Բարև ձեզ: Մի հարց. ֆիզ․ անձը գնել է մեքենա և վաճառել նույն ամսում, սա իր առաջիններ տարվա մեջ, հիմա նորից գնել է մեքենա և վաճառում է: Կասեք՝ ի՞նչ հարկեր պետք է վճարի։ Առաջինից 1 % եկամտային, իսկ 2-ի՞ց։
Ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում է համարվում ավտոմեքենայի օտարումը, եթե ավտոմեքենան օտարվում է ձեռք բերելուց հետո՝ 365 օրվա ընթացքում: Եթե ավտոմեքենան օտարվում է օտարման օրվա դրությամբ այդ ավտոմեքենայի շուկայական գնից ողջամիտ չհամարվող ցածր գնով, ապա ավտոմեքենայի օտարման գին է համարվում օտարման օրվա դրությամբ դրա շուկայական գնի 80 տոկոսը: Այդ գործարքիցստացվող ամբողջ եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 1 տոկոս դրույքաչափով, բայց ոչ պակաս, քան ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամից: Շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում համապատասխան հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակից:
Դուք իրականացնում եք ձեռնարկատիրական գործունեություն, ուստի համաձայն ՀՕ Հոդված 150.Եկամտային հարկի դրույքաչափերը
10. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» ենթակետով սահմանված դեպքում ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարումից (այդ թվում` նաև այն դեպքում, երբ գույքն օտարվում է անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից տարբերվող և հարկային գործակալ չհանդիսացող անձի) ստացվող ամբողջ եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 1 տոկոս դրույքաչափով, բայց ոչ պակաս, քան ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամից: Շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում համապատասխան հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակից:
💼 Խորհուրդներ սկսնակ հաշվապահների համար – սովորենք միասին 📈 Ահա մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն սկսնակ հաշվապահներին. ✅ Սովորեք հաշվապահական հաշվառման տեսությունը, տիրապետեք հիմունքներին 🧰 Սովորեք աշխատել տարբեր գործիքներով։ Օրինակ, Excel-ը կարող է դառնալ Ձեր...
Tesla-ի հիմնադրման սկզբնական շրջանում Իլոն Մասկը հայտնի էր իր նորարարական գաղափարներով և ավտոմոբիլային և էներգետիկ արդյունաբերությունները հեղափոխելու անդադար ձգտմամբ։ Սակայն, մինչ Մասկը կենտրոնացած էր նորարարության վրա, նրան անհրաժեշտ էր մեկը, ով կկառավարեր կարևորագույն ֆինանսական գործառնությունները։...
Ասում են, որ կարող եք որոշել, թե ինչ-որ մեկը քանի ժամ է ծախսել իր հարկային հաշվետվությունը պատրաստելու համար՝ ըստ սևագրի վրա թողնված սուրճի բաժակի օղակների, ինչպես կարելի է հաշվել ծառի տարիքը՝ ըստ նրա օղակների: Եթե...
Երբ 1975-ին Բիլ Գեյթսը հիմնադրեց Microsoft-ը, նա այսպիսի տեսլական ուներ՝ համակարգիչ դնել յուրաքանչյուր գրասեղանի վրա և յուրաքանչյուր տանը: Այնուամենայնիվ, երբ ընկերությունն աճեց, Գեյթսը, ինչպես Սթիվ Ջոբսը, բախվեց աճող ֆինանսական բարդությունների հետ, որոնք պահանջում էին զգույշ...
Նման նյութեր՝ Գտնել աշխատանք Թեստ Mix (թեստ #27) Վարձակալության ձևակերպումներ Թեստ ուժի մեջ մտնող փոփոխությունների վերաբերյալ (թեստ #10) Թեստ – Հայտնի հայ գործարարներ և գյուտարարներ (թեստ #28)
Մարիաննա on Աշխատանքից ազատում հաստիքի կրճատման պատճառով: “Բարև Ձեզ, Կարինե: Աշխատանքային օրենսգրքի հոդված 113. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ 1. Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով…” Jun 13, 15:50
Մարիաննա on Ինչպե՞ս կհաշվարկվի հաջորդ մայրության նպաստը: “Բարև Ձեզ, Զավեն: Աշխատողը շարունակում է ստանալ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը՝ գտնվելով հղիության և ծննդաբերության արձակուրդում, մինչև կլրանա…” Jun 13, 15:35
Արման on Խանութը համարվում է շրջանառության հարկ վճարող: “Նախ 24 մլն շեմը վերաբերում է միկրոձեռնարկատիրությանը, ձեր դեպքում շեմը 115 միլիոն է, դրանից հետո պետք է աշխատեք ԱԱՀ-ով։ Հաշվետու…” Jun 13, 14:21
A. on ԱՁ աշխատում է ծրագրային ապահովման ոլորտում: “Լավ կլինի՝ հաշվապահի դիմեք, շատ նրբություններ կան։ Պետք է շրջհարկի դիմում տաք, այլ հաշվարկ-հաշվետվություններ ներկայացնեք։” Jun 13, 14:05
Մուշեղ Ն. on ԱՁ-ն ձեռք է բերում ֆիզ. անձանցից խոտաբույսեր: “Եկամտային հարկի պարտավորությունից ազատվելու համար վաճառողը պետք է ներկայացնի տեղեկանք գյուղապետարանից, որ այդ խոտաբույսերն ինքն է աճեցրել իր հողամասում։ Պետք…” Jun 12, 17:23
Ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում է համարվում ավտոմեքենայի օտարումը, եթե ավտոմեքենան օտարվում է ձեռք բերելուց հետո՝ 365 օրվա ընթացքում: Եթե ավտոմեքենան օտարվում է օտարման օրվա դրությամբ այդ ավտոմեքենայի շուկայական գնից ողջամիտ չհամարվող ցածր գնով, ապա ավտոմեքենայի օտարման գին է համարվում օտարման օրվա դրությամբ դրա շուկայական գնի 80 տոկոսը: Այդ գործարքից ստացվող ամբողջ եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 1 տոկոս դրույքաչափով, բայց ոչ պակաս, քան ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամից: Շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում համապատասխան հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակից:
Դա առաջին անգամ, իսկ 2՞-րդ
Դուք իրականացնում եք ձեռնարկատիրական գործունեություն, ուստի համաձայն ՀՕ Հոդված 150.Եկամտային հարկի դրույքաչափերը
10. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» ենթակետով սահմանված դեպքում ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարումից (այդ թվում` նաև այն դեպքում, երբ գույքն օտարվում է անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից տարբերվող և հարկային գործակալ չհանդիսացող անձի) ստացվող ամբողջ եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 1 տոկոս դրույքաչափով, բայց ոչ պակաս, քան ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամից: Շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում համապատասխան հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակից:
Շնորհակալ եմ:
Օրենսգրքում գրված չէ առաջինի ժամանակ, թե երկրորդի, այլ որոշվում է մեքենայի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ/կիլովատ հզորությունից ելնելով:
Շնորհակալ եմ:
Էական չէ՝ առաջին անգամ է, թե երկրորդ, 365 օրը նշանակություն ունի: