
ՀՀ-ից բացակայելու հետ կապված
Դավիթ.
Եթե աշխատակիցը ժամանակավոր անաշխատունակության մեջ է գտնվում, կարո՞ղ է վերջինս ՀՀ-ից դուրս գալ, սահմանը հատել: Գոյություն ունի որևիցե օրենք, որը արգելում է բյուլետենի ժամանակ Հայաստանի Հանրապետությունից բացակայելը: Շնորհակալություն:

Հղիության և ծննդաբերության արձակուրդ
Թերեզա.
Բարև բոլորին: Ես ունեմ աշխատող, որը վերադարձել է երեխայի խնամակալության արձակուրդից, բայց դեռ 5 ամիս է, ինչ աշխատում է, պատրաստվում է կրկին մայրանալ, նա կարո՞ղ է կրկին ֆիզ. ստանալ: Ուզում եմ իմանալ` քանի ամսվա աշխատող պետք է լինի, որ ֆիզ. արձակուրդ կարողանա ստանա: Եթե կարող եք, ասեք` որտե՞ղ կարող եմ կարդալ այդ օրենքը: Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք գործատուն իրավունք ունի լուծել աշխատանքային պայմանագիրը
Վիկտորյա.
Հարգելի գործընկերներ, արդյո՞ք գործատուն իրավունք ունի լուծել որոշակի ժամկետով կնքած աշխատանքային պայմանագիրը ժամկետը լրանալու պատճառով, եթե աշխատակիցը հղիության մասին տեղեկանք է ներկայացրել:

Հերթական արձակուրդի տրամադրում
Լիլիթ.
Բարև Ձեզ, ես ունեմ չօգտագործված 10 օր արձակուրդ, որը անցավ և հերթը եկավ հաջորդ 10 օրվանը, ես գնում եմ դեկրետային արձակուրդ, և ինձ ասում են, որ կարող են տալ միայն 10 օրվանը, իսկ նախորդ 10 օրվանը միայն վերջնահաշվարկ անելիս կտրամադրվի գումարը: Ասացեք խնդրեմ, ես կարո՞ղ եմ դեկրետային արձակուրդից առաջ վերցնել ամբողջ 20 օրը, եթե այո, խնդրում եմ խոսեք միայն օրենքի դրույթներով, որպեսզի ես նույնը ասեմ հաշվապահությունում:

Բյուլետենի հաշվարկ
Էլլա.
Բարև ձեզ, հարգարժան հաշվապահներ: Խնդրում եմ, հաշվարկով ներկայացրեք ինձ հասանելիք ֆիզ. արձակուրդի գումարը: Տվյալ կազմակերպությունում աշխատում եմ 01/07/2011թ.-ից, ստացել եմ 70 000 դրամ աշխատավարձ, դրան նախորդող 12 ամիսներին չեմ աշխատել: Բյուլետենի ժամանակահատվածն է 01/12/2011թ.-18/04/2012թ.: Շատ եմ խնդրում, արձագանքեք: Նախապես շնորհակալ եմ:

Աշխատողը հիվանդացել է արձակուրդի ընթացքում
Լևոն.
Եթե աշխատողը իր հաշվին վերցրած արձակուրդի ընթացքում հիվանդացել է և ներկայացրել է անաշխատունակության թերթիկ, արդյո՞ք այն պետք է վճարվի և ինչպե՞ս:

Որքա՞ն կկազմի հիվանդության նպաստը
Անի Զոհրաբյան.
Հարգելի հաշվապահներ, իմ անաշխատունակության թերթիկի համաձայն՝ 03.10.2011թ.-27.10.2011թ. ժամանակահատվածում բուժվել եմ հիվանդանոցում: Վերջին 12 ամիսների հաշվարկով միջին ամսական աշխատավարձս կազմում է 50 000 դրամ: Որքա՞ն կկազմի իմ հիվանդության նպաստը: Աշխատում եմ հնգօրյա գրաֆիկով: Նախապես շնորհակալ եմ:

Անաշխատունակության նպաստի հաշվարկ
Ամալյա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ կարո՞ղ եք ասել` ժամանակավոր անաշխատունակության ժամանակ հաշվարկված նպաստը աշխատանքային ստաժից կախվա՞ծ է, թե ոչ: Ես գիտեմ, որ կախված է, բայց օրենքում չեմ կարողանում գտնել այդ կետը:

Անաշխատունակության նպաստի վճարում
Լիլու.
Ինչպե՞ս վարվել շարունակավող 2-րդ ու հաջորդ անաշխատունակության թերթիկների հետ` նորի՞ց չվճարել 1-ին օրը, թե՞ դա կատարել եմ առաջինի ժամանակ:

Ամենամյա արձակուրդի իրավունք
ԼԻԼԻԹ.
Խնդրում եմ պատասխանել իմ հետևյալ հարցին. 2012թ. մայիս ամսին լրանում է ֆիզ. արձակուրդի 2 տարին: Կարո՞ղ եմ արդյոք անմիջապես լրանալուց հետո վերցնել ամենամյա արձակուրդս:

Ամենամյա արձակուրդի վերաբերյալ
Վիկտորյա.
Հարգելի գործընկերներ, եթե աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունից հետո գնում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդի, արդյո՞ք այդ ժամանակահատվածը մտնում է իր ամենամյա արձակուրդի հաշվարկի մեջ: Քանի որ ՀՀ Աշխ. օր.-ի 20-րդ հոդվածում ասվում է`”Աշխատանքային ստաժը այն ժամանակահատվածն է, որի ընթացքում քաղաքացին եղել է սույն օրենսգրքով կարգավորվող աշխատանքային հարաբերությունների մեջ, ինչպես նաև այլ ժամանակահատվածներ, որոնք, նորմատիվ իրավական ակտերին կամ կոլեկտիվ պայմանագրերին համապատասխան, կարող են հաշվարկվել աշխատանքային ստաժում…:”
Իսկ 165 հոդվածի համաձայն` “Աշխատանքային տարում, որի համար տրամադրվում է ամենամյա արձակուրդ, ներառվում են`
…
2) այն ժամանակահատվածը, որի ընթացքում, օրենսդրությանը համապատասխան, պահպանվում են աշխատողի աշխատատեղը (պաշտոնը) և աշխատավարձը` ամբողջությամբ կամ մասամբ.”
Դեկրետի ժամանակ պահպանվում է աշխատողի աշխատավարձը և պաշտոնը և նույնիսկ այդ ժամանակահատվածում ինքը շարունակում է մնալ կազմակերպության աշխատակից, հետևաբար նա լինում է “սույն օրենսգրքով կարգավորվող աշխատանքային հարաբերությունների մեջ”:

Միջին աշխատավարձի հաշվարկ
Diana.
Հարգելի հաշվապահներ, ժամանակավոր անաշխատունակություն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` աշխատելու ժամանակահատվածը 12 ամսից պակաս լինելու դեպքում նպաստը հաշվարկելիս եկամուտը բաժանում ենք էլի՞ 12:

Նպաստի վճարում
Աննա.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք ինձ: Կուզեի իմանալ` հղիության բուլետենը ներկայացնելուց քանի օր հետո պետք է վճարվի ֆիզարձակուրդը, և արդյո՞ք գործատուն իրավունք ունի այն հետաձգելու (ուղղակի բուլետենս ներկայացրել եմ սեպտեմբերի 1-ին, մինչև հիմա ֆիզը չի փոխանցվել, հաշվապահը պատճառաբանում է, թե աշխատավարձերը վճարելուց հետո հաշվին էլ փող չի մնում):

Միջին ամսական աշխատավարձի հաշվարկ
Շուշանիկ.
Ինչպե՞ս է հաշվարկվում վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը անաշխատունակության նպաստը հաշվարկելիս (հղիության և ծննդաբերությյան նպաստ), եթե անաշխատունակությունը առաջանալու ամսվան նախորդող ամիսների թիվը պակաս է 12-ից (աշխատել է 6 ամիս):

Եթե աշխատողը գնում է երեխայի խնամքի համար արձակուրդի
Վիկտորյա.
Հարգելի գործընկերներ, եթե աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունից հետո գնում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդի, արդյո՞ք այդ ժամանակահատվածը մտնում է իր ամենամյա արձակուրդի հաշվարկի մեջ:

Միջին աշխատավարձի հաշվարկ
kr.
Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Անաշխատունակության նպաստների մասին ՀՀ օրենքում ասվում է` միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը աջանալու ամսվան նախորդող 12 ամիսների համար աշխատողին վճարված եկամուտը, տվյալ դեպքում, եթե վերջին 12-րդ ամիսը 2010թ. հոկտեմբերն է, իսկ հոկտեմբերին աշխատողին վճարվել է անաշխատունակության նպաստ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների համար, ապա հաշվարկի մեջ արդյո՞ք պետք է մտնի նպաստի ամբողջ գումարը:

Աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ
Լիլու.
1. Եթե աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ ամբողջ ամսվա, և այն շարունակվում է հաջորդ ամիս, արդյո՞ք 2-րդ բուլետենի հաշվարկի ժամանակ նորից պետք է չվճարել 1 օրը, 3 օրը գործատուն, մնացածը սոցի հաշվին, թե՞ արդեն 1-ինից դրանք արվել է:
2. Բյուլետենի հաշվարկի ժամանակ արձակուրդայինի ամիսը մտնում է հաշվարկի մեջ:

Անաշխատունակության նպաստի վճարում
Էլզա.
Խնդրում եմ պատասխանեք. անաշխատունակության նպաստի 3 օրը դարձյա՞լ վճարվում է գործատուի միջոցներից, իսկ մնացած օրերը սոցի հաշվին, թե՞ վճարվում է միայն սոցի հաշվին: Կանխավ շնորհակալություն:

Անաշխատունակության թերթիկի վերաբերյալ
Լիլու.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
1. Եթե աշխատողը աշխատել է 3 տարի, նրա բյուլետենը վճարվում է 100, թե՞ 80 %- ով:
2. Եթե բյուլետենը շարունակվում է, հաջորդ ամսվա համար է՞լ պետք է չվճարել 1 օրը, 3 օրը գործատուի հաշվին, թե՞ արդեն առաջին ամսում դրանք կատարվել են:

Արդյո՞ք պահվում է եկամտահարկ
Վերգինե Սերոբյան.
Բարև ձեզ: Շնորհակալ կլինեի, եթե պատասխանեիք: Ժամանակավոր անաշխատունակության նպաստի հաշվարկման ժամանակ եկամտահարկ պահվու՞մ է: Եթե այո, ինչպե՞ս է կատարվում դրա հաշվարկը:
Վերջին մեկնաբանություններ