Tag: ԱԱՀ

.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ԱՁ կհամարվի ԱԱՀ վճարող

Ստելլա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. ես գրանցված եմ որպես ԱՁ և զբաղվում եմ առևտրով: 2011թ շրջանառությունը չի անցել 30 մլն, սակայն ձեռք բերումների 90 % կատարվել է մեկ մատակարարից: Մի՞թե այս դեպքում ես մեխանիկորեն համարվելու եմ ԱԱՀ վճարող: Խնդրում եմ պատասխանել: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նվազագույն շահութահարկի գումարը հաշվարկելու համար

Արման. ՍՊԸ-ն ունի 2 տեսակի գործունեություն, որից մեկը հաստատագրված վճարով է հարկվում, մյուսը ԱԱՀ-ով: 2012-ի 1-ին եռամսյակի նվազագույն շահութահարկի գումարը հաշվարկելու համար հաստատագրվածով շրջանառությունը հաշվի առնվու՞մ է արդյոք 1% հաշվելուց, և 2011թ դեկտեմբերի, 2012-ի հունվարի և փետրվարի շրջանառությունի՞ց ես պետք է այն հաշվարկեմ: Շնորհակալություն պատասխանողներին:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Տեղեկանք դուրս գրված և ստացված հարկային հաշիվների վերաբերյալ

Anna. Եթե ընկերությունը հանդիսանում է ԱԱՀ վճարող և հարկային հաշիվներ է դուրս գրում և մատակարարարից ստանում միայն էլեկտրոնային եղանակով, ապա ԱԱՀ-ի հաշվարկի հետ տեղեկանքը պե՞տք է արդյոք ներկայացնեմ: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է ԱԱՀ հաշվարկ ներկայացնել

Թամարա. Բարև Ձեզ, Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում: Արդյո՞ք հասարակական կազմակերպությունը, որը աշխատում է բացառապես շնորհներով, պարտավոր է եռամսյակը մեկ կամ, կախված շրջանառությունից, ամիսը մեկ հարկային տեսչություն ներկայացնի ԱԱՀ–ի հաշվարկ` տվյալ ժամանակահատվածի հաշվեգրված ծախսերը գրելով "ԱԱՀ–ից ազատված գործարքներ" տողում: Մի հարկայինում ասում են` պետք է, իսկ մի ուրիշում` զարմանում են ու ասում, որ այդ հաշվարկը ավելորդ է ՀԿ–երի համար: Խնդրում եմ հղում տալ, թե օրենքի որ հոդվածով է դա կարգավորվում: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ձեռք է բերել անվադողեր

astxik. Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպությունը ձեռք է բերել անվադողեր ֆիրմային պատկանող մեքենայի համար: Կարո՞ղ եմ ձեռք բերման ԱԱՀ-ը հաշվանցել, իսկ գումարը որպես հիմնական միջոց դիտել: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ինչպիսի՞ եռամսյակային կամ տարեկան հաշվետվություններ պետք է հանձնել

Արման. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք: Ես ԱԱՀ վճարող ԱՁ եմ, նախորդ տարվա շրջանառությունս կազմել է 50 մլն դրամ: Ինչպիսի՞ եռամսյակային կամ տարեկան հաշվետվություններ պիտի հանձնեմ ՀՏ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Տուգանք կատարողական ակտի բացակայության պատճառով

Դավիթ Ասատրյան. Ենթադրենք, որ Ալֆա ՍՊԸ-ն ցանկանում է խանութ կառուցի և այդ նպատակով դիմում է Բետա ՍՊԸ-ին, որը ունի շինարարական լիցենզիա: Բետա ՍՊԸ-ն առաջարկում է այդ խանութը կառուցել ասենք տաս միլիոն դրամով: Ալֆա ՍՊԸ-ն համաձայնվում է, կնքվում է կապալի պայմանագիր` տաս միլիոն դրամ: Իրականացվում է շինարարություն, Բետա ՍՊԸ-ն դուրս է գրում հարկային հաշիվ, ցույց է տալիս ԱԱՀ-ի հաշվարկում և տեղեկանքում, Ալֆա-ն վճարում է տաս միլիոնը, Բետան վճարում է ԱԱՀ-ն... Եվ գալիս է Բետա ՍՊԸ-ի ստուգման օրը, հարկային տեսուչը պահանջում է կատարողական ակտ, իսկ Բետա ՍՊԸ-ն չունի այն: Կարո՞ղ է հարկայինը տուգանել Բետա ՍՊԸ-ին կատարողական ակտի բացակայության համար, և եթե այո, ապա ո՞ր օրենքով, ո՞ր հոդվածի համաձայն:
.ԱյլՀարց ու պատասխան

Խախտվել է “Դրամարակղային գործառությունների մասին” օրենքը

N. Բարև: ԱԱՀ ստուգման ժամանակ հայտանբերվել է, որ 2008թ. եղել է 2196000 կանխիկ գնում ու կանխիկ վճարում մեկ կտրոնով: Հաշվանցվել է նրանում եղած 336000 ԱԱՀ: Ստացվել է, որ դրանով խախտվել է Դրամարակղային գործառությունների մասին օրենքը, և ԱԱՀ հաշվանցելու հնարավորությունը: Ի՞նչ տուգանքներ են հասնում, հիշեցնեմ, որ դա վերաբերվում է 2008թ, և գործարքից անցել է 3 տարի:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվանցման վերաբերյալ

Ani. Ա Կազմակերպությունը Բ կազմակերպությանը գործառնական վարձակալությամբ տվել է իր հիմնական միջոցը: Բ կազմակերպությունը վարձակալության դիմաց տալիս է հումք Ա կազմակերպությանը: Եվ Ա կազմակերպությունը, և Բ-ն աշխատում են ԱԱՀ-ով, ու նրանցից մեկը որևէ դրամական վճարում մյուսին չի արել: Այսպիսով փակվում է պարտք ու պահանջը: Արդյո՞ք ԱԱՀ հաշվանցման խնդիր չի առաջանա: Եթե կլինի, խնդրում եմ տալ որևէ հղում:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ վճարող չհամարվելու համար

Hayk. Հարգելի հաշվապահներ, եթե նորաստեղծ կազմակերպությունը համարվում է ԱԱՀ չվճարող, ապա անհրաժե՞շտ է այդ մասին տեղյակ պահել հարկային տեսչությանը: Ինձ ասացին, որ պետք է գրանցման օրվանից մեկ ամսյա ընթացքում տեղյակ պահել: Խնդրում եմ ասեք, արդյո՞ք դա այդպես է, և կատարել օրենքի հղում: Նախապես շնորհակալ եմ:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ-ից ազատվելու վերաբերյալ

Գևորգ. Մենք մանսակցելով արտասահմանյան կազմակերպության հետ համատեղ շահել ենք մրցույթ, որը ֆինանսավորվում էր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից: Այդ մրցույթում շահած արտասահմանյան կազմակերպությունը պայմանագիր է կապել մեր կազմակերպության հետ: Մեր և նրանց կազմակերպությունը նախագծային կազմակերպություն է, և զբաղվում ենք Կոտայքի մարզում նոր աղբավայրի նախագծային աշխատանքներով: Ինչպես տեղեկացրեցին ինձ արտասահմանյան կազմակերպության աշխատակիցները, նրանք Եվրոպական բանկի կողմից ֆինանսավորված բոլոր ԱԱՀ-ներից ազատված են: Հիմա հարցը կայանում է նրանում, արդյո՞ք մենք որպես նրանց կից աշխատակիցներ չենք ազատվում ԱԱՀ-ից:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք գործունեությունը հարկվում է ԱԱՀ-ով

Hayk. Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը ծառայություն է մատուցում ոչ ռեզիդենտին, օրինակ միջնորդական կամ պայմանագրերի սպասարկում, այն հարկվու՞մ է ԱԱՀ-ով, կամ ո՞ր դեպքում է հարկվում: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Էլեկտրոնային եղանակով հանձնված հաշվետվության ճշգրտում

Seda. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Կազմակերպությունը ամսական ԱԱՀ վճարող է և հաշվետվությունները ՀՏ ուղարկում է էլեկտրոնային եղանակով: Օրենքով սահմանված կարգով ուղարկվել է հաշվարկը, սակայն 2011թ. 12-րդ ամսվա փոխարեն սխալմամբ լրացվել է 4-րդ եռամսյակ: Ի՞նչ հետևանք կունենա այս սխալը: Ըստ ինձ պետք է տալ 4-րդ եռամսյակի 0-ական ճշգրտված հաշվարկ և նոր 12-րդ ամսվա հաշվարկ: Սակայն այս դեպքում չի՞ առաջանա արդյոք ուշացման համար վարչական տուգանք և եթե այո, ապա ո՞ր կետով օրենքի:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պարտադիր է ունենալ առաքման գիրք

Արշակ. Հարգելի մասնագետներ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցի վերաբերյալ: Իմ կազմակերպությունը զբաղվում է մաքսային միջնորդությամբ և ավիա բեռնափոխադրումների կազմակերպմամբ։ Ներկա պահին ԱԱՀ վճարող չեմ: Կազմակերպության ծառայությունները ներառում են նաև մաքսային ձևակերպումներից հետո պատվիրատուների բեռների առաքումը պատվիրատուների գրասենյակներ կամ պահեստներ։ Արդյո՞ք պարտավոր եմ Առաքման Գիրք վարել, թե՞ ոչ։ Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս պետք է կատարվի վճարումը

Հաշվապահ. Մթերային խանութը ԱԱՀ վճարող կազմակերպությունից ձեռք է բերել ապրանք, կազմակերպությունը դուրս է գրել հաշիվ ապրանքագիր: Ինչպե՞ս պետք է կատարվի վճարումը: Արդյո՞ք պարտադիր է, որ խանութը բանկում ունենա հաշվարկային հաշվեհամար կազմակերպության բանկային հաշվին փոխանցում կատարելու համար:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը ապրանքներ է մատակարարում ՀՀ սահմաններից դուրս

Artur. Հարգելի հաշվապահներ, օգնեք մի հարցի մասով: ԱԱՀ վճարող և էլեկտրոնային հաշիվներ դուրս գրող կազմակերպությունը ապրանքներ է (արտադրանք) մատակարարում ՀՀ սահմաններից դուրս: Խնդրում եմ ասել` ԱԱՀ-ի հետ կապված ի՞նչ հարցեր կարող են առաջանալ, և բեռնափոխադրողին ի՞նչ փաստաթղթեր ներկայացնել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվանցման վերաբերյալ

Dina. Ա կազմակերպությունը Բ կազմակերպությանը գործառնական վարձակալության հիմունքներով հիմնական միջոց է տվել 120000 դրամով ներառյալ ԱԱՀ: Բ կազմակերպությունը Ա-ին փոխարենը տալիս է ապրանք, և դրանով լուծվում են պարտքի ու պահանջի հարցերը: 2 կազմակերպություններն էլ աշխատում են ԱԱՀ-ով, մի կողմից գնում ենք ԱԱՀ-ով ապրանք առանց վճարելու, մյուս կողմից վաճառում` չստանալով որևէ գումար: Արդյո՞ք ԱԱՀ հաշվանցելու հարցում որևէ խնդիր կառաջանա:
.ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ճշգրտված հաշվարկի ներկայացում

Anna. Բարև ձեզ: 3-րդ եռամսյակի ԱԱՀ հաշվարկ եմ ներկայացրել հոկտեմբերի 19-ին 300.000 դրամ, իսկ հունվարի 15-ին 3-րդ եռամսյակի ճշգրտված հաշվարկ եմ ներկայացրել 500.000 դրամ: Ցանկանում եմ իմանալ` իմ տուգանքը հաշվելու են հունվարի 15-ի՞ց:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է ձևակերպվում գործարքը

Նանա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ասեք, ինչպե՞ս է ձևակերպվում ԱԱՀ-ը գնորդ ֆիրմայի մոտ, եթե գնված ապրանքի գումարը չի վճարում և ԱԱՀ-ի հաշվանցումը հետաձգվում է, և վճարելուց հետո հաշվանցելու դեպքում ի՞նչ ձևակերպում է տրվում: Կանխավ շնորհակալ եմ: