Tag: անաշխատունակություն

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատավարձին պետք է գումարել սոց. վճարի գումարը

Աննա. Աշխատողը 2012 թվականից գտնվում է ֆիզ. արձակուրդում, 2012 թվականի օգոստոս ամսից գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: 2013 թվականի մայիս ամսին ներկայացրել է 2-րդ ֆիզի բյուլետին: Խնդրում եմ ասեք` վճարումը կատարելուց աշխատողի միջին աշխատավարձին պե՞տք է ավելացնել սոց. հատկացման գումարը, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի նպաստը նվազագույն աշխատավարձի դեպքում

Սեդա. Բարև ձեզ: Ես կցանկանայի իմանալ, թե նվազագույն (35 000 դրամ) աշխատավարձի դեպքում ինչպես են հաշվարկում ֆիզ. արձակուրդի համար վճարվող գումարը: Աշխատում եմ տվյալ հիմնարկում 2008 թվականի նոյեմբերի 1-ից, ֆիզ. արձակուրդի մեջ եմ լինելու հունիսի 17-ից: Կխնդրեի ասեիք` ինձ տրվող գումարը մոտավորապես որքա՞ն կկազմի: Ի դեպ նշեմ, որ տոն օրերին աշխատել եմ, աշխատանքային գրաֆիկս վեցօրյա է: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վճարվու՞մ է արդյոք անաշխատունակության նպաստ համատեղությամբ աշխատավայրից

Արմինե. Հարգելի գործընկերներ, պատասխանեք խնդրում եմ. եթե աշխատողը համատեղությամբ աշխատող է և ներկայացնում է անաշխատունակության թերթիկ, վճարվու՞մ է արդյոք անաշխատունակության նպաստ համատեղությամբ աշխատավայրից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի հաշվարկման ժամանակ միջին աշխատավարձը փոքր է նվազագույն աշխատավարձից

Anush. Եթե անաշխատունակության նպաստի հաշվարկման ժամանակ միջին ամսական աշխատավարձի չափը փոքր է նվազագույն աշխատավարձի չափից, ապա հիմք է ընդունվում 46300 դրամը, թե՞ 43540 / 35000 + 35000 * 24.4 % = 43540 (կառավարության 21.02.2013թ. 144-Ն որոշումը):
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի հաշվարկի վերաբերյալ

Ժենյա. Բարև Ձեզ: Ես 2011թ. վերադարձել եմ ֆիզ. արձակուրդից և 2011թ. սեպտեմբերի 3-ից անցել եմ աշխատանքի, իսկ հիմա նորից սպասում եմ երկրորդ երեխային և ս. թ. ապրիլի 10-ից գտնվում եմ ֆիզ. արձակուրդում: Խնդրում եմ ինձ ասեք, թե ինչքան է կազմում ինձ տրամադրված 140 օրվա նպաստը, եթե փաստացի աշխատավարձս կազմում է 109.000 դրամ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հնարավո՞ր է արդյոք, որ հղին չստանա նպաստի գումարը

Անի. Հնարավո՞ր է արդյոք, որ հղին չստանա ֆիզի գումարը, եթե նա մինչև սահմանված օրը աշխատել է, իսկ իր արձակուրդի անցնելուց հետո հաստիքը կրճատվել է, նա ներկայացրել է անհրաժեշտ փաստաթուղթը բուժհաստատությունից:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ԱՁ-ն չի վճարել նպաստ աշխատողին

Մերի. Բարև ձեզ: Ինձ հետաքրքրում է մի հարց. ես աշխատում եմ ԱՁ-ի մոտ որպես պատճենահանող: Աշխատավարձս կազմել է 35 000 դրամ, հիմա գտնվում եմ ֆիզ. արձակուրդի մեջ, ստանում եմ ինձ հասանելիք ամենամսյա 18 000 գումարները, սակայն մինչ այժմ չեմ ստացել դեկրետի գումարը՝ նախածննդյան և հետծննդյան օրերի հաշվարկը վերջացել է 2012թ. դեկտեմբերի 3-ին, իսկ թերթիկս ներկայացրել եմ դեռ օգոստոս ամսին, սակայն վճարումը ձգձգում են՝ պատճառաբանելով, որ հարկայինի հետ խնդիրներ ունեն, բայց կլինի, սակայն այդպես էլ չի լինում: Խնդրում եմ, ինձ օգնեք՝ իմանամ՝ ում դիմեմ և ինչպես այս հարցին լուծում տամ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք հասնում է հերթական արձակուրդ

Ֆիրա. Հարգելի հաշվապահներ, ես աշխատում եմ որպես ուսուցչուհի դպրոցում 2006 թվականից: 19.11.2012 գնացել եմ ֆիզ արձակուրդ, որն ավարտվում է 08.04.2013: Տնօրենն ինձ համոզում է, որ ինձ չի հասնում իմ հերթական 2012-2013 ուս. տարվա արձակուրդը: Ես ուզում եմ իմանալ` հասնու՞մ է արդյոք ինձ իմ հերթական արձակուրդը, եթե այո, ապա քանի՞ օր, եթե ոչ, ապա կպահպանվի՞ այն արդյոք աշխատանքի դուրս գալուց հետո: Դպրոցի հիմնական աշխատողն եմ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձը հաշվարկելու համար

Hayk. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. եթե աշխատողը ընդունվել է աշխատանքի 08.01.2013-ին և ստանում է 100 000 դրամ, այլ գործատուի մոտ նախկինում չի աշխատել, 04.04.2013-ին ներկայացնում է հիվանդության թերթիկ, ապա միջին աշխատավարձը հաշվարկելու համար 100 000-ը պետք է բաժանել 12-ի՞, թե՞ 3-ի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը գնացել է հղիության և ծննդաբերության արձակուրդ

Գալյա. Աշխատողը 04.03.2013թ. գնացել է հղիության և ծննդաբերության արձակուրդ: Հունվար և փետրվար ամիսների համար փոխանցվել է սոց. փաթեթի գումար 22 000 դրամ: Մարտ ամսվանից սոց. փաթեթի գումարի փոխանցումը պե՞տք է դադարեցվի:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եկամտային հարկի հաշվարկի լրացման վերաբերյալ

Մարինե. Բարև ձեզ: Հարցս վերաբերում է եկամտային հարկի հաշվետվությանը: Ես աշխատում եմ համայնքին ենթակա հաստատություններից մեկում: Աշխատողներից մեկը դեկտեմբեր ամսից երեխայի ֆիզի բյուլետենի մեջ է մինչև մայիսի 5-ը: Եկամտային հաշվետվության մեջ ես իրեն ներկայացրել եմ որպես չվճարվող աշխատավարձ հունվար և փետրվար ամիսներին: Խնդրում եմ ասեք ինձ` արդյո՞ք ճիշտ եմ արել, եթե ոչ, ապա ինչպե՞ս պետք էր ձևակերպել իրեն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Սոցապ. անհատական հաշվետվություն

Հեղինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. Եթե աշխատողը 05.06-22.10.2012թ.-ը գտնվում էր հղիության և ծննդաբերության արձակուրդում, և 06.06.2012թ.-ին ստացել է նպաստի չափը կազմակերպության կողմից, ապա տարեկան անհատական հաշվետվության մեջ ինչպե՞ս է նշվում` 1. հունիս ամսվա դիմաց նշվում է ամբո՞ղջ նպաստի չափը 2. Թե՞ հունիս-հոկտեմբեր յուրաքանչյուր ամսվա դիմաց համապատասխան գումարի չափերը Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք կհաշվարկվի և կվճարվի նպաստ

Լիանա. Բարև ձեզ, մի հարց ունեմ: Ես աշխատել եմ, մեկ տարի հետո գնացել եմ դեկրետ, հիմա նորից հղի եմ, բայց աշխատանքի չեմ վերադարձել: Դեկրետից դեկրետ գնալիս նպաստ ստանու՞մ են, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եկամտային հարկի հաշվարկի լրացման վերաբերյալ

Սիրարփի. Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին: Ես ունեցել եմ վարձու աշխատող և հունվար ամսվա համար ուղարկել եմ գրանցման հայտ, բայց 18.01.2013-06.06.2013 ժամանակահատվածի համար ինքը ներկայացրել է բուլետեն: Ես հաշվարկել, վճարել եմ ու ներկայացրել եմ հունվար ամսվա եկամտային հարկի հաշետվության մեջ: Փետրվար ամսվա համար արդեն ինքը չունի եկամուտ դրա համար էլ զրոյական եմ լրացրել իր անվան դիմաց, ու հաշվետվությունը ուղարկվում է սխալներով: Ի՞նչ փոփոխություններ պիտի կատարվեն, որ այս սխալը շտկվի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի հաշվարկ բարդ ծննդաբերության դեպքում

Լուսինե. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես 2011թ սեպտեմբերից գրանցված աշխատող եմ, 2013թ փետրվարի 1-ին պառկել եմ հիվանդանոց վաղաժամ ծննդաբերության համար, ամսի 19-ին փակվել է իմ անաշխատունակության թերթիկը: Որպես ամբուլատոր հիվանդ մեր պոլիկլինիկայում շարունակվել է` բժիշկների ցուցումով, փակվելու է մարտի 19-ին, 20-ից անցնելու եմ դեկրետի: Ինձ մոտ բարդ հղիություն է, խնդրում եմ ձեզ հնարավորին շուտ ասել` որքա՞ն գումար պետք է ստանամ բյոլետենի և դեկրետի համար: Աշխատում եմ 5 օր, իսկ աշխատավարձս` 40000 դրամ է: Նախապես շնորհակալություն:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

2013թ-ից անաշխատունակության նպաստները հաշվարկելիս

Լիաննա. 2013թ-ից անաշխատունակության նպաստները հաշվարկելիս 2012թ. բաժին ընկնող ամիսների աշխատավարձերին պե՞տք է ավելացնել սոց. հատկացման գումարները, թե՞ ոչ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ հղիության և ծննդաբերության նպաստ

Զարա. Բարև ձեզ: Ես Ա/Ձ եմ: 2008թ. օգոստոսից գնացել եմ ֆիզ. արձակուրդ: Աղջիկս արդեն 4 ամսական է, բայց ես մինչև հիմա չեմ ստացել նպաստի գումարը: Խնդրում եմ, ասացեք` որքա՞ն ժամանակում պետք է վճարում կատարվի:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ ցանկանում է վերսկսել գործունեությունը

Արեն. Բարև Ձեզ: Կինս անհատ ձեռներեց է, ով դադարեցրել է իր գործունեությունը ընտանեկան խնդիրների պատճառով: Այժմ նա հղիության երրորդ ամսում է, բայց ցանկություն ունի վերսկսելու գործունեությունը: Արդյո՞ք խնդիրներ կառաջանան երեխայի ծնվելուց հետո ֆիզարձակուրդ գնալու և երեխայի խնամքի համար ամսական 18 000-ական դրամները ստանալու հետ: