«

»

Ноя 19 2019

Ի՞նչ է իրենից ներկայացնում «ինքնահաշիվը»

Արմեն․

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել՝ ի՞նչ է իրենից ներկայացնում «ինքնահաշիվը», ո՞ր դեպքերում է այն դուրս գրվում, ի՞նչ օրենսդրական կարգավորումներ կան այս մասով:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

2 մեկնաբանություն

  1. Տիգրան
    Տիգրան

    Օրինակ՝ նայեք այս հղումով 1.7.2 ենթակետը:

  2. Ալլա
    Ալլա

    Հարկային օրենսգրքի 56-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ այն դեպքում, երբ ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից ՀՀ-ում իրականացվող՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման գործարքի գծով ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը, օրենսգրքի 4-րդ բաժնի համաձայն, կրում են գործարքի կողմ հանդիսացող՝ ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը, նոտարը, ապա այդ գործարքի մասով հարկային հաշիվը՝ ինքնահաշիվը, դուրս է գրվում ՀՀ ռեզիդենտ կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից:
    Հարկային օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից ՀՀ-ում իրականացված՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման ԱԱՀ-ով հարկման ենթակա գործարքների գծով օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը այդ ոչ ռեզիդենտ կազմակերպության փոխարեն՝ որպես հարկային գործակալ, կրում են պայմանագրային հարաբերությունների կողմ հանդիսացող ԱԱՀ վճարողները:

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160