
Զինապարտների հետ կապված հաշվետվություն
Arusyak.
Բարև Ձեզ:
Կարո՞ղ եք օգնել զինապարտների հետ կապված հաշվետվության հարցում: Ո՞ր տարիքից սկսած պետք է ներկայացնել այդ հաշվետվությունը, եթե աշխատակիցը աշխատում է համատեղ պետք է ներկայացնել, կա՞ արդյոք տիտղոսաթերթ: Լինելու դեպքում խնդրում եմ ուղարկել arus շնիկ web.am էլ. հասցեին:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի ԱՁ-ն
Նունե.
Խնդրում եմ պատասխանել, թե երբ է առաջին հաշվետվություն ներկայացնում ԱՁ-ն, ինչ հաճախականությամբ, ինչ հաշվետվություններ և ինչ կառույցների: Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք պետք է ներառել գումարները հաշվետվության մեջ
Անի.
Աշխատողին ազատելուց Ձ9 և Ձև 10 ում վերջնահաշվարկի գումարները ներառվու՞մ են, թե՞ ոչ, քանի որ մենք գիտենք` վերջնահաշվարկից սոց. չի պահվում և սոց. հաշվետվության մեջ չի ներառվում:

Ավտոտեխսպասարկման կետի հաշվապահական հաշվառում
Ժաննա Գ..
Շատ շնորհակալ կլինեմ, եթե պատասխանեք: Ես վարում եմ 2 Ա/Ձ հաշվապահություն, բայց հիմա առաջարկում են ավտոլվացման կետի հաշվապահություն վարեմ, որին կից կա նաև բոքս: Եթե խնդրեմ` կասե՞ք, թե ինչ հաշվետվություններ պետք է տամ: Նախապես շնորհակալություն:

Ինչպիսի՞ հաշվետվություններ պետք է ներկայացնել
Սոնա.
Հարգելի կոլեգաներ, կարո՞ղ եք պատասխանել իմ հարցին: Հասարակական կազմակերպությունը դրամաշնորհ է ստացել: Այդ միջոցներով աշխատողներ է ընդունել: ՀԿ-ն ազատված է ԱԱՀ-ից: Ինչպիսի՞ հաշվետվություններ պետք է ներկայացնել Հ/Տ բացի սոց. վճարների և եկամտահարկի հաշվետվություններից:

Ավելացվել են փաստաթղթեր
"Փաստաթղթեր" բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.
- Հայտարարություն հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակիցների մասին
- Հայտարարություն հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության սահմանային չափի ցուցանիշների մասին
- Հայտարարություն բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպման ոլորտում իրականացվող գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի մասին
- Հայտարարություն հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի մասին

ԼՂՀ հարկային օրենսդրություն
Գայանե Ա.
Հարգելի հաշվապահներ, ովքե՞ր են տեղյակ ԼՂՀ-ի հարկային օրենքներից: Կա՞ արդյոք տարբերություն ՀՀ հարկային օրենքների և ԼՂՀ օրենքների միջև: Որտեղի՞ց կարող եմ գտնել ԼՂՀ հարկային օրենքները: Կանխավ շնորհակալություն:

Հղիության և ծննդաբերության նպաստ
Հասմիկ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում` ինձ օգոստոսի 9-ից տրված է հղիության և ծննդաբերության արձակուրդի թերթիկ, ես հիմա օգոստոս ամսվա աշխատավարձ հաշվարկելիս կամ հաշվետվության մեջ պետք է հաշվեմ իմ աշխատավարձը` պահումներով, կամ հաշվետվությունների ո՞ր մասում պետք է ցույց տամ իմ ֆիզ. արձակուրդի գումարը և պահված եկամտահարկը:

Կազմակերպությունը զբաղվում է բեռնափոխադրմամբ
Գայանե.
Հարգելի հաշվապահներ, եթե կարող եք, պատասխանեք:
Կազմակերպությունը զբաղվում է բեռնափոխադրմամբ: Հաստատագրված հարկ վճարող կազմակերպությունը բացի եկամտահարկի և սոց. հաշվետվություններից ի՞նչ հաշվետվություններ է ներկայացնում (ամսական, եռամսյակային, տարեկան):
Կանխավ շնորհակալություն:

Ապրանքի արտահանում
Nazeli.
Հարգելի հաշվապահներ, ես սկսնակ հաշվապահ եմ և դժվարանում եմ այս հարցում: Ուզում ենք արտահանում կատարել Ռուսաստանի Դաշնություն: Խնդրում եմ պարզաբանել, արտահանման ժամանակ, երբ ԱԱՀ-ով չենք ուղարկում և դուրս ենք գրում սովորական հաշիվ, ի՞նչ հիմքի վրա ենք պահանջում պետությունից ԱԱՀ և ի՞նչ կարգով է այն կատարվում, ինչպե՞ս է արտացոլվում ԱԱՀ հաշվետվության մեջ: Շնորհակալություն:

Կազմակերպությունը չի նշել ստացված հաշվի տվյալները
ԱՆՆԱ Ա.
Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը ԱԱՀ-ի մայիս ամսի տեղեկություններում չի նշել մատակարարից ստացված 1 հաշիվ ֆակտուրայի տվյալները, ինչպես նաև ԱԱՀ-ի հաշվարկի ձեռքբերումների մասում էլ չի նշել այդ գումարը: Վճարում դեռևս չի կատարել: Ի՞նչ պետք է անել: Տա՞լ ճշտված հաշվետվություն, թե՞ հուլիսի տեղեկությունների և ԱԱՀ-ի հաշվարկի մեջ ընդգրկել նշված հաշիվ ֆակտուրան: Ո՞րն է ճիշտ:
Կանխավ շնորհակալ եմ:

ՀԴՄ հաշվետվության վերաբերյալ
Թերեզա.
Բարև բոլորին: Իմ հարցը հետևյալն է, եթե նորաբաց ատամնաբուժարան է, դեռ չի գործում, չունի աշխատող, ոչինչ չի անում, սակայն դադարեցման կամ լուծարման հայտ չի ներկայացրել հարկային ծառայություն, ինքը ունի հարկայինում գրանցված դրամակղային հսկիչ մեքենա, սակայն չի օգտագործում: Հիմա ինքը հաշվետվություն չի ներկայացրել հսկիչ մեքենայի համար, ինքը վարչական տուգանք կրելու՞ է, թե՞ ոչ: Խնդրում եմ ինչքան հնարավոր է շուտ պատասխանեք: Կանխավ շնորհակալություն:

Ի՞նչ եռամսյակային և տարեկան հաշվետվություններ պետք է հանձնել
Samvel.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` հասարակական կազմակերպության համար ի՞նչ եռամսյակային և տարեկան հաշվետվություններ պետք է հանձնել: Առաջ ներկայացրել եմ.
1. ԱԱՀ, եկամտահարկ, սոցապ
2. Տարեկան հաշվետվություն Ձև 1 և Ձև 2
Հիմա փոփոխվե՞լ է: Շահութահարկի տարեկան ձև պահանջու՞մ են: Եթե հասարակական կազմակերպությունը շահույթ չի հետապնդում, ինչի՞ համար են պահանջում: Աշխատանքի տեսչության տարեկան հաշվետվությունը հանե՞լ են:
Խնդրում եմ նշել օրենքներ կամ որոշումներ, որտեղից կարող եմ մանրամասն կարդալ` ինչ հաշվետվություններ է պետք ներկայացնել:

Եկամտահարկի հաշվետվության վերաբերյալ
KARA.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. հղիության և ծննդաբերության նպաստից պահվող եկամտահարկը եկամտահարկի հաշվետվության մեջ ո՞ր տողում պետք է գրել, եթե ըստ ամիսների հաշվարկված գումարը մինչև 116000 է, ամբողջ գումարը 432900 դրամ է, եկամտահարկը 25870 դրամ:

Հաշվետվությունների լրացման հետ կապված
Յանա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կարո՞ղ եք ասել, թե ինչպես է հաշվարկվում եկամտահարկի եռամսյակային հաշվետվության 11-րդ աղյուսակը և սոցապ. եռամսյակային հաշվետվության 12-րդ աղյուսակը, եթե ՍՊԸ-ն ունի մեկ աշխատող, որի աշխատավարձը 50 000 դրամ է: Նախապես շնորհակալություն:

Գործառնական վարձակալություն
Ֆլորա.
Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը անձից գործառնական վարձակալությամբ գրասենյակ է վերցրել` յուր. ամսվա 18-ին վճարելով 80000 դրամ համաձայն պայմանագրի, սակայն կազմակերպությունը ֆինանսական խնդիրներ ունենալու պատճառով մարտ-ապրիլ ամիսների վարձը վճարել է մեկ ամիս ուշ մայիսին: Այս դեպքում եկամտահարկի հաշվետվության մեջ ինչպե՞ս պետք է ներառեմ:
Կանխավ շնորհակալություն:

Հաշվապահի օրացույց
Ալլա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք գտնել հաշվապահի օրացույց 2011թ-ի: Շնորհակալություն:

Անշարժ գույքի գործակալություն
Աննա.
Բարև ձեզ: Ես սկսնակ հաշվապահ եմ, ուզում եմ իմանալ, թե անշարժ գույքի գործակալությունում ինչ հարկատեսակ է վճարվում պետությանը, և ինչ հաշվետվություններ են ներկայացվում: Շատ շնորհակալ կլինեմ, եթե մանրամասն պատասխանեք իմ հարցերին:

Սոցիալական ապահովության վճարների հաշվետվություն
S.
Բարև Ձեզ, կարո՞ղ եք ասել, սոց.-ի հաշվետվության մեջ ԱՎՈՒՄ-ի կողքի սյունակներում, որտեղ նշված է սոց. վճար, նշվում են 3%-ի և գործատուի սոցի հանրագումա՞րը:
Կանխավ շնորհակալություն:

Օգտագործված հարկային հաշիվների մասին ձև
Ռիմա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ տեղադրեք հարկային հաշիվների սերիա-համարների և փչացվածների մասին հարկային ձևը, որը պետք է ներկայացնել մինչև հուլիսի վերջին օրը, երկու եռամսյակների համար միաժամանակ: Կանխավ շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ