Tag: Ա/Ձ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս վճարել աշխատակցին

Էմի. Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ օգնեք: ԱՁ-ի օգնականը կարանտինի հետ կապված մարտի 13-ից սկսած աշխատել է միայն մեկ ու մեջ, ընդամենը մարտ ամսում 16 օր: Ելնելով ԱՕ 186-րդ հոդվածի 6-րդ մասից՝ չվճարե՞լ բացակայող օրերի համար, կամ միգուցե 2/3-ի չափով: Կամ Ինչպե՞ս վարվել, երբ ԱՁ-ն աջակցության ծրագրերից չի օգտվում: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք գումարը պետք է ներառել շահութահարկի հաշվարկում

Տիգրան Կ․ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2019 թվականին գումար է փոխանցել Ա/Ձ-ին փոքր բիզնեսին աջակցության ծրագրերի շրջանակներում անհատույց: Ա/Ձ-ն աշխատում է ընդհանուր հարկման դաշտում: Կասեք՝ փոխանցված գումարը 2019-ի շահութահարկի հաշվետվության մեջ ներառելու՞ եմ, եթե դեռ չեմ ծախսել։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք անհրաժեշտ է ուղարկել տարեկան հաշվետվություն

Գարիկ․ Բարև ձեզ: ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկի դաշտում: Ամեն ամիս ես ուղարկում եմ եկամտային հարկի և սոց․ վճարի հաշվետվությունը: Պե՞տք է արդյոք ուղարկել այդ հաշվետվության տարեկան հաշվարկի հաշվետվություն։ Եթե այո, ապա ո՞ր ձևն է, և վերջնաժամկետը ո՞ր օրն է։ Մերսի:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Որքա՞ն սոցիալական վճարի պարտավորություն է առաջանում

Ամելի․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, եթե անհատ ձեռնարկատերը աշխատել է 2019 թվականին ԱԱՀ-ի դաշտում և եկամուտ չի ունեցել, որի համար հանձնվել է 0-ական հաշվետվություն, տարեկան շահութահարկի հաշվետվություն հանձնելու ժամանակ որքա՞ն սոց. վճարի պարտավորություն է առաջանում։ Խնդրում եմ հնարավորության դեպքում օրենքից հղում տեղադրել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն սոցիալական աջակցության կենտրոնից դրամաշնորհի տեսքով գումար է ստացել

Տիգրան Կ. Բարև ձեզ: Հաշվապահներ ջան, Ա/Ձ-ն սոցիալական աջակցության կենտրոնից դրամաշնորհի տեսքով գումար է ստացել: Դա շահութահարկի տարեկան հաշվետվության մեջ ինչպե՞ս է արտացոլվում։ Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է ներկայացնել հաշվետվություն

Սուսաննա. Բարև ձեզ: Եթե ԱՁ֊ն գրանցված աշխատող չունի, աշխատում է ԱԱՀ֊ով, տարեկան հաշվետվությունից 163 ձևը՝ եկամտային հարկի և սոցիալական վճարի, հանձնու՞մ է։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ԱՁ կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Աննա․ Բարև ձեզ! Ես ուզում եմ հանել ԱՁ, որպես միկրոձեռնարկատեր, համակարգչային դասընթացներ դասիչով (P 85.59.3 դասիչ) համակարգչային դասեր տալու համար։ ԱՁ-ն պետք է, որպեսզի համագործակցեմ կազմակերպությունների հետ։ Կհամարվե՞մ արդյոք միկրոձեռնարկատեր ԱՁ։ Շնորհակալություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել

Արմինե Դավթյան. Բարև ձեզ: Մի քանի հարց ունեմ: Ես մարտի 5-ին ԱՁ եմ բացել, աշխատող գրանցված չկա, ես հիմա ի՞նչ հաշվետվություն պետք է ուղարկեմ, ընդամենը հասցրել եմ 2 գործարք կատարել, ոլորտը ծառայությունների մատուցում է:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

ԱՁ-ի անձնագրային տվյալները փոփոխելու համար

Նոննա. Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք. ինչպե՞ս կարող եմ ԱՁ-ի անձնագրային տվյալները փոփոխել online պետ. ռեգիստրի հարթակում: Բանկում ԱՁ-ով հաշիվ չեն բացում անձնագրային տվյալները չհամապատասխանելու պատճառով:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն չի աշխատում արտակարգ դրության պատճառով

Լիանա. Բարև ձեզ: Ա/Ձ-ն չի աշխատում արտակարգ դրության պատճառով մարտի 25-ից, և չգիտենք՝ մինչև երբ, աշխատողին չենք ազատել աշխատանքից: Խնդրում եմ, պատասխանեք՝ ձև 189. ՀԱՇՎԱՐԿ՝ եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական, ապրիլին հանձնելուց ի՞նչ պետք է լրացնել՝ աշխատավարձը, ժամերը, եկամտահարկ մուծելու՞ ենք, թե՞ ոչ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք հարկավոր է հաշվետվություն ներկայացնել

Արփինե. Բարև ձեզ: ԱՁ-ն Ֆրանսիայից ներմուծում է կատարել, բոլոր վճարումներն անելուց և ապրանքները ստանալուց հետո կա՞ արդյոք հարկային հաշվետվության կամ վիճակագրական հաշվետվության ներկայացման պարտավորություն։ Նախապես շնորհակալ եմ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն չի հանձնել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմումը

Գարիկ․ Բարև ձեզ։ Ես անցած տարվա նոյեմբեր ամսից շրջանառության հարկի դաշտում եմ աշխատում։ Ա/Ձ է: Այս ամիս ուզում էի հաշվետվություն ուղարկեի I եռամսյակի համար, ինչպես որ անցած 4-րդ եռամսյակի համար ուղարկել էի, բայց ինձ թույլ չտվեց ծրագիրը, քանի որ ես մոռացել էի մինչև փետրվարի 20-ը գրել շրջանառության հարկ վճարողի հայտարարություն։ Ես ավտոմատ ընկել եմ ԱԱՀ դաշտ։ Խորհուրդ կտա՞ք՝ ինչ անեմ ես հիմա։ Արդյո՞ք տույժ կլինի նրա համար, որ ես փետրվարից սկսած չեմ ուղարկել ԱԱՀ- ին համապատասխանող ամսական հաշվետվություն։ Մեկ էլ ասեմ, որ մինչ այս ես 0-ական հաշվետվություններ եմ ուղարկել եռամսյակային։ Մերսի։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող ԱՁ-ն ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի

Լուսինե․ Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող ԱՁ-ն ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի, եթե չունի գրանցված աշխատող և մատուցում է վարսավիրական ծառայություն։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարո՞ղ է արդյոք թվային նկարիչը համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Նիք. Բարև ձեզ: Կարո՞ղ է ԱՁ-ն ինքը վարել իր հաշվապահական հաշվետվությունները։ Կարո՞ղ է թվային նկարիչը հիմնել միկրոբիզնես և աշխատել որպես ստեղծագործող։ Ուզում եմ աշխատել ֆրիլանս նկարիչ։ Բիզնեսը փոքր է լինելու։ Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

ԱՁ գործունեության դադարեցման դեպքում ապրանքի մնացորդը ի՞նչ անել

Անահիտ․ Բարև ձեզ: Ա/Ձ-ն զբաղվում է մանրածախ առևտրով (մթերային խանութ), աշխատում է շրջ. հարկով: Հիմա ցանկանում է լուծարել Ա/Ձ-ն՝ փակել խանութը: Ուզում եմ իմանալ՝ ապրանքային մնացորդը ինչ-որ մի տեղ պե՞տք է արտացոլել, թե՞ այդպես մնում է, և առհասարակ հետագայում ինչ-որ մի բան կարո՞ղ է սխալ լինել: Հաշվետվությունների մասով ամեն ինչ պարզ է (եկամտային հարկ տարեկան...): Կարող է նույնիսկ խանութը այլ մարդիկ աշխատացնեն: Այդ դեպքում եթե ապրանքը ցանկանում է վաճառել, ի՞նչ պետք է արվի: Ինչպե՞ս վարվել: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ-ն դադարեցրել է գործունեությունը

Արփեն. Ողջույն: ԱՁ-ս կասեցրել եմ 2019թ․ դեկտեմբերի 10-ին։ Ինձ հասանելիք գումարը դեռ չեմ հանել։ Խնդրում եմ, ասեք՝ այդ գումարը հանելուց առաջացող շահաբաժնի հարկը հաշվետվության ո՞ր ձևի մեջ պետք է լրացնեմ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել

Հասմիկ. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ մեկ հարցում. ունեմ ԱՁ, հանդիսանում եմ միկրոձեռնարկատեր, ուղարկել եմ 257 ձևը։ Ասացեք, խնդրեմ, մինչև տարեվերջ այլ հաշվետվություն ուղարկելու պարտավորություն ունե՞մ։ Նշեմ նաև, որ վարձու աշխատող չունեմ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն հանդիսանում է «Թել-Սել»-ի գործակալ

Նարինե. Բարև ձեզ: Ա/Ձ-ն հանդիսանում է «Թել-Սել»-ի գործակալ: Տվյալ դեպքում հարկային հաշվետվության մեջ ի՞նչ դասակարգիչ պետք է գրվի։