Աննա.
Բարև ձեզ: Շրջանառության հարկի շրջանականերում հացաբուլկեղենի մեծածախ և մանրածախ առևտրի գործունեություն իրականացնող ՍՊԸ-ները նվազեցվող ծախսերի մեջ ի՞նչ ծախսեր պետք է ներառեն: Արդյո՞ք կոմունալ ծախսերը ներառվում են:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն
Ձեր հարցից պարզ չի՝ արտադրական գործունեության մասին է, թե ատևտրի:
Չեն ներառվում կոմունալ ծախսերը և ծառայությունները, ներառվում են միայն գնված ապրանքների ծախսերը:
Արտադրում և վաճառու՞մ եք, թե՞ առք ու վաճառք է:
Գնում և վաճառում ենք հացաբուլկեղեն, թխվածքաբլիթներ, լահմաջո, զովացուցիչ հյութեր…
Առևտրական առք ու վաճառքի գործունեությանը վերաբերող ծախսերի մեջ կոմունալ վճարումները, ծառայությունները չեն ներառվում
Կոմունալ վճարումները ծախս չեն համարվում։