Tag: ազատում

Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ընկերությունը զբաղվում է շինարարական աշխատանքներով

Սոնա Խ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, եթե դժվար չէ, պատասխանեք հետևյալ հարցիս: Ես վարում եմ շինարարական կազմակերպության հաշվապահություն: Ընկերությունը պայմանագիր է կնքել 3 ամսով շինարարություն անելու համար: Գրանցել եմ 4 հոգի աշխատողներ: Մոտ 15 օր աշխատելուց հետո պատվիրատուի հետ անհամաձայնություններ են առաջացել, և գործը դադարեցվել է: Այդ 15 օրվա ընթացքում աշխատանքներ են իրականացվել, բայց գումար չի փոխանցվել: Աշխատողներին աշխատանքից ազատել եմ: Հիմա հաջորդ քայլով ինչ պետք է անեմ: Այդ 15 օրվա համար բացի եկամտային հարկից շրջանառության հարկ պե՞տք է հաշվարկել, թե՞ ոչ, եթե աշխատանքների դիմաց ոչ մի գումար չի տրվել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատողին իրավունք ունեն ազատել աշխատանքից

Ա. Բարև ձեզ: Ես գտնվում եմ ֆիզ. արձակուրդի մեջ, հիմա ցանկանում եմ վերադառնալ աշխատանքի: Արդյո՞ք ինձ իրավունք ունեն աշխատանքի հետ չընդունեն առանց որևէ հիմնավորման:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ու՞մ է հասնում արձակման նպաստ

Արփինե. Եթե աշխատողը աշխատել է մեկ կամ երկու տարի, արձակուրդներն օգտագործել է և ազատվել է, եթե անգամ ունեցել է արձակուրդային, դա էլ է հաշվարկվել ազատման ժամանակ, կա՞ արդյոք նաև առանձին արձակման նպաստի անհրաժեշտություն, շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկը

Մարինե. Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել այս հարցին - Եթե աշխատողը աշխատել է 6 տարի, չի օգտվել ամենամյա արձակուրդից և վերջին ամիսը չի ներկայացել աշխատանքի, ազատման դեպքում ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործատուն չի կատարում վերջնահաշվարկ

Սյուզի. Բարև ձեզ: Խնդրում եմ պարզաբանել` եթե աշխատողը ազատվել է աշխատանքից իր դիմումի հիման վրա, կարո՞ղ է արդյոք գործատուն չվճարել վերջնահաշվարկ: Օրենքի սահմաններում կա՞ նման կետ, ըստ որի վերջնահաշվարկ կարող են չկատարել: Աշխատել է մեկ տարի + վեց ամիս, արձակուրդ գնացել է ընդամենը 5 աշխատանքային օր:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային գրքույկի գրառման հետ կապված

Լուսինե. Հարգելի գործընկերներ, արդյո՞ք աշխատանքային գրքույկում գրվում է "հեռացվել է աշխատանքից" և հիմքը, և արդյո՞ք որևէ ազդեցություն կունենա հետագա աշխատանքի ընդունվելիս։ Հեռացման պատճառը երեք օրվա բացակայությունն է հիվանդության պատճառով։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ձևակերպել ազատման հրամանը

Աստղիկ. Բարև ձեզ: Խնդրում եմ ասել` կա՞ արդյոք տարբերություն "լուծել պայմանագիրը", "ազատել աշխատանքից" և "ազատել զբաղեցրած պաշտոնից" արտահայտությունների մեջ, և հրամանի մեջ ո՞րն է նախընտրելի գրել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք կվճարվի մայրության նպաստը

Արմինե. Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Ես 21 շաբաթական հղի եմ, հաստատության լուծարման պատճառով երեկ ազատվել եմ աշխատանքից: Հիմա ընդունվել եմ նոր աշխատանքի, հունվար ամսին նոր ֆիզ. արձակուրդ եմ գնալու, հիմա ուզում եմ իմանալ` ինձ կտրվի՞ նպաստը, եթե այո` ի՞նչ կարգով: Շնորհակալություն նախապես:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք անձը տվյալ դեպքում ստանում է վերջնահաշվարկ

Լարիսա. Բարև ձեզ: Անձը աշխատել է 1 տարի և 3 ամիս, որից 7 ամիսը` 80 000 դրամ, իսկ 8 ամիսը` 100 000 դրամ աշխատավարձով: Ազատվել է իր դիմումի համաձայն և վերջին մի տարվա ընթացքում ստացել/գնացել է ամենամյա արձակուրդը: Արդյո՞ք անձը այս դեպքում ստանում է վերջնահաշվարկ (ԱՕ 130 հոդված), և ի՞նչ բանաձևով է այն հաշվվում: Խնդրում եմ նշել կոնկրետ ձևով հաշվարկվող հասանելիք գումարը: Շատ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քանի՞ ամսական հղիությունից հետո այլևս իրավունք չունեն ընդունել աշխատանքի

Լիլիթ. Բարև ձեզ, կարո՞ղ եք ինձ օգնել: Ես ընդունվել եմ աշխատանքի 3 ամսական հղի կարգավիճակով, երեք ամիս փորձաշրջանից հետո (համոզված եմ` դեկրետային չվճարելու պատճառով) ուզում են ազատել աշխատանքից` պատճառաբանելով, որ 6 ամսական հղիությամբ չեն կարող ընդունել աշխատանքի: Քանի՞ ամսական հղիությունից հետո այլևս իրավունք չունեն ընդունել աշխատանքի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի վերաբերյալ

Մարիամ. Բարև ձեզ: Ես սեպտեմբերի 1-ից ընդունվել եմ պետական աշխատանքի: Բայց ունեմ 15 տարվա աշխատանքային ստաժ: Նոյեմբերին պետք է ֆիզ. արձակուրդ գնամ: Արդյո՞ք կարող եմ հրաժարվել ֆիզ. արձակուրդից, այսինքն՝ ֆիզ. արձակուրդ չգնալ, փոխարենը՝ երբ գա ծննդաբերության ժամանակը, վերցնեմ բյուլետեն: Հիվանդանոցում հաշվառված եմ որպես չաշխատող: Ապրում եմ Արցախում, բալիկի լույս աշխարհ գալու առթիվ, եթե ֆիզ. չգնամ, չե՞մ կարող օգտվել երեխայի միանվագ ծննդյան գումարից: Եվ արդյո՞ք այս դեպքում օրենքի խախտում արած չեմ լինի: Եվ վերջապես, ինձ հասնու՞մ է ֆիզ. արձակուրդի գումար, եթե հունիսի 1-ից ազատված եմ եղել աշխատանքից: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հնարավո՞ր է անորոշ ժամկետով կնքված պայմանագիրը լուծել արձակուրդից հետո

Մարիամ. Բարև ձեզ: Ամենամյա արձակուրդից ունեմ 15 չօգտագործված օր, որը ուզում եմ օգտագործել 2017թ. հոկտեմբերի 1-ից: 63 տարեկանս լրանում է 2017 թ հոկտեմբերի 7-ին: Հնարավո՞ր է անորոշ ժամկետով կնքված պայմանագիրը լուծել արձակուրդից հետո: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի հետ կապված

Անահիտ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել մի հարցում: Հարցս հետևյալն է՝ 1994-2017 թվականը աշխատել եմ համայնքապետարանում: 2017 թվականի հունվարից ազատվել եմ աշխատանքից: Աշխատանքային պայմանագիր գործատուի հետ կնքվել է 2006 թվականին: 1994 -2006 թվականները ամենամյա արձակուրդ չեմ գնացել և վերջնահաշվարկի ժամանակ տվել են վերջին 3 տարվա արձակուրդայինս, այժմ անցել է 6 ամիս, և ես ցանկանում եմ բողոքարկել մնացած արձակուրդայինիս համար: Խնդրում եմ ասել` իրավունք ունե՞մ բողոքարկելու և եթե այո` օրենքի ո՞ր կետով:Նշեմ նաև, որ ունեմ գործատուի հետ համաձայնագիր վերջնահաշիվս ստանալու պահին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ազատված աշխատողին չեն հանձնում իր աշխատանքային գրքույկը

Լիլու. Բարև ձեզ: Ես ունեմ մի այսպիսի խնդիր: Ես ազատվել եմ աշխատանքից ինքնակամ և ուզում եմ իմ գրքույկը հետ վերցնեմ, սակայն չեն տալիս, մեղադրում են նրանում, ինչն ես չեմ արել, շանտաժի են ենթարկում ու չեն տալիս, մինչև չկատարեմ իրենց պահանջները: Խնդրում եմ օգնեք ինձ` ինչպե՞ս կարող եմ վերցնել ես իմ գրքույկը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե աշխատողը աշխատանքից ազատվել է 2017թ.-ի հունվարի 1-ից հետո

Nara. Հարգելի գործընկերներ, եթե աշխատողը աշխատանքից ազատվել է 2017թ.-ի հունվարի 1-ից հետո, ապա նրա աշխատանքային գրքույկը լրացվու՞մ է նախկինում եղած պայմաններով (տարին, ամիսը, ամսաթիվը, ինչպես նաև աշխատողի պահանջով` աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը):
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Գառնիկ Մ. Բարև ձեզ, ես էսպիսի հարց ունեմ` կապված արձակուրդայինի հաշվարկի հետ, կոնկրետ իմ դեպքում` վերջնահաշվարկ: Եթե ենթադրենք իմ աշխատավարձը կազմում է 80 000 դրամ, + ամեն ամիս ստանում եմ KPI բոնուս 20 000-ի չափով, ունեմ արձակուրդային 60 օր, ինձ ինչքա՞ն գումար կվճարեն աշխատանքից դուրս գալու դեպքում, և ի՞նչ բանաձևով է հաշվարկվում դա: Շնորհակալություն: