
Կազմակերպությունը հայտնվել է ԱԱՀ դաշտում
Սաթ.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ՝ կարո՞ղ եք օգնել, շտապ է։ Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող խանութը հունվար ամսին հաշիվ է դուրս գրել, ընկել է ԱԱՀ վճարող, հիմա ծանուցումը նոր է եկել ու անհրաժեշտ է ճշտված ներկայացնելու, ՀԴՄ է խփել՝ միկրոյով: Ճշտվածը ի՞նչ ձևով պետք է ներկայացնել ԱԱՀ-ի ու եկամտային հարկի մասով, ստացված հաշիվները ստորագրվել են հիմնականում հունիս ամսին։ Կասե՞ք՝ ՀԴՄ ներառվում է ճշտված հաշվետվոության մեջ, իսկ ստացված հաշվիները ինչպե՞ս է ներառվում։

Ապրանքի ներմուծումը ազատվա՞ծ է ԱԱՀ-ից
Արթուր․
Բարև Ձեզ: Արդյո՞ք ԱԱՀ-ից ազատված գործարքներ են հետևյալ ԱՏԳԱԱ կոդերով ապրանքների ներմուծումը՝ 8419200000։

ԵՏՄ հաշվետվությունը չի հաստատվել
Անի․
Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ։
ԵՏՄ հարկային հաշվետվության մեջ ԱԱՀ-ից ազատված լինելու հիմքը ընտրել եմ 4911 ԱԳԱ կոդը (ՌԴ-ից ներմուծվել են մարքետինգային նյութեր): Հարկային մարմինը չի հաստատել հաշվետվությունը՝ պատճառաբանելով, որ տվյալ կոդը ազատված չէ ԱԱՀ -ից: Ինչպե՞ս վարվեմ։

Ծառայության մատուցման վայր
Արթուր.
ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը ձեռք է բերում ֆիլմի ցուցադրման իրավունք ոչ ռեզիդենտ կազմակերպությունից։ Տվյալ պարագայում ծառայության մատուցման վայրը ո՞րն է համարվում, և արդյո՞ք առաջանում է ԱԱՀ և ոչ ռեզիդենտի շահութահարկ։ Եվ արդյոք ինքնահաշիվ գրելու խնդիր կա, թե՞ ոչ։
Եվս մեկ հարց. Արդյո՞ք շուկայից միակողմանի գնման ակտով ձեռքբերումները այլևս չենք կարող առհաշիվ անձի միջոցով կատարել:

Շրջանառության հարկի շեմի գերազանցում
Գեղամ.
2022թ.-ի հունիսի 14-ից 115մլն շեմը գերազանվել է 8մլն դրամով, 14-ից գրվել է դիմում՝ ԱԱՀ վճարող դառնալու համար, սակայն նույն 14.06.22-ին գերազանցված 8մլն դրամի համար գրվել է առանց ԱԱՀ-ի հաշվարային փաստաթուղթ։ Խնդրում եմ ասեք՝ կարո՞ղ եմ ճշտել, չեղյալ անել 8մլն և գրել հարկային հաշիվ կամ ի՞նչ պետք է արվի։

Հարկային դաշտի փոփոխություն
Անի.
Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք. եթե Ա/Ձ-ն բացվել է 2 ամիս առաջ և միկրոյի հայտ է ներկայացրել, կարո՞ղ է արդյոք այս պահին փոխել հարկատեսակը և համարվել ԱԱՀ վճարող: Եթե այո, ի՞նչ հաշվետվություն է ներկայացվում այս պահին և ի՞նչ հարկեր է ձևավորվում, եթե դեռ գործունեություն չի ծավալելու: Շնորհակալ եմ կանխավ:

Շրջանառությունը գերազանցում է 115 միլիոն դրամը
Gegham Bagrazyan.
2022թ-ի հունիսի 15-ից ՀՈԱԿԸ-ի շրջանառությունը գերազանցում է 115 միլիոն դրամը, և դառնում է ԱԱՀ վճարող: Կարո՞ղ եք ասել՝ բացի ԱԱՀ-ի հաշվետվությունից ի՞նչ միասնական ԱԱՀ և ակցիզային հաշվետվություն պետք է ներկայացվի, թե ոչ, եթե մենք ակցիզի հետ գործ չունենք, և խնդրում եմ ասեք՝ ԱԱՀ-ի հաշվետվությունների հանձնելու ժամանակաշրջանը և շեմը։

Ձեռքբերման ԱԱՀ
Ալլա.
Բարև ձեզ։ Հարցս հետևյալն է. եթե վաճառքի ԱԱՀ ավելի փոքր է քան ձեռք բերման ԱԱՀ, այդ դեպքում պակասեցում չի՞ արվում ԱԱՀ-ի դտ-ից, նման դեպքում ի՞նչ ձևակերպում է տրվում։

Հաշիվ վարձակալության համար
Մաշա․
Ողջույն, հարգելի հաշվապահներ։ Երբ մանրածախ առևտրային գործունեություն իրականացնող սուպերմարկետը, որը գործում է հարկման ընդհանուր համակարգում, վարձակալությամբ է հանձնում տաղավարներ, ԱՁ համարվող կազմակերպությունների ( բանջարեղենի , առևտուր , դեղատուն ), ճի՞շտ եմ հասկանում, որ տվյալ դեպքում սուպերմարկետի կողմից պետք է դուրս գրվի հարկային հաշիվ և հարկվի 20% ԱԱՀ։

Հեղուկ գազի ներմուծում
Օֆելյա․
Բարև ձեզ։ Ցանկանում եմ իմանալ՝ ՌԴ-ից հեղուկ գազի ներմուծման դեպքում ի՞նչ հարկ պետք է վճարել (Շահութահարկ, ԱԱՀ) և ինչպե՞ս է դա հաշվարկվում։ Նախապես շնորհակալություն։

Հարկային դաշտի փոփոխություն
Սուրեն.
Հարգելի հաշվապահներ, 2021 թվականին գրանցել եմ անհատ ձեռնարկատեր և գործել եմ միկրոձեռնարկության հարկման դաշտում՝ մանրածախ առևտրի ոլորտում: 2022 թվականի մայիսի 24-ին ստացել եմ ծանուցում՝ պետեկամուտների կոմիտեից, այն մասին, որ համաձայն օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 10-րդ կետի 2021 թվականից չեմ համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ և առաջարկել են ներկայացնել 2021 թվականի, ինչպես նաև 2022 թվականի առաջին եռամսյակի ԱԱՀ հաշվարկներ: Խնդրում եմ պարզաբանեք՝ տվյալ ժամանակահատվածի համար ես պե՞տք է նաև վճարեմ օրենսգրքի 125-րդ հոդվածի 3 մասով սահմանված շահութահարկը՝ 5000 դրամի չափով, և նույն ժամանակահատվածի համար սահմանված պարտադիր կուտակայինի դրույքաչա՞փը:

ԱԱՀ հաշվանցում
Նանե.
Բարև Ձեզ։ Եթե կազմակերպությունը գնել է բեռնատար ավտոմեքենա, այն շահագործման է հանձնել, հաշվարկել է մաշվածություն, և մի քանի ամիս անց վաճառել է ֆիզ. անձի՝ գնման գնից կրկնակի էժան, սակայն կատարել է շուկայական գնահատում, և շուկայական գնահատման արժեքից բարձր է եղել վաճառքի գինը։ Այս դեպքում ձեռքբերման և վաճառքի գների տարբերության ԱԱՀ պե՞տք է հաշվանցումից նվազեցնեմ, թե՞ ոչ։

ՏՏ ոլորտի ընկերության հարկեր
Շուշանիկ.
Բարև ձեզ: Հարցս հետևյալն է՝ եթե ՏՏ ոլորտի ընկերությունն ունի հավաստագիր, նա միայն վճարելու է 10 տոկոս եկամտային, թե՞ նաև հասույթից հարկեր էլ է վճարելու՝ շրջանառության հարկ կամ ԱԱՀ։ Կանխավ շնորհակալություն։

Հաշվապահական ձևակերպումներ
Էլինա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում.
կազմակերպությունը ստացել է գովազդային ծառայություն ոչ ռեզիդենտից 3 000 դոլարի չափով։ Ծառայության արժեքը չի ներառել ոչ ռեզիդենտի շահութահարկը։ Այսպիսով 3 000 փոխանցվել է ծառայության դիմաց, իսկ ինքնահաշիվը դուրս է գրվել 3 600 *488,77փոխարժեք + ԱԱՀ։ Խնդրում եմ ուղղել/մեկնաբանել ձևակերպումները։
Ծառայության պարտքի ձևավորում
Դտ 712- 1 759 572 դր
Կտ 521- $3600
Վճարում
Դտ 521 - $3000
Կտ- 253- $3000
ԱԱՀ
Դտ 261- 351 914,4 դր
Կտ 5243 - 351 914,4 դր
Դտ 226- 351 914,4 դր
Կտ 261- 351 914,4 դր
Եվ հարցը՝ ինչպե՞ս նկարագրել ոչ ռեզիդենտի շահ. հարկը
դտ 521- $ 600
կտ 5241 – $600* վճարման օրվա փոխարժեք, 521 -524 թղթակցությունը նկարագրված չէ հաշվային պլանում, բայց հանդիպում եմ այս կայքում՝ մեկնաբանություններերում,
թե՞ դտ- 521- $ 600
կտ 542- $ 600 *վճարման օրվա փոխարժեք։
Կանխավ շնորհակալ եմ օգնության համար։

Ինքնահաշվի դուրսգրում
Նելլի․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել․ պետք է գրեմ ինքնահաշիվ, ինվոյսի արժեքին գումարու՞մ եմ 20% ԱԱՀ, թե՞ հենց ինվոյսի արժեքի մեջ ներառված է ԱԱՀ-ն, շնորհակալություն։

Որքա՞ն է ապրանքի ինքնարժեքը
Անահիտ.
Հարգելի կոլեգաներ, Ռուսաստանից գնել եմ ապրանք: Մարտին Ռուսաստանից mail-ով ուղարկել են հաշիվ-ապրանքագիր (счет-фактура) 100 000 ռուբլու (համարժեք՝ 600 000 ՀՀ դրամ): Եվ ես վճարել եմ նույն ամսում 600 000 ՀՀ դրամ: Ապրանքս հատել է սահմանը 03.05.22-ին: Ներմուծման հայտարարագրում հարկային բազան կազմել է 800 000 ՀՀ դրամ, ԱԱՀ-ն՝ 160 000 դրամ: Ունեմ նաև 200 000 դրամ տրանսպորտային ծախս: Հարց. որքա՞ն է իմ ապրանքի ինքնարժեքը (600 000-ն եմ դիտարկելու, թե՞ 800 000-ը):

Տալ ԱԱՀ դեբետային մնացորդի հաշվապահական ձևակերպումները
Անի.
Հարգելի՛ հաշվապահներ, ԱԱՀ-ի դեբետային մնացորդին ի՞նչ ձևակերպում տալ (արտացոլել):

ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող գործարք
Նարինե.
Գովազդային կազմակերպությունը մատուցում է ծառայություն օտարերկրյա իրավաբանական անձին (ծառայությունը մատուցվում է ՀՀ-ից դուրս): Արդյո՞ք այս գործարքը համարվում է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող։Առաջանո՞ւմ է միայն շահութահարկ։

Սուրճի ներմուծման դեպքում
Մանուկ.
Կանաչ սուրճի ներմուծումը հարկվու՞մ է ԱԱՀ-ով ու մաքսատուրքով։

Ներմուծման ԱԱՀ հաշվանցում
Ռազ․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԵԱՏՄ երկրից ներմուծում կատարելիս առաջացած ԱԱՀ-ն վճարվում է մինչև միուս ամսվա 20-ը, հաշվանցումը կատարվում է ա՞յդ ամսում, թե՞ հաջորդ։
Վերջին մեկնաբանություններ