Tag: ազատում

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքից ազատում առանց ծանուցման

Artur. Խնդրում եմ ինձ պատասխանել` արդյո՞ք գործատուն կարող է ազատել համատեղությամբ աշխատողին առանց նախնական ծանուցագրի: Ընդ որում ազատման հրամանի մեջ նշել է` ամենօրյա աշխատանքը ապահովվելու, բարելավելու նպատակով:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Համլետ. Բարև Ձեզ, հարգելի ընկերներ: Խնդրում եմ ինձ օգնեք մի հարցում: Հարցը հետևյալն է: Աշխատակիցը երեք տարի աշխատել է, որի ընթացքում վերցրել է արձակուրդ միայն 15 օր: Նա ազատվել է իր դիմումի համաձայն: Վերջնահաշվարկը պիտի կատարվի միայն վերջի՞ն տարվա համար, թե՞ կուտակած 2,5 տարիների համար: Որպես լրացում ասեմ, որ աշխատանքի ընդունվել է 2009-ի մայիսին, 2012-ի հուլիսի 30-ին իր դիմումի համաձայն ազատվել է: Արձակուրդ գնացել է 2010-ի օգոստոսին 15 օր: Նախօրոք շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է կատարվում վերջնահաշվարկը

Լիլիա. Մարզիչը հոկտեմբերի 25-ից ազատվել է աշխատանքից համաձայն իր դիմումի: 2012 թվականի արձակուրդը նա արդեն գնացել է: Հարց` վերջնահաշվարկի մեջ ի՞նչ գումարներ են մտնում: Ու այս դեպքում 1 դրույք վճարվու՞մ է:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային գրքույկի լրացման հետ կապված

Ելենա. Ես կցանկանայի իմանալ, թե արդյոք գործատուն կարող է աշխատանքային գրքույկի մեջ լրացնել աշխատողի` աշխատանքից ազատման պատճառը, որ վերաբերում է օրինակ աշխատանքային կարգապահությունը խախտելուն, այսինքն` "Աշխատանքից ազատվել է աշխատանքային կարգապահությունը խախտելու համար": Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք կլուծվի աշխատանքային պայմանագիրը

Մարի. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ հասկանալու օրենքի "տառը": 3 ամսից լրանալու է իմ` որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը: Եթե ես ներկայացնեմ հղիության մասին տեղեկանք, արդյո՞ք պայմանագրի ժամկետն ավարտվելուց հետո պայմանագիրս կխզվի, և ես նպաստ չեմ ստանա, քանի որ անաշխատունակությունս կծագի պայմանագրի ավարտից հետո: Թե՞ պայմանագիրս կերկարացվի մինչև անաշխատունակության ժամանակահատվածի ավարտը: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Պայմանագրի լուծումը նրա գործողության ժամկետը լրանալու պատճառով

Աստղիկ. Եթե աշխատողը աշխատանքի է ընդունվել 9 ամսով, և աշխատանքային պայմանագրում նշված է, որ աշխատելու է մինչև 01.11.2012, այդ դեպքում աշխատողը պայմանագիրը լրանալուց հետո պե՞տք է դիմում գրի աշխատանքից ազատվելու համար, թե՞ աշխատանքային պայմանագիրը ավտոմատ համարվելու է լուծարված: Եվ ազատման հրաման գրելուց ինչպե՞ս պետք է ձևակերպենք` համաձայն իր դիմումի, թե՞ աշխատանքային պայմանագրի օրինակ 4 կետի համաձայն: Շնորհակալություն:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային գրքույկի լրացման վերաբերյալ

Աննա. Հարգելի հաշվապահներ և կադրերի տեսուչներ, խնդրում եմ օգնել ինձ այս հարցում` ինպե՞ս է պետք լրացնել ազատվող աշխատողի աշխատանքային գրքույկը, երբ նա աշխատել է 2005թ.-ից մինչ սեպտեմբերի 24-ը շինարարությունում որպես կռունկավար և ունի արտոնյալ պայմաններով կենսաթոշակի անցնելու իրավունք: Եվ միաժամանակ կխնդրեի պատասխանել` փայտամշակման արտադրամասում աշխատող կահույքագործի ազատման դեպքում արդյո՞ք այս դեպքում կարող է նա էլ արտոնյալ պայմաններով անցնել կենսաթոշակի, կխնդրեի գրեիք կոնկրետ օրենքի կամ որոշման համարը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք գործատուն պարտավոր է վճարել արձակման նպաստ

Նվարդ. Աշխատողի նախաձեռնությամբ փորձաշրջանի ընթացքում աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում գործատուն պարտավո՞ր է վճարել արձակման նպաստ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակիցը դժբախտ պատահարի պատճառով բուլետենի մեջ է

Թեհմինե. Ընկերության աշխատակիցը աշխատանքի վայրում դժբախտ պատահարի պատճառով բուլետենի մեջ է և պետք է ստանա կարգ: Աշխ. օրենսգրքով նշված է, որ պատահարից 4 ամիս անց նա պետք ազատվի աշխատանքից և ստանա թոշակ: Ընկերությունը ի՞նչ կարգով պետք է նրան ազատի աշխատանքից, մինչև՞ թոշակի անցնելը, թե՞ թոշակի դիմելուց առաջ: Եթե տեղյակ եք, խնդրում եմ պարզաբանել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Չօգտագործված արձակուրդի տրամադրում աշխատանքից ազատվելու ժամանակ

Մարի. Հարգելի գործընկերներ, հարցս հետևյալն է՝ եթե աշխատողը 30 օր առաջ դիմում է գրել աշխատանքից ազատվելու մասին և ունի չօգտագործված արձակուրդային օրեր, կարո՞ղ է արդյոք նա պահանջել այդ արձակուրդային օրերի ստացումը վերոնշյալ 30-օրյա ժամանակահատվածում: Խնդրում եմ հնարավոր սեղմ ժամկետներում պատասխանել հարցիս: Նախօրոք շնորհակալություն:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի վճարման ժամկետներ

Տաթևիկ. Բարև ձեզ: Ինձ հետաքրքրում է վերջնահաշվարկի տրամադրման ժամկետը: Ես աշխատանքից դուրս եմ եկել հունիսի 14-ին և մինչև հիմա չեմ ստացել մայիս ամսվա աշխատավարձը և վերջնահաշվարկը: Ըստ մեր աշխատանքային պայմանագրի՝ գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ կողմերի փոխադարձ համաձայնությամբ որոշված օրը, բայց ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում: Մենք աշխատավարձ ենք ստանում ամեն ամսվա 15-ին, իսկ նրանք ասում են, որ աշխատավարձի հաշվարկ իրենք անում են 15-ից շուտ, և այս դեպքում իմ 2 ամիսը լրացած չի լինում: Ես կուզեի իմանալ` արդյո՞ք իրավունք ունեն իրենք այդպիսի քայլի: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային պայմանագրի լուծում

Hamest. Խնդրում եմ ինչքան հնարավոր է արագ պատասխանեք հարցիս. մենք ժամանակավոր դադարեցրել ենք կազմակերպության գործունեությունը, և պետք է աշխատողներին տեղափոխել նույն կազմակերպության տնօրենի անունով բացված ԱՁ մոտ աշխատելու համար: Ինչպե՞ս լուծել հին պայմանագիրը և նոր ԱՁ հետ կնքել նորը: Եթե կա լուծման հատուկ ձև, խնդրում եմ ուղարկել էլ. փոստիս hak-05 շնիկ mail.ru
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը ցանկանում է լուծել աշխատանքային պայմանագիրը

Մնաց. Բարև ձեզ: Մեկ շաբաթից ավելի է ընդունվել եմ աշխատանքի կազմակերպությունում, սակայն աշխատանքային պայմանները ինձ համար անընդունելի են, և ցանկանում եմ լուծել իմ աշխատանքային պայմանագիրը: Վերջինիս օրինակը ինձ չի տրամադրվել: Դեռևս չեմ ստացել աշխատավարձ: Խնդրում եմ ասեք` ի՞նչ է պետք անել պայմանագրի լուծման համար: Ի՞նչ խնդիրներ կարող են ծագել: Նաև կխնդրեի պարզաբանել աշխատավարձի և վերջնահաշվարկի հետ կապված հարցերը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է արձակուրդայինի վերահաշվարկ կատարել

Հասմիկ. Եթե աշխատողը աշխատել է 6 ամիս, ապա գնացել է 20 օր արձակուրդ` 1 տարվա համար նախատեսված, այնուհետև արձակուրդից վերադառնալուց հետո ազատվել է աշխատանքից, արդյո՞ք արձակուրդայինի վերահաշվարկը պարտադիր է, և եթե չկատարվի վերահաշվարկ, ապա ի՞նչ կլինի: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվում 10 օրվա աշխատավարձը

Նանա. Բարև Ձեզ, ինձ հետաքրքրում է հետևյալը. ենթադրենք աշխատողի հաստիքային դրույքաչափը կազմում է 75000, հերթական ամսում նա աշխատում է 10 օր, որից հետո աշխատանքից ազատվում է, այդ 10 օրվա աշխատավարձն ինչպե՞ս է հաշարկվում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողի` աշխատանքից ազատում

Ruzan. Բարև Ձեզ: Ես գտնվում եմ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: Ինձ տեղեկացրին, որ հաստիքս կրճատվել է: Հնարավո՞ր է` ես դուրս մնամ աշխատանքից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը ազատվում է աշխատանքից

էդգար Աբրահամյան. Բարև Ձեզ: Եթե 2008 թվականին աշխատանքի ընդունված աշխատակիցը իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվում է, քանի՞ օր պետք է աշխատի` 14, թե՞ 30 օր:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքից ազատում կրճատման պատճառով

Մերի. Բարև ձեզ: Ես 2009 թ. նոյեմբերի 9-ին աշխատանքի եմ ընդունվել Երևանի փրկարար ծառայությունում որպես տեխնիկ: 2010թ. սեպտեմբերից գնացել եմ ֆիզ. արձակուրդ, այնուհետև երեխայի խնամքի արձակուրդ: 2011թ. սեպտեմբերից կրկին գնացել եմ ֆիզ. արձակուրդ: Այժմ գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում, սակայն մեր հիմնարկում տեխնիկի հաստիքը կրճատվում է: Ինձ հետաքրքիր է` ինձ կտեղափոխե՞ն այլ աշխատանքի, և թե որքան ժամանակ չեն կարող ազատել աշխատանքից: Նախապես շնորհակալություն:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Շինարարություն կատարող աշխատողի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր

Հռիփսիմե. Խնդրում եմ պատասխանեք: Շինարարություն կատարող աշխատողի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր և տրվել է հրաման, իսկ մեկ ամիս հետո աշխղեկը զեկուցագիր է ներկայացրել, որ աշխատողն այդ ամվա ընթացքում ոչ մի օր չի ներկայացել աշխատանքի: Խնդրում եմ ասել` ինչպե՞ս պետք է հրամանը չեղյալ համարել, կամ էլ ինչպե՞ս և օրենքի ո՞ր կետով պետք է ազատել աշխատանքից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը ազատվում է աշխատանքից դիմումի համաձայն

Լուսինե. Եթե Ա/Ձ-ի մոտ աշխատողը ազատվում է աշխատանքից իր դիմումի համաձայն, ո՞ր հոդվածի համաձայն պետք է գրվի աշխատանքային գրքույկի մեջ: