Հստակեցրեք հարցը, ինչ եք ուզում գումարի հետ վերադարձ, ծախսի ձևակերպում, թե այլ:
Սոնա
Հյուր
5 տարի առաջ
Ուզում եմ հասկանալ գործընթացը լիովին, հասկացել եմ որ ֆեյսբուքը ունի տեղեկանք համաձայն որի չեմ վճարի ոչ ռեզիդենտի շահութահարկ, նաև պետք է գրեմ իքննահաշվի և ԱԱՀ և դեբետ անեմ և կրեդիտ: ՀԻմա ուզում եմ հասկանալ՝ ո՞նց գրեմ ինքնահաշիվը և ո՞նց տամ ձևակերպումները ՀԾ-ում: Նաև ո՞ր հոդվածի համաձայն է, որ եթե ֆեյսբուքը տեղեկանք ունի, ապա ես ազատվում եմ ոչ ռեզիդենտի շահութահարկից։
Դուք գումարը վճարել եք ֆեյսբուքի ԱՄՆ կազմակերպությանը,ՀՀ-ն չունի ԱՄՆ-ի հետ կրկնակի հարկումը բացառող պայմանագիր: Իսկ հաշվային պլանով ձևակերպումը այս է. դտ 7126 կտ 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ», կամ 251 «Դրամարկղ», 252«Հաշվարկային հաշիվ»,253 «Արտարժութային հաշիվ»,
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»: Համաձայն ՀՕ Հ.315-ի Հարկային մարմինը Օրենսգրքի 22-րդ հոդվածով սահմանված ոչ ռեզիդենտ կազմակերպություններին տրամադրում է ՀՀ-ում ոչ ռեզիդենտի վճարած շահութահարկի մասին տեղեկանք՝ օտարերկրյա հարկային մարմին ներկայացնելու նպատակով: ՀՀ-ում ոչ ռեզիդենտի վճարած շահութահարկի մասին տեղեկանքը ստանալու համար հարկերը վճարած ոչ ռեզիդենտը կամ նրա լիազորած անձը գրավոր դիմում է ներկայացնում ՀՀ-ում հարկը պահած հարկային գործակալի հաշվառման վայրի հարկային մարմին: Տվյալ դեպքում հարկային գործակալը դուք եք: Եթե ոչ ռեզիդենտը ՀՀ-ում շահութահարկը վճարել է առանց հարկային գործակալի, ապա դիմումը ներկայացվում է հարկային մարմնի՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանն սպասարկող ստորաբաժանում:
Դիմումում նշվում են դիմող ոչ ռեզիդենտի լրիվ անվանումը, ռեզիդենտության պետությունը, ռեզիդենտության պետությունում նույնականացման համարը (առկայության դեպքում), եկամտի ստացման հայաստանյան աղբյուրը` նշելով եկամուտ վճարողի անվանումը և հաշվառման (գտնվելու) հասցեն, ժամանակահատվածը, որի համար պահանջվում է տեղեկանքը: Դիմումը ստորագրվում է դիմողի կամ նրա պաշտոնատար անձի կողմից՝ նշելով դիմումի լրացման վայրն ու ամսաթիվը: Դիմումին կցվում են ոչ ռեզիդենտին եկամուտ հաշվարկելը և վճարելը, ոչ ռեզիդենտի եկամտից հարկը պահելը և ՀՀ պետական բյուջե վճարելը հավաստող փաստաթղթերի պատճենները, մասնավորապես`1) ոչ ռեզիդենտի ստացած եկամուտների հաշվարկման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը.2) ոչ ռեզիդենտի եկամուտների ստացումը հավաստող փաստաթղթերը.3) ոչ ռեզիդենտի եկամուտներից Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված հարկի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումը հավաստող փաստաթղթերը.4) հարկային գործակալի կողմից ոչ ռեզիդենտի եկամտից պահված հարկի՝ ՀՀ պետական բյուջե վճարումը հավաստող փաստաթղթերը:
Հարկային մարմինը, ուսումնասիրելով ներկայացված փաստաթղթերը, դիմումն ստանալուց հետո՝ տասը աշխատանքային օրվա ընթացքում, դիմողին տրամադրում է տեղեկանքը կամ գրավոր մերժում է դիմումը` նշելով պատճառը: Դիմումը կարող է մերժվել, եթե ոչ ռեզիդենտի ներկայացրած փաստաթղթերից հնարավոր չէ եզրակացնել, որ ոչ ռեզիդենտի ստացած եկամուտների դիմաց հարկը պահվել է հարկային գործակալի կողմից կամ վճարվել է ՀՀ պետական բյուջե ոչ ռեզիդենտի կամ հարկային գործակալի կողմից:ԱԱՀ-ի առումով այն զրոյական հարկվող գործարք է, հաշվի առնելով որ աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման, որոնց կատարման վայրը և (կամ) մատուցման վայրը, Օրենսգրքի 39-րդ հոդվածի համաձայն, չի համարվում Հայաստանի Հանրապետությունը. ԱԱՀ-ն կրեդիտ արեք:
Տիգրան ջան, զրոյական ԱԱՀ-ի գործարքի վերաբերյալ՝ 39 հոդվածի 1-ի 4)-ի գ-կետի համաձայն չի՞ ստացվում, որ ՀՀ-ում պետական գրանցում ունեցող կազմակերպությունը ստացել է գովազդային ծառայություն և համապատասխանաբար ծառայությունների մատուցման վայրը համարվում է ՀՀ-ն։ Եթե սխալ եմ հասկացել՝ խնդրում եմ ուղղել։ Կանխավ շնորհակալ եմ:
Ներեցեք, իսկ հնարավո՞ր է տեսնել հարցադրումը, ենթադրում եմ՝ կցել են նաև տեղեկանքը, ինձ հետաքրքրում է՝ ի՞նչ տեղեկանք են ստացել Իռլանդիայից։ Շնորհակալ եմ:
Իսկ փորձ կա՞, որ հարկայինը հիմք է վերցրել այս տեղեկանքները:
Շնորհակալ եմ:
Mane M
Հյուր
4 տարի առաջ
ԱԱՀ-ի մասով Տիգրանի հետ չեմ համաձայնվի, քանի որ ծառայության մատուցման վայրը գովազդային ծառայությունների դեպքում համարվում է Հայաստանի Հանրապետությունը՝ ՀՕ հոդված 39, Մաս 1, կետ 4-ի գ), վերջինիս դեպքում պետք է դուրս գրեք ինքնահաշիվ՝ ՀՕ հոդված 70, մաս 2, իսկ ոչ ռեզիդենտի շահութահարկի մասով՝ Արայի նշված հղումում նշված ռեզիդենտության տեղեկանքը կգործի, եթե հարկային մարմինը դա որպես հիմք ընդունի։ Նշեմ, որ Facebook ընկերությունը գրանցված է Իռլանդիայում։
💼 Խորհուրդներ սկսնակ հաշվապահների համար – սովորենք միասին 📈 Ահա մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն սկսնակ հաշվապահներին. ✅ Սովորեք հաշվապահական հաշվառման տեսությունը, տիրապետեք հիմունքներին 🧰 Սովորեք աշխատել տարբեր գործիքներով։ Օրինակ, Excel-ը կարող է դառնալ Ձեր...
Tesla-ի հիմնադրման սկզբնական շրջանում Իլոն Մասկը հայտնի էր իր նորարարական գաղափարներով և ավտոմոբիլային և էներգետիկ արդյունաբերությունները հեղափոխելու անդադար ձգտմամբ։ Սակայն, մինչ Մասկը կենտրոնացած էր նորարարության վրա, նրան անհրաժեշտ էր մեկը, ով կկառավարեր կարևորագույն ֆինանսական գործառնությունները։...
Ասում են, որ կարող եք որոշել, թե ինչ-որ մեկը քանի ժամ է ծախսել իր հարկային հաշվետվությունը պատրաստելու համար՝ ըստ սևագրի վրա թողնված սուրճի բաժակի օղակների, ինչպես կարելի է հաշվել ծառի տարիքը՝ ըստ նրա օղակների: Եթե...
Երբ 1975-ին Բիլ Գեյթսը հիմնադրեց Microsoft-ը, նա այսպիսի տեսլական ուներ՝ համակարգիչ դնել յուրաքանչյուր գրասեղանի վրա և յուրաքանչյուր տանը: Այնուամենայնիվ, երբ ընկերությունն աճեց, Գեյթսը, ինչպես Սթիվ Ջոբսը, բախվեց աճող ֆինանսական բարդությունների հետ, որոնք պահանջում էին զգույշ...
Նման նյութեր՝ Գտնել աշխատանք Թեստ Mix (թեստ #27) Վարձակալության ձևակերպումներ Թեստ ուժի մեջ մտնող փոփոխությունների վերաբերյալ (թեստ #10) Թեստ – Հայտնի հայ գործարարներ և գյուտարարներ (թեստ #28)
Մարիաննա on Աշխատանքից ազատում հաստիքի կրճատման պատճառով: “Բարև Ձեզ, Կարինե: Աշխատանքային օրենսգրքի հոդված 113. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ 1. Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով…” Jun 13, 15:50
Մարիաննա on Ինչպե՞ս կհաշվարկվի հաջորդ մայրության նպաստը: “Բարև Ձեզ, Զավեն: Աշխատողը շարունակում է ստանալ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը՝ գտնվելով հղիության և ծննդաբերության արձակուրդում, մինչև կլրանա…” Jun 13, 15:35
Արման on Խանութը համարվում է շրջանառության հարկ վճարող: “Նախ 24 մլն շեմը վերաբերում է միկրոձեռնարկատիրությանը, ձեր դեպքում շեմը 115 միլիոն է, դրանից հետո պետք է աշխատեք ԱԱՀ-ով։ Հաշվետու…” Jun 13, 14:21
A. on ԱՁ աշխատում է ծրագրային ապահովման ոլորտում: “Լավ կլինի՝ հաշվապահի դիմեք, շատ նրբություններ կան։ Պետք է շրջհարկի դիմում տաք, այլ հաշվարկ-հաշվետվություններ ներկայացնեք։” Jun 13, 14:05
Մուշեղ Ն. on ԱՁ-ն ձեռք է բերում ֆիզ. անձանցից խոտաբույսեր: “Եկամտային հարկի պարտավորությունից ազատվելու համար վաճառողը պետք է ներկայացնի տեղեկանք գյուղապետարանից, որ այդ խոտաբույսերն ինքն է աճեցրել իր հողամասում։ Պետք…” Jun 12, 17:23
Հստակեցրեք հարցը, ինչ եք ուզում գումարի հետ վերադարձ, ծախսի ձևակերպում, թե այլ:
Ուզում եմ հասկանալ գործընթացը լիովին, հասկացել եմ որ ֆեյսբուքը ունի տեղեկանք համաձայն որի չեմ վճարի ոչ ռեզիդենտի շահութահարկ, նաև պետք է գրեմ իքննահաշվի և ԱԱՀ և դեբետ անեմ և կրեդիտ: ՀԻմա ուզում եմ հասկանալ՝ ո՞նց գրեմ ինքնահաշիվը և ո՞նց տամ ձևակերպումները ՀԾ-ում: Նաև ո՞ր հոդվածի համաձայն է, որ եթե ֆեյսբուքը տեղեկանք ունի, ապա ես ազատվում եմ ոչ ռեզիդենտի շահութահարկից։
Դուք գումարը վճարել եք ֆեյսբուքի ԱՄՆ կազմակերպությանը,ՀՀ-ն չունի ԱՄՆ-ի հետ կրկնակի հարկումը բացառող պայմանագիր: Իսկ հաշվային պլանով ձևակերպումը այս է. դտ 7126 կտ 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ», կամ 251 «Դրամարկղ», 252«Հաշվարկային հաշիվ»,253 «Արտարժութային հաշիվ»,
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»: Համաձայն ՀՕ Հ.315-ի Հարկային մարմինը Օրենսգրքի 22-րդ հոդվածով սահմանված ոչ ռեզիդենտ կազմակերպություններին տրամադրում է ՀՀ-ում ոչ ռեզիդենտի վճարած շահութահարկի մասին տեղեկանք՝ օտարերկրյա հարկային մարմին ներկայացնելու նպատակով: ՀՀ-ում ոչ ռեզիդենտի վճարած շահութահարկի մասին տեղեկանքը ստանալու համար հարկերը վճարած ոչ ռեզիդենտը կամ նրա լիազորած անձը գրավոր դիմում է ներկայացնում ՀՀ-ում հարկը պահած հարկային գործակալի հաշվառման վայրի հարկային մարմին: Տվյալ դեպքում հարկային գործակալը դուք եք: Եթե ոչ ռեզիդենտը ՀՀ-ում շահութահարկը վճարել է առանց հարկային գործակալի, ապա դիմումը ներկայացվում է հարկային մարմնի՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանն սպասարկող ստորաբաժանում:
Դիմումում նշվում են դիմող ոչ ռեզիդենտի լրիվ անվանումը, ռեզիդենտության պետությունը, ռեզիդենտության պետությունում նույնականացման համարը (առկայության դեպքում), եկամտի ստացման հայաստանյան աղբյուրը` նշելով եկամուտ վճարողի անվանումը և հաշվառման (գտնվելու) հասցեն, ժամանակահատվածը, որի համար պահանջվում է տեղեկանքը: Դիմումը ստորագրվում է դիմողի կամ նրա պաշտոնատար անձի կողմից՝ նշելով դիմումի լրացման վայրն ու ամսաթիվը: Դիմումին կցվում են ոչ ռեզիդենտին եկամուտ հաշվարկելը և վճարելը, ոչ ռեզիդենտի եկամտից հարկը պահելը և ՀՀ պետական բյուջե վճարելը հավաստող փաստաթղթերի պատճենները, մասնավորապես`1) ոչ ռեզիդենտի ստացած եկամուտների հաշվարկման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը.2) ոչ ռեզիդենտի եկամուտների ստացումը հավաստող փաստաթղթերը.3) ոչ ռեզիդենտի եկամուտներից Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված հարկի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումը հավաստող փաստաթղթերը.4) հարկային գործակալի կողմից ոչ ռեզիդենտի եկամտից պահված հարկի՝ ՀՀ պետական բյուջե վճարումը հավաստող փաստաթղթերը:
Հարկային մարմինը, ուսումնասիրելով ներկայացված փաստաթղթերը, դիմումն ստանալուց հետո՝ տասը աշխատանքային օրվա ընթացքում, դիմողին տրամադրում է տեղեկանքը կամ գրավոր մերժում է դիմումը` նշելով պատճառը: Դիմումը կարող է մերժվել, եթե ոչ ռեզիդենտի ներկայացրած փաստաթղթերից հնարավոր չէ եզրակացնել, որ ոչ ռեզիդենտի ստացած եկամուտների դիմաց հարկը պահվել է հարկային գործակալի կողմից կամ վճարվել է ՀՀ պետական բյուջե ոչ ռեզիդենտի կամ հարկային գործակալի կողմից:ԱԱՀ-ի առումով այն զրոյական հարկվող գործարք է, հաշվի առնելով որ աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման, որոնց կատարման վայրը և (կամ) մատուցման վայրը, Օրենսգրքի 39-րդ հոդվածի համաձայն, չի համարվում Հայաստանի Հանրապետությունը. ԱԱՀ-ն կրեդիտ արեք:
Տիգրան ջան, զրոյական ԱԱՀ-ի գործարքի վերաբերյալ՝ 39 հոդվածի 1-ի 4)-ի գ-կետի համաձայն չի՞ ստացվում, որ ՀՀ-ում պետական գրանցում ունեցող կազմակերպությունը ստացել է գովազդային ծառայություն և համապատասխանաբար ծառայությունների մատուցման վայրը համարվում է ՀՀ-ն։ Եթե սխալ եմ հասկացել՝ խնդրում եմ ուղղել։ Կանխավ շնորհակալ եմ:
Գովազդային ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտներից շահութահարկով հարկման վերաբերյալ ՊԵԿ-ի կողմից հրապարակած իրազեկման թերթիկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ. https://www.petekamutner.am/shared/Information/Irazekum1.pdf:
Ներեցեք, իսկ հնարավո՞ր է տեսնել հարցադրումը, ենթադրում եմ՝ կցել են նաև տեղեկանքը, ինձ հետաքրքրում է՝ ի՞նչ տեղեկանք են ստացել Իռլանդիայից։ Շնորհակալ եմ:
Հարգելի Մանե, կից ներկայացված էր և հարցը, և պատասխանը: Տեղեկանքի ձևը առկա չէր:
Շնորհակալ եմ:
Հարգելի գործընկերներ, ոչ ռեզիդենտի տեղեկանքները Facebook-ի և այլ ընկերությունների համար կարող եք ներբեռնել այս հղումով: