Tag: անաշխատունակություն

Արդյո՞ք միջին աշխատավարձը հաշվելիս պետք է վերցնել հարկադիր պարապուրդի միջինը

Գայանե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե աշխատակիցը ընդունվել է աշխատանքի և 4 ամիս է աշխատել, հետո գնացել է երեխայի խնամքի արձակուրդ: Երեխայի 2.5 տարին լրանալով նորից եկել է աշխատանքի, սակայն փաստացի դեռ չի աշխատել, քանի որ աշխատողները 2020թ. հունվար ամսից մինչ այժմ հարկադիր պարապուրդում են՝ մանկապարտեզ է: Իսկ տվյալ աշխատակիցը ապրիլ ամսից ետ է եկել աշխատանքի և մինչ այժմ հարկադիր պարապուրդ է վճարվել: Հիմա կրկին ֆիզ. արձակուրդի թերթիկ է ներկայացրել: Ինչպե՞ս հաշվեմ միջին աշխատավարձը, եթե չենք աշխատել: Վերցնեմ հարկադիր պարապուրդի միջի՞նը: Այսինքն՝ 8 ամսվա, որովհետև նախորդ ամիսներ չունի:

Քանի՞ օր է արձակուրդ ստանում ուսուցիչը

Լուսինե. Բարև Ձեզ: Խնդրում եմ ասել. եթե օգոստոսից մինչև մայիսի 25-ը աշխատելուց հետո ուսուցիչը գնում է 140 օր ծննդաբերության արձակուրդի, որից հետո ցանկություն է հայտնում ստանալ նաև ամենամյա արձակուրդ: Այդ դեպքում 35 օրից քանի՞ օր արձակուրդ է ստանում ուսուցիչը` աշխատելով գրեթե 9 ամիս:

Արդյո՞ք վճարումը կատարվում է հիմնական աշխատավայրից

Լիաննա. Բարև Ձեզ: Խնդրում եմ ասել, եթե աշխատողը համատեղության կարգով աշխատում է երկու տեղ և անաշխատունակության թերթիկ է բերում, վճարումը կատարվում է հիմնական աշխատավայրից, թե՞ երկուսն էլ պետք վճարեն: Եվ կխնդրեի hիմքերը նշել: Կանխավ շնորհակալություն:

Մայրության նպաստի վերաբերյալ

Վազգեն. Բարև Ձեզ: Աշխատակիցը ֆիզ. արձակուրդը վերջացրել է, եկել և ազատվել է աշխատանքից: Արդյոք աշխատակիցը կարո՞ղ է ընդունվել մեկ ուրիշ աշխատանքի և ձևակերպվի 2 տարեկան խնամք և ամսական նպաստ ստանա: Եվ կխնդրեմ պարզաբանել ժամկետային սահմանափակումները: Եվս մեկ հարց. աշխատակիցը ֆիզ. արձակուրդից վերադառնալիս ինչքա՞ն ժամանակ հետո պետք է գնա խնամքի արձակուրդ, որ նպաստ ստանա:

Մայրության նպաստ

Fenya. Առաջին երեխայի դեկրետից հետո ինձ ազատել են աշխատանքից 17.08.2020թ.-ին, հետո 08.10.2020թ.-ին նորից ընդունել աշխատանքի: Ես 15.10.2020թ. 2-րդ երեխայի ֆիզ. եմ գնում: Ինձ վճարելու են, թե՞ ոչ: Եվ եթե այո, ապա ի՞նչ հաշվարկով: Կանխավ շնորհակալություն:

Արձակուրդի վճարման համար ի՞նչ հրաման պետք է գրել

Ani. Բարև Ձեզ: Եթե աշխատողին ՀՀ ԱՕ-ի 172-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն տրամադրվել է հղիության և ծննդաբերության արձակուրդ, դրա համար գրվել է հրաման, արձակուրդի վճարման համար ի՞նչ հրաման պետք է գրել, և ե՞րբ:

Մայրության նպաստ

Արմենուհի. Բարև Ձեզ: Ես մարզում ունեմ Ա/Ձ /հունվարի մեկից միկրոձեռնարկություն/, զբաղվում եմ մանրածախ առևտրով: Դեկտեմբերի վերջ բալիկ եմ ունենալու, ինձ հետաքրքիր է՝ ֆիզ. արձակուրդ հասնում է, թե՞ ոչ, և ի՞նչ չափով է վարձատրվում մայրը ֆիզ. արձակուրդում նոր օրենքով։

Երեխայի խնամքի արձակուրդի վերաբերյալ

Hayk. Հարգելի հաշվապահներ, ունենք երեխայի ծննդաբերության և հղիության արձակուրդում գտնվող աշխատակից, որի արձակուրդը լրանում է 05.10.2020թ. և որից հետո պետք է տրամադրենք մինչև 3 տ. երեխայի խնամքի արձակուրդ: Ինձ հետաքրքրում է. հրամանի հիման վրա ո՞ր ամսաթվին աշխատողի գրանցման հայտում լրացնեմ համապատասխան արձակուրդի ամսաթվերը, և ի՞նչ կարգով պետք է կատարվի ամսական 3 000 դրամ սոց. պահումները: Շնորհակալություն:

Որքա՞ն է սահմանված հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածը

Մարինե Հովհաննիսյան. Բարև Ձեզ: Ներեցեք ես ուզում եմ ճշտել՝ արդյո՞ք իմ հղիության նպաստը ճիշտ են հաշվարկել: Ես աշխատում եմ բուժքույր և շուտով պիտի զույգ երեխաների ունենամ: Իրենք հաշվարկել են 140 օրով, բայց սոցապ նախարարության էջում գրած է, որ 2 և ավել երեխաների դեպքում 180 օրով են հաշվարկում: Ես ուզում եմ իմանամ, ո՞րն է ճիշտ:

Ինչպե՞ս հաշվել միջին աշխատավարձ, եթե վճարվել է հարկադիր պարապուրդ

Գայանե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. մանկապարտեզի մեթոդիստ էինք ընդունել 2017թ.-ի հունիս ամսից, հոկտեմբեր ամսից ֆիզ. բյուլետեն է և երեխայի խնամքի արձակուրդ, 2020թ.-ի ապրիլ ամսից հետ է եկել աշխատանքի, սակայն այս տարի մինչ այժմ մանկապարտեզը փակ է կորոնավիրուսի պատճառով: Սակայն աշխատողները հարկադիր պարապուրդ են վճարվում, այսինքն՝ մեր մեթոդիստը ապրիլ ամսից հարկադիր պարապուրդ է վճարվում: Հիմա մեր մեթոդիստը կրկին բալիկ պիտի ունենա՝ ինչպե՞ս եմ հաշվարկելու միջին աշխատավարձ, եթե հարկադիր է վճարվել: Ես գիտեմ, որ միջին աշխատավարձը հաշվարկելիս հարկադիր պարապուրդը չի մտնում հաշվարկի մեջ: Շնորհակալ եմ:

Բյուլետենում գտնվող աշխատողի և նոր ժամանակավոր աշխատողի վարձատրության վերաբերյալ

Յուրա. Բարև Ձեզ: Երաժշտական դպրոցի ուսուցչուհին գնացել է վիրահատության ու հայտնի չէ, թե երբ կվերադառնա աշխատանքի: Ժամանակավոր աշխատող ընդունելու դեպքում՝ համ բյուլետեն ենք վճարելու՞ վիրահատվող ուսուցչուհուն, համ էլ ժամանակավոր աշխատողի՞ն: Կանխավ շնորհակալություն:

Արդյոք պարտադի՞ր է անաշխատունակության թերթիկը

Գայանե. Բարև Ձեզ, հարգելիներս: Կասեք, եթե աշխատողը գտնվում է հարկադիր պարապուրդում և կորոնավիրուսով հիվանդանում է՝ պարտադի՞ր է անաշխատունակության թերթիկը: Շնորհակալ եմ:

Բյուլետենի հաշվարկ

Հերմինե. Բարև Ձեզ: Եթե հիվանդության թերթիկը բացվել է ասենք 01.07. - 20.07., հետո 20.07. - 31.07, այնուհետև վերջնականը՝ 01.08 - 11.08, ինչպե՞ս է կատարվում այս բյուլետենների հաշվարկը գործատուի և պետ. բյուջեի կողմից: 01.07 - 31.07-ը հասկանալի է, որ առաջին 5 օրը վճարելու է գործատուն, իսկ 01.08 - 11.08-ը նորից առաջին 5 օրը վճարելու՞ է գործատուն: