Tag: հաշիվ-ապրանքագիր

Շահաբաժնի հայտարարում

Աննա. Բարև Ձեզ: Մի քանի հարց ունեմ, կխնդրեմ որքան հնարավոր է մանրամասն ասել: Կանխավ շնորհակալություն: 1. Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն, որը մատուցում է ծառայություններ կատարել է գնումներ թե՛ առհաշվով, և թե՛ հաշվով, մուտք է արվել պահեստ, և ունի մեկ աշխատող՝ տնօրենը, գնված ապրանքները հիմնականում թուղթ, գրասենյակային պարագաներ, տնտեսական պարահգաներ օֆիսի համար: Կխնդրեմ ասել՝ պահեստի շարժը ինչպե՞ս կազմակերպել, թղթային դուրս գրումներ և այլն, թե՞ պահեստի մուտքի կարիք չկա, և ինչպե՞ս ցույց տալ, որ այդ ապրանքներն օգտագործվել է ծառայությունների մատուցման համար։ 2. ՍՊԸ-ն գրանցվել է անցյալ տարի դեկտեբեր ամսին, ե՞րբ կարող եմ հայտարարել շահաբաժին և ի՞նչ փաստաթղեր են ահրաժեշտ բացի հիմնադիրների որոշումից, հարկը որքա՞ն է կազմում, կարո՞ղ եմ հետ վերադարձնել եկամտային հարկը, և եթե ունենք 1 միլիոն դրամի շահույթ՝ կարող՞ ենք շահաբաժին հայտարարել 200 000 դրամ, իսկ մնացած գումարը հաշվարկել հաջորդ ամիսների ծախսերի գումար, կասե՞ք ձևակերպումները։

Առցանց առևտրով զբաղվելու համար

Ալինա․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ ջան: Իմ հիմնական աշխատանքից բացի զբազվում եմ նաև արտադրական գործունեությամբ, մասնավորապես ստեղծում և վաճառում եմ ձեռագործ զարդեր սոց․ հարթակներում (Facebook/Instagram): Հիմա մի ընկերության հետ համագործակցության համար (որն ինձ փոխանցումներ է անելու անկանխիկ) անհրաժեշտ է, որ ունենամ ՀՎՀՀ: Որոշել եմ գրանցել Ա/Ձ և դիմել միկրոյի համար: Հարցերս հետևյալն են. 1. Արդյո՞ք պարտադիր է ունենալ ՀԴՄ սարք 2. Արդյո՞ք տարեկան շրջանառությունը կարելի է ցույց տալ միայն հաշիվ ապրանքագրերով, և արդյո՞ք չի ստուգվի նաև սոց․ հարթակներում ներկայությունը

ՊԵԿ տեղեկացնում է

📢Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման էլեկտրոնային համակարգի գերծանրաբեռնվածության հետևանքով համակարգում առաջացել են հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման խնդիրներ: 📎Հաշվի առնելով ՀՀ հարկային օրենսգրքի 56-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ կառավարության 05․10․2017թ․ N1257-Ն որոշման N3 հավելվածի դրույթները, մինչև ծրագրային համակարգի խնդրի ամբողջական կարգավորումը, հարկ վճարողներին առաջարկվում է հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու անհնարինության դեպքում՝ ՀՀ տարածքում ապրանքի մատակարարումը (առաքումը, տեղափոխումը) պարտադիր կարգով իրականացնել թղթային կրիչի վրա լրացված և հարկ վճարողի կողմից վավերացված (ստորագրված և կնիքի առկայության դեպքում՝ կնքված) այլ ուղեկցող հաշվարկային փաստաթղթերով։ 📎Նշված փաստաթղթերը պետք է պարունակեն Օրենսգրքի 55-րդ հոդվածին համապատասխան հաշվարկային փաստաթղթերում ներառվող տվյալները, բացառությամբ՝ հաշվարկային փաստաթղթի սերիայի և համարի: 📎Հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման ծրագրային համակարգի խնդիրների վերացման վերաբերյալ հարկային մարմինը կտարածի լրացուցիչ հաղորդագրություն: 📎Հարկ է նկատի ունենալ, որ հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանումը վերացնելուց հետո, երկու աշխատանքային օրվա ընթացքում, հարկ վճարողը նախկինում դուրս չգրված և թղթային կրիչի վրա լրացված ուղեկցող փաստաթղթի փոխարեն էլեկտրոնային եղանակով դուրս է գրում հաշվարկային փաստաթուղթ, որտեղ «Լրացուցիչ տվյալներ» դաշտում նշում է նախկինում դուրսգրման փորձի կատարման ժամանակը (րոպեն, ժամը, օրը, ամիսը, տարեթիվը), այնուհետև էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնում և դուրս է գրում: 📎Հարկային մարմինը հորդորում է խստագույնս առաջնորդվել վերը նշվածով` բացառելով չփաստաթղթավորման դեպքերը և իրացման շրջանառությունների թերհայտարարագրումը:

Թղթային հաշիվ դուրս գրելու կարգը

Արմինե․ Հարգելի հաշվապահներ, եթե e-invoicing ծրագիրը չի աշխատում, կարո՞ղ ենք դուրս գրել թղթային հաշիվ՝ որպես ուղեկցող փաստաթուղթ վաճառված ապրանքի համար, և խնդրում եմ ասել կարգը։ Շնորհակալություն։

Ա/Ձ Ռուսաստանից ներմուծում է ապրանքներ

Karen. 1. Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն Ռուսաստանից ներմուծում է ապրանքներ։ Ապրանքները գնվում են Aliexpress կայքից (վաճառողը Մոսկվայում ունի պահետս, որտեղից ուղարկում է Գլոբբինգի պահեստ), այնուհետև Գլոբբինգով ներմուծվում են Հայաստան։ Հարցս վերաբերվում է մինչև մյուս ամսի 20-ը ներկայացվող հայտարարագրերին։ Լսել եմ, որ այդ հայտարարգրերը լրացնելուց անհրաժեշտ է կցել պայմանագրի նման բան, որը կնքվել է իմ և ՌԴ-ում վաճառողի միջև։ Ի՞նչ պետք է անի Ա/Ձ-ն, եթե այդպիսի պայմանագիր չկա, և ապրանքները գնվում են հանրահայտ և առանց պայմանագրի աշխատող կայքից: Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ, եթե որպես պայմանագիր կցվի կայքի էջերը, որտեղ երևում է ումից և ինչքան ապրանք եմ գնել: Շնորհակալություն։ 2. Եթե Ա/Ձ-ն ՌԴ-ից ներմուծում է ապրանքներ, որոնք հայտարարագրվում են, այնուհետև հաշիվ ապրանքագրով վաճառվում։ Հնարավո՞ր է այդ դեպքում շրջանառության հարկով աշխատելուց ամբողջ վաճառքը հաշվարկել 1.5% հարկով: Այդ հայտարարագրումը համարվու՞մ է ձեռքբերման հիմնավորում, որի հիման վրա կարելի է շրջանառության հարկը նվազեցնել 5%-ից: Շնորհակալություն։

Ո՞ր ամսաթվով մուտք անել պահեստ

Կարինե․ Հարգելիներ, խնդրում եմ օգնել․ ԵՏՄ ներմուծման ժամանակ, եթե հաշիվ-ֆակտուրայի ամսաթիվը մարտի 7-ն է, ՀՀ սահմանի հատման ամսաթիվը ապրիլի 7-ը, ապա պահեստ մուտք ենք անում ո՞ր ամսաթվով։

Հաշիվ ապրանքագրի մեջ չի նշվել բնապահպանական հարկի գումարը

Արամ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը արտադրում և իրացնում է բնապահպանական հարկով ենթակա արտադրանք: Հաշիվ ապրանքագրի մեջ առանձին տողում չի նշվել բնապահպանական հարկի գումարը: Ի՞նչ խնդիր կարող է առաջանալ:

Հաշվի դուրսգրում միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսանալու դեպքում

Արթուր․ Բարև ձեզ, միկրոձեռնարկություն ենք, հաճախորդը իրավաբանական անձ է, պատվերի գումարը պետք է փոխանցումով անի, ի՞նչ քայլեր պետք է մենք անենք։ Միայն հաշվեհամարը տանք, թե՞ հարկավոր է հաշիվ ապրանքագիր էլ դուրս գրել։

Հաշվի դուրս գրման / մատակարարման ամսաթվի վերաբերյալ

Արմեն․ Հարգելի գործընկերներ, 1) հնարավո՞ր է արդյոք ծառայությունների մատուցման հաշիվը դուրս գրել մեկ օր շուտ՝ մատակարարման ամսաթիվը նշելով հաջորդ օրը։ 2) հնարավո՞ր է արդյոք ծառայությունների մատուցման հաշիվը դուրս գրել ծառայությունները մատուցելուց մի քանի օր հետո՝ մատակարարման ամսաթիվը նշելով ծառայությունների մատուցման ամսաթիվը։ Շնորհակալություն։

Ապրանքը դրոշմավորվել է վաճառքից հետո

Արամ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը վաճառել է իր արտադրանքը հաշիվ ապրանքագրով: Արտադրանքը ենթակա է դրոշմավորման, սակայն դրոշմավորվել է փաստացի վաճառքից 3 օր հետո: Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ:

Արդյո՞ք պետք է ծառայությունների մատուցման հաշիվ վավերագիր դուրս գրել

Նաիրա. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ, ինձ ասել՝ մարզում աշխատող Ա/Ձ եմ, իրականացնում եմ հանրային սննդի ոլորտի գործունեություն, աշխատում եմ միկրոյի համակարգում: Ցանկանում եմ իմանալ՝ կարո՞ղ են հաշիվ դուրս գրել, եթե այո, ապա ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հաշիվ վավերագիր պե՞տք է դուրս գրել:

Արդյո՞ք Ա/Ձ-ն կարող է առանց ՀԴՄ-ի ապրանք ձեռք բերել

Կորյուն. Բարև Ձեզ: Արդյո՞ք Ա/Ձ-ն կարող է առանց ՀԴՄ-ների կամ հաշիվ-ֆակտուրայի /առանց որևէ փաստաթղթի/ ձեռք բերել ապրանք /հագուստ, տրիկոտաժ/և վաճառել: Կանխավ շնորհակալություն!

Առցանց ծառայությունների մատուցում արտասահմանյան ընկերությանը

Բարև Ձեզ: Շրջանառության հարկ վճարող Ա/Ձ եմ, զբաղվում եմ համակարգչային ծրագրեր պատրաստելով, պլանավորում եմ ծառայություններ մատուցել արտասահմանում գտնվող հաճախորդներին /ամբողջ գործընթացը օնլայն է լինելու/: Մի քանի հարց ունեմ․
  1. Արդյո՞ք պարտադիր է գրավոր պայմանագրի կնքումը, թե՞ հնարավոր է աշխատել առանց պայմանագրի կամ օրինակ՝ կայքում տեղադրվող օֆերտայով: Ի՞նչ-որ տարբերակ կա պայմանագիրը ոչ թղթային եղանակով կնքելու, օրինակ՝ Կանադայում ապրող մարդու հետ:
  2. Արդյո՞ք պարտադիր է հաշիվ ապրանքագրի դուրս գրումը ու ո՞ր դաշտերն են պարտադիր /արդյո՞ք պարտադիր է ճշտել հաճախորդի անձնագրային տվյալները/:
  3. Եթե փոխանցումը լինի միջնորդ ֆին. կազմակերպության միջոցով՝ /օրինակ Skrill, TransferWise, Payoneer/ Ա/Ձ հաշվեհամարին, արդյո՞ք դա որևէ խնդիր կառաջացնի: Էս դեպքում հնարավո՞ր է, որ ՀՀ բանկ փոխանցման մեջ չերևան փոխանցողի տվյալները:
  4. Եթե ուղղակի դուրս գրեմ հաշիվ հաճախորդի անունով, փոխանցվող գումարի չափով, և գումարը խնդրեմ փոխանցել Ա/Ձ հաշվեհամարիս՝ խնդիրներ կլինե՞ն:
Կարո՞ղ եք նաև տրամադրել հաշվապահական կազմակերպության տվյալներ, որը զբաղվում է նման հարցերով։

Արդյո՞ք կազմակերպությունը պետք է համարվի ակցիզային հարկ վճարող

Բարեւ Ձեզ։ Կազմակերպությունը հանդիսանում է դիստրիբյուտր ԼՂՀ-ում ծխախոտի արտադրությամբ զբաղվող ֆիրմայի համար: Այսինքն՝ մենք ստանում ենք հաշիվ ապրանքագրեր ակցիզային հարկով և հետո վերավաճառում այդ ապրանքը Հայաստանյան շուկայում: Արդյո՞ք մենք հանդիսանում ենք ակցիզային հարկ վճարող և պե՞տք է արդյոք հաշվետվության մեջ լրացնել ակցիզային հարկի մասը։