Tag: Ա/Ձ

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ֆիզիկական անձը ցանկանում է իրականացնել կարի արհեստանոցի աշխատանք

Գևորգ. Ֆիզիկական անձը ցանկանում է իրականացնել կարի արհեստանոցի աշխատանք` բաղկացած 1-2 աշխատողից: Արդյո՞ք պարտադիր է ԱՁ գրանցվել (եթե պարտադիր է, որքա՞ն է պետական տուրքը), և ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվի:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվում է հացաբուլկեղենի արտադրությամբ

262 Արմենակ. Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ եմ: Զբաղվում եմ հացաբուլկեղենի արտադրությամբ ընտանիքիս անդամների հետ, համարվում եմ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ: Արտադրանքի վաճառքն իրականացնում եմ մանրածախ՝ տեղում: Արդյո՞ք պետք է կատարեմ հանրային սննդի վճար:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ զբաղվում է հեռախոսների վերանորոգումով

Haik. Ունեմ ԱՁ, չունեմ աշխատող, զբաղվում եմ հեռախոսների վերանորոգումով: Ունեմ ՀԴՄ, նույնականացման քարտ: Կարո՞ղ եմ ինքս վարել իմ հաշվապահությունը, ի՞նչ է պետք դրա համար:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

“Հաշվապահական հաշվառման մասին” օրենքի հետ կապված

Susi. Բարև ձեզ: "Հաշվապահական հաշվառման մասին" օրենքում ասվում է. Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով պետական գրանցում ստացած իրավաբանական անձանց (ներառյալ` նրանց ստեղծած հիմնարկների), օտարերկրյա կազմակերպությունների մասնաճյուղերի եւ ներկայացուցչությունների (այսուհետ՝ կազմակերպություններ) վրա: Ստացվում է` ԱՁ-ները կարող են հաշվապահական հաշվառում չվարե՞լ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ԱՁ պետք է վճարի եկամտային հարկի կանխավճար

Լարիսա. Բարև ձեզ, 2015 թվականին բացված ԱՁ-ն շրջանառության հարկ վճարող համարվելու համար դիմում չի ներկայացրել 2015 և 2016թթ-ին, ուստի աշխատում է ԱԱՀ-ով: 2015 թվականին չունի իրացում: Հարցս հետևյալն է` 1. ԱՁ-ն պե՞տք է վճարի եկամտային հարկի կանխավճար 2. ԱՁ-ի դեպքում կա՞ արդյոք եկամտային հարկի նվազագույն կանխավճար
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ-ն 10 ամիս չի ներկայացրել եկամտային հարկի հաշվարկ

Sona Avagyan. Բարև ձեզ: ԱՁ-ն 10 ամիս չի ներկայացրել պասիվ եկամտային հաշվետվություններ: 10 ամիս հետո նոր եկել է ծանուցում: Վճարվել է վարչական տուգանք: Բացի այդ առանց ծանուցման պարզել եմ, որ տույժ տուգանքներ են եկել 10 ամիս շարունակ, որոնք հաշվանցվել են իմ վճարումներից, փաստորեն բացի հաշվետվուտյան 0,5% տուգանքներից իմ վճարումներն էլ բաց են մնացել, և դրանց համար ևս տուգանքներ են եկել: Ի դեպ` տուգանքների չափը 0,5-ի փոխարեն ամեն ամիս մոտ 80 տոկոս են կազմում: Դիմում եմ ներկայացրել պետական եկամուտների կոմիտե վերահաշվարկի համար: Ի՞նչ այլ քայլ կարող եմ անել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱՁ զբաղվելու է կիսաֆաբրիկատների արտադրությամբ

Վարդան. Հարգելի գործնկերներ, հարցս հետևյալն է. Ա/Ձ-ն պետք է կիսաֆաբրիկատների արտադրություն սկսի, ի՞նչ փաստաթղթաշրջանառություն է նրան սպասվում: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ավտոմատ ֆոտոխցիկի և մերսման աթոռի գործունեություն

Lianna. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշեք, թե ինչ հարկատեսակով է հարկվելու ավտոմատ ֆոտոխցիկը և մերսման ավտոմատ աթոռը, ի՞նչ վճարումներ պետք է կատարեմ, եթե գործունեությունը ծավալում եմ Ա/Ձ-ի միջոցով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ծառայություններ մատուցող ԱՁ

Դիանա. Հարգելի հետևորդ-հաշվապահներ, Ցանկանում եմ Ա/Ձ բացել՝ տարբեր ծառայություններ մատուցող - մարդկային գործոն: Խնդրում եմ ինձ օգնեք իմանալու, թե ինչ հարկատեսակով կարելի է աշխատել, և արդյո՞ք վարձու աշխատողները, որոնք միայն իմը չեն լինելու, պարտադիր է գրանցել, և եթե այո, արդյո՞ք կա ֆիքսված վճար նման աշխատողի համար: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եկամտային հարկի հաշվարկները սխալ են ներկայացվել

Lala. Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք: 2014թ.-ի և 2015թ.-ի համար ներկայացրել եմ Ա/Ձ-ի հաշվետվությունը: Սոց. վճարող եմ: Հաշվետվության մեջ նշել եմ միայն եկամտային հարկի համար վճարված 60 000-ը: Չեմ լրացրել 5.4 կետը: Այսօր 24.05.2016թ. ինձ զանգահարել են ՀՏ-ից և տեղեկացնում են, որ 2014 և 2015թթ.-ի համար ուղարկված հաշվետվությունները սխալ են և տույժ ու տուգանքներ են ավելացել: Իմ այն հարցին, թե ինչու՞ են հիմա (մեկ տարի անց) ինձ տեղյակ պահում, պատասխանեցին, որ նոր են տեսել: Հիմա ի՞նչ պետք է անեմ, ո՞րն է լինելու իմ հաջորդ քայլը և արդյո՞ք հնարավոր է գոնե տույժն ու տուգանքը չվճարել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ զբաղվելու է զովացուցիչ ըմպելիքների արտադրությամբ

Սամվել. Բարև ձեզ: Ցանկանում եմ բացել ԱՁ, զովացուցիչ ըմպելիքի արտադրամաս: Խնդրում եմ ասեք ինձ` ի՞նչ է անհրաժեշտ, ես միայն տեղյակ եմ ԱՁ բացելու կարգից, մնացած ոչինչից տեղյակ չեմ, արդյո՞ք պետք է լիցենզիա, որքա՞ն գումար կպահանջվի ամբողջ գործընթացի համար, սանէպիդկայանի հետ կապ ունի՞ այդ ԱՁ-ն, թե՞ ոչ, հնարավոր ամեն ինչ կասե՞ք, շատ-շատ շնորակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ ցանկանում է զբաղվել գործունեությամբ սահմանամերձ շրջանում

David. Բարև ձեզ, Ես ցանկանում եմ բացել Ա/Ձ սահմանամերձ շրջանում, որը պետք է զբաղվի անասնաբուժական դեղորայքի և գյուղտեխնիկայի վաճառքով (տրակտոր, կթի ագրեգատներ, խոտհնձիչ մեքենա և այլն), խնդրում եմ ասեք. 1. Ես շրջանառության հարկով, թե Ավելացված Արժեքի Հարկով պետք է հարկվեմ (խնդրում եմ համապատասխան օրենքի հոդվածի, որոշման հղումով), 2. Եկամտային հարկման մասով սահմանամերձ շրջանը ի՞նչ արտոնություններից կարող է օգտվել (խնդրում եմ համապատասխան օրենքի հոդվածի, որոշման հղումով), 3. Ա/Ձ բացելու համար ի՞նչ հերթական քայլեր են պետք 4. Որքա՞ն գումար է մոտավոր անհրաժեշտ Ա/Ձ բացելու համար (ՀԴՄ սարքը ներառյալ) և որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ Ա/Ձ գրանցելու համար
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել ԱՁ մայրության նպաստը

Ռուզաննա. Ա/Ձ-ն սկսել է գործունեությունը 01.02.2016թ.-ից և օգոստոսից պետք է օգտվի ֆիզ. արձակուրդից: Ինչպե՞ս պետք է հաշվարկեմ նպաստը: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկատեսակներ պետք է վճարի ԱՁ-ն

Հայարփի. Բարև ձեզ: Ի՞նչ հարկատեսակներ պետք է վճարի ԱՁ-ն, որը աշխատում է շրջանառության հարկով (բացի շրջանառության հարկից): ԱՁ-ի տնօրենը մեծ է 1974թ-ից, սոցիալական վճար վճարելու՞ է, թե՞ ոչ: Եվ ի՞նչ հաճախականությամբ պետք է վճարվեն: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ԱՁ պետք է վճարի եկամտային հարկ

mayis38. Նորաբաց ԱՁ-ն հաշվետւ եռամսյակում չի աշխատել, ունի զրո շրջանառություն, արդյո՞ք պետք է վճարի եկամտային հարկ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Արդյո՞ք Ա/Ձ-ն կարող է նշել ֆիզ. անձի բանկային հաշվեհամարը

Ստյոպ. Բարև ձեզ: Եթե Ա/Ձ-ն մատուցել է ծառայություն և պետք է հաշիվ-ապրանքագիր դուրս գրի էլեկտրոնային, բայց չունի բանկային հաշիվ, արդյո՞ք կարելի է, որ Ա/Ձ-ն հաշվում նշի իր ֆիզ. անձի բանկային հաշիվը: