Անձը մեկնել է արտերկիր չվճարվող արձակուրդի ընթացքում

Ռոզա.

Անձը իր հաշվին գնացել է արձակուրդ երկրից դուրս անհայտ ժամկետով: Հարկայինով իր հաշվին արձակուրդ գնալու վերաբերյալ հայտ չի ներկայացվել՝ հստակ ժամկետ չիմանալու պատճառով, դա որևէ խնդիր կարո՞ղ է առաջացնել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
marieta

Չվճարվող արձակուրդի մասին հայտը պետք է հարկային ներկայացվի հաշվետվությամբ մեկ օր առաջ, ճիշտ է չէ՞: Իսկ եթե չեն ներկայացրել հաշվապահին ժամանակին, ապա դա ինչ-որ խնդիր կարո՞ղ է լինել: Եվ որ ասվում է պետ. բյուջեի հաշվին, դա ո՞րն է: Նոր եմ ընդունվել աշխատանքի, մինչև հիմա դեռ անաշխատունակության արձակուրդի հետ չեմ առնչվել: Շնորհակալություն:

Անահիտ

Աշխատողի չվճարվող արձակուրդի հետ կապված հարցերը կարգավորվում են Աշխատանքային օրենսգրքի 176-րդ հոդվածով, Ձեր դեպքում, կարծում եմ, 176-րդ հոդվածի 3-րդ մասով: Ինչ վերաբերում է հայտը ներկայացնելուն, նայեք 2010 թվականի ՀՕ-247-Ն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 4-րդ մասը: Քանի որ Դուք խախտել եք 4-րդ մասի պահանջները, նույն օրենքի 18-րդ հոդվածը նախատեսում է օրենքով սահմանված պատասխանատվություն՝ համաձայն ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 169.1-րդ հոդվածի, այն է՝ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչև քսանհինգապատիկի չափով, կամ համաձայն 169.18-րդ հոդվածի՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Լիա

Առաջին անգամ եմ լսում՝ գնացել է արձակուրդ անհայտ ժամկետո՞վ: Անկախ նրանից՝ արձակուրդը վճարովի է, թե ոչ, նախքան արձակուրդ գնալը պետք է դիմում ներկայացնի, թե քանի օր է արձակուրդ վերցնում: Վճարովի արձակուրդի դեպքում ՀՀ օրենսգիրքը հստակ նշում է՝ երբ և քանի օրով կարող է գնալ, իսկ չվճարվող արձակուրդի դեպքում՝ եթե հիվանդին կամ հարազատին խնամելու համար է, բժշկական եզրակացությամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ավելի, քան 30 օր տարվա ընթացքում, հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող, ինչպես նաև մինչև մեկ տարեկան երեխային խնամելու համար արձակուրդում գտնվող կնոջ ամուսնուն տրամադրվող արձակուրդը չպետք է գերազանցի 2 ամիսը, ամուսնության համար՝ 3 օր, ընտանիքի մահացած անդամի թաղման դեպքում՝ ոչ պակաս 3 օրից, իսկ եթե այլ պատճառներ են, ապա մեկ տարվա ընթացքում ոչ ավելի, քան 60 օր, և նշվում է պատճառը։

Արա

Որևէ խնդիր չի առաջացնի, եթե հարկայինում իր հաշվին արձակուրդ գնալու հայտ չի ներկայացվել: Որպեսզի խուսափեք աշխատողին աշխատավարձ չվճարելու համար վարչական պատասխանատվությունից, կարելի է այն ձևակերպել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ աշխատողի մեղքով աշխատանքի նորմաները չկատարելը: