Tag: Ա/Ձ

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է զբաղվել հացի և թխվածքաբլիթների արտադրությամբ

Ալեքսանդր․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել․ ես ՀՀ քաղաքացի եմ, բնակվում եմ ՀՀ-ում, ցանկանում եմ բացել ԱՁ և զբաղվել հացի և թխվածքաբլիթների արտադրությամբ։ Ի՞նչ հերթականությամբ և ի՞նչ գործողություններով պիտի սկսեմ և որտեղից, կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք ԱՁ լինելու փաստը կխանգարի մայրության նպաստ ստանալուն

Հերմինե․ Բարև ձեզ։ Ես և իմ ընտանիքս ապրում ենք Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում փաստացի, իսկ գրանցումով՝ Ոսկևան։ Նոյեմբերյան ապրում ենք սկեսուրիս տանը իր հետ մեր ընտանիքը կազմված է երեք չափահաս մարդուց և մեկ անչափահաս փոքրիկից, որը պետք է ծնվի հոկտեմբեր ամսին։ Ես երկու օր է աշխատում եմ խանութում, որի գործատուն ինձ գրանցել է որպես ԱՁ, արդյո՞ք կխանգարի այդ փաստը, որ փոքրիկը ստանա իր հասանելիք մայրության նպաստը, ինչպես նաև մեր գրանցումը և փաստացի ապրելու վայրը կապ ունի թղթաբանության հետ, որ չեղյալ համարվի փոքրիկի հասանելիքներն ստանալուն։ Ասեմ նաև, որ փոքրիկի ծնվելուց հետո միայն հայրություն են ճանաչելու, այսինքն միայնակ մայր կարգավիճակում է լինելու։ Նախապես շնորհակալ եմ պատասխանի համար։ Խնդրում եմ որքան հնարավոր է շուտ պատասխանեք, քանի որ ես կարող եմ հրաժարվել ԱՁ լինելուց։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է գրանցվել որպես ԱՁ, սակայն ապրում է ՌԴ-ում

Նարինա․ Ողջույն ձեզ։ Ես ապրում եմ Ռուսաստանի Դաշնությունում, անհրաժեշտություն է առաջացել գրանցել ԱՁ Հայաստանում։ Ես հայկական անձնագիր ունեմ և գրանցում ՀՀ-ում, կարդացի ինտերնետում, որ օնլայն կարգով հնարավոր է ԱՁ գրանցել իմ անունով և արդեն իմ կողմից տրված հավաստագրով, մեր ներկայացուցիչը կարող է մեզ օգնել։ Կարո՞ղ եք ինձ խորհուրդ տալ՝ ինչպե՞ս դա անել․ 1․ Ի՞նչ հաշվետվություններ և ի՞նչ հաճախականությամբ պետք կլինի անել: 2․ Ի՞նչ չափի պարտադիր հարկային վճարումներ պիտի արվեն: Ու թե էլի նրբություններ կան, խնդրում եմ, գրեք։ Նախօրոք շնորհակալություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ զբաղվում է հյուրանոցային գործունեությամբ

Արտո․ Բարև ձեզ։ ԱՁ հանդիսանում է միկրոձեռնարկատիրական գործունեության սուբյեկտ, հանգստյան տների միջոցով մատուցում է հյուրանոցային ծառայություն։ Վարձու աշխատող չկա։ Որն է ՊԱՐՏԱԴԻՐ վճարը և ինչ ժամկետում։ Եվ որպեսզի հյուրատները փոխանցում կատարեն ինձ հասանելիք գումարը, պե՞տք է հաշիվ ամեն անգամ դուրս գրեմ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն հանդիսանում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Վարդ. Միկրոձեռնարկատեր հանդիսացող Ա/Ձ-ն (ունի նաև աշխատողներ), ի՞նչ վճարումներ պետք է անի, ի՞նչ ժամկետներում, և ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի, ի՞նչ ժամկետներում: Նախաապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն տեղադրում է վճարային տերմինալներ Երևան քաղաքում

Բարև ձեզ։ Ա/Ձ-ն տեղադրում է վճարային տերմինալներ Երևան քաղաքում։ Հարց՝ ի՞նչ հարկատեսակով կարող է աշխատել՝ միկրոձեռնարկատիրության համակարգու՞մ, թե՞ շրջանառության հարկի դաշտում, և ամսական ի՞նչ հաշվետվություններ պետք է ուղարկի։ Շնորհակալություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

ԱՁ-ն ցանկանում է զբաղվել բնակարանների վերանորոգմամբ

Արմեն․ Բարև ձեզ։ Ուզում եմ բացել ԱՁ բնակարանների վերանորոգման ոլորտում, պարտադի՞ր է լիցենզիա ստանալ գործունեություն ծավալելու համար։ Եվ որպես շրջանառության հարկ վճարող ի՞նչ ընթացակարգ պիտի լինի իրականացված աշխատանքներից ստացված գումարը հարկելու համար։ Նկատի ունեմ՝ կատարողական կամ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ։ Շնորհակալություն։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է ֆրեշի կետ բացել

Աբուլ․ Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնել հասկանալ․ ֆրեշի կետ եմ ցանկանում բացել։ Գիտեմ, որ պետք է գրանցվեմ որպես ԱՁ։ Իսկ ի՞նչ լիցենզիաներ են հարկավոր, և ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան, եթե ունենալու եմ մեկ աշխատող։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ԱՁ մայրության նպաստի հաշվարկ

Իննա․ Բարև ձեզ։ Իմ ԱՁ-ն գործել է 2019թ. ապրիլից - 2020թ. հունվարի 31-ը։ 12.05.2020թ.-ից ֆիզ. արձակուրդի մեջ եմ։ Ինչպե՞ս եմ հաշվելու մայրության նպաստը։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞ր հաշվեհամարին է վճարվում դրոշմանիշային վճարը

Նառա. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել, հուշել՝ ո՞ր հաշվեհամարին պետք է փոխանցել ԱՁ-ի դրոշմանիշային վճարները և ի՞նչ պարբերականությամբ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ներկայացնել շահութահարկի հաշվարկը

Անի. Բարև ձեզ: Ունեմ ԱՁ ու շահութահարկ վճարող եմ։ Ինչպե՞ս տամ շահութահարկի հաշվարկը։ Բայց բացել եմ հոկտեմբերին ու չեմ աշխատել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն գործունեություն չի իրականացրել

Սամվել. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ասեք, խնդրում եմ, ես մեկ ամիս առաջ Ա/Ձ եմ գրանցել, բայց մինչ օրս ոչ մի գործունեություն չեմ ծավալել, արդյո՞ք ես որևէ հարկ/տուրք վճարելու պարտավորություն ունեմ, կամ որևէ հաշվետվություն ներկայացնելու անհրաժեշտության կարիք կա՞։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սննդի կետ

Բարև ձեզ: Ունեմ մի քանի հարց: Այսօր բացել եմ ԱՁ, ցանկանում եմ զբաղվել սննդի (ավելի կոնկրետ՝ սենդվիչների և նմանատիպ բրդուճների) պատրաստմամբ և վաճառքով, տարածքում կա կանգնակ, նշեմ նաև, որ բացի իմ պատրաստածից վաճառելու եմ նաև ոչ ալկոհոլային խմիչքներ, գազավորված ըմպելիքներ: 1. Կարո՞ղ եք ասել՝ համարվու՞մ է դա հանրային սննդի ոլորտ, թե՞ ոչ: Ասեմ, որ պետ. ռեգիստրում նշել են 47.19.0: 2. Ի՞նչ գործընթաց պետք է իրականացվի սննդի կետ բացելու համար: 3. Ի՞նչ հարկեր պետք է վճարեմ, նշեմ, որ ունենալու եմ մեկ աշխատող:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արխիվային գործերի մասին տեղեկանքի ձև

Վաղինակ․ Բարև ձեզ։ Անհատ ձեռնարկատեր լուծարելու համար արխիվային գործերի մասին տեղեկանքի ձևը ինչպե՞ս է լինում, ի՞նչ պետք է գրվի մեջը։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եթե Ա/Ձ-ն ունի գրանցված աշխատող

Արաքս․ Եթե Ա/Ձ-ն ունի գրանցված աշխատող, ապա բացի 5 000 դրամ սոցիալական վճարից, շահութահարկից և 12 000 դրամ դրոշմանիշային վճարից պե՞տք է ամեն ամիս փոխանցի 23 % եկամատային հարկ և 2.5 % սոց. վճար աշխատողի համար՝ համապատասխանաբար հարկային մարմին ուղարկելով եկամտային հարկի հաշվետվություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Ապրանքի փաթեթավորման վրա ԱՁ անունը նշելու վերաբերյալ

Վաչե. Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ ԱՁ-ն, ինչպես օրինակ ՍՊԸ-ն, կարո՞ղ է ունենալ ֆիրմային անվանում, թե՞ ԱՁ-ի դեպքում որպես ձեռնարկատիրություն ընդունվում է միայն ձեռնարկատիրոջ անուն-ազգանունը: Ես տեղյակ եմ, որ ԱՁ-ի դեպքում կարելի է ունենալ ֆիրմային նշան՝ լոգո, բայց բացի լոգոն կարելի՞ է ապրանքի փաթեթավորման վրա տեղակայել ԱՁ-ի անուն-ազգանունի փոխարեն կազմակերպության ֆիրմային անվանում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Չվճարվող արձակուրդն ամբողջությամբ օգտագործվել է

Հերմինե. Բարև ձեզ: Մի հարց ԱՁ կազմակերպության աշխատակիցների վերաբերյալ. եթե աշխատողների չվճարվող արձակուրդներն ավարտվել են, և նրանք էլ չունեն օգտվելու այդ հնարավորությունից այս տարի, ինչպե՞ս վարվել, եթե գործատուն չի ցանկանում ազատել կամ դադարեցնել գործունեությունը, չի կարողանում վճարել, մինչև կվերսկսի աշխատանքը, արդյո՞ք բացակա դնելով խախտում չեմ անում: