Ռոման.
Բարև ձեզ: Եթե կազմակերպությունը հիմնադրվելիս հիմնադիրը ներդրում է անում 1 000 000 դրամ, հետո ցանկանում է 900 000 հետ վերադարձնել` ինչպե՞ս կարելի է հաշվապահորեն ձևակերպել: Այդ դեպքում կդիտվի բաշխու՞մ և 5 տոկոս հարկ կառաջանա:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն
Շահաբաժին վճարելու համար նախ պետք է տարին շահույթով լինի, 2 եթե դա ամրագրված կապիտալի գումար է,դա արդեն կդիտվի որպես կապիտալի նվազեցում, որը ենթակա էպետռեգիստրում գրանցման, 3 եթե պետք է հետ վերցներ, թող սկզբից կանոնադրականը քիչ սահմանվեր,չէ որ նվազագույնի սահմանափակում չկա:
Հարգելի Տիգրան, իսկ ինչ թղթակցություն է հիմնադրի ներդրումը, առանց ետ վերադարձի
եթե դրամական ներդրում է օրինակ դտ 251.252. կտ 311, գույքով էլ են ներդնում,
Ի՞նչ ի նկատի ունեք ասելով՝ հիմնադիրը ներդրում է անում 1000000դրամ, դա ռեգիստրով հաստատած կապիտալի ավելացո՞ւմ է, թե՞ ուղղակի հաշվին մուտք արված գումար։ Կարող եք դա դիտարկել որպես հիմնադրի կողմից տրամադրված փոխառություն, ձևակերպեք դտ 252, 251 կտ 513 1000000դրամ, անպայման կազմեք փոխառության պայմանագիր։ Հետո ետ վերադարձնեք 900000 դրամ գումարը, փոխառության վերադարձ դտ 513 կտ 252, 251։
Հարգելի Ալլա, իսկ ինչ թղթակցություն է հիմնադրի ներդրումը, առանց ետ վերադարձի