Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Սեպտեմբերին փաստացի աշխատած ժամեր

Լիլիթ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Սեպտեմբեր ամիսը ունեցել է 21 աշխատանքային օր, ըստ իս հնգօրյայի դեպքում աշխատանքային ժամերը 168 են, եթե հանենք 1 ժամը, որպես ոչ աշխատանքային կամ տոն օրին նախորդող՝ կլինի 167 ժամ, իսկ 6օրյան՝ 162ժ., կայքերում հաշվիչը տալիս է 160 աշխ. ժամ 5 օրյայի համար, 155՝ վեցօրյայի։ Ո՞վ կարող է բացատրել՝ ո՞նց է կատարվել հաշվարկը։ Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ

Նարինե. Հարգելի հաշվապահներ, ԱՁ աշխատակիցը գտնվում է երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում: ԱՁ-ն դադարեցնում է գործունեությունը, վերջինիս ազատում աշխատանքից: Արդյո՞ք դա կարող է ազդել երեխային տրամադրվող ամսական նպաստին:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անտոկոս փոխառություն

Հայկ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կասե՞ք, եթե ՍՊԸ-ի դրամարկղում գումար կա, կարո՞ղ ենք արդյոք հիմնադրին անտոկոս փոխառություն տալ: Նշեմ նաև, որ կրեդիտորական պարտքերից ունենք միայն պարտք բանկին (վարկեր): Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք կիսաֆաբրիկատները դրոշմավորման ենթակա են

Բարև Ձեզ։ Ո՞վ կարող է նշել՝ կիսաֆաբրիկատները դրոշմավորման ենթակա են (օրինակ` խինկալի, կիևսկի, աջարական, սլայոնիի սառեցված խմոր)։ Խնդրում եմ նաև նշեք օրենքի հղումը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության թերթիկ

Աննա. Բարև ձեզ: Կասե՞ք՝ ինչպես հաշվարկեմ, որպեսզի հասկանամ թե ինչքա՞ն գումար եմ ստանալու հոկտեմբեր ամսվա համար, աշխատանքի եմ ընդունվել 09.08.2021թ. և 04.10.2021-19.10.2021թթ. ներկայացնելու եմ անաշխ. թերթիկ։ Նշեմ, որ սա առաջին գրանցված աշխատանքն է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Նարինե. Բարև ձեզ: 2017 թվականի հունիս ամսից ես գտնվում եմ ֆիզարձակուրդում մինչև օրս, այդ ընթացքում աշխատանքի չեմ վերադարձել, ֆիզից ֆիզ եմ գնացել ու 2017 թվականից ամենամյա արձակուրդիցել չեմ օգտվել: Hիմա հիմնարկի լուծարումից ինձ հասնու՞մ է արձակուրդ, և ինչպե՞ս է հաշվարկվում:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Քաղաքացիաիրավական պայմանագիր

Մարի. Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք: ՀԿ-ն ունի մեկ գրանցված աշխատող և 8 քաղիրավականով, որոնք ընդունվել են օգոստոսին: Իրենց վճարումը կատարվելու է նոյեմբերին, այսինքն՝ եկամտայինի հաշվետվությունը իրենց համար պետք է տամ մինչև դեկտեմբերի 20-ը: Բայց սեպտեմբերի հաշվետվությունը ներկայացնելիս այդ աշխատողների տվյալներն էլ է նշվում, կարո՞ղ եմ իրենց գումարների սյուները դատարկ թողնել, միայն նշել աշխատողինը, թե՞ ձև կա իրենց ջնջելու:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության թերթիկի հաշվարկ

Տաթև. Բարև ձեզ: Եթե ֆիզարձակուրդից հետո աշխատել եմ 4 ամիս և ներկայացրել եմ 4 օրվա անաշխատունակության թերթիկ, այդ դեպքում ինչպե՞ս են հաշվում այդ 4 օրվա գումարը:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եկամտային հարկի փոխհատուցում

Գևորգ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ես աշխատում եմ միանգամից 2-ից ավելի պետական հաստատությունում և յուրաքանչյուր վայրից պետական բյուջե եմ վճարում եկամտային հարկ։ Բացի հիփոթեքային վարկատեսակից, կա՞ն այլ միջոցներ այդ գումարները ետ ստանալու: Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փոխառություն հիմնադրից

Սարգիս. Բարև Ձեզ: Կարո՞ղ է արդյոք ընկերության հիմնադիրը փոխառություն տալ նույն ընկերությանը, և ո՞նց կարելիա դա անել: Եվ կարո՞ղ է դա ԱՄՆ դոլարով լինի, ու կա՞ արդյոք գումարի սահամանաչափ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ

Նարինե. Բարև ձեզ: Կուզենայի ճշտել՝ իմ մաքուր աշխատավարձը գրվածով 95 000 է, ես պետք է գնամ ֆիզ, սակայն կադրերի բաժնում հաշվում են, որ ֆիզ պետք է ստանամ 345 000 դրամի կարգի, իսկ իմ հաշվարկով պետք է լինի 437 500 դրամ: Կասեք խնդրեմ՝ ո՞րն է ճիշտ, և պլանային կեսարյան եմ, արդյո՞ք իրեք իրավունք ունեն չհաշվելու 155 օրով: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ

Բարև Ձեզ։ Ես այս պահին հետծննդաբերական արձակուրդի մեջ եմ, որի ժամկետը լրանալու է նոյեմբերի կեսերին։ Դրանից հետո պատրաստվում եմ երեխայի խնամքի ևս երեք տարվա արձակուրդ վերցնել իմ աշխատանքի վայրից։ Դրան զուգահեռ վերջրես՝ այս հոկտեմբեր ամսին, ստացել եմ պետության կողմից ֆինանսավորվող պայմանագրային աշխատանքի հրավեր՝ երեք տարի ժամկետով։ Այս աշխատանքի հրավերն ընդունելու և պայմանագիր ստորագրելու դեպքում ես դեռ իմ հիմնական աշխատանքի վայրում համարվու՞մ եմ արդյոք երեխայի խնամքի արձակուրդի մեջ գտնվող աշխատակից (գործատուն պարտավորված լինելու է պահել իմ ախատատեղը): Եվ երկրորդ հարցս՝ արդյո՞ք ես կստանամ ֆիզարձակուրդում գտնվող մայրերին տրամադրվող երեխայի խնամքի պետական նպաստը (26 500դրամ)։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ներմուծում ԵՏՄ-ից

Ռոման. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարց ԵՏՄ ներմուծումից: Транспортный (товаросопроводительный) документ- տվյալ փաստաթուղթը կարող է հանդիսանալ CMR-ը, թե՞ սա այլ փաստաթուղթ է: Եվս մեկ հարց. ԵՏՄ-ից ներմուծել ենք ապրանք՝ 6109100000 ԱՏԳԱԱ ծածկագրով: Տվյալ ԱՏԳԱԱ-ի բացվածքը հետևյալն է՝ "Ներքնաշապիկներ թևքերով, գործովի տաք շապիկներ, բամբակյա շապիկներ.... և այլն ": Հարցս հետևյալն է. կա՞ որևէ խնդիր, եթե ներմուծման հայտարարության մեջ գրվի տվյալ ԱՏԳԱԱ ծածկագրի բացվածքը, այլ ոչ կոնկրետ օրինակ՝ շապիկ կամ ձեռագործ շապիկ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Նարինե. Բարև ձեզ: Ես 2020 թ. հունիսից գտնվում եմ ֆիզարձակուրդում, մաքուր աշխատավարձս եղել է 113 000 դրամ, նաև ամենամյա արձակուրդ չեմ գնացել տվյալ տարում: Եթե հիմնարկը լուծարվում է, ինձ ինչքա՞ն վերջնահաշվարկ է հասնում, կամ եթե ես եմ դիմում գրում ու դուրս գալիս: