Tag: ազատում

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակիցը չի ներկայանում աշխատանքի

Լենա. Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում, նախապես շնորհակալություն: Կազմակերպությունը ընդունել է վարորդ, մեկ տարի աշխատելուց հետո մեքենա չլինելու պատճառով երեք ամիս է չի ներկայանում աշխատանքի: Ո՞ր հոդվածով իրավունք ունենք ազատել աշխատանքից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Անահիտ. Բարև ձեզ: Օգնեք հաշվել վերջնահաշվարկը, եթե աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 01.12.2015թ., ազատվել է աշխատանքից 01.04.2016թ., յուրաքանչյուր ամիս ստացել է 90 000 դրամ: Աշխատանքային շաբաթը 5-օրյա է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողների՝ աշխատանքից ազատում

Մանե. Բարև ձեզ, խնդրում եմ հնարավորինս շուտ պատասխանել հետևյալ հարցին. Մեր ընկերությունում կան տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողներ, որոնց հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր անորոշ ժամկետով: Հարցս հետյալն է. ՀՀ ԱՕ 113հ. 1-ին մասի 11-րդ կետն է. "11) տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողի վաթսուներեք տարին, իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող աշխատողի վաթսունհինգ տարին լրանալու դեպքում, եթե համապատասխան հիմքը նախատեսված է աշխատանքային պայմանագրով: ( փոփոխված է 22.06.2015թ.)" Ի՞նչ է նշանակում. "... եթե համապատասխան հիմքը նախատեսված է աշխատանքային պայմանագրով": Եթե նշված չէ, ինչպե՞ս կարող ենք ազատել աշխատանքից տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողների: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք կվճարվի վերջնահաշվարկ

Ելենա. Բարև ձեզ: Հարցս այսպիսին է: Ես գնացել եմ կրկնակի դեկրետ և փաստացի 4 տարի տանն եմ եղել: Ինձ երկրորդ դեկրետի գումարն էլ է վճարվել: Արդյո՞ք ես ազատման դիմում գրելուց հետո կունենամ վերջնահաշվարկի գումար: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք կատարվելու է վերջնահաշվարկ

Մարիանա. Բարև ձեզ: Եթե աշխատողը ընդունվել է աշխատանքի և 1 օրից ազատվել է, նրա հետ վերջնահաշվարկ կատարելու՞ ենք, թե՞ ոչ, և եթե այո՝ ինչպե՞ս: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ֆիզ. արձակուրդից աշխատանքի վերադառնալու կարգը

Լիկա. Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք, գտնվում եմ ֆիզ. արձակուրդում, բալիկս 2 տարեկան է, ուզում եմ վերադառնալ աշխատանքի, բայց գործատուն մերժում է հետ ընդունել և ասում է, որ լավության կարգով քեզ կտեղավորենք մեր լիազորությունների շրջանակներում այլ աշխատանքի: Աշխատանքս պետ. հիմնարկում է, հիմա խնդրում եմ ասեք, իրավունք ունե՞ն ինձ տեղափոխել այլ աշխատանքի: Իսկ եթե այո, ես իրավունք ունե՞մ չհամաձայնվելու: Աշխատավարձի չափը պարտավո՞ր են պահպանել նոր աշխատավայրում: Եվ վերջին հարցս` եթե իրավունքներս պաշտպանելով վերադառնամ իմ աշխատանքին, իրավունք ունե՞ն մինչև երեխայիս 3 տարեկանը լրանալը ինչ-որ պատճառով ինձ հեռացնեն աշխատանքից: Նախապես շնորհակալ եմ, ինձ շատ կօգնեք, եթե հարցերս իրենց պատասխանը կգնեն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք կատարվելու է վերջնահաշվարկ

gayane. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Աշխատողը իր հերթական ամենամյա արձակուրդից օտվելուց հետո, աշատելով 15 օր, գնացել է իր հաշվին արձակուրդ 60 օր ժամկետով, ապա ազատվել աշխատանքից` դիմումի համաձայն: Այդ դեպքում աշխատողին վերջնահաշվարկ հասնու՞մ է, թե՞ ոչ: Շնորհալալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք փոխարինող աշխատողին կարելի է ազատել աշխատանքից

Աստղիկ. Բարև ձեզ: Կխնդրեի օգնել: Ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատողին փոխարինող է նշանակվում, որի պայմանագրում նշված է ժամկետը՝ մինչև հիմնական աշխատողի ֆիզ. արձակուրդից վերադառնալը: Փոխարինողն ինքը գնում է ֆիզ. արձակուրդ, այդ ընթացքում հիմնական աշխատողը հետ է վերադառնում աշխատանքի, ի՞նչ է կատարվում փոխարինողի հետ, արդյո՞ք ազատվում է աշխատանքից, թե՞ գտնվում է ֆիզ. արձակուրդում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք տնօրենը ազատվում է աշխատանքից կազմակերպության գործունեության դադարեցման ժամանակ

GOHAR. Հարգելի կոլեգաներ, շինարարական գործունեություն իրականացնող կազմակերպությունը անորոշ ժամկետով դադարեցրել է աշխատանքային գործունեությունը: Ես գտնում եմ, որ պետք է ազատեմ իմ բոլոր աշխատողներին (եթե սխալ եմ, խնդրում եմ ուղղեք ինձ): Տնօրենը մնու՞մ է աշխատանքի մեջ: Եթե մնում է, ես նրան աշխատավարձ հաշվարկու՞մ եմ, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ո՞ր հոդվածը նշել ազատման հրամանում

Garik. Հարգելի մասնագետներ, խնդրում եմ պատասղանեք` եթե աշխատողը անորոշ ժամկետով կնքված պաըմանագիրը լուծում է իր նախաձեռնությամբ, ազատման հրամանում ո՞ր հոդվածն է նշվում` "109-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը", թե` "112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն": Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի կատարում

Աննա. Բարև ձեզ, խնդրում եմ օգնել ճիշտ հաշվարկել վերջնահաշարկը: Աշխատողը աշխատել է 01.07.2010թ. - 01.08.2015թ., արձակուրդ է գնացել միայն 01.12.2015թ.՝ 24օր, (6 օրյա աշխատանքային ռեժիմ): 01.08.2015թ. ազատվել է աշխատանքից, միջին ամսականը ո՞ր տարիների աշխատավարձը պետք է հաշվարկեմ` 2010թ., 2011թ., 2012թ., 2013թ., և հատուցման ենթակա քանի՞ չօգտագործված օրեր ունի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողի` աշխատանքից ազատում

Ադրիանա. Եթե երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողը ինքն է առաջարկում լուծել աշխատանքային պայմանագիրը, իսկ գործատուն համաձայնվում է, պարտադի՞ր է մինչև ազատելը նրան հրամանով համարել աշխատանքի մեջ, թե՞ կարելի է միանգամից ազատման հրամանը տալ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք իրավունք ունեն հինգ ամսական հղի աշխատողին ազատել աշխատանքից

Վալյա. Բարև ձեզ: Ինձ մի հարց է հետաքրքրում, խնդրում եմ պատասխանել: Ես աշխատել եմ դպրոցում, որպես ֆիզկուլտուրայի ժամանակավոր ուսուցչուհի, ընդունվել եմ աշխատանքի 2013թ. սեպտեմբերից, դասավանդել եմ 5-12-րդ դասարաններին: Այդ ընթացքում հայտարարված էր մրցույթ ֆիզկուլտուրայի ուսուցչի թափուր աշխատատեղի համար: 2013թ. հոկտեմբերի 1-ից ընդունվել է նոր աշխատող, և ես դասավանդել եմ տարական դասարաններին: 2014թ. մայիսի 31-ից ազատել են աշխատանքից՝ պատճառաբանելով, որ փոխարինող աշխատողին արձակուրդներին չեն վարձատրում: 2014թ. սեպտեմբերին կրկին ընդունվել եմ աշխատանքի՝ արդեն փոխարինելու ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատողին, և դասավանդել եմ 5-10-րդ դասարաններին: 2015թ. մայիսի 22-ին ես գնացել եմ աշխատանքի, աշխատանքս ավարտել եմ, և տնօրենը ինձ ազատել է աշխատանքից՝ առանց նախապես զգուշացնելու, քանի որ պիտի գա հիմնական աշխատողը: Ավարտել եմ Արթիկի պետական քոլեջի ֆիզկուլտուրայի բաժինը՝ կարմիր դիպլոմով: Հիմա ես հղի եմ և ուզում եմ իմանալ` իրավունք ունե՞ն հինգ ամսական հղի աշխատողին ազատել աշխատանքից: Նաև ուզում եմ իմանալ` ես կարո՞ղ եմ գնալ ֆիզ. արձակուրդ ժամանակից շուտ, քանի որ ունեմ հղիության հետ կապված խնդիրներ: Խնդրում եմ ձեզ որքան հնարավոր է շուտ պատասխանել իմ հարցերին: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատողը իրավունք ունի չօգտագործված արձակուրդի փոխհատուցում ստանալու

Gayane. Բարև ձեզ: Ես ուսուցչուհի եմ դպրոցում, սակայն մտադիր եմ աշխատանքից հեռանալ սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամսին: Կուզենայի իմանալ` ես իրավունք ունե՞մ հուլիս ամսվա արձակուրդայինը ստանալու: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ո՞վ է վճարում նպաստը

Ռուզաննա. Բարև ձեզ: Ինձ հուզում է հետևյալ հարցը. ես աշխատում եմ ՍՊԸ-ում, ֆիզարձակուրդ մեկնելիս ո՞վ է վճարելու ֆիզարձակուրդի համար նախատեսված գումարը` տվյալ ՍՊԸ-ն` գործատուն, թե՞ պետությունը: Եվ ևս մեկ հարց` արդյո՞ք գործատուն իրավունք ունի աշխատողին աշխատանքից ազաատելու, որպեսզի չվճարի ֆիզ. արձակուրդի համար նախատեսված գումարը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ո՞րն է գործատուին ծանուցելու մաքսիմալ ժամկետը

Sona. Բարև ձեզ: Օրենքը նախատեսում է, որ աշխատանքից ազատվելուց 14 օր առաջ պիտի տեղեկացնենք գործատուին, եթե պայմանագրով այլ ժամկետ նախատեսված չէ: Իսկ որքա՞ն է մաքսիմալ ժամկետը, որը պայմանագրով կարող է նախատեսված լինել: Շնորհակալ եմ նախապես:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք հնարավոր է հրաժարվել սոց. վճարից

Gayane. Աշխատում եմ բանկում, և բնականաբար աշխատավարձիցս պահվում է կենսաթոշակային ֆոնդի գումար: Հիմա պատրաստվում եմ ազատվել այդտեղից և անցնել մակ այլ տեղ աշխատանքի: Ասացեք խնդրեմ` հիմա կարո՞ղ եմ բանկում հրաժարվել և դիմում ներկայացնել այդ գումարները ետ ստանալու համար: Չնայած գիտեմ, որ դա պետք է արվեր մինչև նախորդ տարվա դեկտեմբերի 25-ը: