
Նպաստի հաշվարկ
Մարինե.
ԱՁ եմ, աշխատողս ներկայացրել է ֆիզ. արձակուրդի անաշխատունակության թերթիկ: Խնդրում եմ պատասխանել` ի՞նչ և որտե՞ղ պետք է լրացնել և ու՞ր ուղարկել: Աշխատողը ընդունվել է աշխատանքի 01.01.2012թ. և ամսական աշխատավարձը 40 000 դրամ է: Ֆիզ. արձակուրդում է 01.08.2012թ.-ից: Աշխատանքային շաբաթը հնգօրյա է:

Ինչպե՞ս հաշվարկել անաշխատունակության նպաստը
Ռոման.
Հարգելի մասնագետներ, խնդրում եմ ինձ ասեք` եթե իմ աշխատողը հուլիսի 6-ից գտնվում է հիվանդանոցում, ու նրա բուժումը մինչև օգոստոս շարունակվելու է, ինչպե՞ս հաշվարկեմ անաշխատունակության նպաստը: Կանխավ շնորհակալություն:

Ինչպե՞ս հաշվարկել հղիության նպաստը
Աննա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ պատասխանեք, թե ինչպես հաշվարկել հղիության նպաստը, եթե աշխատավարձը վճարվում է ըստ կատարված աշխատանքի (կատարողականով): Մի փոքր օրինակ` ես մայիսին ստացել եմ ընդամենը 13.000 դրամ:

Ինչպե՞ս է կատարվելու վերջնահաշվարկը
Anna.
Աշխատում եմ 01.03.2009թ-ից: 01.02.2011թ-ից գտնվում եմ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: Բացի անաշխատունակության արձակուրդը այլ արձակուրդ (ամենամյա) չեմ ունեցել: Արձակուրդից հետո ցանկանում եմ ազատվել աշխատանքից: Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս է կատարվելու իմ վերջնահաշվարկը: Կանխավ շնորհակալություն:

Հիվանդության նպաստի ստացում 2 աշխատավայրից
Անի.
Բարև ձեզ: Եթե ես աշխատում եմ համատեղությամբ, կարո՞ղ եմ 2 աշխատավայրից էլ հիվանդության նպաստ ստանամ: Եվ արդյո՞ք 2 աշխատավայրում էլ նույն սկզբունքով պետք է հաշվարկվի նպաստը:

Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ
Կարինե.
Բարև ձեզ: 2012թ. օգոստոս ամիսն էլ ներառյալ կլրանա 12 ամիսը, ինչ աշխատում եմ դպրոցում որպես մանկավարժ և ամսական ստանում եմ 92 000 դրամ աշխատավարձ: Ֆիզ. արձակուրդ գնալու եմ հոկտեմբեր ամսվա կեսից, սակայն սեպտեմբեր ամսին իմ աշխատավարձը կնվազի` հասնելով 50 000 դրամի: Արդյո՞ք դա կազդի ֆիզ. արձակուրդի համար նախատեսված 140 օրվա համար տրվող գումարին, և մոտավորապես ինչքա՞ն գումար կկազմի: Նախօրոք շնորհակալություն:

Հաշվարկվել է ժամանակավոր անաշխատունակության նպաստ
Արթուր.
Բարև Ձեզ: Հարգելի ընկերներ, ծանոթ եմ համապատասխան օրենքին և հրահանգին, սակայն ուզում եմ Ձեր կարծիքն իմանալ.
ենթադրենք 10 աշխատանքային օր հաշվարկվել է ժամանակավոր անաշխատունակության նպաստ և այն վճարվել է տվյալ ամսվանն հաջորդող ամսում: Հիմա հաշվետվությունն ինչպե՞ս է պետք լրացնել, այսինքն ծախսն արտացոլել այն ամսվան համապատասխան սյունակում, որի ընթացքում գտնվել է ժամանակավոր անաշխատունակության մեջ, թե՞ այն ամսվան համապատասխան սյունակում, որի ընթացքում կատարվել է վճարումը:

Արձակուրդի իրավունքից օգտվելուց հրաժարվելու դեպքում
Kristine.
Իսկ ես կարո՞ղ եմ ֆիզ. արձակուրդի բյուլետենը չներկայացնել և մինչև վերջ գնալ աշխատանքի և ստանալ աշխատավարձ: Միայն երբ երեխան ծնվի, վերցնել հերթական արձակուրդ և հետ վերադառնալ:

Հղիության և ծննդաբերության արձակուրդ
Կարինե.
Խնդրում եմ պատասխանել՝ ե՞րբ, քանի՞ ամսականից են գնում ֆիզիոլոգիական արձակուրդ: Կանխավ շնորհակալ եմ:

Նպաստի գումարը գերազանցում է վճարվելիք սոց. վճարի գումարը
Ամալյա.
Բարև ձեզ, սիրելի կոլեգաներ: Խնդրում եմ ինձ օգնել:
2012 թվականի մայիսի 2-ից մեր աշխատակիցը գնացել է հղիության և ծննդաբերության արձակուրդի: Վերջինիս նպաստը կազմել է 1 180 000 դրամ, որը գերազանցում է մեր կազմակերպության կողմից մայիս ամվա համար վճարվելիք սոց. վճարի պարտավորությունը 400 000 դրամով: Կարո՞ղ եք ինձ հուշել` ինչ փաստաթղթեր պետք է ներկայացվի հարկային գումարը մնացած մասը ետ ստանալու համար, և նաև եթե դժվար չի` բացատրել, թե որ սյունակում ինչ է պետք գրել:
Կանխավ շնորհակալություն:

Եթե աշխատողը ֆիզ. արձակուրդի ընթացքում չի վերցրել բյուլետեն
Արտուր.
Եթե աշխատողը ֆիզ. արձակուրդի ընթացքում չի վերցրել բյուլետեն, նորից ֆիզ. արձակուրդ է գնացել, կարո՞ղ է 18000 ստանալ:

Ինչքա՞ն կկազմի հղիության և ծննդաբերության նպաստը
Ա.
Խնդրում եմ, օգնեք, քանի որ ես մասնագետ չեմ: Ես աշխատում եմ կազմակերպությունում 1,5 տարի՝ 70 000 դրամ աշխատավարձով: Հղիության 2-րդ ամսից /մարտի 1-ից/ աշխատավարձը բարձրացրեցին 120 000 դրամ: Խնդրում եմ ասեք` հղիության ո՞ր ամսում են անցնում դեկրետ, և ինչքա՞ն կկազմի հղիության և ծննդաբերության նպաստը: Կանխավ շնորհակալ եմ:

Դեկրետային արձակուրդ գնալու վերաբերյալ
Երանուհի.
Շատ գովելի է նմանատիպ կայքի առկայությունը:
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պարզաբանել հետևյալ իրավիճակը դեկրետային արձակուրդ գնալու վերաբերյալ`
2010-ին ես աշխատում էի երկու կազմակերպություններում: Առաջինը` հիմնական աշխատատեղս էր, որտեղ ձևակերպվեց դեկրետային արձակուրդս և վճարվեց հասանելիք գումարը, իսկ հետո տրվեց երեխայի խնամքի արձակուրդ: Երկրորդ կազմակերպությունում ես պայմանագրային աշխատող էի և պայմանագիրս մինչև 2011 թիվն էր: Այստեղ ես ներկայացրի համապատասխան փաստաթղթի պատճեն և, հավանաբար, ձևակերպվել է հղիության և ծննդաբերության արձակուրդ, բայց նպաստ չեմ ստացել: Բացի այդ իմ պայմանագիրը չի վերանայվել, և ես ավտոմատ զրկվել եմ այս աշխատատեղից: Հարցերս հետևյալն են`
1.Արդյո՞ք ինձ հասնում էր հղիության և ծննդաբերության նպաստ երկրորդ աշխատատեղից:
2.Արդյո՞ք արվում է վերջնահաշվարկ ոչ հիմնական աշխատատեղում պայմանագրային աշխատողի պայմանագրի ժամկետը լրանալուց հետո:
3.Նման դեպքում արդյո՞ք իրավասու եմ ես պահանջել հետ վերականգնել ինձ աշխատանքի երեխայի խնամքի արձակուրդից հետո:

Ներկայացվել է 5-օրյա անաշխատունակության թերթիկ
Անուշ.
Խնդրում եմ, բացատրելով գրեք: Ամսական աշխատավարձը կազմում է 600 000 դրամ: Կազմակերպությունը աշխատում է 5-օրյա աշխատանքային գրաֆիկով: Տվյալ ամսվա աշխատանքային օրերի թիվը կազմում է 20 օր: Ներկայացվել է 5-օրյա անաշխատունակության թերթիկ աշխատանքային օրերի համար: Պահանջվում է հաշվարկել ամսական համախառն եկամուտը, աշխատողի եկամտահարկը, սոց. վճարները:

Հղիության և ծննդաբերության արձակուրդ
Եվա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերիս: Աշխատում եմ երկու կազմակերպությունում: 2008 թվականից առ այսօր աշխատում եմ մի կազմակերպությունում, որտեղից ստանում եմ ամսական 110 000 հայկական դրամ աշխատավարձ: Պարզապես այս կազմակերպությունում ամեն տարվա վերջ (դեկտեմբերին) պայմանագրի ժամկետն ավարտվում է և տարվա սկզբում կնքվում է նորը: Եվ 2011-ի օգոստոսից առ այսօր մեկ այլ` երկրորդ կազմակերպությունում (որպես տնօրեն), որտեղից էլ ստանում եմ 32500 դրամ: Շուտով պատրաստվում եմ գնալ դեկրետային արձակուրդ: Խնդրում եմ ասեք.
1. Արդյո՞ք ինձ հասնում է հղիության և ծննդաբերության նպաստ
2. Եթե այո, ապա երկու կազմակերպությունից է՞լ, թե՞ միայն մեկից:
3. Ինչպե՞ս կհաշվարկվի նպաստը տվյալ դեպքի համար և ի՞նչ անհրաժեշտ փաստաթղթեր պետք է ներկայացնել և որտեղ
4. Եվ վերջին հարցը - դեկրետային արձակուրդում չեմ ցանկանում երկու-երեք ամսից ավել մնալ: Անհրաժեշտ է աշխատել: Արդյո՞ք կարող եմ դեկտեմբերից դեկրետ գնալու դեպքում ստանալ հասանելիք նպաստը և վերադառնալ աշխատանքիս ենթադրենք երեք ամիս անց` մարտին: Թե՞ կհամարվեմ գործազուրկ, քանի որ հունվարին ինձ հետ նոր պայմանագիր չի կնքվի:
Հարգանքով` Եվա

Հղի կնոջ` աշխատանքի ընդունում
Լուիզա.
Բարև ձեզ: Մեկ շաբաթ է, ինչ ընդունվել եմ աշխատանքի 2 տարի ընդմիջումից հետո: 3 օր առաջ իմացել եմ, որ հղի եմ: Կարո՞ղ եք ասել, թե ինչպես կարող է վարվել ինձ հետ գործատուն, ի՞նչ իրավունքներ ես ունեմ: Շնորհակալություն:

Եկամտահարկի պահում նպաստից
arpi.
Բարև ձեզ: Նախկինւմ հղիության և ծննդաբերության նպաստ հաշվարկելիս եկամտահարկի պահումը կատարվում էր ըստ ամիսների, բայց հիմա լսել եմ, որ միանգամից է պահվում: Կարո՞ղ եք ասել` որտեղ կարդամ օրենքի փոփոխության մասին, կանխավ շնորհակալություն:

Միջին աշխատավարձի հաշվարկ
Հայկ.
Հարգելի գործընկերներ,
Համաձայն Աշխատանքային օրենսգրքի 195 հոդվածի դրույթների` միջին աշխատավարձի հաշվարկի հաշվառման ենթակա 12 ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և/կամ արձակուրդում և/կամ ոչ իր մեղքով պարապուրդում: Արդյո՞ք դա նշանակում է, որ այն դեպքում, երբ աշխատակիցը ընդունվել է աշխատանքի ամսվա կեսից, իր այդ կես ամսվա աշխատավարձը պետք է ներառվի միջին աշխատավարձը հաշվարկելիս:
Կանխավ շնորհակալ եմ:

Աշխատողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում
Anna Baghdasaryan.
Բարև Ձեզ: Ես պայմանագրային աշխատող եմ, և ինձ հետաքրքրում է` ինչպե՞ս է կարգավորվում պայմանագրային աշխատողներին տրվող երեխայի խնամքի արձակուրդը: Ըստ ՀՀ "Աշխատանքային օրենսգրքի" կ՞ա այնպիսի մի կետ, ըստ որի հղի կնոջ հետ մինչև պայմանագրի ավարտը կարելի է պայմանագիրը չեղյալ համարել: Ե՞րբ պետք է հղիության վերաբերյալ տեղեկանքը ներկայացնել հաշվապահություն: Արդյոք կ՞ա սահմանված ժամկետ:

Աշխատողը հիվանդացել է արձակուրդի ընթացքում
Արևիկ.
Կխնդրեի պատասխանել հետևյալ հարցին.
ենթադրենք աշխատողը վերցնում է իր ամենամյա արձակուրդը (10 աշխ. օր) 02.04.2012-14.04.2012, սակայն այդ ընթացքում պառկում է հիվանդանոց և 03.04.2012-19.04.2012 վերցնում է բյուլետեն: Այս դեպքում արձակուրդը երկարում է, այնպես չէ՞ և եթե այո, կխնդրեի ասեիք` այս դեպքում մինչև ե՞րբ է երկարում: Կանխավ շնորհակալ եմ:
Վերջին մեկնաբանություններ