եմ փոքրիկ ստերիլիզատոր անձնական օգտագործման համար։ Այժմ արևմտյան մաքսատանը՝ Կարգոյում, պահանջում են, որ հայտարարագրեմ ապրանքս, բրոքեր վարձեմ և այլն։ Հարցս՝ եթե այդ ապրանքը պատվիրել եմ անձնական օգտագործման համար, 1 հատ է և չկա ոչ մի խոսք առևտրային քանակի մասին, արդյո՞ք ես պարտավոր եմ ներկայացնել հայտարարագիր տվյալ ապրանքի համար և ծախսել ապրանքի գնին հավասար գումար բրոքեր վարձելու և մաքսազերծելու համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Չվճարվող արձակուրդ

Ռուզաննա. Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել` աշխատակիցը ցանկանում է վերցնել արձակուր իր հաշվին` 60 օր` արդյո՞ք դիմումում պարտադիր պետք է նշվի պատճառը` որ ընտանեկան դրությունից ելնելով և այլն։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Անուշ. Եթե կազմակերպությունը հանդիսանում է միկրոձեռնարկատեր: Գրանցված աշխատողի համար եկամտային հարկի վերջնական պարտավորությունը կազմում է 5 000 դրամ: Աշխատողի համար հաշվարկվել է վերջնահաշվարկը, որը կազմել է 4500 դրամ: Արդյունքը հարկերը նվազեցնելուց հետո ստացվում է բացասական արժեք: Տվյալ դեպքում ինչպե՞ս է և ո՞ր հոդվածով է իրականացվում կարգավորումը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Տնտեսական գործունեության դասակարգիչ

Հասմիկ. Ա/Ձ գրանցելիս ինչպե՞ս ճիշտ որոշել տնտեսական գործունեության դասակարգիչը, եթե ես զբաղվելու են կտորից փոքրիկ դեկորների, խաղալիքների արտադրությամբ և վաճառքով։ Արդյո՞ք ճիշտ է ընտրել 32.99.9 - Այլ արտադրատեսակների արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Արամ. Բարև Ձեզ: Ես գրանցված աշխատող եմ արդեն 3 տարի: Գրանցված աշխատավարձս կազմում է 70-80 000, տատանվում է, գործարքային է աշխատավարձս։ Աշխատանքից դուրս եմ գալիս, ուզում եմ իմանալ`արձակուրդային հասնու՞մ է ինձ ու ինչքա՞ն: Նշեմ, որ 6 օրյա է գրաֆիկը, բայց ես անգամ կիրակիները տանը չեմ մնացել, ընդհանուր 3 տարվա մեջ տանն եմ մնացել մոտ 2 ամիս:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ներմուծում Չինաստանից

Ռաֆայել. Բարև ձեզ: Ես կահույք, մահճակալ եմ գնել Չինաստանից անձնական օգտագործման համար, որի գինը 750$ է: Խնդրում եմ կասե՞ք` որքա՞ն է կազմելու մաքսազերծումը, բեռնափոխադրման համար վճարել եմ 380$:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անհատույց վարձակալություն

Անի. Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն ունի շենք, որը ցանկանում է տալ անհատույց վարձակալության (ՍՊԸ-ի հիմնադիրի կնոջը)։ Կինն էլ իր հերթին տալու է վարձակալության (գումարով) այլ ընկերության։ Այս գործարքը ի՞նչ նրբություններ ունի (գիտեմ, որ պետք է գրանցվի կադաստրում, նաև նոտարով կարելի է հաստատել): Կառաջանա նաև եկամտային հարկ 10% վարձակալի համար։ Եթե կան այլ նրբություններ, խնդրում եմ հուշել:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ձևակերպել պատրաստի արտադրանքը

Անահիտ. Սիրելի հաշվապահներ, հարցս վերաբերվում է արտադրությանը ՀԾ-ով ձևակերպելուն: Երբ ծախսերը հավաքագրում ենք 8-րդ դասում (նյութեր, աշխատավարձ, հոսանք, և այլ ծախսեր), հաջորդ քայլը՝ ինչպե՞ս ձևակերպել պատրաստի արտադրանքի քանակական մուտքը 215 հաշվին:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

ՖԻՖՈ մեթոդ

Կարինե․ Օգնեք որոշել եռամսյակի ընթացքում ծախսված նյութի ինքնարժեքը պաշարների ինքնարժեքի հաշվարկման ՖԻՖՈ մեթոդով, եթե Ա նյութի սկզբնական մնացորդը 50 կգ է, 1 կգի արժեքը 110 դրամ, եռամսյակի ընթացքում ստացվել է340 կգ, 1 կգ-ի արժեքը 125 դրամ: Ծախսվել է 360 կգ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կազմակերպել ՀԿ գործունեությունը

Անահիտ․ Խնդրում եմ ինձ ուղղություն ցույց տվեք՝ ինչպե՞ս կազմակերպեմ իմ ՀԿ-ի գործունեությունը։ Ունեմ վարձակալած տարածք, օգտագործում եմ որպես երեխաների խնամքի կենտրոն։ Ինչպե՞ս եմ վարելու իմ հաշվարկները։
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Որոշել վաճառքի ֆինանսական արդյունքը

Կարինե․ Օգնեք ձևակերպել նյութերի վաճառքի գործառնությունները և որոշել վաճառքի ֆինանսական արդյունքը: Կազմակերպությունը վաճառել է պահեստում մնացած չօգտագործվող նյութերը՝ 120 000 դրամով, ներառյալ ԱԱՀ: Վճարը մուտքագրվել է հաշվարկային հաշվին առաքելուց 10 օր անց: Վաճառված նյութերի ինքնարժեքը կազմել է 80 000դրամ: Հաշվետու անձը վճարել է նյութերի տեղափոխման ծախսերը՝ 7 000դր:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինքնարժեքի խնդիր

Կարինե․ Օգնեք որոշել ձեռք բերված նյութերի ինքնարժեքը և մատակարարին ներկայացված բողոքարկման գումարը, կազմել հաշվապահական ձևակերպումներ: Կազմակերպությունը մատակարարից ստացել է 200 տուփ ներկ, յուրաքանչյուրը 5 կգ քաշով, 1 կգ-ի գինը՝ 1 200դր, ներառյալ՝ԱԱՀ: Նյութի փոխադրումն իրականացրել է կազմակերպությունը, որի համար հաշվետու անձը վճարել է 60 000, ներառյալ ԱԱՀ: Ներկի բեռնաթափման համար հաշվարկել ենք աշխատավարձ 24 000 դրամի չափով: Ներկի ընդունման ժամանակ հայտնաբերվել է պակասորդ 2 տուփի չափով:Պակասորդի գումարով ներկայացվել է բողոքարկում, պակասորդի արժեքը գնահատվել է ձեռքբերման գնով, ներառյալ ԱԱՀ: Օգնեք որոշել պաշարների ձեռք բերման ինքնարժեքը, եթե գնման գինը՝ 250 000 դրամ է, ԱԱՀ՝ 20%, բեռման բեռնաթփման ծախսերը՝ 20 000, կոմիսիոն վճարումները՝ 22 000, վարչական շենքերի մաշվածությունը՝ 45 000 դր: