Tag: անաշխատունակություն

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հնարավո՞ր է երեխայի խնամքի արձակուրդից առաջ ձևակերպել ամենամյա արձակուրդ

Սիրվարդ․ Բարև ձեզ: Մի հարց ունեմ. աշխատում եմ դպրոցում, ապրիլի 13-ից գտնվում եմ ֆիզ․ արձակուրդում, կարո՞ղ եմ երեխայի խնամքի արձակուրդից առաջ վերցնել ամենամյա ինձ հասանելիք արձակուրդը, որն այս ամառ չեմ ստացել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի հաշվարկ

Լիլիթ. Բարև ձեզ։ Կասե՞ք՝ եթե ես երեխայի ծնունդից 9 ամիս հետո գնացել եմ աշխատանքի և 3 ամիս հետո էլի հղիացել եմ, երկրորդ երեխայի դեկրետը գնալու եմ 12 ամսից քիչ աշխատած, այդ դեպքում ինչպե՞ս են հաշվելու դեկրետի գումարը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ֆիզ. արձակուրդի վերաբերյալ

Անի. Բարև Ձեզ: Ես ֆիզ. արձակուրդում եմ օգոստոսի 22-ից մինչև հունվարի 8-ը: Ինձ հետաքրքիր է՝ մինչև ե՞րբ կարող եմ աշխատանքի չներկայանալ, և կարիք կա օֆիս ներկայանալ, թե՞ ոչ։ Նախապես շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկում ֆիզ. արձակուրդը համատեղությամբ աշխատանքի դեպքում

Սոնա. Եթե վերջին մեկ տարվա ընթացքում 7 ամիս աշխատել ես որպես վարձու աշխատող՝ համատեղելով հիմնական աշխատանքի հետ: Այդ դեպքում ինչպե՞ս է հաշվարկում ֆիզ. արձակուրդը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ե՞րբ պետք է ստանալ միջև երկու տարեկան երեխայի նպաստը

Սրբուհի. Բարև Ձեզ: Ես հունիս ամսից գտնվում եմ ֆիզ. արձակուրդի մեջ, բալիկս ծնվել է օգոստոսի 4-ին: Ես ե՞րբ պետք է ստանամ միջև երկու տարեկան երեխայի նպաստը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ի՞նչպես է հաշվարկվում ֆիզ. արձակուրդի գումարը

Սոնա. Բարև Ձեզ: Շուտով գնալու եմ ֆիզ. արձակուրդ: Աշխատում եմ երկու տեղ՝ մեկում որպես հիմնական աշխատող, իսկ մյուս տեղում պայմանագրային աշխատող եմ։ Այս դեպքում ի՞նչպես են հաշվում ֆիզ. արձակուրդի գումարը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի վերաբերյալ

Աշխեն. Բարև Ձեզ։ Մի հատ հարց ունեմ. ես աշխատող մայր եմ և հիմա գտնվում եմ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։ Շուտով ծնվելու է երկրորդ երեխաս։ Ես ցանկանում եմ իմանալ՝ ինձ բյուլետեն հասնու՞մ է, թե ոչ: Եթե ոչ, ապա աշխատանքի վերադառնալու դեպքում կստանա՞մ բյուլետեն։ Մեկ հարց ևս. երբ երկրորդ երեխաս ծնվի խնամքի նպաստ միայն երկրորդ երեխայի համար արդեն կստանա՞մ, թե՞ երկուսի համար էլ կստանամ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ե՞րբ է վճարվում մայրության նպաստը

Սվետա. Բարև Ձեզ: Հուլիսի 1-ին անցել եմ ֆիզ. արձակուրդի, բայց մինչև հիմա գումար չեմ ստացել։ Ե՞րբ են տալիս այդ գումարը։ Եվ հղիության 7 ամսում տրվող գումարը ու՞մ է վերաբերվում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի վերաբերյալ

Արևիկ. Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ ասեք. ես 2 ամսից ֆիզ. արձակուրդ եմ գնալու, իսկ իմ գործատուն իմ ֆիզ. 126 000 է ուզում տալ, իսկ ես իմացել եմ, որ 372 000 է։ Ասեք խնդրում եմ՝ նա իրավունք ունի՞ պատճառներ փնտրի և ինձ ազատի աշխատանքից, և դա այն դեպքում, երբ չարաշահում են աշխատանքային իրավունքները և կարելի է ասել՝ աշխատանքային թրաֆիքինգ է աշխատողների հանդեպ կիրառվում։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եկամտային հարկի հաշվետվության 1.10 սյունակի վերաբերյալ

Rob. Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս առաջնորդվեմ հետևյալ հարցում. մայրության նպաստը հաշվարկել եմ, ստացվել է 550 000 դրամ, հիմա այս թիվը եկամտային հարկի հաշվետվության 1.10 սյունակում պե՞տք է դրվի, որից հաշվարկի եկամտային հարկը, իսկ 1.11 սյունակում, ո՞ր թիվը պետք է գրվի:
Accountant.am
Հարց ու պատասխան

Ինչքա՞ն կկազմի մայրության նպաստը

Շուշան. Բարև Ձեզ: Կասեք ինձ՝ ես ինչքա՞ն դեկրետի գումար կստանամ, եթե իմ կեղտոտ աշխատավարձը 100 000 է, մաքուրը 78 000 ու ես ֆիզ. գնալու եմ հունվարին: Ասեմ նաև, որ 2021թ. փետրվարին աշխատանքիս 3 տարին լրանում է, եթե այդ ինֆորմացիան պետք է։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ

Rob. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. 1. աշխատողը ներկայացրել է տեղեկանք մայրության նպաստ ստանալու համար, սկիզբը 31/07/2020թ., վճարվել է 05/08/2020թ., եկամտային հարկը հուլիս ամսվա մեջ պետք է ներառվի, թե՞ ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի արձակուրդի ձևակերպման վերաբերյալ

Հասմիկ. Բարև Ձեզ: Մինչև երեք տարեկան երեխայի արձակուրդի հայտը ե՞րբ պետք է ներկայացնենք՝ ֆիզ. արձակուրդի 140-րդ օրը վերջանալուց անմիջապես հետո, թե՞ մեկ օր առաջ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ

Բարև Ձեզ: Ես գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում, այս ամսա 15-ից վերադառնալու եմ աշխատանքի: Խնդրում եմ ասեք, եթե նորից բալիկի եմ սպասում՝ դեկրետայինս հաշվարկելիս հի՞մք են ընդունելու այս 7 ամիսները և նախորդող ամիսների աշխատավարձը, թե՞ միջին աշխատավարձ հաշվելու են միայն այդ 7-ի աշխատավարձը բաժանելով 12-ի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հիվանդաթերթիկի հաշվարկի հետ կապված

Սերգեյ. Աշխատողը գնացել է բյուլետեն 08․07-ից մինչև 21․07․2020թ․, աշխատում է մեր մոտ 3 ամիս: Հաշվարկի ժամանակ՝ 1. միջին աշխատավարձը պետք է բաժանել 3-ի, թե՞ 12-ի: 2. Եթե 3 ամիսների ենք բաժանում, ապա ստանալիք գումարը կազմում է 12 000 դրամի չափ, օրենքով կա ինչ ո՞ր կետ, որ նա պետք է ստանա նվազագույն աշխատավարձի 50%-ը կամ լրիվ 68 000 դրամ: Կխնդրեի պարզաբանել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք միկրոձեռնարկատիրության սուբյեկտի աշխատողը կստանա մայրության նպաստ

Նվարդ Մաթևոսյան. Բարև Ձեզ: Ես միկրոձեռնարկատիրության աշխատող եմ, ուզում եմ իմանալ՝ ինչքա՞ն գումար կստանամ, կամ արդյո՞ք կստանամ ֆիզ. արձակուրդ գնալու դեպքում, որպես աշխատող և հետագայում մայրության նպաստ կստանամ, թե՞ ոչ։ Նշեմ, որ գյուղաբնակ եմ, իսկ բալիկս կծնվի նոյեմբերին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ

Արմենուհի. Բարև Ձեզ: Մայրության նպաստը հաշվարկելիս 12 ամիսների մեջ մտնու՞մ է արձակուրդայինը, հարկադիր պարապուրդը, թե՞ այս ամիսները պետք է հանվի և նոր միջին ամսական եկամուտ հաշվարկվի: