«

»

Фев 22 2020

Քանի՞ տարեկանից կարելի է գրանցվել որպես ԱՁ

Սերգեյ.

Բարև ձեզ: Կուզեի իմանալ՝ արդյո՞ք հնարավոր է 16-ը լրացած անձին ԱՁ գրանցել ՀՀ-ում, և ինչպիսի՞ փաստաթղթեր են անհրաժեշտ գործունեություն ծավալելու նաև Արցախի տարածքում:

1+

2 մեկնաբանություն

  1. Ամիկում
    Ամիկում

    Ոչ, քանի որ չափահասության տարիքը 18 տարին է:

    0

  2. Տիգրան
    Տիգրան

    ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 24-րդ հոդվածի 2-րդ մաս՝
    2. Տասնվեց տարին լրացած անչափահասը կարող է լրիվ գործունակ ճանաչվել, եթե նա աշխատում է աշխատանքային պայմանագրով կամ ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությամբ զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ:
    Անչափահասին լրիվ գործունակ ճանաչելը (էմանսիպացիա) կատարվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշման հիման վրա՝ ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությամբ, իսկ նման համաձայնության բացակայության դեպքում՝ դատարանի վճռով:
    Ծնողները, որդեգրողները և հոգաբարձուն պատասխանատվություն չեն կրում լրիվ գործունակ ճանաչված անչափահասի պարտավորությունների, մասնավորապես նրա կողմից պատճառված վնասի հետևանքով առաջացած պարտավորությունների համար:
    Եթե այս պայմաններով լրիվ գործունակ չի ճանաչվում անձը, ուրեմն քաղաքացիական գործունակությունը լրիվ ծավալով ծագում է չափահաս, այսինքն՝ տասնութ տարեկան դառնալու պահից: Արցախի մասով չգիտեմ՝ այնտեղ ինչպես է:

    0

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160