Դրոշմանիշային վճար ֆիզ. անձի համար
Սարգիս․
Բարև ձեզ։ Եթե անձը համարվում է ֆիզ․ անձ, որն ԱՁ չի համարվում, 258 ձևը հանձնում է տարեկան 1 անգամ, աշխատողներ չունի, դրոշմանիշային վճար պե՞տք է վճարի։
Հյուրատնային բիզնես
Անահիտ․
Բարև ձեզ։ Հյուրատնային բիզնեսը, որ աշխատում է Airbnb և Booking - ով, ՀԴՄ ունենալու անհրաժեշտություն ունի՞: Բարտերով աշխատելու պարագայում ի՞նչ անել։
Անձը կզրկվի՞ նպաստից որպես ԱՁ գրանցվելու դեպքում
Անահիտ․
Գյուղաբնակ մայրը ստանում է երեխայի խնամքի նպաստ 31 000։ Եթե հիմա գրանցվի որպես ԱՁ, արդյոք կզրկվի նպաստից։
Բացակայություններ աշխատանքից
Վազգեն․
Մեկ տարվա մեջ աշխատակիցը քանի՞ ժամ կարող է օրինական բացակայել աշխատանքից:
Վիճակագրական հաշվետվության լրացում
Աննա․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն միջպետական բեռնափոխադրման միջնորդ է, չունի սեփական ավտոմեքենաներ, բեռնափոխադրումը կատարվում է այլ կազմակերպությունների միջոցով՝ կնքելով պայմանագիր։ Աշխատում է H49.41.4 դասակարգիչով։ Վիճվարչության նոր համակարգում հաշվետվությունը փորձում եմ ուղարկել՝ լրացնելով նախկին տարբերակի ձևով, սակայն հաշվետվությունը չի ուղարկում՝ նշելով, որ կիսատ է լրացված։ Ինչպե՞ս ճիշտ կարող եմ լրացնել։
Ապրանքի ներմուծում Չինաստանից
Արգիշտի․
Բարև ձեզ։ Ուզում եմ իմանալ՝ Չինաստանից ապրանք պատվիրելու դեպքում ի՞նչ քանակության և ի՞նչ արժողության դեպքում ենք պարտավորվում մաքսազերծել ապրանքը։
3 000 դրամ սոցիալական վճար
Քնարիկ․
Բարև ձեզ, եթե հունվարին հայտ ենք ներկայացրել մինչև երեք տարեկան երեխայի նպաստի արձակուրդի, հունվարի եկամտային հարկի հաշվետվության մեջ ցույց չե՞մ տալու 3 000 դրամը, տողը ակտիվ չէ, ինքն էլ ինքնաշխատ չի լրացվում, ինչը ՞ կարող է խնդիր լինել։
Զարդերի վաճառք ԱՄՆ-ում
Սյուզաննա․
Ողջույն։ Պատրաստվում եմ Հայաստանում համագործակցել ոսկերիչների հետ և զարդերը վաճառել ԱՄՆ-ում: Ինքս չեմ ունենալու արտադրամաս: Ես և՛ ԱՄՆ-ի, և՛ Հայաստանի քաղաքացի եմ: Տարվա մի մասը ապրում եմ ԱՄՆ-ում, մյուս մասը Երևանում։ Ուզում եմ հասկանալ՝ ԱՁ, թե՞ ՍՊԸ պետք է գրանցեմ: Կամ ընդհանրապես կարիք կա՞ ինչ որ բան գրանցելու: Շատ շնորհակալ կլինեմ օգնության համար:
Ի՞նչ դասակարգիչ ընտրել
Մարինե․
Բարև ձեզ։ Ա/Ձ-ն հանրային սննդի ոլորտում գործունեությունը իրականացնում է Արագածոտնի մարզում, 2022թ․ 240 ձև հաշվետվությունում դասակարգիչը եղել է I56101, հիմա չի թողնում՝ «Եկամուտները` ըստ գործունեության տեսակների» աղյուսակ, տող 1 – Ձեր կողմից նշված դասակարգիչը գոյություն չունի։ Ի՞նչ դասակարգիչ պետք է դնեմ։
Կանխավ շնորհակալություն։
Ա/Ձ-ն զբաղվելու է հացի արտադրությամբ
Հարգելի հաշվապահներ, ես Արցախի հաշվապահ եմ, մի քանի հարց ունեմ, շատ շնորհակալ կլինեմ, եթե օգնեք։ Ա/Ձ-ն զբաղվելու է հացի արտադրությամբ.
- Հացի արտադրամասը ի՞նչ հարկով է հարկվում (միկրո՞յի` եթե տարեկան չի գերազանցի 24 մլն և եթե գերազանցի՝ շրջանառության հա՞րկ)
- ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի (ամսական, եռամսյակային,տարեկան)
- և ի՞նչ հավելյալ գործողություններ պիտի արվի, օրինակ՝ պե՞տք է գրանցվի սննդի անվտանգության ծառայությունում)
ԲՏԱ նախարարության հաշվետվություն
Վահե․
Բարև Ձեզ։ Որևէ ծանուցում չեմ ստացել, սակայն այսպես ասած լսելով իմացա նման հաշվետվության մասին:
ԱՁ-ն շրջհարկի դաշտում է, գործունեության ոլորտն է 62.01.0 (Ծրագրային ապահովման մշակում): Աշխատում է բացառապես ՀՀ -ում։ Ծառայությունը մատուցվում է ՀՀ տարածքում: Հետևաբար ԲՏԱ հավաստագիր ստանալու կարիք չկա:
Հարց- 1. Արդո՞ք պարտադիր է տվյալ հաշվետվության ողղակումը իմ պարագայում
2. Եթե այո , ապա ի՞նչ է սպասվում, եթե հաշվետու ամսվա հաջրդող 5 աշխատանքային օրն արդեն անցել է
3. Արդո՞ք տվյալ հաշվետվությունն չուղարկելու հետևանքով կկրեմ պատասխանատվություն, եթե ԲՏԱ-ի կողմից չունեմ որևէ ծանուցում:
P.S. ԱՁ- գրանցվել է 02.01.2024-ին և գործունեություն ծավալվել է առնվազն այս ամիս:
Տնօրենը օտարերկրացի է
Եվա․
Կասե՞ք՝ եթե կազմակերպության տնօրենը Վրաստանի քաղաքացի է, ինչպե՞ս պետք է գրանցել, և ի՞նչ հարկեր է վճարելու։
Արդյո՞ք մայրը կզրկվի նպաստից
Նարե․
Հարգելի մասնագետներ, խնդրում եմ օգնել ճիշտ կողմնորոշվելու այսպիսի իրավիճակում․
Երեխան 2023թ-ի ծնունդ է։ Մայրը վարձու աշխատող է՝ գտնվում է խնամքի արձակուրդում, ստանում է նպաստ 31 600 դրամ։ Մայրը ցանկանում է իր դիմումի համաձայն ազատվել աշխատանքից, այսինքն դուրս գալ վարձու աշխատողի կարգավիճակից։ Այնուհետև պետռեգիստրում գրանցվի որպես անհատ ձեռներեց և հաշվառման կանգնի ՊԵԿ-ում։ Աշխատելու է, գործունեություն է ծավալելու հարկման շրջհարկի դաշտում և համաձայն օրենքի վճարելու է ամսական սոցվճար։ Խնդրում եմ պատասխանել ճի՞շտ եմ մտածում՝
1․ Մայրը այս պարագայում չի՞ զրկվի նպաստից
2․ Նպաստ կստանա 37 500 դրամ՝ որպես աշխատող նպաստառու։
3․ Վերոգրյալի դրական պատասխանի դեպքում, արդյոք կա՞ լրացուցիչ թղթերի ներկայացման անհրաժեշտություն։ Եթե այո, ապա խնդրում եմ ուղղորդել՝ ի՞նչ թղթեր են անհրաժեշտ ներկայացնել online տարբերակով և որտե՞ղ։
Կանխավ շնորհակալություն պատասխանի համար։
Շուկայից ձեռքբերում
Անահիտ․
Բարև Ձեզ: Կազմկերպությունն աշխատում է շրջանառության հարկով:
- Միակողմանի գնման ակտով ձեռքբերումների համար ազատվա՞ծ է եկամտային հարկ տալուց:
- Հանրային սննդի շրջհարկից միակողմանի գնման ակտով ձեռքբերումները նվազեցվու՞մ են:
- Մինչև 300 000 մեկ հատը և ամսական մինչև 3 մլն պե՞տք է լինի գնման ակտերի գումարը:
Շնորհակալություն նախապես։
ԱՁ դրոշմանիշային վճար
Արմինե․
Ողջույն։ Դրոշմանիշային վճարը հաշվարկվում է տարեկա՞ն շրջանառության հիման վրա։ Ինչպե՞ս կարող եմ իմանալ Ա/Ձ ի դրոշմանիշայինի բալանսը, հնարավոր է գերավճար ունեմ։
Աշխատակիցն ազատվել է աշխատանքից
Սոնա․
Բարև Ձեզ։ Վեցօրյա գրաֆիկով աշխատող աշխատակիցն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից 2024թ․ հունվարի 31-ին։ Նախորդ տարիներից չի ունեցել չօգտագործած արձակուրդային օրեր։ Կատարվել է աշխատակցի հետ վերջնահավարկ, վճարվել է աշխատած օրերի համար և հունվար ամսին կուտակած 2 օր արձակուրդային։ Արդյո՞ք ճիշտ են կատարված գործողությունները, և այս դեպքում արձակման նպաստ գործատուն պե՞տք է վճարի, թե՞ ոչ։
Օտարերկրացին որպես ՍՊԸ հիմնադիր
Երվանդ․
Ողջույն: Խնդրում եմ պատասխանեք. կարո՞ղ է արդյոք այլ երկրի քաղաքացին (-ները) Հայաստանում հիմնադրել ՍՊԸ, եթե այո, ապա ի՞նչ փաստաթղթեր են պահանջվում գրանցման համար: Կանխավ` շնորհակալ եմ:
Եթե հեղինակը գիրք է տպագրում
Շուշան․
Բարև ձեզ։ Եթե ես հեղինակ եմ և գիրք եմ տպագրում, կարո՞ղ եմ գրքերս ֆիզ․ անձով վաճառել։ Թե՞ Ա/Ձ-ն պարտադիր է։
Արձակուրդային գումարի վերադարձ
Քրիստինե․
Բարև Ձեզ, հարցս հետևյալն է․ աշխատողը 2020 թվականից ստացել է իր արձակուրդայինները, 2023 թվականի դեկտեմբերին դիմում է գրել արձակուրդի, որը տրամադրվել է 2024 թվականի հունվարի 3-ից, արձակուրդից հետո դիմում է գրվել աշխատանքից ազատվելու, և դուրս է եկել աշխատանքից (նախօրոք դեկտեմբերին տեղեկացրել է, որ դուրս է գալու )։ Հիմա քանի որ տրամադրել են արձակուրդային, հետ են պահանջում՝ նշելով, որ 6 ամիս 2024 թվականին չի աշխատել։ Իրավացի՞ են արդյոք գումարը հետ պահանջեն, (վերջնահաշվարկը վաղը պետք է փոխանցեն, բայց չգիտենք ինչքան, բոլոր արձակուրդներից օգտվել է)։
ԱՁ աշխատացնում է հոսթել
Ներսես․
Բարև Ձեզ։ Եթե որպես ԱՁ աշխատացնում եմ Հոսթել, ապա յուրաքանչյուր հաճախորդի համար արդյո՞ք պետք է ներկայացնեմ հաշիվ վավերագիր։ Նախապես շնորհակալ եմ։