Բարև Ձեզ: Ես նույն խնդիրն ունեմ. այս օրերին ինձ կենսաթոշակային հաշվի եռամսյակային հաշվետվություն է եկել, որտեղ եկամուտ հատվածում -5599.2 դրամ էր նշված: Ինչու՞ է եկամուտից գումար գանձվել:
Ես նույնպես այժմ չեմ աշխատում, բայց իմ՝ ժամանակին վճարած պարտադիր կուտակային վճարների վրա տոկոս էր գումարվում, և եկամուտը աճում էր: Սակայն այս անգամ եկամուտս նվազել է:
Հարգելիներս, գումար չի գանձվել, պետությունը գումար չի գանձում, քանի որ տրված են ֆոնդերը մասնավոր կառավարման, իսկ նվազումը պայմանավորված է փայերի վերագնահատումներով/վերահաշվարկներով: Ես իմ հաշվին էլ եմ դա նկատել, սակայն ինձ համար պարզ էր պատճառը: Հակառակը՝ մտածեք այն մասին, որ օրենքով համարվում է ձեր սեփականություն հանդիսացող գումարներ, սակայն հիմա հասանելիություն չունեք գոնե որոշ չափով օգտվելու այս նեղ վիճակում առօրյա մինիմալ կարիքների համար այդտեղից գումար հանելու և ծախսելու նպատակով:
Բարև Ձեզ, Տիգրան: Ասացեք, խնդրեմ, ի՞նչ փայերի մասին է խոսքը, արդյո՞ք այդ գումարը արդեն ինձ պատկանող գումարը չէ: Եթե հնարավոր է, պարզաբանեք՝ ի՞նչ է նշանակում «փայերի վերագնահատումներով/վերահաշվարկներով»: Եվ արդյո՞ք էլի է լինելու նվազեցում և որքա՞ն ժամանակը մեկ:
Իսկ Ձեր ասածի հետ համաձայն եմ, կարելի է այնպես անել, որ այն մարդիկ, ովքեր այժմ աշխատանք չունեն, գոնե քիչ չափով այդ կուտակված կենսաթոշակի գումարից փոխհատուցվեն: Արդյո՞ք կարելի է դիմել այս առաջարկով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:
Ձեզ պատկանող գումարը բաժանված է փայերի, փայի սկզբնական արժեքը սահմանվել է 1 000 դրամ: ՀՀ ԿԲ 24.05.2011թ. թիվ 156-Ն որոշում.
8. Ֆոնդի կառավարիչը յուրաքանչյուր աշխատանքային օր հաշվարկում և մինչև հաջորդ աշխատանքային օրվա ժամը 15:00-ն մասնակիցների ռեեստրը վարողին է տրամադրում իր կողմից կառավարվող յուրաքանչյուր ֆոնդի փայի հաշվարկային արժեքը, տեղաբաշխման և հետգնման (մարման) գները: Մասնակիցների ռեեստրը վարողը ֆոնդի փայի հաշվարկային արժեքը, տեղաբաշխման և հետգնման (մարման) գները կառավարչից ստանալուց հետո դրանք անմիջապես հրապարակում է իր ինտերնետային կայքում:
Հարցի երկրորդ մասի հետ կապված ասեմ, որ ոչ միայն կարելի է դիմել, այլ պետք է դիմել այս առաջարկով և ոչ միայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, նաև կառավարություն, ԱԺ, անգամ Սահմանադրական դատարան: Եթե 6 տարի է 2014թ.-ից երկրում չկա գործազրկության նպաստ սոցիալական ապահովության գործիքը, գրանցված աշխատողը միակողմանիորեն վճարում է եկամտային հարկ, սոց. վճար կամ կուտակային վճար, դրոշմանիշային վճար, սակայն երբ աշխատանք չունի, չի կարող օգտվել ո՛չ կուտակած իրեն պատկանող գումարներից, ո՛չ էլ ստանալ պետական նպաստ՝ գործազրկության նպաստ: Գործազուրկի կարգավիճակում հայտնված անձը գոնե պետք է 6-12 ամիս ժամկետով հնարավորություն ունենա ստանալու իր կատարած և կուտակած միջոցներից գումար ամսական ոչ պակաս 68 000 դրամից կամ նվազագույն աշխատավարձի չափից, ոչ ավել, ասենք, իր կողմից ստացված վերջին աշխատավարձի 50 տոկոսից: Առկա է ակնհայտ իրավական ու սոցիալական անհամաչափություն վարձու աշխատող անձանց պարտականությունների և սոցիալական երաշխիքների առկայության և իրացման հնարավորությունների միջև: Ահա այստեղ է չգրանցված/օրավարձով աշխատողների չգրանցվելու/չգրանցելու արդարացի մոտիվացիան: Ինչու՞ ստանալ հիմա 26 տոկոսով պակաս հարկվող աշխատավարձ, եթե կարելի է ստանալ առանց հարկման և հետագա սոցիալական երաշխիքների: ՀՀ Սահմանադրությանը և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին՝ վերանայված սոցիալական Խարտիային, հակասող իրողություններ են սրանք:
Շնորհակալություն, հարգելի Տիգրան:
Ես կփորձեմ դիմել այդ առաջարկով, չնայած չեմ կարծում, որ այն կընդունվի, ամեն դեպքում լավ կլիներ, որ էլի մարդիկ դիմեին նույն առաջարկով:
Երբ կցանականաք զբաղվել, չգիտեմ՝ հարցը ոնց եք բարձրացնելու, կապնվեք, էլի որոշ հիմքեր կտամ կամ կասեմ: Էլի մարդկանց կողմից նույն առաջարկով դիմելու համար պետք է շարժում կամ խումբ ձևավորել:
💼 Խորհուրդներ սկսնակ հաշվապահների համար – սովորենք միասին 📈 Ահա մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն սկսնակ հաշվապահներին. ✅ Սովորեք հաշվապահական հաշվառման տեսությունը, տիրապետեք հիմունքներին 🧰 Սովորեք աշխատել տարբեր գործիքներով։ Օրինակ, Excel-ը կարող է դառնալ Ձեր...
Tesla-ի հիմնադրման սկզբնական շրջանում Իլոն Մասկը հայտնի էր իր նորարարական գաղափարներով և ավտոմոբիլային և էներգետիկ արդյունաբերությունները հեղափոխելու անդադար ձգտմամբ։ Սակայն, մինչ Մասկը կենտրոնացած էր նորարարության վրա, նրան անհրաժեշտ էր մեկը, ով կկառավարեր կարևորագույն ֆինանսական գործառնությունները։...
Ասում են, որ կարող եք որոշել, թե ինչ-որ մեկը քանի ժամ է ծախսել իր հարկային հաշվետվությունը պատրաստելու համար՝ ըստ սևագրի վրա թողնված սուրճի բաժակի օղակների, ինչպես կարելի է հաշվել ծառի տարիքը՝ ըստ նրա օղակների: Եթե...
Երբ 1975-ին Բիլ Գեյթսը հիմնադրեց Microsoft-ը, նա այսպիսի տեսլական ուներ՝ համակարգիչ դնել յուրաքանչյուր գրասեղանի վրա և յուրաքանչյուր տանը: Այնուամենայնիվ, երբ ընկերությունն աճեց, Գեյթսը, ինչպես Սթիվ Ջոբսը, բախվեց աճող ֆինանսական բարդությունների հետ, որոնք պահանջում էին զգույշ...
Նման նյութեր՝ Գտնել աշխատանք Թեստ Mix (թեստ #27) Վարձակալության ձևակերպումներ Թեստ ուժի մեջ մտնող փոփոխությունների վերաբերյալ (թեստ #10) Թեստ – Հայտնի հայ գործարարներ և գյուտարարներ (թեստ #28)
Մարիաննա on Աշխատանքից ազատում հաստիքի կրճատման պատճառով: “Բարև Ձեզ, Կարինե: Աշխատանքային օրենսգրքի հոդված 113. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ 1. Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով…” Jun 13, 15:50
Մարիաննա on Ինչպե՞ս կհաշվարկվի հաջորդ մայրության նպաստը: “Բարև Ձեզ, Զավեն: Աշխատողը շարունակում է ստանալ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը՝ գտնվելով հղիության և ծննդաբերության արձակուրդում, մինչև կլրանա…” Jun 13, 15:35
Արման on Խանութը համարվում է շրջանառության հարկ վճարող: “Նախ 24 մլն շեմը վերաբերում է միկրոձեռնարկատիրությանը, ձեր դեպքում շեմը 115 միլիոն է, դրանից հետո պետք է աշխատեք ԱԱՀ-ով։ Հաշվետու…” Jun 13, 14:21
A. on ԱՁ աշխատում է ծրագրային ապահովման ոլորտում: “Լավ կլինի՝ հաշվապահի դիմեք, շատ նրբություններ կան։ Պետք է շրջհարկի դիմում տաք, այլ հաշվարկ-հաշվետվություններ ներկայացնեք։” Jun 13, 14:05
Մուշեղ Ն. on ԱՁ-ն ձեռք է բերում ֆիզ. անձանցից խոտաբույսեր: “Եկամտային հարկի պարտավորությունից ազատվելու համար վաճառողը պետք է ներկայացնի տեղեկանք գյուղապետարանից, որ այդ խոտաբույսերն ինքն է աճեցրել իր հողամասում։ Պետք…” Jun 12, 17:23