
Արդյո՞ք անհատ ձեռնարկատեր լինելու ժամանակահատվածը կհաշվառվի աշխատանքային ստաժում
Շուշանիկ.
Բարև ձեզ։ Ո՞վ կարող է ինձ օգնել. ԱՁ-ն աշխատողներ չունի, աշխատել է շրջ. հարկով, 2020թ.֊ից համարվելու է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ և վճարելու է միայն տարեկան 12 000 դրամ դրոշմանիշային վճար։ Ինչպե՞ս անել, որ ստաժ հաշվարկվի, եթե կամավորական սկզբունքով վճարվի ամսական 5 000 դրամ սոց. վճար և 5 000 դրամ կուտակային, արդյո՞ք կհաշվարկվի ստաժ, և արդյո՞ք հարկավոր է որևէ դիմում գրել։ Առհասարակ ի՞նչ պետք է անել, որ ստաժ հաշվարկվի անհատ ձեռներեցի գործունեությունը։ Շնորհակալ եմ նախապես:

Համարվու՞մ է արդյոք գործունեությունը միկրոձեռնարկատիրություն
Արմեն.
Զբոսաշրջային տան և գինու համտեսի կազմակերպումը համարվու՞մ է միկրոբիզնես:

Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտը ի՞նչ կարգավիճակով կաշխատի 2020թ.-ից
Վահե.
Եթե ընտանեկան ձեռնարկատիրությունը չունի գրանցված աշխատող, այլ միայն վճարում է կատարել այն ժամանակ և այլ իրավաբանական անձի մատուցել է վճարովի ծառայություններ։ Այդ դեպքում ԸՁ-ն չէր վճարում որևէ հարկ։
Հիմա 2020թ.-ի փոփոխություններով նույն ձև կկարողանա՞ աշխատել, թե՞ պետք է հարկ վճարի, եթե պետք է վճարի, ապա ի՞նչ հարկ։
Շնորհակալ եմ:

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող ԱՁ
Մարինե.
Հարգելի հաշվապահներ, հարցս շտապ է, խնդրում եմ պատասխանել՝ ԱԱՀ-ով աշխատող ԱՁ-ն, բացի աշխատողների եկամտային հարկից, սոց. վճարից, ուրիշ ի՞նչ հարկ է վճարում տարեկան՝ շահութահա՞րկ, թե՞ եկամտային հարկ: Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող ԱՁ-ն, բացի յուրաքանչյուր աշխատողի համար 5 000 դրամ եկամտային հարկից և 1 000 դրամ դրոշմանիշային վճարից, որքա՞ն սոց. վճար է վճարում իր համար և աշխատողի համար:

ԱՁ-ն պետք է ներկայացնի ճշգրտված հաշվետվություն
Աննա.
Բարին բոլորին: ԱՁ-ի համար 6 ամիս մուծել եմ արտոնագրային վճար, բայց գործունեություն չեմ իրականացրել ՀԴՄ սարք չունենալու պատճառով: 2 եռամսյակ ներկայացրել եմ շրջանառության հարկի հաշվետվություն 0-ականով: Հարկայինից պահանջում են ճշգրտված հաշվետվություն արտոնագրային եկամուտների վերաբերյալ: Ի՞նչ խորհուրդ կտաք: Եվ ավտոտեխսպասարկումը միկրոբիզնեսի ռեժիմի անցնելու՞ է, թե՞ ոչ: Շնորհակալություն:

Արդյո՞ք միկրոձեռնարկատիրության սուբյեկտը կարող է վաճառք իրականացնել
Էմմա.
Խնդրում եմ, ասացեք՝ եթե գեղեցկության սրահի շրջանառությունը չի հասնում 24 մլն-ի, ապա 2020թ.-ից կհամարվի միկրոբիզնես, հարցս՝ արդյո՞ք իրավունք ունի ներկի վաճառք իրականացնելու, թե՞ ծառայության մատուցում է միայն:

Արդյո՞ք ընկերությունը կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Մարինե․
Հարգելի հաշվապահներ,
1) 2020թ․ հունվարից այլևս արտոնագրային հարկ չի լինելու։ Ավտոբուսով ուղևորափոխադրման գործունեությամբ զբաղվելու համար ամեն ամիս, մինչև նախորդող ամսվա վերջին օրը ներկայացնելու ենք հաշվետվություն և վճարելու ենք պետ. տուրք։ Հարցս այսպիսին է․ կարո՞ղ եք ասել՝ որ համարի հաշվետվությունն եմ ներկայացնելու (եթե իհարկե հաշվետվության ձևը արդեն կա, ես չեմ գտնում) և պետ․ տուրքի հաշվեհամարը։ Տեղյակ եմ, որ միայն 2020թ․ հունվար ամսվա համար հաշվետվության և վճարման ժամկետ է սահմանվել մինչև 2020թ․ մարտի 1-ը:
2) ՍՊԸ-ն մարզում (Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս) իրականացնում է շինարարական նյութերի առք ու վաճառք իր սեփական տարածքում: Արդյո՞ք ՀՕ 267-րդ հոդվածի 5-րդ մասի 9-րդ կետի համաձայն չենք կարող համարվել միկրոձեռնարկատիրություն:

Կարո՞ղ է ԱՁ-ն համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Լուսինե.
Բարև ձեզ։ Կարո՞ղ եք օգնել հետևյալ հարցում․
Մատնահարդարման սրահը 2 ամիս իրականացրել է նյութերի վաճառք, բայց այլևս չի իրականացնելու վաճառք, կատարվելու է նյութերի ներմուծում միայն սրահի օգտագործման համար։ Կարո՞ղ է 2020թ․-ից ԱՁ-ն համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, նշեմ, որ 24 մլն-ի շեմը չի գերազանցում։

Իրավաբանական անձը տարածք է հանձնել վարձակալության
Մանվել.
Եթե իրավաբանական անձը տարածք է հանձնել վարձակալության, որի գումարը չի գերազանցում 24 մլն դրամը, արդյո՞ք նա կհամարվի միկրոձեռնարկատեր:

Արդյո՞ք խանութը կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Հասմիկ.
Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք հագուստի խանութը (12 մլն շրջ.) Երևան քաղաքում կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:

Անձը զբաղվում է ավտոտեխսպասարկման գործունեությամբ
Գարեգին.
Բարև ձեզ: Կխնդրեի պատասխանել հետևյալ հարցերին՝
1. Առանց ՀԴՄ կտրոն տրամադրելու հնարավո՞ր է կանխիկ գումար վերցնել հաճախորդից՝ դիմացը տրամադրելով հաշիվ վավերագիր (տեխսպասարկում է):
2. Ավտոտեխսպասարկումը կարո՞ղ է մտնել միկրոհարկատեսակի տակ, թե՞ ոչ, և ի՞նչ է անհրաժեշտ դրա համար: Շրջանառությունս հաստատ 24 մլն դրամից չի անցնում:
Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք գործունեությունը կհամարվի միկրոձեռնարկատիրություն
Անահիտ.
Հրատարակչական այլ գործունեությամբ ԱՁ-ն՝ J.58.19.0 դասիչով, միկրոձեռնարկատիրություն համարվելու՞ է, թե՞ ոչ:

Կարո՞ղ է արդյոք գործունեությունը համարվել միկրոձեռնարկատիրություն
Մարինե.
Կազմակերպության շրջանառությունը չի գերազանցում 24 մլն դրամը, այսինքն՝ շրջանառության չափը թույլ է տալիս լինել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, սակայն քանի որ գործունեությունը առք ու վաճառքն է, ուստի չի կարող այդ մասով հանդիսանալ միկրոձեռնարկատիրություն: Հարցս այսպիսին է՝ իսկ կարո՞ղ է արդյոք մանկական կարուսելների ծառայության գործունեության համար համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ (կարուսելների աշխատանքը բացօթյա է, այսինքն՝ սեզոնային է):

Արդյո՞ք կազմակերպությունը կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Արամ.
Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը 2019թ.-ին գերազանցել է 18 մլն. դրամը, իսկ 24 մլն. դրամը չի գերազանցել, արդյո՞ք 2020թ.-ին կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Շնորհակալություն:

Մարզում մանրածախ առևտրով զբաղվող ԱՁ
Սեյրան.
Բարև ձեզ:
2020թ. հունվարի 1-ից մարզում գործող մանրածախ առևտրով զբաղվող ԱՁ-ն կազատվի՞ շրջ. հարկից: Եվ ո՞ր ԱՁ-ն է համարվելու միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:

Ծրագրավորման դասընթացների կազմակերպում
Եղիա.
Բարև ձեզ: Ծրագրավորման դասընթացների կազմակերպումը կարո՞ղ է ընտանեկան ձեռնարկատիրության տակ գործունեություն ծավալել, և եթե այո, ապա պարտադի՞ր է ֆիզ. անձանց հաշիվ գրել (դասընթացի մասնակիցներին):

Ի՞նչ է իրենից ներկայացնում միկրոբիզնեսի համակարգը


ԱՁ-ն ցանկանում է ժամանակավոր դադարեցնել իր գործունեությունը
Հասմիկ.
Բարև ձեզ: Ունեմ ընտանեկան ԱՁ, այս պահին գործունեությանս սեզոնը ավարտվել է, և ուզում եմ ժամանակավորապես դադարեցնել ԱՁ-ն, կասե՞ք՝ ինչպես դա անել։

Կարո՞ղ է ԱՁ-ն համարվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ
Ալբերտ.
Բարև ձեզ:
Անհատ ձեռնարկատերը, որը նոր է սկսում գործունեություն ծավալել և անձամբ է իրականացնում ձեռնարկատիրության հետ կապված բոլոր աշխատանքները, մատուցում է ծառայություններ, որոնց մի մասը հարկվում է արտոնագրային հարկով: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք տվյալ անհատ ձեռնարկատերը իրավունք ունի ծառայությունների ամբողջ ծավալով համարվել ընտանեկան ձեռնարկատիրության օբյեկտ, մինչև օրենքով սահմանված 18 միլիոն դրամ շրջանառության շեմն անցնելը:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 267-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ՀԱՄԱՁԱՅՆ՝
Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ կարող է համարվել այն ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը և անհատ ձեռնարկատերը, որի նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 18 միլիոն դրամը: Սույն մասի կիրառության առումով՝
1) իրացման շրջանառությունը ներառում է նաև արտոնագրային հարկի և (կամ) շրջանառության հարկով հարկման համակարգի շրջանակներում իրականացվող գործունեության տեսակներին վերագրվող իրացման շրջանառությունը:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 267-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՏԻ ՀԱՄԱՁԱՅՆ՝
Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել՝
Օրենսգրքի 57-րդ գլխի համաձայն՝ արտոնագրային հարկ վճարողները՝ գործունեության այդ տեսակների մասով:
Եվ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 267-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ ՀԱՄԱՁԱՅՆ՝
Առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը համարվում են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ գործունեության բոլոր տեսակների մասով, բացառությամբ գործունեության այն տեսակների, որոնք համարվում են արտոնագրային հարկով հարկման օբյեկտ:
ՆԱԽԱՊԵՍ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ:

Արդյո՞ք ներգնա տուրիզմը կարող է ընտանեկան ձեռնարկատիրություն համարվել
Նունե.
Բարև ձեզ:
Զբաղվում եմ ներգնա տուրիզմով։ Ուզում եմ բացել ընտանեկան ձեռնարկատիրություն։ Արդյո՞ք ներգնա տուրիզմը կարող է ընտանեկան համարվել։
Եվ նաև լավ չեմ պատկերացնում, հայրս մեր ձեռնարկատիրության մեջ վարձու աշխատող է համարվելու։ Ինչպես նաև մեկ այլ աշխատակից ունենք։ 5 000 դրամ եմ վճարելու յուրաքանչյուրի համար և վե՞րջ։
Շրջանառության առումով բավարարում ենք պայմաններին։
Շնորհակալ եմ կանխավ։
Վերջին մեկնաբանություններ