
Արդյո՞ք նորից կհաշվարկվի նպաստ
Kima.
Հարգելի հաշվապահներ, ինձ շտապ պետք է իմանալ հետևյալ հարցի պատասխանը. ես գտնվում եմ ֆիզ. արձակուրդում ու հիմա պատրաստվում եմ նորից ֆիզ-ից ֆիզ. արձակուրդ գնալ, ասեք խնդրում եմ` ես նորից ստանալու՞ եմ իմ ֆիզ. արձակուրդի գումարը, թե ոչ, և այն նախորդի չափո՞վ է լինելու, թե՞ ավելի քիչ: Շնորհակալություն:

Ինչպե՞ս հաշվարկել նպաստը
Աշխեն.
Ինչպե՞ս հաշվարկել անաշխատունակության նպատը:

Ինչպե՞ս հաշվարկել սոց. վճարը
Anahit.
Եթե աշխատողը ողջ ամիսը գտնվել է բյուլետենում, և գումարն էլ կազմել է 114555 դրամ, այդ աշխատողի համար ինչպե՞ս է հաշվարկվում գործատուի սոց-ը:

Նպաստ ստանալու վերաբերյալ
Kima.
Հարգելի հաշվապահներ, ինձ հետաքրքրում է մի հարց. ես գտնվում եմ ֆիզ. արձակուրդում և ստացել եմ ինձ հասանելիք ֆիզ. արձակուրդը, հիմա պատրաստվում եմ նորից ֆիզ.-ից ֆիզ գնալ, և ինձ պետք է իմանալ` ես նորից կստանա՞մ ֆիզ. արձակուրդի գումարը, թե՞ ոչ, և դա նու՞յն չափով կլինի, թե՞ ավելի քիչ:

Երեխայի խնամքի նպաստ ստանալու վերաբերյալ
Արթուր.
Ա/Ձ գնում է ֆիզ. արձակուրդ, իր տեղը ընդունում է աշխատող, օգտվում է 2 տարվա երեխայի արձակուդի խնամքից, 6 ամիս հետո դադարեցնում է գործունեությունը, ազատում աշխատողին: Արդյո՞ք նա կշարունակի ստանալ 18 000-ը: Հիմնավորեք պատասխանը ըստ օրենսդրության պահանջների:

Աշխատանքից ազատելու հետ կապված
Լիլի.
Բարև Ձեզ: Խնդրում եմ, ինձ շտապ պետք է այս հարցի պատասխանը. աշխատողը գտնվում է ֆիզ. արձակուրդում, ազատման հարց է առաջացել, ինչպե՞ս վարվեմ, նա դեռ ունի ևս 7 ամիս չվճարվող արձակուրդ:

Արդյո՞ք կհաշվարկվի նպաստ
Կիմա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ինձ անհանգստացնում է մի հարց: Ես գտնվում եմ ֆիզ. արձակուրդում, բայց հիմա պետք է ֆիզ.-ից ֆիզ. գնամ, և ինձ հետաքրքիր է իմանալ` ես նորից կստանամ նպաստ, թե ոչ: Շնորհակալություն:

Հղիության և ծննդաբերության նպաստ
Էլիզա.
Բարև Ձեզ:
1. Եթե ես աշխատում եմ երկու տարբեր կազմակերպություններում, կարո՞ղ եմ հղիության և ծննդաբերության նպաստ ստանալ 2 տեղից էլ:
2. Կարո՞ղ եմ արդյոք ստանալ հղիության և ծննդաբերության նպաստը, սակայն շարունակեմ աշխատել:
Շնորհակալություն:

Ինչպե՞ս հաշվարկել միջին ամսական աշխատավարձը
Rubina.
Մեր կազմակերպությունում 2011թ–հոկտեմբերի 24–ին աշխատանքի է ընդունվել նոր աշխատող, որը ուներ 9 ամսական բալիկ, և նոր էր լրացել նրա հղիության և ծննդաբերության արձակուրդը։ Նա 2012թ –ի հունվարի 14–ին ներկայացրել է անաշխատունակության թերթիկ հղիության և ծննդաբերության արձակուրդի համար։ Նոր աշխատակիցը մեր կազմակերպությունում ունի 2 լրիվ և մեկ ոչ լրիվ աշխատած ամիս, նա նախորդ 12 ամիսների ընթացքում եղել է հղիության և ծննդաբերության արձակուրդում և այլ գործատուի աշխատանքի։
Հարց` ինչպե՞ս հաշվարկել միջին ամսական աշխատավարձը։
Շնորհակալություն պարզաբանման համար
091-23-66-73
Ռուբինա

Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ
Աննա.
Բարև ձեզ: Ես հիմա գտնվում եմ ֆիզ. արձակուրդի մեջ, բալիկս շուտով մեկ տարեկան կլինի, բայց հիմա նորից բալիկի եմ սպասում: Խնդրում եմ ասեք, թե ինչպե՞ս է հաշվարկվելու իմ դեկրետային գումարը, աշխատավարձը հաշվի՞ է առնվելու, թե՞ ոչ: Մեկ էլ երեխայի ամսական 18 000 դրամ գումարը ստանալու՞ եմ, թե՞ ոչ:

Նպաստի հաշվարկ
Նարինե.
2 տարի ֆիզ. արձակուրդում էի: 9-10 տարվա աշխատանքային ստաժ ունեմ նույն հիմնարկությունում: Ֆիզ. արձակուրդ գնացել եմ 48000 դրամ աշխատավարձով, այժմ էլ նույնն է: 4 օրվա համար անաշխատունակության թերթիկ ներկայացրի: Չհասկացա` ինչպես են հաշվել: Միայն հասկացա, որ 1 օրը չեն վճարում, 3 օրն էլ գործատուի հայեցողությամբ է` կուզի կվճարի, կուզի չէ: Խնդրում եմ անպայման պատասխանեք, թե որն է ճիշտ, և ինչպես պետք է հաշվել:

Հղիության և ծննդաբերության արձակուրդ
Գայանե.
Բարև Ձեզ: Ես կազմակերպությունում աշխատում եմ 2008թ.-ի մարտից: Այժմ հղի եմ և պատրաստվում եմ փոքրիկ ունենալ 2012թ.-ի հունիսին: Ստանում եմ 39.000 դրամ ամսական աշխատավարձ: Ուզում եմ իմանալ` մինչև որ ժամկետը պետք է աշխատեմ ֆիզարձակուրդ գնալու համար: Արդյո՞ք աշխատելու ժամկետը որևէ կապ ունի ստացվող ֆիզարձակուրդի գումարի հետ: Եվ որքա՞ն կկազմի իմ ստանալիք գումարը: Ֆիզարձակուրդից օգտվելու համար ի՞նչ ժամկետ է նախատեսված օրենքով: Եթե դժվար չէ, խնդրում եմ նշել նաև օրենքի հղումը: Նախապես շնորհակալություն:

Ինչպե՞ս է հաշվարկվում նպաստը
ԼԻԱՆԱ.
Հարգելի մասնագետներ, ինձ հետաքրքրում է հետևյալ հարցի պատասխանը. եթե հղին գրանցված, օրինական կարգով 2 աշխատանք ունի, որոնցից մեկը բյուջետային վարձատվություն ունի, մյուսը` ինքնաֆինանսավորվող խոշոր միջազգային կազմակերպություն է, այս դեպքում ինչպե՞ս է հաշվարկվում դիկրետային գումարը:

Նպաստի հաշվարկ
Մարի.
Բարև Ձեզ: Ես աշխատում եմ սկսած 2011թ. մարտից: Առաջին 3 ամիսը աշխատել եմ քաղ. իրավական պայմանագրով՝ օրական 8 ժամ, հետո աշխատանքային պայմանագիր է կնքվել՝ անժամկետ: Հիմա բալիկի եմ սպասում, և օրենքով նախատեսված իմ արձակուրդը կսկսվի փետրվարի վերջին: Այսինքն՝ արձակուրդը սկսվելուց առաջ ես այս հիմնարկում միևնույն աշխատավարձով աշխատել եմ արդեն 12 ամիս: Սակայն խնդիրը նրանում է, որ մեր հաշվապահը ինձ ասաց, որ 3 ամիս քաղ. իրավական պայմանագրով իմ աշխատանքը չի հաշվարկվելու անաշխատունակության նպաստը հաշվարկելիս, քանի որ քաղաքացիաիրավական պայմանագիրը աշխատանքային պայմանագիր չէ: Պետք է նշեմ, որ 2 պայմանագրերով էլ վճարվել են օրենքով սահմանված բոլոր հարկերը: Կարո՞ղ եք ինձ ասել` արդյո՞ք հաշվապահը ճիշտ է, և եթե ոչ, ինչպե՞ս լուծեմ խնդիրը:

Հղիության և ծննդաբերության արձակուրդի վերաբերյալ
Արթուր.
Արդյո՞ք հաշվի են առնվում տոնական ոչ աշխատանքային օրերը հղիության ու ծննդաբերության ժամանակահատվածում:

Աշխատողը մեկնել է հղիության և ծննդաբերության արձակուրդ
Թեհմինա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Աշխատանքի եմ ընդունել աշխատողին օրենքով սահմանված կարգով: 3 ամիս անց ուղարկել եմ ֆիզ արձակուրդ, դեկրետային գումարը 100000 դր. է կազմել, վճարել եմ բոլոր հարկերը և պարտադիր վճարները: Խնդրում եմ պատասխանեք, ինչպե՞ս կարող են ապացուցել, որ տվյալ անձը չի աշխատել, եթե կա ընդունման հրաման, տաբել, վճարման ռեեստր, և հարկային պարտավորությունները կատարված են:

Աշխատավարձի չափը հաստատող տեղեկանք նախորդ աշխատանքի վայրից
Անի.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել իմ այս հարցին: Ես աշխատում եմ պետական հիմնարկում 2011թ. դեկտեմբեր ամսից: Հիվանդության պատճառով բացակայել եմ 1 շաբաթ և ներկայացրել եմ բժշկից տեղեկանք բյուլետենի բացման համար: Հաշվապահը բյուլետենի աշխատավարձ հաշվարկելու համար պահանջում է նախորդ աշխատանքիս վայրից աշխատավարձիս չափը հաստատող տեղեկանք միջին աշխատավարձ հաշվարկելու համար: Հարց` ինչու՞ է անհրաժեշտ այդ տեղեկանքը, ի՞նչ կապ ունի այս կազմակերպությունը մյուսի հետ, և դրա բացակայության դեպքում ի՞նչ կարող է լինել: Կանխավ շնորհակալություն:

Անաշխատունակության նպաստը հաշվարկելիս
Մարինե.
Հարգելի մասնագետներ, անաշխատունակության նպաստը հաշվարկելիս անհրաժեշտ է բաժանել վճարված գումարները 12-ի: Եթե աշխատողը աշխատել է տվյալ գործատուի մոտ 12 ամսից պակաս, ապա վարձու աշխատողը ներկայացնում է տեղեկություն նախորդ գործատուի մոտ աշխատելու եկամուտների վերաբերյալ: Ինչպե՞ս հաշվարկել անաշխատունակության նպաստը, եթե տվյալ գործատուի մոտ աշխատողը աշխատել է 12 ամսից պակաս, և տեղեկություններ չեն ներկայացվել մեկ ուրիշ գործատուի մոտ ստացված եկամուտների վերաբերյալ: Օրինակ, եթե աշխատողը աշխատել է 9 ամիս, բայց մենք բաժանենք 12-ի ընդհանուր եկամուտների գումարը, ապա աշխատողը տուժում է: Կանխավ շնորհակալություն:

Անաշխատունակության նպաստ հաշվարկելու համար
Սոնա.
Բարև, իմ բազմաչարչար կոլեգաներին: Խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում: Անաշխատունակության նպաստ հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձի հաշվարկման համար հիմք է ընդունվում գործատուի կողմից վարձու աշխատողին անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող 12 ամիսների համար հաշվարկվա՞ծ, թե՞ վճարված աշխատավարձը: Կանխավ շնորհակալություն:

ԱՁ հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ
Անի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք ճիշտ կողմնորոշվելու համար: Ես Ա/Ձ եմ և 2 ամսական հղի եմ, ինքս աշխատում եմ իմ կազմակերպությունում: Սակայն իմ նախորդ տարին ես եկամուտ չեմ ունեցել և աշխատել եմ վնասով: Ինձ կարո՞ղ եք ասել` ինչպե՞ս կհաշվարկվի իմ հղիության նպաստը, և հնարավո՞ր է արդյոք ինքս ինձ նշանակել տնօրեն և աշխատավարձ:
Վերջին մեկնաբանություններ