Tag: ԱԱՀ

Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն նոր է սկսելու գործունեությունը

Gayane. Բարև ձեզ, Եթե ԱՁ-ն նոր է սկսելու իր գործունեությունը, այն համարվելու է ԱԱՀ վճարող, թե ոչ և արդյոք պետք է հարկային կամ այլ մարմին որևէ փաստաթուղթ ներկայացնի?
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը գնել է ապրանք

Վարդ. Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում. ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը գնել է ապրանք ՀՀ ոչ ռեզիդենտից և առանց ՀՀ ներմուծելու այն շահույթով վաճառել է ոչ ռեզիդենտի: Արտացոլվում է այն ԱԱՀ հաշվետվության մեջ և/կամ տրվում է որևիցե տեղեկատվություն ՀՏ-ին այդ գործարքի մասին:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Էլեկտրոնային հաշիվներ

N.N. Բարև բոլորին: Իչպես արդեն տեղյակ ենք, հուլիսի 1-ից բոլոր ԱԱՀ վճարողները հարկային հաշիվներ են դուրս գրելու միայն հարկային տեսչության կողմից տրված ձևերով կամ էլեկտրոնային տարբերակով: Սակայն այդ օրենքը այնքան էլ պարզ չի ինձ համար. հաշիվ-ապրանքագրերը համարակալված են լինելու հարկայինի կողմից թե վաճառվելու են միայն որպես ձև: Իսկ էլեկտրոնային տարբերակով ինչպես են հաշիվները դուրս գրվելու? Ով որ տեղյակ է, խնդրում եմ պատասխանեք.:)
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վիճակագրական ծառայության հաշվետվություն

Ելենա. Հարգելի հաշվապահներ, կհուշե՞ք ինձ, վիճակագրության ամսական հաշվետվության մեջ 5-րդ սյունակում, որտեղ նշվում է ապրանքային մնացորդ, նշվում է մնացորդի ինքնարժե՞քը, այսինքն՝ ինչ գնով ենք ձեռք բերել, բայց առանց ԱԱՀ, թե՞ վաճառքի գինը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարո՞ղ է ԱՁ-ն համարվել ԱԱՀ չվճարող

V. Բարև ձեզ, Կխնդրեի պատասխանել մի հարցի: ԱՁ-ն ունի երկու խանութ եվ յուրաքանչյուր խանութում պետք է վաճառվի միայն մեկ ֆիրմայի ապրանք եվ երևի այդ ֆիրմաների հետ կկնքվի պայմանագիր, 2 խանութում էլ պետք է վաճառվի հագուստ, այդ երկու ֆիրմաներն էլ հարկվում են ԱԱՀով: Այսինքն ամեն խանութում պետք է վաճառվի միայն մեկ ֆիրմայի ապրանք: Հարց. Կարո՞ղ է ԱՁ-ն համարվել ԱԱՀ չվճարող:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ոչ առևտրային կազմակերպության վերաբերյալ

Manana. Խնդրում եմ մի հարցի պատասխանեք, ոչ առևտրային կազմակերպությունը ե՞րբ է համարվում ԱԱՀ վճարող: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ապրանքի ներմուծում

Ելենա. Հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է: Մեր կազմակերպությունը պետք է ներմուծի ապրանք, որը հետագայում պետք է գնի դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպություն: Ապրանքը ներմուծելիս սահմանին վճարվելու է ԱԱՀ: Երբ ապրանքը վաճառենք այդ կազմակերպությանը ինչպես պիտի վաճառենք: Հ/Ա գրում ենք ԱԱՀ-ով թե առանց ԱԱՀ? Եւ մեր կողմից մաքսատանը վճարած ԱԱՀ ինչպես ենք հաշվանցելու?
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անհատույց վարձակալություն

Մայա. Խնդրում եմ օգնեք, Հարցս հետևյալն է` Ֆիզիկական անձը իր սեփական տարածքը տվել է անհատւյց օգտագործման ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ի: Նման դեպքում ինչպիսի պարտավորություն է առաջանում ՍՊԸ-ի և ֆիզիկական անձի մոտ
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ-ի մասին օրենքի հոդված 3-ի զ կետ

ACC. Նախաբան. Համաձայն ԱԱՀ օրենքի հոդված 3-ի զ կետի` կազմակերպությունը կամ ա/ձ համարվում է ԱԱՀ վճարող, որի կողմից նախորդ օրացույցային տարում ապրանքների մատակարարումից կամ ծառայությունների մատուցումից /բացառությամբ գույքի վարձակալություն, ....../ հաշվարկված եկամուտների առնվազն 80 տոկոսը վերաբերվում է մեկ հարկ վճարողից ստացման ենթակա եկամուտներին , և /կամ/որի կողմից նախորդ օրացույցային տարում առևտրական գործունեության /վաճառքի/ նպատակով ձեռք բերվող ապրանքների ձեռքբերման /բացառությամբ ներմուծման/ համար կատարված ենթակա ծախսերի առնվազն 80 տոկոսը վերաբերվում է մեկ հարկ վճարողի Հարցս հետևյալն է` Խանութը ապրանքները ձեռք է բերում ներմուծող կազմակերպությունից` 80 տոկոս և ավելի: Խանութը կհամարվի ԱԱՀ վճարող? Հոդվածում նշվում է /բացառությամբ ներմուծում/ բառերը:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ-ի և եկամտահարկի հաշվարկ

Սոնյա. Բարև իմ սիրելի կոլեգաներ,մի խնդրանքով եմ դիմում ձեզ.ԱԱՀ. մասին ընդանրապես գաղապար չունեմ,կարող եք ինձ օգնել,թե ինչ թխթատարություն պետք է պահել?և եկամտահարկը ինչպես է հաշվարկվում........ես անչափ շնորհակալ եմ նախապես...........
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ

Տաթևիկ. ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն ֆիզիկական անձից գնել է 220 000 դրամի օգտագործված շինանյութ: Այս դեպքում ինչ պարտավորություններ են առաջանում ՍՊԸ-ի մոտ: Տարեկան Տեղեկություն ֆիզ.անձին վճարած եկամւտների մասին պետք է ներկայացնի ՍՊԸ-ն ,թե ոչ ? Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՓՄՁ-ների վերաբերյալ

Կամո. Բարև բոլորին: Աիդպիսի հարց է առաջացել` կազմակերպությունը 2009 թ. ընթացքում ԱԱՀ վճարվող չի համարվել ԱԱՀ-ի օրենքի 3-րդ հոդվածի համաձայն: 2009 թվին կատարել է հետևյալ ձեռքբերումներ ` 70 % մեկ մատակարարից, 30 % միակողմանի գնման ակտերով: 2010 թվին այդ կազմակերպությունը կարող է համարվել ԱԱՀ չվճարող թե ոչ (3-րդ հոդվածի զ կետը)
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱԱՀ-ից ազատված գործարք

Tatev. Բարև Ձեզ հարգելի կոլեգաներ, այս հարցը մեկ անգամ կարծես քննարկվել է , սակայն ես ավելի մանրամասն կուզեի իմանալ, ՀԿ-ն ԱԱՀ-ից ազատված գործարք իրականացնելու/ապրանքի կամ ծառայության վերջնական սպառում/ համար ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնի, և ինչ ժամկետներում,նախորդ քննարկման մեջ ասվում էր Ֆինանսների նախարարությունից ստացվող տեղեկանքի մասին... Եթե ինֆորմացիա ունեք խնդրում եմ օգնեք, հղում անելով հիմքի վրա... Կանխավ շնորհակալ եմ,....
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ի վերաբերյալ

Anzhela. Բարև, հարգելի' կոլեգաներ, խնդրում եմ օգնեք: ԱՁ հաշվապահություն եմ վարում, ԱԱՀ-ով չի աշխատում, աշխատող չունի, զբաղվում է շինարարական ապրանքների մանրածախ վաճառքով: Վերավաճառքի նպատակով գնված ապրանքների մի մասի համար հաշիվ ապրանքնագրեր չկան: Նախքան ես կստանձնեի հաշվապահի պաշտոնը, անհատ ձեռնարկատերը ամսական վճարել է ամսական 10 հազ. դրամ եկամտահարկ + 5 հազ դրամ եկամտահարկ այլ գործունեությունից ( հարկային տեսուչի հորդորով հաշիվ-ապրանքնագրեր չլինելու համար): Որքանով են ճիշտ վճարումները? Կանխավ շնորհակալություն
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն զբաղվում է շին. ապրանքների վաճառքով

Anzhela. Բարև Ձեզ, հարգելի’ Ադմինիստրացիա: Կօգնեք ինձ հետևյալ հարցով . ԱՁ-ն զբաղվում է շին. ապրանքների վաճառքով: Աշխատող չունի, ԱԱՀ-ով չի աշխատում: Ինչ հաշվետվություններ է պարտավոր ներկայացնել, պարտադիր ինչ վճարումներ կատարել? ինչ ժամանակացույցում: Կանխավ շնորհակալություն!
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ-ի հաշվանցում

Meri. Կազմակերպությունը իրականացնում է մի քանի տեսակի գործունեություն. օրինակ՝ շինարարություն եւ վարձակալություն: Վարձակալական գործարքներից առաջացնում ԱԱՀ-ի կրեդիտ, իսկ շիանարարական գործունեությունից՝ ԱԱՀ-ի դեբետ: Կարող է՞ արդյոք կազմակերպությունը հաշվանցել գոյացած ԱԱՀ-ի պարտավորությունը: Կանխավ շնորհակալ եմ կարծիքի համար:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ա/Ձ-ի վերաբերյալ

Ագաթա. Բարև Ձեզ,խնդրում եմ ինձ ուղղություն տալ Ա/Ձ-րի վերաբերյալ,ինչ հաշվետվություն պետք է ներկայացնի և որոնք են այդ:Արդյոք ԱԱՀ-ի հաշվետվություն թե եռամսյակային,թե ամսական պետք չե ներկայացնել?
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Կազմակերպությունը աշխատում է 2 հարկատեսակով

Արփինե. Բարև ձեզ.խնդրում եմ մի փոքր ժամանակ տրամադրեք և պատասխանեք,որովհետև դժվար կացության մեջ եմ հայտնվել, կազմակերպությունը աշխատում է 2 հարկատեսակով, հաստատագրված և ԱԱՀ, ունի 2 աշխատող.Հաշվեկշռում կարող եմ ցույց տալ 1-ի աշխատավարձը? և 2-ի համար հաշվարկված սոց. վճարները: շնորհակալություն;
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ազատված է ԱԱՀ-ից

Մարինե. Այն կազմակերպությունը, որտեղ ես աշխատում եմ, բացի այն որ չի գերազանցում ԱԱՀ-ի նվազագույն շեմը, այլ նաեւ ազատված է ԱԱՀ-ից եւ միաժամանակ վնասով է աշխատել: Այդ դեպքում էլ է կիրառվում շահութահարկի նվազագույն 2 տոկոսը, թե ոչ: Շնորհակալություն: