«

»

Sep 19 2019

Գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող ԱՁ

Սաշա.

Անձը զբաղվում է արտադրությամբ գյուղատնտեսության ոլորտում, ինչպե՞ս պետք է հարկվի ըստ ԱՁ-ի:

Facebook մեկնաբանություններ

3 մեկնաբանություն

  1. Avatar
    Տիգրան

    Ներկայացրեք շրջանառության հարկի հայտարարությունը էլեկտրոնային եղանակով, որ ԱԱՀ-ի դաշտ չմտնեք ավտոմատ կերպով, մանավանդ որ ԱԱՀ-ով չհարկվելու շեմը բարձրացվել է:

     
  2. Avatar
    Ալլա

    Գյուղատնտեսական արտադրանք արտադրող անհատ ձեռնարկատերերը մինչև գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության 115 միլիոն դրամը գերազանցելը հարկման օբյեկտ համարվող գործարքներ իրականացնելու դեպքում (բացառությամբ գյուղատնտեսական արտադրանք չհամարվող ապրանքների մատակարարման գործարքների) այդ գործարքներից Օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում ԱԱՀ հաշվարկելու և պետական բյուջե վճարելու պարտավորություն չեն կրում:

    Մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդգրկված հարկային տարիների համար շահութահարկի վճարումից ազատվում են գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված շահութահարկ վճարողները՝ իրենց կողմից գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի, ինչպես նաև այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների մասով, եթե այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների տեսակարար կշիռը համապատասխան հարկային տարվա համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը:

     
  3. Avatar
    Արա

    Գյուղատնտեսական արտադրանքը ազատված է հարկերից, եթե այն չի գերազանցում 58.35 միլիոն դրամը: Հետևաբար եթե զբաղվում եք գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ, ապա Դուք կարող եք չանհանգստանալ հարկերի համար այդ մասով:

     

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...