Բյուլետենի հաշվարկ

Անու. Բարև ձեզ: Կասեք խնդրեմ, եթե աշխատողը 2018թ-ից մինչև 2021թ. գտնվել է ֆիզարձակուրդում, ֆիզարձակուրդը լրացել է 2021թ. սեպտեմբերի 7-ին, և անմիջապես ներկայացրել է բյուլետեն՝ 6 օր տևողությամբ, տվյալ պահին ինչպե՞ս հաշվել բյուլետենը /նվազագույն աշխատավարձը 92 700 դր/:

Եթե պայմանագիրը հակասում է աշխատանքային օրենսգրքին

Կարինե. Բարեվ Ձեզ: Խնդրում եմ օգնել գտնել՝ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերը գործող օրենսդրությանը համապատասխանության փորձաքննություն իրականացնող իրավաբանական կազմակերպություն։ Եթե ունենք կասկածներ, որ այդ պայմանագիրը հակասում է աշխատանքային օրենսգրքին և այլ իրավական ակտերին։ Կանխավ շնորհակալություն։

Գրանցամատյանների լրացման վերաբերյալ

Սոնա. Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնեք՝ այս պահին կա անհրաժեշտություն առաքմամբ զբաղվող կազմակերպությունում կատարել մեքենաների և տարածքի ախտահանում, դրա հիման վրա լրացնել գրանցամատյանները, նաև աշխատողներին ջերմաչափել և կրկին գրանցամատյան լրացնե՞լ:

Ինքնահոս գրիչ Chinese Blue

Տեսակը՝ ինքնահոս Գրելու մասի հաստությունը՝ 0,7 մմ Իրանը՝ պլաստմասե Քարթրիջի թանաքի գույնը՝ կապույտ
  • Բացի թանաքով լիցքավորվելուց, գրիչը գրում է նաև միջուկ-քարթրիջով
  • Գրիչի հետ տրվում է 1 միջուկ-քարթրիջ
  • Գրիչն ունի փաթեթավորում՝ նվիրելու համար
[product id="71150"]

Տալ դրոշմանիշային վճարի հաշվապահական ձևակերպումը

Անի. Հարգելի՛ հաշվապահներ, աշխատակցի փոխարեն դրոշմանիշային վճարը վճարում է գործատու՞ն, եթե 68 000-ից ցածր է լինում աշխատավարձը: Ինչպիսի՞ ձևակերպում տալ դրոշմանիշային վճարին՝ աշխատավարձը հաշվելիս: Աշխատում եմ ՀԾ ծրագրով: Հարց 2: Ինչպե՞ս ձևակերպել անկանխիկ վճարումը, որն արվել է կազմակերպության քարտով: Շնորհակալ եմ:

Վերջնահաշվարկ

Հարգելի հաշվապահներ, կօգնե՞ք հաշվել աշխատողի վերջնահաշվարկը՝ ընդունվել է 03.09.2021 ազատվել է 07.10.2021։ Ստացել է 170 000 դրամ, աշխատում է միկրոյի դաշտում: Քանի՞ օր պետք է հաշվել արձակուրդայինի օրերը և հոկտեմբեր ամսվա աշխատած օրերի համար պե՞տք է վճարվի, թե՞ միայն արձակուրդային հաշվել որպես վերջնահաշվարկ:

Միկրոձեռնարկատիրության համակարգով աշխատելու գործունեության ցանկ

Գուրգեն․ Կարո՞ղ եք միկրոձեռնարկատիրության համակարգով աշխատելու գործունեության ցանկ տրամադրել ԱՁ-ի համար: ԱՁ Չհանդիսացող անձի համար կա, բայց ԱՁ-ի համար չեմ գտնում, կա միայն արգելված գործունեությունները։

Մայրության նպաստի հաշվարկ

Մերի. Ողջույն։ Կցանկանայի իմանալ՝ հոկտեմբերի 18-ից ֆիզարձակուրդ է տրվելու ինձ և պլանային կեսարիան հատում։ Աշխատանքային ստաժս 20 տարի է, այս տարի արձակուրդ դեռ չեմ հասցրել գնալ։ Աշխատավարձս 68 000 է: Կարո՞ղ եմ իմանալ՝ որքա՞ն պետք է ստանամ ֆիզարձակուրդ։ Շնորհակալություն:

Գնումների մասնագետի որակավորում ստանալու համար

Էմիլի. Բարև ձեզ: Մեկ հարց ունեմ. ինչպե՞ս կարող եմ դասընթացի մասնակցել և որտե՞ղ գնումների մասնագետի որակավորում ստանալու համար, տենդերներին մասնակցելու և աշխատանքի համար: Նախապես շնորհակալ եմ:

Վերջնահաշվարկ

Անահիտ. Բարև Ձեզ: Հարցս այսպիսին է. եթե աշխատակիցն աշխատել է 21 օր և ազատվել աշխատանքից, նրա վերջնահաշվարկի համար ինչպե՞ս միջին աշխատավարձը հիմք ընդունեմ, եթե նախորդ ամիսներին աշխատավարձ չի եղել: Ես կարծիքներ կարդացի, որ նույնիսկ եթե 1 օր աշխատած լինի, հասնում է վերջնահաշվարկ, այդ դեպքում ի՞նչ թիվ վերցնեմ որպես միջին աշխատավարձ: