Հարկային հաշիվների հաստատում
Հայկ․
Հարգելի հաշվապահներ, ձեր խորհրդի կարիքն ունեմ: Հունիս ամսվա ԱԱՀ-ի հաշվետվության մեջ հաշվանցել եմ ԱԱՀ-ն, որին վերաբերող ինվոյսները մոռացել էի հաստատել մինչև հուլիսի 20-ը (ԱԱՀ-ն կազմում է 5 583 դրամ): Ինվոյսներն այսօր եմ հաստատել: Հիմա չգիտեմ՝ արժի՞ ճշգրտված հաշվարկ ներկայացել, թե՞ թողնեմ այսպես, քանի որ գումարը շատ մեծ չէ: Նախապես շնորհակալություն։
Մատակարարված ապրանքի զեղչ
Տաթևիկ․
Բարև Ձեզ։ Ապրիլ ամսին ապրանք ենք մատակարարել, հիմա ցանկանում ենք գինը նվազեցնել, որ խանութը զեղչի գնապիտակով վաճառի։ Ինչպե՞ս վարվենք, ճշգրտող հաշվով զեղչ կիրառել կարելի՞ է։
ԱԱՀ վերադարձ դադարեցման դեպքում
Լիանա․
Բարև Ձեզ։ Ա/Ձ-ի (ԱԱՀ վճարող) գործունեությունը դադարեցվել է, հաշիվը փակվել։ Առկա է ԱԱՀ-ի դեբետային մնացորդ, որն առաջացել է հաշիվների ճշգրտումից։ Ինչպե՞ս կարող ենք գումարը հետ ստանալ։
Դրոշմանիշային վճարի վերաբերյալ
Մերի․
Ողջույն, հարգելիներս։ Միկրոձեռնարկատիրական գործունեության իրացման շրջանառությունը հանձնելուց հետո կողմերը չեղարկել են դուրս գրված հաշիվը, ծառայությունները մատուցված չհամարելու հետևանքով նաև ճշտվել է հաշվետվությունը։ Նշեմ, որ դա եղել է կազմակերպության միակ գործարքը, հաշվետվությունը ներկայացնելուց հետո առաջացած դրոշմանիշային վճարը նստել է անհատական հաշվին։ Հարգելիներս, առաջացած դրոշմանիշային վճարի պարտավորությունը ճշտումից հետո ելքագրվու՞մ է, թե՞ ոչ։ Կանխավ շնորհակալ եմ։
Ի՞նչ անել դրոշմապիտակների հետ
Լիանա․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն ԱԱՀ վճարող է և զբաղվում է արտադրությամբ։ Արտադրանքը դրոշմապիտակավորվում է։ Կասե՞ք՝ եթե գրում եմ ճշգրտող հաշիվ (ապրանքի ժամկետը անցնելու դեպքում), ապա այդ դրոշմապիտակները ի՞նչ պետք է անեն։
Ստացված հաշվի չեղարկում
Կարեն․
Հարգելի հաշվապահներ, եթե հոկտեմբեր ամսվա մեջ ԱԱՀ-ով հաշիվ եմ ստացել մեկ այլ ընկերությունից, որից հետո ներկայացրել եմ հեկտեմբերի համար ԱԱՀ հաշվետվություն, սակայն նոյեմբերի մեջ ծառայություն մատուցողը չեղարկել է իր դուրս գրած հաշիվը և նույն հոկտեմբերի մատակարարման ամսաթվով հաշիվը գրել է արդեն առանց ԱԱՀ-ի՝ հաշվարկային փաստաթուղթ։ Այս դեպքում ԱԱՀ հաշվետվության մեջ փոփոխությունը ինչպե՞ս եմ արտացոլում և ԱԱՀ հաշվարկի 20-րդ կետում ո՞ր հոդվածի համաձայն եմ նշում։
ԵՏՄ ներմուծման ճշգրտում
Նարեկ․
Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող ընկերությունը ապրանք է ներմուծել, "транзитная декларация"-ի մեջ ընդհանուր 1 000 000 ռուբլի արժեք է ֆիքսվել։ Ապրանքը տանելով պահեստ՝ որոշ ժամանակ հետո պարզվել է, որ մեծ մասը խոտան է։ Մատակարարը համաձայնվել է ինվոյսը ճշգրտի, որից հետո կդառնա 450 000 ռուբլի ընդհանուր արժեքը։ Ինվոյսը ստանալուց հետո կարո՞ղ եմ արդյոք ԵՏՄ հայտարագիրը և հայտարարությունը ճշգրտեմ և ԱԱՀ հարկման բազա ընդունեմ 450 000 ռուբլիին համարժեք ՀՀ դրամ։ "Транзитная декларация" - ն պե՞տք է փոփոխվի մաքսայինի կողմից և ի՞նչ ընթացակարգով։
Ճշգրտող հաշիվ
Lilia.
Բարև բոլորին։ Ո՞վ կարող է օգնել դուրս գրենք վերադարձի հաշիվ, ճշգրտող հաշիվ եմ մտնելու, հետո նշեմ նախկինի սերիա՞ն
1-առաքման ամսաթիվ ի՞նչ նշեմ
2-վայրը, որտեղից ապրանքները առաքվում են, նշելու եմ այդ հետ ուղարկող խանութի հասցեն
3-մատակարարվող ապրանքների նշանակման վայրը
4-անվանացանկում հետ վորադարձվողն եմ միայն նշում