
Հարցեր աշխատակիցների հետ կապված
Մարգարիտա.
1. Տնօրենին արձակուրդ ուղարկելու համար պե՞տք է արդյոք տնօրենի դիմումը:
2. Աշխատողը կազմակերպությունում աշխատում է համատեղությամբ: Մենք պե՞տք է տրամադրենք տեղեկանք նրա աշխատանքի համար և արձակուրդի ժամանակացույց:
3. Աշխատողին, որը պետք է անցնի պարտադիր բժշկական զննություն, պետք է ընդունել, հետո ուղարկե՞լ բուժզննության, թե՞ ուղարկել բուժզննության, հետո միայն ընդունել աշխատանքի: Խնդրում եմ մանրամասնել:
4. Եթե աշխատողը ազատվել է աշխատանքից և նրան վճարվել է վերջնահաշվարկ, բայց համակարգ չի ներկայացվել ազատման հայտը և միայն 3 ամիս անց կազմակերպությունը հայտ է ներկայացրել ազատման տվյալ ամսվա համար, այդ 3 ամիսը որպես աշխատանքային ստաժ հաշվարկվու՞մ է աշխատողի համար, թե՞ ոչ:
5. Եթե աշխատողը (շաբաթական 24 ժամ ծանրաբեռնվածությամբ) փոխարինում է մեկ այլ աշխատողի արձակուրդի ժամանակ (շաբաթական 40 ժամ ծանրաբեռնվածությամբ, աշխատավարձը՝ 90 000 դրամ), 12 աշխատանքային օր ինչպե՞ս վարձատրել համատեղությամբ աշխատանքի համար: Կարո՞ղ եմ արձակուրդ գնացող աշխատողի աշխատավարձի 50 տոկոսի չափով վարձատրել:
Խնդրում եմ հնարավորության դեպքում պատասխանել:

Աշխատանքից ազատում Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետով
Կարինե.
Բարև ձեզ: Եթե աշխատողը կրճատվում է օրենքի 113-րդ հոդվածի 2-րդ ենթակետով, հաշվարկը ինչպե՞ս է կատարվում:

Ազատման հայտի վերաբերյալ
Լիլիթ.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել: Տնօրենս հրամանագրքով աշխատողին ազատել է ամսի 4-ին, այդ օրը նա չի աշխատել: Ազատման հայտում ամսի քանի՞սն է նշվում աշխատանքային հարաբերությունների ավարտ, եթե նշվում է 4-ը, աշխատողը վճարվու՞մ է այդ օրվա համար:

Գործատուն կարո՞ղ է միակողմանի լուծել պայմանագիրը
Լիլիա․
Բարև ձեզ: Եթե գործատուն պայմանագիր է կապել 2 տարով (խոսքը վերաբերում է դպրոցի դասաժամերին), պայմանագրում հստակ նշված չէ ժամաքանակը, այլ միայն դասարանները, հրամանով տրված է եղել 19 ժամ, եթե տվյալ առարկայի մասնագետ դպրոցում կան 2-ը, մեկը վարչական աշխատող է, որին հասնում է մինչև 8 դասաժամ, մյուսը պայմանագրով աշխատող ուսուցիչն է և հրաժարվում է որոշակի դասաժամերից, գործատուն կարո՞ղ է միակողմանի խզել պայմանագիրը։

Ավել վճարված գումարի դեպքում
Մարիամ.
Եթե աշխատողը ոչ լրիվ աշխատանքային տարվա համար օգտվել է հերթական արձակուրդից, ստացել է արձակուրդայինը ամբողջությամբ, ապա աշխատանքից ազատվելուց հետո ստացել է վերջնահաշվարկը ամբողջությամբ, այս դեպքում ո՞վ պետք է կատարի հետվճար ավել ստացած արձակուրդային գումարը, եթե այն չի պահվել վերջնահաշվարկի գումարից, իսկ ազատված աշխատողը Հայաստանում չէ: Կամ կա՞ արդյոք այդ գումարը հետվճար չկատարելու հնարավորություն:
Շնորհակալություն:

Աշխատանքից ազատում և նոր աշխատողի ընդունում
Յուրա.
Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք՝ հնարավո՞ր է արդյոք նույն օրում աշխատանքից ազատել և նոր աշխատող ընդունել նույն պաշտոնին:
Նախապես շնորհակալություն:

Ինչպե՞ս ներկայացնել էլեկտրոնային հաշվետվությունը
Լիլիթ.
Բարև ձեզ: Եթե աշխատողը ազատվել է հունիսի 1-ին, և գրանցման հայտ եմ ներկայացրել, իսկ հուլիսին նա ստացել է վերջնահաշվարկ, և նրա անունը արդեն հուլիս ամսվա ցուցակի մեջ չկա, ապա ինչպե՞ս ներկայացնեմ էլեկտրոնային հաշվետվություն:
Շնորհակալություն:

Խախտվել է գրանցման հայտ ներկայացնելու 3-օրյա ժամկետը
Մարինե.
Բարև ձեզ: Աշխատողին ազատել եմ 02.08.2019թ., սակայն գրանցման հայտ ներկայացրել եմ 06.08.2019թ. մինչև ժամը 14.00: Խնդրում եմ, ասեք՝ դա տուգանքի պատճառ կարո՞ղ է լինել: Ստացվում է, որ խախտել եմ 3-օրյա ժամկետը:

Անձը դեռ գրանցված է որպես աշխատող
Էմիլյա.
Բարև ձեզ: Ես գրանցված աշխատող եմ եղել, բայց դիմում եմ ներկայացրել, որ հունիսի 1-ից դուրս գամ, բայց ազատվել եմ ամսի 15-ից: Հիմա ուզում եմ աշխատել, բայց իմ անվան տակ ցույց է տալիս, որ գրանցված աշխատող եմ, իսկ նոր աշխատատեղից չեն կարող գրանցել դրա պատճառով: Իրենք էլ ասում են, թե ազատել են, բայց 3 ամիս հետո նոր կմաքրվի իմ անունից: Կօգնե՞ք ինձ:

Եթե գործատուն կրճատում է աշխատողին
Հարգելի գործընկերներ,
եթե գործատուն կրճատում է աշխատողին (կազմակերպության գործունեության ծավալի նվազման պատճառով), ապա ի՞նչ վճարումներ է տալիս աշխատողին, եթե համատեղությամբ աշխատանք էր: Պարապուրդ ուղարկելուց առաջ արդյո՞ք իրավունք ունի ազատման հրաման տալ և պարապուրդից վերադառնալուց անմիջապես հետո արձակել աշխատողին առանց արձակման նպաստի:
Շնորհակալություն:

Կարո՞ղ է աշխատողը հինգ օր առաջ ներկայացնել ազատման դիմումը
Վարդուհի.
Բարև ձեզ: Եթե այլ աշխատանքի վայրում աշխատանքի է անցնում աշխատողը, կարո՞ղ է այդ դեպքում 5 աշխատանքային օր առաջ գրել դիմում դուրս գալուց առաջ: Եվ արդյո՞ք խախտումներ չեն լինի աշխատավարձից վերջնահաշվարկի ժամանակ։

Դեկրետից դեկրետ գնալու վերաբերյալ
Անի.
Բարև ձեզ:
Ես փորձում եմ հոդված գտնել օրենսգրքից, որտեղ դեկրետից դեկրետ գնալու մասին մանրամասն տեղեկություն կա: Օրինակ՝ եթե աշխատողը 2 կամ 3 երեխաների համար դեկրետից դեկրետ է գնացել, 4-րդի համար կարո՞ղ է դեկրետից դեկրետ գնալ, թե՞ պետք է պարտադիր մի քանի ամիս աշխատի կամ ազատվի աշխատանքից:

Աշխատանքից ազատման հայտի վերաբերյալ
Ռուզաննա.
Բարև ձեզ: Ես աշխատողի ազատման հայտը ուղարկել եմ հենց ազատման օրը՝ 02.05.2019թ.: Ամեն ինչ ճիշտ է գրված, բայց հունիս ամսվա ցուցակի մեջ այդ աշխատողի անունը կա: Ինչպե՞ս վարվեմ, խնդրում եմ, մի ուղղություն ցույց տվեք: Շնորհակալություն:

Արդյո՞ք պարտավոր են անձին տեղափոխել այլ աշխատանքի
Սաթենիկ․
Բարև ձեզ։ Ես աշխատում եմ բժշկական կենտրոնում դեկրետում գտնվող անձի փոխարեն, որը վերադարձել է աշխատանքի։ Արդյո՞ք պարտավոր են ինձ տեղափոխել այլ աշխատանքի, թե ես ազատվելու եմ աշխատանքից։

Վերջնահաշվարկ
Լիանա.
Բարև ձեզ: Ինձ օգնեք, խնդրում եմ, չեմ կարողանում վերջնահաշվարկ կատարել: Աշխատողը ընդունվել է աշխատանքի 23.04.2018թ. և ազատվել է աշխատանքից 29.06.2019թ., նա 2019թ. մայիսի 8-ին գնացել է ամենամյա արձակուրդ 10 օր, աշխատում էր հնգօրյա շաբաթով: Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ, օգնեք:

Վերջնահաշվարկ
Աստղիկ.
Բարև ձեզ, խնդրում եմ, օգնեք: Աշխատանքի եմ ընդունվել 01.08.2018թ., ազատվել եմ 01.06.2019թ.: Չեմ օգտագործել ինձ հասանելի արձակուրդը (22 օր): Արդյո՞ք ես հանգիստ կարող եմ գործատուից պահանջել արձակուրդային գումար։ Եվ ի՞նչ հիմքեր կարող է ներկայացնել նա չվճարելու համար։

Ե՞րբ պետք է ներկայացնել աշխատանքից ազատելու գրանցման հայտը
Ռուզաննա.
Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք: Եթե աշխատողը գործից ազատվել է մայիսի 2-ին, ազատման հայտը ուղարկել եմ հենց այդ օրը, ի՞նչ եք կարծում՝ ճի՞շտ եմ արել: Նախապես շնորհակալություն:

Վերջնահաշվարկի վերաբերյալ
Լևոն.
Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ արդյո՞ք գործատուն իրավունք ունի չտալ վերջնահաշվարկ՝ պատճառաբանելով, որ ես արձակուրդ եմ գնացել ու նոր եմ ազատվել աշխատանքից:

Աշխատողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում
Հերմինե Խաչատրյան.
Կարո՞ղ ենք արդյոք աշխատանքից ազատել աշխատողին, եթե նա ընդունվել է աշխատանքի որոշակի ժամկետով: Նրա պայմանագիրը ավարտվում է 2019թ. օգոստոսի 31-ին, բայց գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում:

Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը
Կատալեա.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ: Ես 2017 թվականի փետրվարին ընդունվել եմ կազմակերպություն 5-օրյա աշխատանքային գրաֆիկով և հավելավճարներով ստանում եմ 150 հազար դրամ մաքուր աշխատավարձ: Աշխատանքային պայմանագիրս կնքվել է 6 ամսով և այլևս չեմ ցանկանում շարունակել: Այժմ ցանկանում եմ իմանալ, թե ինչքան կկազմի իմ չօգտագործված արձակուրդայինի մոտավոր գումարը վերջնահաշվարկի ժամանակ:
Կանխավ շնորհակալ եմ:
Վերջին մեկնաբանություններ