Tag: ազատում

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հարցեր աշխատակիցների հետ կապված

Մարգարիտա. 1. Տնօրենին արձակուրդ ուղարկելու համար պե՞տք է արդյոք տնօրենի դիմումը: 2. Աշխատողը կազմակերպությունում աշխատում է համատեղությամբ: Մենք պե՞տք է տրամադրենք տեղեկանք նրա աշխատանքի համար և արձակուրդի ժամանակացույց: 3. Աշխատողին, որը պետք է անցնի պարտադիր բժշկական զննություն, պետք է ընդունել, հետո ուղարկե՞լ բուժզննության, թե՞ ուղարկել բուժզննության, հետո միայն ընդունել աշխատանքի: Խնդրում եմ մանրամասնել: 4. Եթե աշխատողը ազատվել է աշխատանքից և նրան վճարվել է վերջնահաշվարկ, բայց համակարգ չի ներկայացվել ազատման հայտը և միայն 3 ամիս անց կազմակերպությունը հայտ է ներկայացրել ազատման տվյալ ամսվա համար, այդ 3 ամիսը որպես աշխատանքային ստաժ հաշվարկվու՞մ է աշխատողի համար, թե՞ ոչ: 5. Եթե աշխատողը (շաբաթական 24 ժամ ծանրաբեռնվածությամբ) փոխարինում է մեկ այլ աշխատողի արձակուրդի ժամանակ (շաբաթական 40 ժամ ծանրաբեռնվածությամբ, աշխատավարձը՝ 90 000 դրամ), 12 աշխատանքային օր ինչպե՞ս վարձատրել համատեղությամբ աշխատանքի համար: Կարո՞ղ եմ արձակուրդ գնացող աշխատողի աշխատավարձի 50 տոկոսի չափով վարձատրել: Խնդրում եմ հնարավորության դեպքում պատասխանել:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ազատման հայտի վերաբերյալ

Լիլիթ. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել: Տնօրենս հրամանագրքով աշխատողին ազատել է ամսի 4-ին, այդ օրը նա չի աշխատել: Ազատման հայտում ամսի քանի՞սն է նշվում աշխատանքային հարաբերությունների ավարտ, եթե նշվում է 4-ը, աշխատողը վճարվու՞մ է այդ օրվա համար:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Գործատուն կարո՞ղ է միակողմանի լուծել պայմանագիրը

Լիլիա․ Բարև ձեզ: Եթե գործատուն պայմանագիր է կապել 2 տարով (խոսքը վերաբերում է դպրոցի դասաժամերին), պայմանագրում հստակ նշված չէ ժամաքանակը, այլ միայն դասարանները, հրամանով տրված է եղել 19 ժամ, եթե տվյալ առարկայի մասնագետ դպրոցում կան 2-ը, մեկը վարչական աշխատող է, որին հասնում է մինչև 8 դասաժամ, մյուսը պայմանագրով աշխատող ուսուցիչն է և հրաժարվում է որոշակի դասաժամերից, գործատուն կարո՞ղ է միակողմանի խզել պայմանագիրը։
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ավել վճարված գումարի դեպքում

Մարիամ. Եթե աշխատողը ոչ լրիվ աշխատանքային տարվա համար օգտվել է հերթական արձակուրդից, ստացել է արձակուրդայինը ամբողջությամբ, ապա աշխատանքից ազատվելուց հետո ստացել է վերջնահաշվարկը ամբողջությամբ, այս դեպքում ո՞վ պետք է կատարի հետվճար ավել ստացած արձակուրդային գումարը, եթե այն չի պահվել վերջնահաշվարկի գումարից, իսկ ազատված աշխատողը Հայաստանում չէ: Կամ կա՞ արդյոք այդ գումարը հետվճար չկատարելու հնարավորություն: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքից ազատում և նոր աշխատողի ընդունում

Յուրա. Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք՝ հնարավո՞ր է արդյոք նույն օրում աշխատանքից ազատել և նոր աշխատող ընդունել նույն պաշտոնին: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ներկայացնել էլեկտրոնային հաշվետվությունը

Լիլիթ. Բարև ձեզ: Եթե աշխատողը ազատվել է հունիսի 1-ին, և գրանցման հայտ եմ ներկայացրել, իսկ հուլիսին նա ստացել է վերջնահաշվարկ, և նրա անունը արդեն հուլիս ամսվա ցուցակի մեջ չկա, ապա ինչպե՞ս ներկայացնեմ էլեկտրոնային հաշվետվություն: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Խախտվել է գրանցման հայտ ներկայացնելու 3-օրյա ժամկետը

Մարինե. Բարև ձեզ: Աշխատողին ազատել եմ 02.08.2019թ., սակայն գրանցման հայտ ներկայացրել եմ 06.08.2019թ. մինչև ժամը 14.00: Խնդրում եմ, ասեք՝ դա տուգանքի պատճառ կարո՞ղ է լինել: Ստացվում է, որ խախտել եմ 3-օրյա ժամկետը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անձը դեռ գրանցված է որպես աշխատող

Էմիլյա. Բարև ձեզ: Ես գրանցված աշխատող եմ եղել, բայց դիմում եմ ներկայացրել, որ հունիսի 1-ից դուրս գամ, բայց ազատվել եմ ամսի 15-ից: Հիմա ուզում եմ աշխատել, բայց իմ անվան տակ ցույց է տալիս, որ գրանցված աշխատող եմ, իսկ նոր աշխատատեղից չեն կարող գրանցել դրա պատճառով: Իրենք էլ ասում են, թե ազատել են, բայց 3 ամիս հետո նոր կմաքրվի իմ անունից: Կօգնե՞ք ինձ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե գործատուն կրճատում է աշխատողին

Հարգելի գործընկերներ, եթե գործատուն կրճատում է աշխատողին (կազմակերպության գործունեության ծավալի նվազման պատճառով), ապա ի՞նչ վճարումներ է տալիս աշխատողին, եթե համատեղությամբ աշխատանք էր: Պարապուրդ ուղարկելուց առաջ արդյո՞ք իրավունք ունի ազատման հրաման տալ և պարապուրդից վերադառնալուց անմիջապես հետո արձակել աշխատողին առանց արձակման նպաստի: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կարո՞ղ է աշխատողը հինգ օր առաջ ներկայացնել ազատման դիմումը

Վարդուհի. Բարև ձեզ: Եթե այլ աշխատանքի վայրում աշխատանքի է անցնում աշխատողը, կարո՞ղ է այդ դեպքում 5 աշխատանքային օր առաջ գրել դիմում դուրս գալուց առաջ: Եվ արդյո՞ք խախտումներ չեն լինի աշխատավարձից վերջնահաշվարկի ժամանակ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Դեկրետից դեկրետ գնալու վերաբերյալ

Անի. Բարև ձեզ: Ես փորձում եմ հոդված գտնել օրենսգրքից, որտեղ դեկրետից դեկրետ գնալու մասին մանրամասն տեղեկություն կա: Օրինակ՝ եթե աշխատողը 2 կամ 3 երեխաների համար դեկրետից դեկրետ է գնացել, 4-րդի համար կարո՞ղ է դեկրետից դեկրետ գնալ, թե՞ պետք է պարտադիր մի քանի ամիս աշխատի կամ ազատվի աշխատանքից:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Աշխատանքից ազատման հայտի վերաբերյալ

Ռուզաննա. Բարև ձեզ: Ես աշխատողի ազատման հայտը ուղարկել եմ հենց ազատման օրը՝ 02.05.2019թ.: Ամեն ինչ ճիշտ է գրված, բայց հունիս ամսվա ցուցակի մեջ այդ աշխատողի անունը կա: Ինչպե՞ս վարվեմ, խնդրում եմ, մի ուղղություն ցույց տվեք: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պարտավոր են անձին տեղափոխել այլ աշխատանքի

Սաթենիկ․ Բարև ձեզ։ Ես աշխատում եմ բժշկական կենտրոնում դեկրետում գտնվող անձի փոխարեն, որը վերադարձել է աշխատանքի։ Արդյո՞ք պարտավոր են ինձ տեղափոխել այլ աշխատանքի, թե ես ազատվելու եմ աշխատանքից։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Լիանա. Բարև ձեզ: Ինձ օգնեք, խնդրում եմ, չեմ կարողանում վերջնահաշվարկ կատարել: Աշխատողը ընդունվել է աշխատանքի 23.04.2018թ. և ազատվել է աշխատանքից 29.06.2019թ., նա 2019թ. մայիսի 8-ին գնացել է ամենամյա արձակուրդ 10 օր, աշխատում էր հնգօրյա շաբաթով: Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ, օգնեք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Աստղիկ. Բարև ձեզ, խնդրում եմ, օգնեք: Աշխատանքի եմ ընդունվել 01.08.2018թ., ազատվել եմ 01.06.2019թ.: Չեմ օգտագործել ինձ հասանելի արձակուրդը (22 օր): Արդյո՞ք ես հանգիստ կարող եմ գործատուից պահանջել արձակուրդային գումար։ Եվ ի՞նչ հիմքեր կարող է ներկայացնել նա չվճարելու համար։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ե՞րբ պետք է ներկայացնել աշխատանքից ազատելու գրանցման հայտը

Ռուզաննա. Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք: Եթե աշխատողը գործից ազատվել է մայիսի 2-ին, ազատման հայտը ուղարկել եմ հենց այդ օրը, ի՞նչ եք կարծում՝ ճի՞շտ եմ արել: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի վերաբերյալ

Լևոն. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ արդյո՞ք գործատուն իրավունք ունի չտալ վերջնահաշվարկ՝ պատճառաբանելով, որ ես արձակուրդ եմ գնացել ու նոր եմ ազատվել աշխատանքից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում

Հերմինե Խաչատրյան. Կարո՞ղ ենք արդյոք աշխատանքից ազատել աշխատողին, եթե նա ընդունվել է աշխատանքի որոշակի ժամկետով: Նրա պայմանագիրը ավարտվում է 2019թ. օգոստոսի 31-ին, բայց գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը

Կատալեա. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ: Ես 2017 թվականի փետրվարին ընդունվել եմ կազմակերպություն 5-օրյա աշխատանքային գրաֆիկով և հավելավճարներով ստանում եմ 150 հազար դրամ մաքուր աշխատավարձ: Աշխատանքային պայմանագիրս կնքվել է 6 ամսով և այլևս չեմ ցանկանում շարունակել: Այժմ ցանկանում եմ իմանալ, թե ինչքան կկազմի իմ չօգտագործված արձակուրդայինի մոտավոր գումարը վերջնահաշվարկի ժամանակ: Կանխավ շնորհակալ եմ: