
Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ
ՄԵՐԻ.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք ինձ: 2009թ.նոյեմբերի 9-ին ընդունվել եմ աշխատանքի, 2010թ.սեպտեմբերի 6-ից գնացել եմ ֆիզ. արձակուրդ: Նշեմ, որ պայմանագրով աշխատավարձս կազմում է 40.000 դրամ, սակայն եղել են ամիսներ, որ ստացել եմ 41.500 կամ 42.000 դրամ: Ֆիզ. արձակուրդս կազմել է 240.000 դրամ: Գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում, սակայն կրկին հղի եմ ու չունեմ աշխատած ոչ մի ամիս: Օգոստոսի 19-ին ևս գնում եմ ֆիզ.արձակուրդ: Կարո՞ղ եք ասել, թե որքան կկազմի ֆիզ. արձակուրդիս գումարը: Աշխատում եմ 5-օրյա` 8-ժամյա աշխատանքային գրաֆիկով: Կանխավ շնորհակալություն:

Դրամարկղային ելքի օրդերի լրացման հետ կապված
Sabina.
Ապրիլ ամսվա աշխատավարձը կազմում է 60.000 ՀՀ դրամ(26 օրվա համար), ֆիզ. արձակուրդ տրված է 26.04.11-12.09.11: Ամսի քանիսի՞ն ես դրամարկղից ելքի օրդեր գրանցեմ աշխատավարձի և ֆիզ. արձակուրդի համար: Կանխավ շնորհակալ եմ:

Եկամտահարկի պահում անաշխատունակության թերթիկից
Տաթև.
Անաշխատունակության թերթիկից եկամտահարկի պահում կատարվու՞մ է, թե՞ ոչ:

Աշխատանք կես դրույքով
Սեդա.
Ողջույն: Ես մի խնդրանք-հարց ունեմ: Ես աշխատանքի եմ ընդունվել 2010թ.-ի հուլիսի 1-ին, այժմ 7 ամսական հղի եմ, և այս տարվա հուլիսին լրանում է մեկ տարին, որ ես աշխատում եմ: Սակայն կա մի այսպիսի խնդիր: Բանն այն է, որ ես անցյալ տարվա հուլիսից մինչև այս տարվա մարտի 15-ը լիարժեք դրույքով եմ աշխատել և ստացել եմ 80 հազար դրամ աշխատավարձ, առողջական խնդիրների պատճառով մարտի 15-ից ապրիլի 15-ը արձակուրդ վերցրեցի, որից հետո կրկին առողջական վիճակի պատճառով, ըստ իմ դիմումի, ինձ ձևակերպեցին կես դրույք աշխատող: Ստացվում է, որ ես ապրիլի 15-ից հետո մինչ դեկրետ գնալը որպես կես դրույք աշխատող եմ եղել: Հիմա ես ուզում եմ հասկանալ, թե ինչ կերպ են հաշվելու իմ նպաստը և որքան այն կկազմի: Մեր կազմակերպության հաշվապահը ինձ ասել է, որ եթե ես հուլիսից եմ գնում դեկրետի, ապա ես մեկ ամիս կորցնում եմ, քանի որ ըստ նրա` հաշվելիս 12 ամիս հետ են գնում: Խնդրում եմ օգնեք: Կանխավ շնորհակալ եմ: Իմ էլ.փոստի հասցեն ` sepo86 շնիկ mail.ru

Աշխատակիցը ներկայացրել է բյուլետեն
astxik.
Հարգելիներս, խնդրում եմ պատասխանեք.
աշխատակիցը ներկայացրել է 1/մեկ/ բյուլետեն` մայիսի 19-ից հունիսի 10-ը և հունիսի 11-ից հունիսի16-ը որ ամսով եմ գումարը վճարելու, կա՞ արդյոք ժամկետ գումարի վճարման համար և կարո՞ղ եմ հունիսի աշխատավարձի ցուցակով ամբողջը վճարել:

Որքա՞ն կկազմի եկամտահարկը
Նարինե.
Խնդրում եմ օգնեք. 01.03.2011թ վճարել եմ ֆիզ. արձակուրդ, սխալմամբ եկամտահարկ չեմ պահել, կարո՞ղ եմ պահել հերթական արձակուրդից, եթե այո, ապա խնդրում եմ հաշվեք: Վճարել եմ 359.000 դրամ: Որքա՞ն կկազմի եկամտահարկը:

Անաշխատունակության նպաստի հաշվարկ
Լիլու.
Եթե աշխատողի անաշխատունակության թերթիկի միջին եկամուտը եղել է 130 000 դր, նախկինում 100 000 դր. գերազանցող մասը վճարվում էր 30%, այժմ այդ օրենքը կա՞, թե՞ ոչ, և եթե աշխատողը ունի 5 տարվա ստաժ, քանի՞ %-ով ենք հաշվարկում:

Արձակուրդայինի վճարում
Անահիտ.
Ուսուցիչը գտնվել է հղիության արձակուրդում հերթական արձակուրդի ժամանակ: Ինչպե՞ս և ե՞րբ պետք է վճարել նրա արձակուրդային աշխատավարձը:

Երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ
Էլլա.
Բարև ձեզ, խնդրում եմ, պատասխանեք իմ հարցին: Եթե ֆիզ. արձակուրդից վերադարձել եմ աշխատանքի, այդ դեպքում երեխայի խնամքի 18 000 դրամ նպաստը ստանալու իրավունք ունե՞մ, թե՞ ոչ: Շնորհակալություն:

Արդյո՞ք եկամտահարկ պահվում է հղիության և ծննդաբերության նպաստից
Դավիթ Աատրյան.
Արդյո՞ք եկամտահարկ պահվում է հղիության և ծննդաբերության նպաստից: Կարդալով 02/456 հրահանգը` ես ուղղակի աչքերիս չեմ հավատում, բա կարելի՞ է ֆիզից եկամտահարկ պահել:
Հրահանգ 25.1. կետ, վերջին պարբերություն:
Հղիության ու ծննդաբերության նպաստներից եկամտահարկի հաշվարկումը և վճարումը կատարվում է 2010 թվականի դեկտեմբերի 1-ից հետո ծագած ժամանակավոր անաշխատունակության դեպքերի համար:

Արդյո՞ք աշխատակիցն ունի արձակուրդի իրավունք
Մարիամ Այվազյան.
Հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Եթե աշխատակիցն ընդունվել է աշխատանքի 2004թ-ի մարտին և ամեն տարի օգտագործել է իր հասանելիք արձակուրդ, 2009թ. նոյեմբերից մինչև 2010թ մարտ, ինչպես նաև 2010թ. մարտից 2010թ. օգոստոս ամիսը գտնվել է հղիության և ծննդաբերության և երեխայի խնամքի համար արձակուրդում: Հարցս հետևյալն է` արդյո՞ք նա ունի 2010թ-ին արձակուրդի իրավունք և եթե ունի, ապա քանի՞ օր:
Կանխավ շնորհակալություն:

Հղիության և ծննդաբերության արձակուրդ
Աննա.
Բարև, սիրելի կոլեգաներ, խնդրում եմ, օգնեք տեղեկանալ` ինչպես վարվել.
Հուլիսի 1-ին աշխատանքային անընդմեջ ստաժիս 2-րդ տարին է լրանում անփոփոխ 50000դր աշխատավարձով, և ես պատրաստվում եմ սեպտեմբերից ֆիզ. արձակուրդ գնալ "2-րդ բալիկ"
1.Ինձ հասանելիք երկու տարվա արձակուրդայինը ես ֆիզ. գնալուց առաջ կստանա՞մ: Ի՞նչ օրենքի հոդվածի համաձայն:
2.Նախածննդյան ու հետծննդյան արձակուրդը հաշվարկվում և վճարվում է միասի՞ն, թե 70 օր, 70օր պարբերությամբ: Որքա՞ն կկազմի:
3.Երկրոդ երեխայի դեպքում որքան է միանվագ գումարը:
4.Արդյո՞ք ճիշտ է, որ տարեկան միջին աշխատավարձի 5-ապատիկի չափով է լինելու աշխատող մայրերի համար մինչև 2 տարեկան երեխայի հասանելիք նպաստը: Իմ դեպքում որքա՞ն կկազմի:
Կանխավ շնորհակալություն:

Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ
Anna.
Խնդրում եմ պատասախանել հետևյալ հարցիս ֆիզ. արձակուրդի հետ կապված.
աշխատողը 2009 թվականին ազատվել է աշխատանքից և 2011 թ. հունվարից նորից ընդունվել է աշխատանքի նույն կազմակերպությունում, այսինքն անաշախատունակության նպաստն առաջանալու պահին աշխատողն ունի աշխատած 4 ամիս: Հարցս հետևյալն է` իրավունք ունե՞մ մնացած 8 ամիսը վերցնեմ նախկին նույն աշխատավայրից, եթե ընդհատում է եղել:

Ինչպե՞ս է հաշվարկվում նպաստը
Գարիկ.
Հարգելի հաշվապահներ, կինս 2008թ. մինչև 2011թ. աշխատել է մի հաստատությունում, իսկ 2011թ. փետրվարից տեղափոխվել է մեկ այլ հաստատություն, այս հունիսից նա անցել է ֆիզ. արձակուրդի: Ինչպե՞ս է հաշվարկվում նրա ֆիզ. արձակուրդի գումարը, արդյո՞ք պետք չէ նաև նախկին աշխատանքի վայրի աշխատավարձը հաշվի առնել, խնդրում եմ հնարավորության դեպքում հիմնավոր գրեք: Կանխավ շնորհակալ եմ:

Աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ
Լիաննա.
Հարգելի մասնագետներ, խնդրում եմ ինձ օգնել այս հարցում: Աշխատողս ինձ մոտ աշխատանքի է ընդունվել 01.09.2010թ., ոչ մի տեղ չի աշխատել: Անաշխատունակության թերթիկ է ներկայացրել 12.03.2011թ. 70 օրվա համար: Ես վճարել եմ հին օրենքով այդ 70 օրը և 85 օրվա համար բերել է 21.05.2011թ.: Ինչպե՞ս հաշվարկեմ միջինը, վերցնեմ նախո՞րդը, թե՞ իր աշխատած 6 ամիսների գումարը բաժանեմ 12-ի, և ֆիզ.-ի գումարը մտնու՞մ է արդյոք այդ 6 ամիսների գումարի մեջ:

Հղիության և ծննդաբերության արձակուրդի վերաբերյալ
Սոնյա.
Խնդրում եմ պատասխանել: Ես ինքս հաշվապահ եմ: Սակայն դպրոցից տեղապոխվել եմ Ա/Ձ մոտ: Ներկա պահին գնում եմ ֆիզարձակուրդ: Աշխատել եմ դեկտեմբերի 1-ից, մայիսի 23-ին ստացել եմ արձակուրդ: Սակայն հարկայինը ինձ համոզում է, որ իմ 5 ամսվա աշխատավարձը պետք է բաժանեմ 12-ի: Արդյո՞ք նման օրենք կա, և որտե՞ղ կարող եմ կարդալ այդ մասին: Նախապես շնորհակալ եմ:

Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին օրենք
Դավիթ Ասատրյան.
Ժողովուրդ, բյուլետենի օրենքը փոխվել է 21.05.2011թ.-ից, մաքսիմալ 5*32500 սահմանը միայն Ա/Ձ-ների համար է, ՍՊԸ-ների համար սահման չկա, հետո ինչ-որ տեղեկանքի ձևեր են մշակվել, 6-րդ հոդվածում ոչ աշխատանքային օրերը կարծես թե աշխատանքային են համարվում, աբսուրդ... մի խոսքով կարդացեք... Թե չէ հարկայինից խեր չկա, լռում են, հետո սյուրպրիզ անում...

Միջին աշխատավարձի հաշվարկ
Անուշ.
Եթե աշխատանքի է ընդունվել սեպտեմբերի 9-ին, հղիության և ծննդաբերության արձակուրդը ձևակերպվել է ապրիլի 11-ից, աշխատած ժամանակահատվածի միջինը հաշվելու համար սեպտեմբերի և ապրիլի կիսատ ամիսները մեկ լրիվ համարվու՞մ է, թե՞ ընդհանրապես չենք վերցնում:

Ինչքա՞ն է կազմում աշխատավարձը
Աննա.
Երբ անձը նույն հիմնարկում աշխատել է հունվարի 1-ից, ստացել է 16250 կեղտոտ աշխատավարձ, իսկ մարտի 31-ից - ապրիլի 15 ներկայացրել է հիվանդության վերաբերյալ անաշխատունակության թերթիկ, ինչքա՞ն է կազմում նրա աշխատավարձը: Երբ նրա ընդհանուր ստաժը 1տարի 10 ամիս է:

Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ
Սիրանուշ.
Ես արդեն գտնվում եմ ֆիզ. արձակուրդում: Փաստացի ինձ վճարել են դեկրետային գումարը 162 000 դրամ սահմանաչափով: Աշխատում եմ բանկում, բազմիցս հետաքրքրվել եմ կառավարության նոր որոշմամբ, որտեղ ասվում է, որ վերը նշված շեմը հանվել է, բայց ուրեմն ինչու՞ իմ հիմնարկության կողմից չի կատարվում վերահաշվարկ, եթե որոշումը արդեն ստորագրվել է Ազգային ժողովի կողմից: Սիրելի հաշվապահներ, օգնեք խնդրում եմ:
Վերջին մեկնաբանություններ