
Ինչպե՞ս վճարել աշխատակցին
Էմի.
Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ օգնեք: ԱՁ-ի օգնականը կարանտինի հետ կապված մարտի 13-ից սկսած աշխատել է միայն մեկ ու մեջ, ընդամենը մարտ ամսում 16 օր: Ելնելով ԱՕ 186-րդ հոդվածի 6-րդ մասից՝ չվճարե՞լ բացակայող օրերի համար, կամ միգուցե 2/3-ի չափով: Կամ Ինչպե՞ս վարվել, երբ ԱՁ-ն աջակցության ծրագրերից չի օգտվում:
Շնորհակալություն:

Արդյո՞ք գումարը պետք է ներառել շահութահարկի հաշվարկում
Տիգրան Կ․
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2019 թվականին գումար է փոխանցել Ա/Ձ-ին փոքր բիզնեսին աջակցության ծրագրերի շրջանակներում անհատույց: Ա/Ձ-ն աշխատում է ընդհանուր հարկման դաշտում: Կասեք՝ փոխանցված գումարը 2019-ի շահութահարկի հաշվետվության մեջ ներառելու՞ եմ, եթե դեռ չեմ ծախսել։

Արդյո՞ք անհրաժեշտ է ուղարկել տարեկան հաշվետվություն
Գարիկ․
Բարև ձեզ: ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկի դաշտում: Ամեն ամիս ես ուղարկում եմ եկամտային հարկի և սոց․ վճարի հաշվետվությունը: Պե՞տք է արդյոք ուղարկել այդ հաշվետվության տարեկան հաշվարկի հաշվետվություն։ Եթե այո, ապա ո՞ր ձևն է, և վերջնաժամկետը ո՞ր օրն է։ Մերսի:

Ի՞նչ տարեկան հաշվետվություններ պետք է հանձնել
Անի․
Բարև ձեզ: ԱՁ-ի տարեկան հաշվետվության համարը կարո՞ղ եք նշել:

Որքա՞ն սոցիալական վճարի պարտավորություն է առաջանում
Ամելի․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, եթե անհատ ձեռնարկատերը աշխատել է 2019 թվականին ԱԱՀ-ի դաշտում և եկամուտ չի ունեցել, որի համար հանձնվել է 0-ական հաշվետվություն, տարեկան շահութահարկի հաշվետվություն հանձնելու ժամանակ որքա՞ն սոց. վճարի պարտավորություն է առաջանում։ Խնդրում եմ հնարավորության դեպքում օրենքից հղում տեղադրել:

Ա/Ձ-ն սոցիալական աջակցության կենտրոնից դրամաշնորհի տեսքով գումար է ստացել
Տիգրան Կ.
Բարև ձեզ: Հաշվապահներ ջան, Ա/Ձ-ն սոցիալական աջակցության կենտրոնից դրամաշնորհի տեսքով գումար է ստացել: Դա շահութահարկի տարեկան հաշվետվության մեջ ինչպե՞ս է արտացոլվում։
Նախապես շնորհակալություն:

Արդյո՞ք պետք է ներկայացնել հաշվետվություն
Սուսաննա.
Բարև ձեզ: Եթե ԱՁ֊ն գրանցված աշխատող չունի, աշխատում է ԱԱՀ֊ով, տարեկան հաշվետվությունից 163 ձևը՝ եկամտային հարկի և սոցիալական վճարի, հանձնու՞մ է։

Արդյոք ԱՁ ավտոմատ կերպով կլուծարվի
Գայանե․
Բարև ձեզ։ 2018թ․ ԱՁ եմ բացել, և չի գործել։ Ուզում եմ իմանալ՝ ինչքան ժամանակում է ԱՁ համարվում փակված չօգտագործվելու դեպքում։

Արդյո՞ք ԱՁ կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Աննա․
Բարև ձեզ! Ես ուզում եմ հանել ԱՁ, որպես միկրոձեռնարկատեր, համակարգչային դասընթացներ դասիչով (P 85.59.3 դասիչ) համակարգչային դասեր տալու համար։ ԱՁ-ն պետք է, որպեսզի համագործակցեմ կազմակերպությունների հետ։ Կհամարվե՞մ արդյոք միկրոձեռնարկատեր ԱՁ։ Շնորհակալություն։

Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել
Արմինե Դավթյան.
Բարև ձեզ: Մի քանի հարց ունեմ:
Ես մարտի 5-ին ԱՁ եմ բացել, աշխատող գրանցված չկա, ես հիմա ի՞նչ հաշվետվություն պետք է ուղարկեմ, ընդամենը հասցրել եմ 2 գործարք կատարել, ոլորտը ծառայությունների մատուցում է:

ԱՁ-ի անձնագրային տվյալները փոփոխելու համար
Նոննա.
Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք. ինչպե՞ս կարող եմ ԱՁ-ի անձնագրային տվյալները փոփոխել online պետ. ռեգիստրի հարթակում: Բանկում ԱՁ-ով հաշիվ չեն բացում անձնագրային տվյալները չհամապատասխանելու պատճառով:

Ա/Ձ-ն չի աշխատում արտակարգ դրության պատճառով
Լիանա.
Բարև ձեզ: Ա/Ձ-ն չի աշխատում արտակարգ դրության պատճառով մարտի 25-ից, և չգիտենք՝ մինչև երբ, աշխատողին չենք ազատել աշխատանքից: Խնդրում եմ, պատասխանեք՝ ձև 189. ՀԱՇՎԱՐԿ՝ եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական, ապրիլին հանձնելուց ի՞նչ պետք է լրացնել՝ աշխատավարձը, ժամերը, եկամտահարկ մուծելու՞ ենք, թե՞ ոչ:

Արդյո՞ք հարկավոր է հաշվետվություն ներկայացնել
Արփինե.
Բարև ձեզ:
ԱՁ-ն Ֆրանսիայից ներմուծում է կատարել, բոլոր վճարումներն անելուց և ապրանքները ստանալուց հետո կա՞ արդյոք հարկային հաշվետվության կամ վիճակագրական հաշվետվության ներկայացման պարտավորություն։ Նախապես շնորհակալ եմ։

ԱՁ-ն չի հանձնել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմումը
Գարիկ․
Բարև ձեզ։ Ես անցած տարվա նոյեմբեր ամսից շրջանառության հարկի դաշտում եմ աշխատում։ Ա/Ձ է: Այս ամիս ուզում էի հաշվետվություն ուղարկեի I եռամսյակի համար, ինչպես որ անցած 4-րդ եռամսյակի համար ուղարկել էի, բայց ինձ թույլ չտվեց ծրագիրը, քանի որ ես մոռացել էի մինչև փետրվարի 20-ը գրել շրջանառության հարկ վճարողի հայտարարություն։ Ես ավտոմատ ընկել եմ ԱԱՀ դաշտ։ Խորհուրդ կտա՞ք՝ ինչ անեմ ես հիմա։ Արդյո՞ք տույժ կլինի նրա համար, որ ես փետրվարից սկսած չեմ ուղարկել ԱԱՀ- ին համապատասխանող ամսական հաշվետվություն։ Մեկ էլ ասեմ, որ մինչ այս ես 0-ական հաշվետվություններ եմ ուղարկել եռամսյակային։ Մերսի։

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող ԱՁ-ն ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի
Լուսինե․
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող ԱՁ-ն ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի, եթե չունի գրանցված աշխատող և մատուցում է վարսավիրական ծառայություն։ Կանխավ շնորհակալ եմ։

Կարո՞ղ է արդյոք թվային նկարիչը համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Նիք.
Բարև ձեզ:
Կարո՞ղ է ԱՁ-ն ինքը վարել իր հաշվապահական հաշվետվությունները։
Կարո՞ղ է թվային նկարիչը հիմնել միկրոբիզնես և աշխատել որպես ստեղծագործող։
Ուզում եմ աշխատել ֆրիլանս նկարիչ։ Բիզնեսը փոքր է լինելու։
Շնորհակալություն:

ԱՁ գործունեության դադարեցման դեպքում ապրանքի մնացորդը ի՞նչ անել
Անահիտ․
Բարև ձեզ: Ա/Ձ-ն զբաղվում է մանրածախ առևտրով (մթերային խանութ), աշխատում է շրջ. հարկով: Հիմա ցանկանում է լուծարել Ա/Ձ-ն՝ փակել խանութը: Ուզում եմ իմանալ՝ ապրանքային մնացորդը ինչ-որ մի տեղ պե՞տք է արտացոլել, թե՞ այդպես մնում է, և առհասարակ հետագայում ինչ-որ մի բան կարո՞ղ է սխալ լինել: Հաշվետվությունների մասով ամեն ինչ պարզ է (եկամտային հարկ տարեկան...): Կարող է նույնիսկ խանութը այլ մարդիկ աշխատացնեն: Այդ դեպքում եթե ապրանքը ցանկանում է վաճառել, ի՞նչ պետք է արվի: Ինչպե՞ս վարվել: Նախապես շնորհակալ եմ:

ԱՁ-ն դադարեցրել է գործունեությունը
Արփեն.
Ողջույն:
ԱՁ-ս կասեցրել եմ 2019թ․ դեկտեմբերի 10-ին։ Ինձ հասանելիք գումարը դեռ չեմ հանել։ Խնդրում եմ, ասեք՝ այդ գումարը հանելուց առաջացող շահաբաժնի հարկը հաշվետվության ո՞ր ձևի մեջ պետք է լրացնեմ։

Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել
Հասմիկ.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ մեկ հարցում. ունեմ ԱՁ, հանդիսանում եմ միկրոձեռնարկատեր, ուղարկել եմ 257 ձևը։ Ասացեք, խնդրեմ, մինչև տարեվերջ այլ հաշվետվություն ուղարկելու պարտավորություն ունե՞մ։ Նշեմ նաև, որ վարձու աշխատող չունեմ։

Ա/Ձ-ն հանդիսանում է «Թել-Սել»-ի գործակալ
Նարինե.
Բարև ձեզ: Ա/Ձ-ն հանդիսանում է «Թել-Սել»-ի գործակալ: Տվյալ դեպքում հարկային հաշվետվության մեջ ի՞նչ դասակարգիչ պետք է գրվի։
Վերջին մեկնաբանություններ