Tag: ազատում

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը տվյալ ամսվա 1-ից ազատվում է աշխատանքից

Մարիանա. Բարև Ձեզ: 1. Աշխատողը տվյալ ամսվա 1-ից ազատվում է աշխատանքից: Հարց` հրամանի մեջ գրվում է սույն ամսվա 1-ից, թե՞ նախորդող ամսվա 31-ից: 2. Արդյո՞ք աշխատանքային գրքույկը առաջին անգամ լրացնելուց նշվում է, որ աշխատակիցը ստաժ չի ունեցել, թե՞ ոչ: Եվ արդինատուրան կամ մասնագիտական ուսման տարիները ստաժ համարվու՞մ են, թե՞ ոչ: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս լուծել աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը

Գայանե. Ինչպե՞ս լուծել աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը հաստիքների կրճատման ժամանակ նույն անձին նույն հիմնարկում այլ պաշտոնում նշանակելու դեպքում: Արդյո՞ք անհրաժեշտ է պայմանագրում փոփոխություն կատարել և փոխել պաշտոնը, թե՞ պետք է նախկին պայմանագիրը լուծել և կնքել նոր պայմանագիր նոր ստեղծված պաշտոնում աշխատելու վերաբերյալ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք արձակուրդում գտնվող աշխատողին կարող են ազատել աշխատանքից

Լիանա. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին. ես գտնվում եմ երեխայի խնամքի համար տրամադրված արձակուրդում: Կարո՞ղ են ինձ ազատել աշխատանքից: Իսկ եթե շուտով ֆիզ. արձակուրդ գնամ, արդյո՞ք կվճարվեմ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տնօրենը ցանկանում է իջեցնել աշխատակցի աշխատավարձը

Աննա. Բարև Ձեզ: Ներկայումս իմ գրանցված աշխատավարձը 185 000 ՀՀ դրամ է, իմ գործատուն ուզում է գրանցված աշխատավարձս իջեցնել 60 000 ՀՀ դրամ: Դրա համար նա ուզում է ինձ աշխատանքից հեռացնել (հեռացնելը միայն փաստաթղթով), մեկ ամիս հետո նորից գրանցել: Ցանկանում եմ իմանալ` առանց աշխատանքից հեռացնելու չի՞ կարող աշխատավարձս իջեցնել: Նաև ցանկանում եմ իմանալ` ես ունեմ 1 տարեկան բալիկ, նորից ես կարո՞ղ եմ դեկրետ գնալ մինչև բալիկիս 3 տարեկան լրանալը: Շնորհակալություն պատասխանելու համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Չօգտագործված արձակուրդի փոխհատուցում

Արթուր. Բարև ձեզ: Կազմակերպությունում աշխատում եմ 2 տարի 7 ամիս (շաբաթական 5 աշխատանքային օր, լրիվ դրույքով), սակայն մինչ օրս արձակուրդային օրերս չեմ օգտագործել: Այժմ ազատվում եմ աշխատանքից: Արդյո՞ք վերջնահաշվարկի ժամանակ կստանամ իմ չօգտագործված արձակուրդային օրերի գումարները (մոտ 52 օրերի համար): Լսել եմ, որ 2012թ. օգոստոս ամսից վերջնահաշվարկի ժամանակ հաշվի է առնվում միայն վերջին 18 ամիսներին աշխատած ժամանակ վաստակած արձակուրդային օրերը: Արդյո՞ք վերջնահաշվարկի ժամանակ կստանամ իմ չօգտագործված արձակուրդային օրերի գումարները (մոտ 52 օրերի համար), թե՞ միայն միայն վերջին 18 ամիսներին աշխատած ժամանակ վաստակած արձակուրդային օրերը: Կանխավ շնորհակալություն: Հարգանքով՝ Արթուր
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ի՞նչ ընթացակարգով պետք է ազատել աշխատակցին

Արուսյակ. Խնդրում եմ օգնել: Եթե աշխատակիցը գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում և ցանկանում է արձակուրդի ավարտից անմիջապես ազատվել աշխատանքից, ի՞նչ ընթացակարգով պետք է ազատել աշխատակցին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է վճարել վերջնահաշվարկ

Ալլա. Հարգելի գործնկերներ, խնդրում եմ պարզաբանեք` ազատվել է աշխատանքից (փոխտնօրեն, 63 տարեկան) և նշանակվել է ուսուցիչ նույն դպրոցում: Արդյո՞ք պետք է վճարել վերջնահաշվարկ, եթե այո, ապա ի՞նչ կարգով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք տնօրենին պետք է ազատել աշխատանքից

Karen. Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ, ես 1 պարզ հարց ունեմ. ես բացել եմ ՍՊԸ, որի միակ անդամն եմ: Ես տնօրենին (ինձ) աշխատավարձ չեմ նշանակել (պետ. ռեգիստրում գրանցելուց հետո ոչինչ չեմ արել, միայն դիմում եմ գրել, որ ժամանակավորապես գործունեություն չեմ ծավալում): Հիմա ես պե՞տք է նաև տնօրենին (ինձ) աշխատանքից հեռացնեմ: Դա չանելու դեպքում հնարավո՞ր է խնդիրներ առաջանան: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Էլեկտրոնային հաշվետվության հետ կապված

Զեփյուռ. Աշխատողն ազատվել է ս/թ հուլիսի 3-ից, ազատման մասին աշխատողի գրանցման հայտում նշվել է, նույն աշխատողին ս/թ օգոստոսի 17-ից կրկին ընդունել ենք աշխատանքի, սակայն հաշվետվություն ուղարկելիս համակարգը չի ընդունում: Խնդրում ենք օգնել լուծել խնդիրը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատողը ունի հետմուծում

Նարինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. աշխատողը (ուսուցիչը) ընդունվել է աշխատանքի 01.09.2012թ, 50 օր օգտվել է չվճարվող արձակուրդից, ապա հուլիսին հերթականից (35օր): Ազատվում է՝ 01.09.2013թ.: Հետմուծում ունի՞, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք տնօրենին պետք է ազատել աշխատանքից գործունեության դադարեցման ժամանակ

Anna. Եթե կազմակերպության գործունեությունը գտնվում է դադարի վիճակում, այս դեպքում տնօրենին պե՞տք է արդյոք ազատել աշխատանքից և կատարել վերջնահաշվարկ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Չօգտագործված արձակուրդի հատուցում

Մարի. Խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում. ես աշխատանքից ազատվելու եմ մի քանի օրից, մեկ ամիս առաջ օգտվել եմ հերթական արձակուրդից, բայց 2011 թ-ին արձակուրդս չեմ օգտագործել, արդյո՞ք դա ուժի մեջ է, և կարո՞ղ եմ դրա համար վերջնահաշվարկ պահանջել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը ունի 7 տարվա չօգտագործած ամենամյա արձակուրդ

Արթուր. Բարև Ձեզ: Աշխատողը ընդունվել է աշխատանքի 2002թ սեպտեմբերին: 2013 օգոստոսին ազատվում է աշխատանքից: Այդ ընթացքում 4 անգամ տարբեր տարիներին օգտվել է ամենամյա արձակուրդից: Փաստորեն ունի 7 տարվա չօգտագործած ամենամյա արձակուրդ: Արդյո՞ք վերջնահաշվարկ կատարելիս պետք է հաշվի առնել բոլոր 7 տարիները (հոդված 170 կետ 2), թե՞ մինչև 2005 թ հաշվի չառնել, քանի որ աշխ. օրենսգիրքը ուժի մեջ է մտել 2005թ-ից: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք վերջնահաշվարկը ճիշտ է կատարվել

Արմինե. Բարև Ձեզ, հարցս հետևյալն է. մարզադպրոցի փոխարինող տնօրենն աշխատանքի է ընդունվել 24.12.2012թ, աշխատանքից ազատվել է ս-թ 01.08 -ին: Այս ժամանակահատվածում արձակուրդ չի գնացել: Ընդամենը աշխատել է 7ամիս: Հունվարի 1-ից աշխատավարձը կազմել է 85 000 դրամ: Վերջնահաշվարկը կատարել եմ հետևյալ կերպ` 85000 : 21 = 4047 (միջ. օրական), 4047 * 14(օր) = 56658 վերջնահաշվարկ: Վերջնահաշվարկը գումարել եմ հուլիս ամսվա աշխատավարձին` 85000 + 56658 = 141826 - 26% = 104826 վճարվելիք գումար: Խնդրում եմ ասեք` հաշվարկը ճի՞շտ եմ կատարել, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք կատարվում է վերջնահաշվարկ

Հերմինե. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել. միևնույն գործատուի մոտ համատեղությամբ աշխատողին մեկ աշխատանքից ազատելու դեպքում հասնու՞մ է վերջնահաշվարկ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքից ազատվելու դիմում

Մարիամ. Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում. կարո՞ղ է արդյոք աշխատողը աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել, երբ ինքը այդ պահին գտնվում է հերթական արձակուրդում: Իսկ ազատման հրամանը այդ դեպքում քանի՞ օր ուշ կարող եմ տալ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ազատված աշխատողի արձակուրդային գումարի հետ պահում

Հայկ. Խնդրում եմ, օգնեք: Եթե աշխատողը ընդունվել է աշխատանքի 01.06.2012թ.-ին և սպառել է իր 2012-2013թթ. արձակուրդը, արդյո՞ք իրավունք ունի այս տարվա հուլիսից նորից արձակուրդ գնալու: Եթե այո, ապա սեպտեմբերին աշխատանքից ազատվելուց արդյո՞ք պետք է հետ պահել վճարված արձակուրդային գումարը: Հուսով եմ՝ կօգնեք, շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի վերահաշվարկ կատարելու համար

Դիանա. Խնդրում եմ օգնեք, ես աշխատել եմ պետական համակարգում 16 տարի, աշխատանքից ազատվել եմ դիմումիս համաձայն 2013թ, այժմ ստացել եմ վերջնահաշվարկ, որը իմ կարծիքով թերի հաշվարկ է: Ես ունեցել եմ 2012թ. արձակուրդի իրավունք, որից չեմ օգտվել և համապատասխան ղեկավարի մակագրությամբ այն տեղափոխել եմ 2013թ., սակայն աշխատանքից հեռացել եմ մայիս ամսին, այսինքն ընթացիկ տարում ևս աշխատել եմ այդքան ամիս: Ավելին, ազատման հրամանից հետո ինձ վերջնահաշվարկը փոխանցվել է հուլիս ամսին միայն, որը կազմում է մեկ աշխատավարձի չափով գումար: Կարո՞ղ եք հուշել` որքանով են խախտված իրավունքներս, և վերահաշվարկ անելու համար ու՞մ պետք է դիմել այս դեպքում: Շատ շնորհակալ կլինեմ արձագանքների համար: