Tag: Ա/Ձ

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է գրանցվել որպես ԱՁ

Գևորգ. Բարև ձեզ։ Խնդրում եմ, օգնեք։ Ես 34 տարեկան եմ, ծրագրավորող եմ ու աշխատում եմ արտասահմանյան ֆիրմայի հետ հեռակա։ Գրանցված չեմ ոչ մի տեղ։ Ցանկանում եմ գրանցվել որպես ԱՁ (կամ ուրիշ ի՞նչ տարբերակ խորհուրդ կտաք)։ Ուզում եմ իմանալ հնարավոր հարկման տեսակների ու չափերի մասին:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կարո՞ղ է գրանցված աշխատողը հաշվառվել որպես ԱՁ

Արփինե. Բարև ձեզ: Խնդրում ասել՝ եթե գրանցված աշխատող եմ այլ ոլորտում, միաժամանակ զբաղվում եմ երեխաների դասապատրաստմամբ, ապա կարո՞ղ եմ այդ գործունեության համար բացել ԱՁ, և եթե կարող եմ, պե՞տք է լիցենզիա ունենամ դասապատրաստման աշխատանքներ անելու համար:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ-ն դադարեցրել է գործունեությունը

Արաքսյա. Բարև ձեզ։ Ինձ շտապ հարկավոր է փակել ԱՁ, այն բացվել է իմ անունով և նորից փոխվել ուրիշի անունով, այն իմ անունով ընդհանրապես չի գործել, բայց չի էլ փակվել։ Ասեք՝ ի՞նչ անեմ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Կարո՞ղ է երկու գործունեություն իրականացվել միևնույն հասցեում

Էվա. Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. կարո՞ղ է մի տարածքում արհեստավոր աշխատի (ծառայություն է մատուցում) և գրանցվել է որպես Ա/Ձ չհանդիսացող ֆիզ. անձ, և նույն տարածքում վաճառք իրականացնելու համար մեկ այլ անձի գրանցել որպես Ա/Ձ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն զբաղվելու է անասնակերի վաճառքով

Հասմիկ. Ա/Ձ-ն Երևանից դուրս՝ Մասիսում, զբաղվելու է անասնակերի վաճառքով միկրոձեռնարկատիրության համակարգով, Ռուսաստանից ներմուծելու է անասնակեր, ի՞նչ լրացուցիչ հաշվետվություն պետք է ներկայացնի բացի տարեկանից, և ո՞ր ժամանակաշրջանի համար:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկի պարտավորություն

Նարինե. Հարգելի կոլեգաներ, Ա/Ձ-ն աշխատում է շրջ. հարկի դաշտում։ Ֆիզիկական անձից գնման ակտով ձեռք է բերում կոսմետիկա՝ հետագայում արտահանելու նպատակով։ Խնդրում եմ ասել՝ արդյո՞ք առաջանում է եկամտային հարկ՝ 10 %, քանի որ գնման ակտի վրա նշվելու են ֆիզիկակական անձի տվյալները։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարո՞ղ է արդյոք ԱՁ-ն անցնել միկրոձեռնարկատիրության համակարգ

Տոմա. Բարև ձեզ։ Սնունդ արտադրող ԱՁ եմ բացել երկու օր առաջ։ Սակայն միկրոյի մասին նոր եմ տեղեկանում։ Արդյո՞ք հնարավոր է փոփոխել: Գործունեությունը Երևան քաղաքում է իրականացվում։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարո՞ղ է արդյոք գրանցված աշխատողը հաշվառվել որպես ԱՁ

Նարե. Բարև ձեզ: Եթե մարդ հանդիսանում է հայաստանյան կազմակերպությունում լրիվ դրույքային աշխատող, կարո՞ղ է այդ անձը նաև ունենալ ԱՁ և ծառայություն մատուցել դրսի կազմակերպությանը, ոլորտը՝ ծրագրավորում։ Եվ ԱՁ-ի դեպքում ի՞նչ հարկեր պետք է վճարվի, արդյո՞ք պետք է վճարվի նաև եկամտահարկ, թե՞ միայն շրջանառության հարկ։ Շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկեր պետք է վճարի ԱՁ-ն

Լիդիա. Բարև ձեզ: Հուսամ՝ հարցս տեղին կլինի, ու ինձ կօգնեք։ Ես Ա/Ձ եմ բացել, դիմել շրջ. հարկով հարկվելու համար։ Կասե՞ք՝ բացի եկամտի 5 %-ից ի՞նչ ամսական հարկեր ունեմ վճարելու։ Կանխավ շատ շնորհակալ եմ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Պետական աջակցության ո՞ր ծրագրի շահառու է հանդիսանում ԱՁ-ն

Լուսինե. Բարև ձեզ: Ես 2018 թվականից ԱՁ ունեմ, որը զբաղվում է թխվածքի արտադրանքով: 2019թ.-ին եղել եմ ընտանեկան ձեռնարկություն և աշխատել եմ հին ՀԴՄ սարքով և նորի համար մեկ տարուց ավել է դիմում եմ ներկայացրել: Իմ ԱՁ-ն հանդիսանու՞մ է արդյոք հանրային սննդի օբյեկտ, և պետական աջակցության ծրագրերից 8-րդ, թե՞ 10-րդն է ինձ վերաբերում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Առաքման տարբերակով ապրանքների վաճառքի դեպքում

Արփինե. Բարև ձեզ։ G 47190 (մանրածախ առևտուր ոչ մաստագիտացված խանութներում) դասակարգչով, շրջ. հարկի դաշտում աշխատող ԱՁ-ն առաքման տարբերակով ապրանքների վաճառքի դեպքում այլ հարկեր չի վճարում չէ՞, դուրս է գրում հաշիվը և նույն՝ 5 % - 4 %, բայց ոչ պակաս քան 1,5 % սկզբունքով հարկվում։ Նախապես շնորհակալ եմ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարո՞ղ է ԱՁ-ն համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Մերի. Բարև ձեզ: Անհատ ձեռնարկատերը իրականացնելու է հյութի արտադրություն՝ ԱՏԳԴ C11.07.2, արտադրանքը պիտակավորվող է 22.02.: Կարո՞ղ է արդյոք համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի ԱՁ մայրության նպաստը

Արփինե. Բարև ձեզ։ Ես ԱՁ ունեմ 2018թ. դեկտեմբերից, աշխատում եմ շրջ. հարկով՝ 5 %, մատուցում եմ վերելակի վերանորոգման աշխատանք և դրա դիմաց վարձատրվում ամսական 200 000 դրամ ստաբիլ։ 2019թ.-ի շրջանառությունը կազմել է մոտ 5 800 000 դրամ, 2020թ. հունվարի 1-ից մինչ այսօր՝ 3 000 000 դրամ: 1 ամսից գնում եմ ֆիզ. արձակուրդ։ Ինչպե՞ս է հաշվարկվում ֆիզ.-իս գումարը, ինչքա՞ն գումար կստանամ ֆիզ. գնալիս:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

ԱՁ-ն մարքեթինգային ծառայություններ է մատուցելու արտասահմանյան կազմակերպությանը

Շուշանիկ. Բարև ձեզ: Ես բացել եմ ԱՁ Բելգիական կազմակերպության համար մարքեթինգային ծառայություններ մատուցելու համար։ Ունեմ ԱՁ բանկային հաշիվ և հայտարարություն եմ ներկայացրել շրջ. հարկի մասին։ Կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ պետք է անեմ հաջորդիվ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է բացել կարի արտադրամաս

Շուշան Զաքյան. Բարև ձեզ: Ես դերձակ եմ և ցանկանում եմ բացել կարի արտադրամաս (3 կարի մեքենա): Կցանկանայի իմանալ Ա/Ձ-ի և Միկրոբիզնեսի տարբերությունը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն ցանկանում է երրորդ երկրից սարքավորում ներմուծել

Հրաչյա. Բարև ձեզ: Ես անհատ ձեռներեց եմ, մոտ 8 ամիս (բժշկական օգնություն և սպասարկում) հարկվում եմ շրջ. հարկով: Ուզում եմ երրորդ երկրից ներմուծել սարքավորում, ենթակա է հարկման (մաքսազերծման) ԱԱՀ-ով 20 %: Կարո՞ղ եմ ես օգտվել ամորտիզացիայից, մաշվածության ծախսերից ԱԱՀ-ի վճարի ժամանակ, թե՞ պետք է անմիջապես վճարեմ ԱԱՀ-ն: Կանխավ շնորհակալ եմ: