«

»

Sep 09 2010

Ա/Ձ-ն ԱԱՀ վճարող է հանդիսանում

Դավիթ.

Բարև Ձեզ,
Մի շատ կարևոր հարց ունեմ , խնդրում եմ օգնեցեք.
Ա/Ձ ԱԱՀ վճարող է հանդիսանում, իր իսկ հիմնական միջոցի համար (Կամազ մակնիշի բեռնատար) հաշիվ ապրանքագրով ձեռք է բերել անվադողեր. Արդյոք միայն հաշիվ ապրանգագիրը բավական է, որ եկամտահարկի հաշվարկում ցույց տա որպես ծախս, թե այլ փաստաթղթավորում է պահանջվում` օրինակ , եթե անվադողը իր համար արագամաշ առարկա է` արագամաշ առարկաների շահագործման հանձնման ակտ:
Խնդրում եմ նշեք թե ինչ իրավական ակտով է կարգավորվում այդ հարցը:
Նաև կխնդրեի ինձ ուղարկեիք անհրաժեշտ փաստաթղթերը` davidbabayan91 շնիկ mail.ru
Կանխավ Շնորհակալ եմ…….

0

Facebook մեկնաբանություններ

8 մեկնաբանություն

Skip to մեկնաբանություն form

  1. Avatar
    Albert

    Բարև, Դավիթ: Չեմ հասկանում ինչ պատճառովեք խնդիրը բարդացնում: Եթե գնելեք ապրանք, որը Ձեր Ա/Ձ-ի գործունեության համար է, ապա էլ ինչ հանձնման ընդունման ակտի մասին է խոսքը:

    0
  2. Avatar
    Դավիթ

    Ալբերտ բարև.
    Բայց ինչպես պետք է երևա , որ ես դա ձեռք եմ բերել սեպական շահագործման համար, այլ որ թե , օրինակ վաճառելու համար.

    0
  3. Avatar
    Albert

    Իսկ դու ինչու՞ ես դրա մասին մտածում։ Ա/Ձ-ն այդ իրավունքը ունի։ Եթե Ա/Ձ-ի գործունեությունը, անմիջապես, կապված է բեռնատար ավտոմեքենայի շահագործման հետ և, ասենք, օրինակի համար, ամեն 20000 կմ-ի համար դու գնումես տվյալ բեռնատարի համար նախատեսված անվադողեր, ապա էլ ինչնես ուզում երևա։ Եթե ՏՀՏ-ն կասկած ունի, թող ստուգուգում անցկացնի ու համոզվի, որ Ա/Ձ-ն արդարա, ու այդ անվադողը գնելա ոչ թե վաճառելու ու դրանից թաքնված եկամուտ ստանալու, այլ շահագործելու համար։ Հետո հաշիվ-ապրանքագիր ունես Ա/Ձ-ի անունով, ուրեմն վերջ, դա ծախսա։ Ամբողջ հարցը նրանումա, որ այդ ծախսը հիմնավորված լինի։ Քո ասած հանձնման-ընդունման ակտը կազմում են, եթե ամորտիզացիայես հաշվում։

    0
  4. Avatar
    Էդիկ

    Բարև Ձեզ Դավիթ: Եկամտահարկի մասին ՀՀ Օրենքը պահանջում է, որ ծախսերը լինեն հիմնավորված և անհրաժեշտ: Առաջին պահանջը Ձեր մոտ բավարարված է, իսկ երկրորդը կարելի է վաբարարել` կազմելով արագամաշ առարկաների շահագործման հանձնման ակտ: Դա ստանդարտ փաստաթուղթ է, որը պետք է կազմվի ոչ միայն Հարկային Մարմնի “պահանջով”, այլ հենց Ձեր ներքին կարգապահությունից ելնելով: Մի մոռացեք, որ հաշվապահության մեջ ցանկացած գործառնություն պետք է փաստաթղթավորվի: Բացի այդ էլ, կոնկրետ արագամաշ առարկաները ծախս են ճանաչվում այն ժամանակ, երբ հանձնվել են շահագործման: Հետևաբար պետք է ապացուցել, որ հանձնվել են շահագործման տվյալ հաշվետու տարում` ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՄԱՆ ԱԿՏԻ միջովցով:

    Հարգանքներով`
    Էդիկ Սաիլյան
    “ԻԷՆԷՍ ԸՔԱՈՒՆԹԻՆԳ” ՍՊԸ

    0
  5. Avatar
    Դավիթ

    Շնորհակալ եմ Ալբերտ ջան.
    Մի հարց ևս.
    Ենթադրենք նույն Ա/Ձ-ն մեկ տարով ֆիզիկական անձից վարձակալում է ՀՄ-տվյալ դեպքում բեռնատար ավտոմեքենա: Արդյոք Ա/Ձ-ն իրավունք ունի իր եկամտահաշվարկի մեջ ցույց տա այդ բեռնատարի մաշվածությունը որպես ծախս.
    Ի դեպ ֆիզիկական անձի հետ կնքվել է պայմանագիր:

    0
  6. Avatar
    Դավիթ

    Շնորհակալ եմ Էդիկ ջան, համամիտ եմ քո հետ.
    Կարող ես ինձ ուղարկել շահագործման ակտի ձև
    davidbabayan91 շնիկ mail.ru

    0
  7. Avatar
    Albert

    Քանի որ, այս հարցիտ պատասխաննել օրենքը հստակ պատասխան չի տալիս, ապա որպես պատասխան կասեմ իմ կարծիքը։ Եթե որպես մաշվածություն ի նկատի ունես բեռնատարի համար գնված փոխարինման ենթակա ավտոպահեստամասերը, ապա կարողես, սակայն, այդ դեպքում, ճիշտ կլինի, որ վարձակալման պայմանագրում առանձին կետով ամպայման նշվի, որ այդ ծախսերը դրված են վարձակալի վրա։ Ուրիշ մաշվածություն որպես ծախս ճանաչելը, չեմ կարծում, որ հիմնավոր կլինի և ՏՀՏ-ն դժվար այն ընդունի։

    0
  8. Avatar
    Արսեն

    Դավիթ ջան հաշիվ ապրանքագիրը լիովին բավարար պայմանա ծախս ցույց տալու համար համաձայն կառավարության 525 որոշման

    / ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ
    25 օգոստոսի 1998 թվականի N 525
    Եթե ձեր կատարված ծախսերը չեն գերազանցում հ/մ -ի հաշվեկշռային արժեքի 10 տոկոսը ապա տվյալ տարում լիովին ծախսեն հմարվում

    ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ
    Հոդված 27. Ծախսերի հաշվառումը
    3. Ձեռնարկատիրական գործունեության իրականացման դեպքում ամորտիզացիոն մասհանումների և այլ ծախսերի հաշվարկման, համախառն եկամտից չնվազեցվող ծախսերի, ծախսատեսակների համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած նորմաների, համախառն եկամտից ծախսերի նվազեցման իրականացման, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությունից ստացված հաշվետու տարվա վնասների մասով կիրառվում են իրավաբանական անձանց համար «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված նորմերը:

    ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ
    Հոդված 13. Հիմնական միջոցների վրա կատարված ծախսերը
    1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է`
    ա) հիմնական միջոցների վրա կատարված ընթացիկ ծախսերի չափով.
    բ) վարձակալի մոտ` վարձակալված հիմնական միջոցի վրա կատարված ընթացիկ ծախսերի չափով.
    գ) հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերի չափով` օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարվող հարկատուների համար:
    2. Հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերն օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող համարվող հարկատուների համար ավելացվում են այն հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքին, որի վրա այդ ծախսերը կատարվել են, և`
    1) եթե այդ ծախսերը չեն գերազանցում հիմնական միջոցի` ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ հաշվեկշռային արժեքը, ապա ամորտիզացվում են սույն օրենքի 12 հոդվածով սահմանված կարգով,
    2) եթե այդ ծախսերը գերազանցում են հիմնական միջոցի` ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ հաշվեկշռային արժեքը, ապա ամորտիզացվում են սույն օրենքի 12 հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան հինգ տարվա ընթացքում: Եթե հիմնական միջոցի ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանված է հինգ տարուց պակաս, ապա այդ հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերն ամորտիզացվում են այդ հիմնական միջոցի համար սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետում:

    Իսկ կապիտալ բնույթի ծախսերը դասակարգվում են
    համաձայն
    / ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
    Ո Ր Ո Շ ՈՒ Մ
    11 ապրիլի 2000 թվականի N 161

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով
Loading...