Tag: անաշխատունակություն

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի ստացում որպես խնամակալ

Անի. Հարգելի հաշվապահներ, ես ֆիզ. արձակուրդից ուզում եմ վերադառնալ աշխատանքի, երեխայիս խնամելու է մայրս։ Լսել եմ, որ նա օրենքով որպես խնամակալ պետությունից գումար կարող է ստանալ։ Ու՞մ պետք է դիմենք այդ գումարի համար և արդյո՞ք կարող ենք ստանալ, եթե մայրս գրանցված է որպես ԱՁ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության նպաստ ու՞մ է հասնում

Արմեն. Բարև ձեզ: Որ խնդրեմ, կասե՞ք՝ բյուլետեն միայն պետական ապարատի աշխատողների՞ն է հասնում, թե՞ բոլոր գրանցված աշխատողներին, և եթե հասնում է, ճի՞շտ գիտեմ 80 %-ի չափի մասին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե աշխատողը ազատման դիմում ներկայացնելու ընթացքում հիվանդանում է և բյուլետեն է ներկայացնում

Լիլիթ. Հարգելի գործընկերներ, եթե աշխատողը ազատման դիմում ներկայացնելու ընթացքում հիվանդանում է և բյուլետեն է ներկայացնում, արդյո՞ք նա պետք է այդ օրերը լրացուցիչ աշխատի: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե աշխատակիցը աշխատում է շաբաթական 2 օր

Անյուտա. Հարգելի հաշվապահներ ջան, խնդրում եմ, արձագանքեք: Եթե աշխատակիցը աշխատում է շաբաթական 2 օր՝ երկուշաբթի և չորեքշաբթի: Նոյեմբերի 28-ը լինում է իր վերջին աշխատանքային օրը տվյալ ամսվա: Ներկայացնում է անաշխատունակության թերթիկ՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 4-ը: Տվյալ դեպքում արդյո՞ք կիրառվում է 5-օրյայի հաշվարկը: Միջին ամսական/21*աշխատանքային օրեր, եթե հաշվի առնենք, որ առաջին աշխատանքային օրն էլ չի վճարվում (դեկտեմբերի 3-ը), եթե դեկտեմբերի 4-ն էլ իր համար ոչ աշխատանքային է, ոչ մի օր չի՞ հաշվարկվում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Գործատուին փոխհատուցման ենթակա գումարի մասին լրացվող տեղեկանք

Թեհմինա. Ողջույն. Խնդրում եմ օգնեք: Գործատուին փոխհատուցման ենթակա գումարի մասին լրացվող տեղեկանքում 6 տողում նշվում է տվյալ ամսվա համար հաշվարկված ընդհանու՞ր եկամտային հարկի գումարը, թե՞ միայն տվյալ աշխատողի, 7 տողում համախա՞ռն, թե՞ մաքուր գումարը, և 10 տողում ճի՞շտ է գրել (7-6) :
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվում մայրության նպաստը

Հասմիկ. Բարև ձեզ, եթե աշխատողը գրանցվել է աշխատանքի հղիության ընթացքում 6-7 շաբաթականում, ինչպե՞ս է հաշվարկվում դեկրետայինը այս դեպքում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվելու նպաստը

Մերի. Բարև ձեզ: Ես աշխատում եմ դպրոցում, վերջին 1,5 տարում գտնվում եմ ֆիզարձակուրդի մեջ, փետրվարին նորից պետք է գնամ ֆիզարձակուրդ: Ինչպե՞ս կհաշվարկվի ինձ հասանելիք գումարը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Շող. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հասկանամ` ես աշխատել եմ մարտի 26-սեպտեմբերի 13, ընդհանրապես 4 օրյա գրաֆիկով ժամը 9-ից մինչև 20.00, բայց եղել են ամիսներ, որ աշխատել եմ 5 օրով և վարձատրվել, վերջնահաշվարկով որքա՞ն գումար պետք է ստանամ: Սեպտեմբերի 1-13-ը աշխատել եմ 1,9,10,12 իսկ 3,4,5,7 բյուլետեն եմ ներկայացրել, կխնդրեմ ասեք` ի՞նչ կերպով է հաշվարկվում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

2-րդ դեկրետի նպաստը ինչպե՞ս է հաշվարկվում

Աստղիկ Մ. Բարև ձեզ, խնդրում եք ասել` դեկրետից դեկրետ գնալու դեպքում, որ ասում եք վերջին աշխատած ամսվա աշխատավարձով է հաշվարկվում, ի նկատի ունեք ամբո՞ղջ ամիս աշխատած, թե՞ թեկուզ և մեկ օր աշխատած:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք անձը իրավունք ունի աշխատել այլ վայրում

Ս. Գ. Բարև ձեզ: Ես մի հարց ունեմ: Ես հիմա գտնվում եմ ֆիզ. արձակուրդում: Իրավունք ունե՞մ այս ընթացքում աշխատելու այլ վայրում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որտեղի՞ց պետք է ստանալ նպաստը

Ալվարդ. Բարև ձեզ: Ես ֆիզ.-ից ֆիզ. եմ անցել, բայց երեխաս արդեն 10 ամսական է, չեմ ստացել նպաստ, որովհետև տնօրենս ժամանակ չունի թղթերով զբաղվի: Մինչև ֆիզ. անցնելը 3 տարվա ստաժ եմ ունեցել, 1-ին երեխաս 3 տարեկան է, 2-րդը` 10 ամսական: Աշխատավարձս 95 000 դրամ է, որքա՞ն նպաստ կստանամ ու որտեղի՞ց պետք է ստանամ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք հաշվարկվում և վճարվում է նպաստ

Էդգար Ծ. Բարև ձեզ: Ամենամյա արձակուրդի ընթացքում անաշխատունակության թերթիկի հիման վրա վճարվու՞մ է նպաստ, թե՞ չէ: Օրերի հարցը պարզ է` երակարացվում է նույնքան, որքան բյուլետենն է, իսկ վճարվու՞մ է այն, թե ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Օրինակա՞ն է արդյոք աշխատանքից ազատումը

Անն Մ. Օրինակա՞ն է արդյոք համատեղությամբ աշխատող քաղաքացուն, ով գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում, ազատել աշխատանքից` կազմակերպության լուծարման հիմքով (ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 1-ին կետի 1-ին մաս): Նույն օրենսգրքի 114 հոոդվածի 1-ին կետի 2-րդ մասի իմպերատիվ պահանջը այն է` գործատուի կողմից սեփական նախաձեռնությամբ հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող անձին ազատելու արգելքը վերաբերում է հիմնակա՞ն աշխատողին, թե՞ արգելք է նաև համատեղությամբ աշխատողի համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք կպահպանվի նպաստի իրավունքը

Աննա. Բարև ձեզ: Ես ներկա պահին գտնվում եմ ֆիզ. արձակուրդում, երեխաս 1.5 տարեկան է: Սակայն ցանկանում եմ աշխատել այլ դպրոցում մինչև իմ հիմնական աշխատանքին անցնելը: Արդյո՞ք ես կստանամ 18 000 դրամ նպաստը մինչև երեխայի 2 տարին լրանալը աշխատանքին զուգահեռ: Եվ ինձ հետաքրքրում է` մինչև ե՞րբ են տրվում 18 000 դրամները:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք փոխվում է միջին աշխատավարձի հաշվարկը

Արուսյակ. Ես ունեմ հետևյալ հարցը: Եթե վերջին մեկ տարվա ընթացքում ունեցել եմ բիզնես ճանապարհորդություններ, արդյո՞ք փոխվում է իմ տարվա ընդհանուր եկամուտը, և հաշվարկվում է ֆիզ արձակուրդում: Նախապես շնորհակալություն: