
Ա/Ձ-ն Վրաստանից ապրանք է ներմուծելու
Հասմիկ.
Խնդրում եմ, շատ շտապ է: Ա/Ձ-ն (շրջ. հարկ վճարող) Վրաստանից ներմուծելու է անձեռոցիկ, բացի եռամսյակային շրջ. հարկի հաշվարկից ուրիշ ի՞նչ պետք է ներկայացնի հարկային կամ մաքսային և ի՞նչ կարգով ու ի՞նչ բլանկով:

ԱՁ-ն տարածք է վարձակալում
Գարիկ.
Ողջույն: Ես ունեմ ԱՁ, որը զբաղվում է ընտանեկան ձեռնարկատիրությամբ` խմորեղենի արտադրությամբ։ Մինչև այժմ ներկայացրել եմ միայն տարեկան հաշվետվություններ, հարկ չեմ վճարել։ Գրանցված աշխատողներ չունեմ։
Այժմ վարձակալում եմ տարածք, որի վարձակալության գնի 10 %-ը պետք է վճարեմ որպես եկամտահարկ։
Հարց 1․ Ավելանու՞մ են արդյոք ամսական հաշվետվություններ տարածքի հետ կապված։ Եթե այո, էլեկտրոնային հաշվետվությունների ո՞ր բաժնում պետք է դա լրացվի։
Հարց 2․ Ո՞ր հաշվին եմ վճարում վարձակալության եկամտային հարկը։
Շնորհակալ եմ։

Լուսանկարչության բնագավառում գործունեություն իրականացնող ԱՁ
Սաթիկ․
Բարև ձեզ: Լուսանկարչության բնագավառում գործունեություն իրականացնող ԱՁ-ն կարո՞ղ է լինել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ:

Անձը նոր է գրանցվել որպես ԱՁ։ Ո՞րն է հաջորդ քայլը
Ռուզաննա.
Բարև ձեզ, հարգելի խմբակիցներ: Մի հարց ունեմ ընտանեկան բիզնեսի հետ կապված, կարո՞ղ եք ինձ օգնել: Եթե ԱՁ է բացվել, գրանցվել է հարկայինում, հաջորդ քայլը ո՞րն է լինելու:
Նախապես շնորհակալություն:

Անձը ցանկանում է բացել արագ սննդի շարժական կետ
Արտաշես.
Բարև ձեզ։ Նորաբաց ԱՁ ունեմ, ցանկանում եմ զբաղվել շարժական արագ սնունդով շրջաններից մեկում: Կխնդրեի մանրամասն բացատրել՝ որտեղից պետք է ձեռք բերել սննդի և ոգելից խմիչքների լիցենզիան, և ինչ գումար պետք է վճարել: Շնորհակալ եմ կանխավ:

Անձը չի դադարեցրել ԱՁ-ի գործունեությունը
Ամալյա.
Ես բացել եմ ԱՁ, բայց չեմ աշխատել և չեմ դադարեցրել ԱՁ-ի գործունեությունը։ Ի՞նչ է ինձ սպասվում:

ԱՁ-ն համարվում է ԱԱՀ վճարող
Գարիկ.
Բարի օր, հարգելի մասնագետներ: Խնդրում եմ մեկնաբանել հետևյալ վիճակը, որի մեջ հայտնվել եմ վերջերս, որպեսզի այն պարզ լինի, ներկայացնեմ ամբողջությամբ: 10.07.2019թ. բացել եմ ԱՁ (ավտոտեխսպասարկում է՝ արտոնագրային գործունեությամբ), գործունեությունս սկսել եմ օգոստոսի 1-ից, ներկայացրել եմ արտոնագրային վճարի երկու հաշվետվություն՝ օգոստոս և սեպտեմբեր ամիսների համար: Հիմա ինչումն է խնդիրը. պարզվում է, որ ԱՁ բացելուց ես պետք է ներկայացնեի շահութահարկի անցնելու մասին դիմում, որը չիմանալով չեմ ներկայացրել, և այժմ համակարգը ինձ համարում է ԱԱՀ-ի տակ հարկ վճարող: (ՀՎՀՀ-ից հետո կա /1 թիվը): Արդյո՞ք ես պետք է սկսած հուլիս ամսից մինչև տարեվերջ ներկայացնեմ ԱԱՀ-ի հաշվետվություն, և եթե այո, կա՞ արդյոք որևէ ուղեցույց, թե դա ինչպես պետք է անել:
Կանխավ շնորհակալություն:

Ելակետային տվյալը նվազել է
Նարինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, ինձ օգնեք մի հարցում: Արտոնագրային հարկով գործող ԱՁ-ի մոտ նվազել է ելակետային տվյալը: Ինչպե՞ս այն փոխեմ հայտարարությունում, օրենքում նշվում է միայն ելակետային տվյալի ավելացման մասին:

ԱՁ-ն զբաղվում է ավտոտեխսպասարկման գործունեությամբ
Մարիամ.
Բարև ձեզ: Արտոնագրային հարկով աշխատող ԱՁ-ն կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտով աշխատել, ավտոտեխսպասարկման գործունեություն է: Օրենքը կարդացել եմ, բայց չեմ հանդիպել հակասությունների, օրենքի կետերին համապատասխանում է, խնդրում եմ ուղղորդել, հնարավոր է՝ սխալ եմ հասկացել:
Եթե
1. ծառայություն է մատուցում,
2. 24 միլիոնը չի գերազանցել,
3. ՀԴՄ-ի երրորդ խախտման դեպքը թույլ չի տվել,
4. հայտարարությունը ժամանակին ներկայացրել է,
կարո՞ղ է աշխատել միկրոձեռնարկատիրության սուբյեկտով, թե՞ շրջանառության հարկով է հարկվելու:

ԱՁ-ն ապրանք է ներմուծում
Տարոն.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք։ ԱՁ-ն ապրանք է ներմուծում (օծանելիք) ԵԱՏՄ-ից, խանութի անուն դնելու համար ի՞նչ պետք է անել, հարկայինում պետք է գրանցե՞լ անունը։

Ճի՞շտ է գրանցվել որպես ԱՁ
Կարինե.
Բարև ձեզ: Ես ունեմ մազահեռացման նոր բացված փոքրիկ սրահ և ուզում եմ հասկանալ՝ ճի՞շտ է գրանցվել որպես ԱՁ, հարկային պարտավորությունները ինչպիսի՞ն են, ինչքա՞ն պետք է վճարեմ:

Ինչպե՞ս պետք է գրանցել նոր աշխատողին
Լևոն.
Բարև ձեզ: Ա/Ձ-ն հարկվում է շրջ. հարկով և չունի աշխատող, և կարիք կա նոր աշխատողի: Խնդրում եմ, ասեք՝ ինչպե՞ս պետք է գրանցել նոր աշխատողին, և ի՞նչ հաշվետվություններ կավելանան:

Երկարօրյա խմբակ բացելու համար
Էլեն.
Բարև ձեզ: Ցանկանում ենք բացել երկարօրյա խմբակ, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, ինչպե՞ս ենք ձևակերպելու՝ որպես Ա/Ձ՞, թե՞ ՍՊԸ, և արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա:

Ա/Ձ-ն զբաղվում է կահույքագործությամբ
Արամ.
Հարգելի մասնագետներ, հարցս հետևյալն է՝
ես հանդիսանում եմ Ա/Ձ, չունեմ ՀԴՄ սարք, զբաղվում եմ կահույքագործությամբ։ Հաճախորդից ստանում եմ բանկային փոխանցում, առաքման ժամանակ դուրս եմ գրում հաշիվ-ապրանքագիր։ Հասկացել եմ, որ կանխիկ վճարման դեպքում պետք է տամ դրամարկղի մուտքի օրդեր, բայց նախ ես չունեմ դրամարկղ, չունեմ կնիք, և հետո այնտեղ կա հաշվապահի ստորագրության տեղ և գանձապահի ստորագրության տեղ։ Ես որտե՞ղ պետք է ստորագրեմ, և արդյո՞ք առանց կնիքի այդ փաստաթուղթը կհամարվի վավեր։
Շնորհակալություն:

Անհատ ձեռնարկատերը ցանկանում է տեղադրել վճարային տերմինալ
Մարինե.
Բարև ձեզ: Անհատ ձեռնարկատերը ցանկանում է տեղադրել վճարային տերմինալ (Telcell-ի կարգի): Ասացեք, խնդրեմ, ի՞նչ հարկեր է վճարելու և ի՞նչ հարկատեսակով է աշխատելու: Շնորհակալություն:

Շրջանառության հարկի հաշվարկի վերաբերյալ
Նոնա.
Բարև ձեզ: Հարցս վերաբերում է շրջանառության հարկի հաշվարկին: 232 ձևում շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ի կողմից մատուցված իրավաբանական ծառայությունները ո՞ր դաշտում պետք է լրացվեն՝ 5.1. առք ու վաճառքի՞, թե՞ 16. այլ գործունեության:
Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:

Ա/Ձ-ն մատուցում է ծառայություններ ոչ ռեզիդենտ կազմակերպությանը
Հայկ.
Բարև ձեզ։
2019թ. հունիս ամսից մատուցում եմ ծառայություններ ՀՀ-ից դուրս գտնվող ոչ ՀՀ ռեզիդենտ համարվող կազմակերպությանը, որի հետ ունեմ կնքված ծառայությունների մատուցման պայմանագիր 1 տարով։ Պայմանագրում նախատեսված է, որ, հիմնվելով Ա/Ձ-ի կողմից տրված invoice-ի վրա, յուրաքանչյուր ամսվա համար պետք է ստանամ համապատասխան վարձատրությունը՝ մինչև հաջորդ ամսվա 5-րդ օրը։ Մանրամասն

Աշխատանքային ստաժի վերաբերյալ
Անի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
Հարցս վերաբերում է աշխատանքային ստաժին:
1. Քանի՞ տարվա ստաժ են հաշվարկվում բակալավրն ու մագիստրատուրան, եթե ուսումն ավարտելուց 3 ամիս անց անցել եմ աշխատանքի: Դրա համար պե՞տք է բուհի կողմից լրացվեր գրքույկը:
2. Երեխայի խնամքի արձակուրդի շրջանը և՞ս ստաժ է համարվում և որքա՞ն է հաշվարկվում:
3. Ա/Ձ-ով եմ գործունեություն ծավալել նախքան երեխայի խնամքի արձակուրդի մեջ գտնվելը, այժմ Ա/Ձ-ն դադարեցված է: Ե՞րբ կարող եմ լուծարել:

ԱՁ-ն դադարեցրել է իր գործունեությունը
Արմեն.
Բարև ձեզ: Ես 2018 թվականի հունվարի 17-ին հաշվառումից հանել եմ իմ ԱՁ-ն, 2017 թվականի տարեկան հաշվետություն չներկայացնելու համար 20 000 տուգանք է եկել, և գործն ուղարկել են ՀՀ ԴԱՀԿ: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Շրջանառության հարկի հաշվարկ
Արփեն.
Բարև ձեզ: ԱՁ-ի շրջանառության հարկի հաշվարկը կատարելիս աշխատողների աշխատավարձերն է՞լ են հաշվվում, թե՞ հանվում են, միայն մնացած եկամուտն է հարկվում:
Վերջին մեկնաբանություններ