
Հասույթի գրքի վերաբերյալ
Աննա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք, հասույթի գրքում ապրանքների արժեքի գինը գրվում է ԱԱՀ-ն ներառյալ, թե առանց ԱԱՀ-ի:
Կանխավ շնորհակալություն:

Ա/Ձ-ն նոր է սկսելու գործունեությունը
Gayane.
Բարև ձեզ,
Եթե ԱՁ-ն նոր է սկսելու իր գործունեությունը, այն համարվելու է ԱԱՀ վճարող, թե ոչ և արդյոք պետք է հարկային կամ այլ մարմին որևէ փաստաթուղթ ներկայացնի?

ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը գնել է ապրանք
Վարդ.
Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում.
ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը գնել է ապրանք ՀՀ ոչ ռեզիդենտից և առանց ՀՀ ներմուծելու այն շահույթով վաճառել է ոչ ռեզիդենտի: Արտացոլվում է այն ԱԱՀ հաշվետվության մեջ և/կամ տրվում է որևիցե տեղեկատվություն ՀՏ-ին այդ գործարքի մասին:

Էլեկտրոնային հաշիվներ
N.N.
Բարև բոլորին: Իչպես արդեն տեղյակ ենք, հուլիսի 1-ից բոլոր ԱԱՀ վճարողները հարկային հաշիվներ են դուրս գրելու միայն հարկային տեսչության կողմից տրված ձևերով կամ էլեկտրոնային տարբերակով: Սակայն այդ օրենքը այնքան էլ պարզ չի ինձ համար. հաշիվ-ապրանքագրերը համարակալված են լինելու հարկայինի կողմից թե վաճառվելու են միայն որպես ձև: Իսկ էլեկտրոնային տարբերակով ինչպես են հաշիվները դուրս գրվելու? Ով որ տեղյակ է, խնդրում եմ պատասխանեք.:)

Վիճակագրական ծառայության հաշվետվություն
Ելենա.
Հարգելի հաշվապահներ, կհուշե՞ք ինձ, վիճակագրության ամսական հաշվետվության մեջ 5-րդ սյունակում, որտեղ նշվում է ապրանքային մնացորդ, նշվում է մնացորդի ինքնարժե՞քը, այսինքն՝ ինչ գնով ենք ձեռք բերել, բայց առանց ԱԱՀ, թե՞ վաճառքի գինը:

Կարո՞ղ է ԱՁ-ն համարվել ԱԱՀ չվճարող
V.
Բարև ձեզ,
Կխնդրեի պատասխանել մի հարցի:
ԱՁ-ն ունի երկու խանութ եվ յուրաքանչյուր խանութում պետք է վաճառվի միայն մեկ ֆիրմայի ապրանք եվ երևի այդ ֆիրմաների հետ կկնքվի պայմանագիր, 2 խանութում էլ պետք է վաճառվի հագուստ, այդ երկու ֆիրմաներն էլ հարկվում են ԱԱՀով: Այսինքն ամեն խանութում պետք է վաճառվի միայն մեկ ֆիրմայի ապրանք:
Հարց.
Կարո՞ղ է ԱՁ-ն համարվել ԱԱՀ չվճարող:

Ոչ առևտրային կազմակերպության վերաբերյալ
Manana.
Խնդրում եմ մի հարցի պատասխանեք, ոչ առևտրային կազմակերպությունը ե՞րբ է համարվում ԱԱՀ վճարող: Նախապես շնորհակալ եմ:

Ապրանքի ներմուծում
Ելենա.
Հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է: Մեր կազմակերպությունը պետք է ներմուծի ապրանք, որը հետագայում պետք է գնի դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպություն: Ապրանքը ներմուծելիս սահմանին վճարվելու է ԱԱՀ: Երբ ապրանքը վաճառենք այդ կազմակերպությանը ինչպես պիտի վաճառենք: Հ/Ա գրում ենք ԱԱՀ-ով թե առանց ԱԱՀ? Եւ մեր կողմից մաքսատանը վճարած ԱԱՀ ինչպես ենք հաշվանցելու?

Անհատույց վարձակալություն
Մայա.
Խնդրում եմ օգնեք,
Հարցս հետևյալն է` Ֆիզիկական անձը իր սեփական տարածքը տվել է անհատւյց օգտագործման ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ի: Նման դեպքում ինչպիսի պարտավորություն է առաջանում ՍՊԸ-ի և ֆիզիկական անձի մոտ

ԱԱՀ-ի մասին օրենքի հոդված 3-ի զ կետ
ACC.
Նախաբան.
Համաձայն ԱԱՀ օրենքի հոդված 3-ի զ կետի`
կազմակերպությունը կամ ա/ձ համարվում է ԱԱՀ վճարող, որի կողմից նախորդ օրացույցային տարում ապրանքների մատակարարումից կամ ծառայությունների մատուցումից /բացառությամբ գույքի վարձակալություն, ....../ հաշվարկված եկամուտների առնվազն 80 տոկոսը վերաբերվում է մեկ հարկ վճարողից ստացման ենթակա եկամուտներին , և /կամ/որի կողմից նախորդ օրացույցային տարում առևտրական գործունեության /վաճառքի/ նպատակով ձեռք բերվող ապրանքների ձեռքբերման /բացառությամբ ներմուծման/ համար կատարված ենթակա ծախսերի առնվազն 80 տոկոսը վերաբերվում է մեկ հարկ վճարողի
Հարցս հետևյալն է`
Խանութը ապրանքները ձեռք է բերում ներմուծող կազմակերպությունից` 80 տոկոս և ավելի: Խանութը կհամարվի ԱԱՀ վճարող?
Հոդվածում նշվում է /բացառությամբ ներմուծում/ բառերը:

ԱԱՀ-ի և եկամտահարկի հաշվարկ
Սոնյա.
Բարև իմ սիրելի կոլեգաներ,մի խնդրանքով եմ դիմում ձեզ.ԱԱՀ. մասին ընդանրապես գաղապար չունեմ,կարող եք ինձ օգնել,թե ինչ թխթատարություն պետք է պահել?և եկամտահարկը ինչպես է հաշվարկվում........ես անչափ շնորհակալ եմ նախապես...........

ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ
Տաթևիկ.
ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն ֆիզիկական անձից գնել է 220 000 դրամի օգտագործված շինանյութ:
Այս դեպքում ինչ պարտավորություններ են առաջանում ՍՊԸ-ի մոտ:
Տարեկան Տեղեկություն ֆիզ.անձին վճարած եկամւտների մասին պետք է ներկայացնի ՍՊԸ-ն ,թե ոչ ?
Նախապես շնորհակալություն:

ՓՄՁ-ների վերաբերյալ
Կամո.
Բարև բոլորին: Աիդպիսի հարց է առաջացել` կազմակերպությունը 2009 թ. ընթացքում ԱԱՀ վճարվող չի համարվել ԱԱՀ-ի օրենքի 3-րդ հոդվածի համաձայն: 2009 թվին կատարել է հետևյալ ձեռքբերումներ ` 70 % մեկ մատակարարից, 30 % միակողմանի գնման ակտերով: 2010 թվին այդ կազմակերպությունը կարող է համարվել ԱԱՀ չվճարող թե ոչ (3-րդ հոդվածի զ կետը)

ԱԱՀ-ից ազատված գործարք
Tatev.
Բարև Ձեզ հարգելի կոլեգաներ, այս հարցը մեկ անգամ կարծես քննարկվել է , սակայն ես ավելի մանրամասն կուզեի իմանալ, ՀԿ-ն ԱԱՀ-ից ազատված գործարք իրականացնելու/ապրանքի կամ ծառայության վերջնական սպառում/ համար ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնի, և ինչ ժամկետներում,նախորդ քննարկման մեջ ասվում էր Ֆինանսների նախարարությունից ստացվող տեղեկանքի մասին...
Եթե ինֆորմացիա ունեք խնդրում եմ օգնեք, հղում անելով հիմքի վրա...
Կանխավ շնորհակալ եմ,....

Ա/Ձ-ի վերաբերյալ
Anzhela.
Բարև, հարգելի' կոլեգաներ, խնդրում եմ օգնեք: ԱՁ հաշվապահություն եմ վարում, ԱԱՀ-ով չի աշխատում, աշխատող չունի, զբաղվում է շինարարական ապրանքների մանրածախ վաճառքով: Վերավաճառքի նպատակով գնված ապրանքների մի մասի համար հաշիվ ապրանքնագրեր չկան: Նախքան ես կստանձնեի հաշվապահի պաշտոնը, անհատ ձեռնարկատերը ամսական վճարել է ամսական 10 հազ. դրամ եկամտահարկ + 5 հազ դրամ եկամտահարկ այլ գործունեությունից ( հարկային տեսուչի հորդորով հաշիվ-ապրանքնագրեր չլինելու համար): Որքանով են ճիշտ վճարումները? Կանխավ շնորհակալություն

Ա/Ձ-ն զբաղվում է շին. ապրանքների վաճառքով
Anzhela.
Բարև Ձեզ, հարգելի’ Ադմինիստրացիա: Կօգնեք ինձ հետևյալ հարցով . ԱՁ-ն զբաղվում է շին. ապրանքների վաճառքով: Աշխատող չունի, ԱԱՀ-ով չի աշխատում: Ինչ հաշվետվություններ է պարտավոր ներկայացնել, պարտադիր ինչ վճարումներ կատարել? ինչ ժամանակացույցում:
Կանխավ շնորհակալություն!

ԱԱՀ-ի հաշվանցում
Meri.
Կազմակերպությունը իրականացնում է մի քանի տեսակի գործունեություն. օրինակ՝ շինարարություն եւ վարձակալություն: Վարձակալական գործարքներից առաջացնում ԱԱՀ-ի կրեդիտ, իսկ շիանարարական գործունեությունից՝ ԱԱՀ-ի դեբետ: Կարող է՞ արդյոք կազմակերպությունը հաշվանցել գոյացած ԱԱՀ-ի պարտավորությունը:
Կանխավ շնորհակալ եմ կարծիքի համար:

Ա/Ձ-ի վերաբերյալ
Ագաթա.
Բարև Ձեզ,խնդրում եմ ինձ ուղղություն տալ Ա/Ձ-րի վերաբերյալ,ինչ հաշվետվություն պետք է ներկայացնի և որոնք են այդ:Արդյոք ԱԱՀ-ի հաշվետվություն թե եռամսյակային,թե ամսական պետք չե ներկայացնել?

Կազմակերպությունը աշխատում է 2 հարկատեսակով
Արփինե.
Բարև ձեզ.խնդրում եմ մի փոքր ժամանակ տրամադրեք և պատասխանեք,որովհետև դժվար կացության մեջ եմ հայտնվել, կազմակերպությունը աշխատում է 2 հարկատեսակով, հաստատագրված և ԱԱՀ, ունի 2 աշխատող.Հաշվեկշռում կարող եմ ցույց տալ 1-ի աշխատավարձը? և 2-ի համար հաշվարկված սոց. վճարները: շնորհակալություն;

Կազմակերպությունը ազատված է ԱԱՀ-ից
Մարինե.
Այն կազմակերպությունը, որտեղ ես աշխատում եմ, բացի այն որ չի գերազանցում ԱԱՀ-ի նվազագույն շեմը, այլ նաեւ ազատված է ԱԱՀ-ից եւ միաժամանակ վնասով է աշխատել: Այդ դեպքում էլ է կիրառվում շահութահարկի նվազագույն 2 տոկոսը, թե ոչ:
Շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ