Tag: անաշխատունակություն

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձի հաշվարկ

Արման. Խնդրում եմ օգնեք, թե ինչպես պետք է հաշվել հղիության և ծննդաբերության նպաստի համար ամսական միջին աշխատավարձը: Վարձու աշխատողը ընդունվել է աշխատանքի համատեղության կարգով 2011թ-ին հունվարի 15-ին: 15/11/2013 մինչև 12/12/2013 գտնվել է վճարովի արձակուրդում: 13/12/2013 մինչև 31/01/2014 գտնվել է արձակուրդ իր հաշվին: 2014թ.ապրիլի 10 գնալու է ֆիզ արձակուրդ: Ամսական աշխատավարձը կազմում է 70 000 դրամ: Ո՞ր ամիսները և որ եկամուտները հաշվարկեմ վերջին 12 ամիսների համար, որպեսզի պարզեմ ամսական միջին աշխատավարձը: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատակցին հասնում է 10 ամսվա վերջնահաշվարկ

Shogher. Հարգելի հաշվապահներ, այսպիսի մի հարց ունեմ` աշխատողը ընդունվել է աշխատանքի և 5,5 ամիս աշխատելուց հետո ներկայացրել է ֆիզ. բյուլետեն, իսկ ֆիզ. բյուլետենից հետո դիմում է գրել, որ ազատվի աշխատանքից երկրից մեկնելու պատճառով: Արդյո՞ք այս աշխատակցին հասնում է 10 ամսվա վերջնահաշվարկ, թե՞ միայն փաստացի աշխատած 5,5 ամիսների համար, և միջին աշխատավարձում նպաստի գումարը ներառվու՞մ է, թե՞ ոչ: Նշեմ, որ ֆիզ. բյուլետենի հաշվարկի համար աշխատակիցը բերել է նախկին աշխատավայրում աշխատած ամիսների մասին տեղեկանք ՀՏ-ից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել տվյալ ամսվա նպաստը և աշխատավարձը

Ներսես. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Աշխատողը 2014թ. մարտի 13-ից մինչև 24-ը չի ներկայացել աշխատանքի և ներկայացրել է անշախատունակության թերթիկ: Ինչպե՞ս հաշվարկել տվյալ ամսվա նպաստը և աշխատավարձը: Ամսական աշխատավարձը 120 000 դրամ է: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձ հաշվարկելիս

Տոմա. Խնդրում եմ պարզաբանել` անաշխատունակության նպաստ վճարելու համար միջին աշխատավարձ հաշվարկելիս արդյո՞ք գումարվում է այլ գործատուի կողմից ստացած վերջնահաշվարկը, որը ըստ ինձ համարվում է եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողի հունվար ամսվա աշխատավարձի հաշվարկ

Հասմիկ. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել` ինչպե՞ս հաշվարկել աշխատողի հունվար ամսվա աշխատավարձը, եթե նախորդ 12 ամիսների միջինը կազմել է 145 000 դրամ, տաբելում ներկա է 12 օր, 7 օրվա համար ներկայացրել է անաշխատունակության թերթիկ: Դպրոցը աշխատում է վեցօրյա աշխատանքային շաբաթով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվում արձակուրդի գումարը

Մարիամ. Եթե ես ստանում եմ 95 000 դրամ աշխատավարձ, և աշխատել եմ 8-9 ամիս և դրանից 2-3 անգամ հիվանդ եմ եղել և բյուլետեն եմ ներկայացրել, այդ դեպքում ինչպե՞ս է հաշվարկվում իմ արձակուրդի գումարը:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Վճարված նպաստի փոխհատուցում

Ռոմա. Խնդրում եմ ասել` ի՞նչ փաստաթղթեր (տեղեկանքի և այլ բլանկների ձևեր) են պետք հարկային տեսչություն ներկայացնելու և գործատուին փոխհատուցում տալու համար` հղիության և ծննդաբերության նպաստի ավել վճարելու դիմաց, և որտե՞ղ կարող եմ գտնել այդ տեղեկանքի-բլանկների ձևերը: Եթե կարելի է, այդ ձևերն ուղարկել իմ հասցեին` romik.martirosyan շնիկ mail.ru:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ո՞ր ֆոնդից է վճարվում հղիության և ծննդաբերության նպաստը

Մարի. Բարև Ձեզ: Կուզենայի հարց ուղղել հաշվապահներին. Ես արդեն ավելի քան մեկ տարի օրինական կերպով (աշխատանքային գրքույկով գրանցված) աշխատում եմ ՍՊԸ - ում: Ընդունելիս եղել է բանավոր պայմանավորվածություն, որ հղիության դեպքում ինձ դեկրետային գումար չի վճարվելու, հավանաբար տնօրենը խուսափում էր, որ այդ գումարը վճարվելու էր իր կազմակերպության կողմից: Սակայն ծանոթ հաշվապահներ ասում են, որ այդ գումարը նրան փոխհատուցվում է պետության կողմից: Կխնդրեի պարզաբանել, թե, այնուամենայնիվ, որ ֆոնդից է վճարվում հղիության բյուլետենի (դեկրետային) գումարը, և արդյո՞ք գործատուն ունենում է որևէ ֆինանսական կորուստներ:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի նպաստը

Արտակ. Կազմակերպությունում աշխատում եմ 1,3 տարի, ընդհանուր աշխատանքային ստաժս 28 տարի է, աշխատավարձիս չափը կազմում է ամսական պահումները հանված (որի մեջ ներառված է նաև արհմիության համար 1%-ը)` 106 660 դրամ, հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ ներկայացրել եմ անաշխատության թերթիկ` նոյեմբերի 4-ին: Խնդրում եմ պատասխանել` կազմակերպությունը ի՞նչ ժամկետում և ինչքա՞ն գումար պետք է վճարի անաշխատունակության թերթիկի դիմաց:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք անհրաժեշտություն կա հրաման տալու

Սոնա. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք, եթե աշխատակիցը ֆիզ. արձակուրդից վերադառնում է, արդյո՞ք տնօրենը հրաման տալիս է` աշխատանքին վերադառնալու հետ կապված: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կհաշվարկվի նպաստը

Աննա. Խնդրում եմ պատասխանել. եթե աշխատողը աշխատում է 0.5 դրույքով, ապա անաշխատունակության նպաստը հաշվարկվում է կե՞ս դրույքով, թե՞ նվազագույն աշխատավարձով:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք տոնական ոչ աշխատանքային օրերը հաշվի են առնվում նպաստի հաշվարկման ժամանակ

Արթուր. Բարև Ձեզ: Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկման համար հիվանդաթերթիկում նշված ժամանակահատվածի ո՞ր օրերն ենք հաշվի առնում: Արդյո՞ք օրենքով սահմանված տոնական ոչ աշխատանքային օրերը ևս ներառվում են: Ի՞նչ հաշվետվություն է պետք ներկայացնել, եթե տվյալ ամսին առկա է նման նպաստ: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործատուն չի վճարում նպաստը

Սեդա. Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Սույն թվականի հունիսի 17-ից գտնվում եմ ֆիզ. արձակուրդում, սակայն մինչ օրս չեմ ստացել ժամանակավոր անաշխատունակության նպաստս: Գործատուն բազմաթիվ պատճառներ է առաջ քաշում ու չի տալիս գումարս: Օգնեք գումարս ստանալ, եթե կա որևէ տարբերակ: Ակնկալում եմ արագ արձագանք ձեր կողմից: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատակցին հասնում է անաշխատունակության նպաստ

Կարինե. Բարև, սիրելի հաշվապահներ: Հարցս այսպիսին է` աշխատողը համատեղությամբ, սակայն 3 ամիս փորձաշրջանով, սեպտեմբերի 5-ին ընդունվել է աշխատանքի, սեպտեմբերի 24-27-ի համար ներկայացրել է անաշխատունակության նպաստի թերթիկի պատճենը: Խնդրում եմ, ասացեք` իրեն հասնու՞մ է այդ նպաստը, թե՞ ոչ: Եթե այո, ապա ինչպե՞ս, եթե ոչ, ապա ինչի՞ հիման վրա: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձի հաշվարկ

Կարինե. Ինչպես գիտենք, նպաստի հաշվարկման համար հիմք է հանդիսանում ժամանակավոր անաշխատունակություն առաջանալու ամսվան նախորդած վերջին տասներկուամսյա ժամանակահատվածում աշխատողի համար հաշվարկված եկամուտը: Հարցս հետևյալն է` եթե 12 ամիսների մեջ կա արձակուրդ գնացած ամիս, արձակուրդային գումարն մասնակցու՞մ է միջին աշխատավարձի հաշվարկին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակիցը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ

Անի. Հարգելի գործընկերներ, հարցս հետևյալն է՝ աշխատողը 20.06.2013թ.-28.07.2013թ. ընկած ժամանակահատվածի համար հենց 28.07.2013թ. ներկայացրել է անաշխատունակության թերթիկ, որը փակված չի, այլ շարունակելի է: Հունիսի մինչև 20-ի աշխատավարձը վճարել եմ նրան՝ նախապես տեղեկացված լինելով, որ անաշխատունակության թերթիկը բացված է այդ օրվա դրությամբ: Հուլիս ամսվա աշխատավարձը դեռ չեմ հաշվարկել: Եկամտային հարկի փոփոխություններից ելնելով՝ չգիտեմ՝ իրավունք ունեմ մաս-մաս հաշվարկել ու վճարել ախատողի նպաստը, թե՞ սպասեմ այնքան ժամանակ, մինչև փակվի անաշխատունակության թերթիկը, և նոր նպաստի հաշվարկը կատարեմ ամբողջությամբ մեկ ամսվա մեջ, ինչպես, օրինակ, ֆիզ.-ն ենք անում: Այսինքն` հիմա կարո՞ղ եմ ըստ այդ թերթիկի հաշվարկեմ ու վճարեմ, հետո երբ բերի շարունակությունը, նույն միջինով հաշվարկեմ մնացած օրերը: Եվ խնդրում եմ ինձ ցույց տալ հղումը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք կարելի է շարունակել ռուսական աշխատանքային գրքույկը

Արսինե. Հարգելի հաշվապահներ, 1. Արդյո՞ք կարող ենք շարունակել ռուսական աշխատանքային գրքույկը, 2. Եթե աշխատողը աշխատում է համատեղությամբ և պետք է գնա ֆիզ. արձակուրդ, ապա ժամանակավոր անաշխատունակության նպաստը ստանում է մե՞կ աշխատավայրից, թե՞ երկու աշխատավայրերից էլ` համապատասխան աշխատավարձի հիման վրա հաշվարկ կատարելով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կարո՞ղ է արդյոք գործատուն աշխատանքի ընդունել հղի կնոջը

Աննա Մուրադյան. Բարև ձեզ: Մի հարց ունեմ՝ կապված հղիության և ֆիզ. արձակուրդի հետ: Հարցս հետևյալն է. տվյալ պահին աշխատում եմ և 3 ամսական հղի եմ: Ուզում եմ աշխատաքիս վայրը փոխել, քանի որ աշխատանքային ժամերը և բնույթը առողջությանս վրա բացասական են ազդում: Կա՞ նման օրենք, որը արգելում է գործատուին ինձ աշխատանքի ընդունել` պատճառաբանելով, որ ես հղի եմ: Եթե ոչ, ապա գործատուն կարո՞ղ է խնդիրներ ունենա` ընդունելով ինձ աշխատանքի հղիության այդ ժամկետում: Ի նկատի ունեմ, խնդիրներ հարկային մարմինների հետ: Չէ՞ որ դեկրետի վճարման հարց է ի հայտ գալու մի քանի ամսից: Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

18 000 դրամ երեխայի խնամքի նպաստ

Շուշանիկ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, ասեք. ես Ա/Ձ եմ, մայիսի 12-ից գնացել եմ ֆիզ. արձակուրդ: Ես երեխայի խնամքի նպաստը՝ ամսական 18 000 դրամը կստանա՞մ, թե՞ ոչ, և այդ ընթացքում ամսական 5 000 դրամը պե՞տք է մուծեմ: