«

»

Апр 29 2020

Ընկերությունը վճարել է գովազդի համար

Սոնա.

ԱԱՀ վճարող ընկերությունը վճարել է ֆեյսբուքին գովազդի համար: Ի՞նչ գործողություններ պետք է կատարվեն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

3 մեկնաբանություն

  1. Tigran
    Tigran

    Հստակեցրեք հարցը, ինչ եք ուզում գումարի հետ վերադարձ, ծախսի ձևակերպում, թե այլ:

  2. Аватар
    Սոնա

    Ուզում եմ հասկանալ գործընթացը լիովին, հասկացել եմ որ ֆեյսբուքը ունի տեղեկանք համաձայն որի չեմ վճարի ոչ ռեզիդենտի շահութահարկ, նաև պետք է գրեմ իքննահաշվի և ԱԱՀ և դեբետ անեմ և կրեդիտ: ՀԻմա ուզում եմ հասկանալ՝ ո՞նց գրեմ ինքնահաշիվը և ո՞նց տամ ձևակերպումները ՀԾ-ում: Նաև ո՞ր հոդվածի համաձայն է, որ եթե ֆեյսբուքը տեղեկանք ունի, ապա ես ազատվում եմ ոչ ռեզիդենտի շահութահարկից։

  3. Tigran
    Tigran

    Դուք գումարը վճարել եք ֆեյսբուքի ԱՄՆ կազմակերպությանը,ՀՀ-ն չունի ԱՄՆ-ի հետ կրկնակի հարկումը բացառող պայմանագիր: Իսկ հաշվային պլանով ձևակերպումը այս է. դտ 7126 կտ 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ», կամ 251 «Դրամարկղ», 252«Հաշվարկային հաշիվ»,253 «Արտարժութային հաշիվ»,
    521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»: Համաձայն ՀՕ Հ.315-ի Հարկային մարմինը Օրենսգրքի 22-րդ հոդվածով սահմանված ոչ ռեզիդենտ կազմակերպություններին տրամադրում է ՀՀ-ում ոչ ռեզիդենտի վճարած շահութահարկի մասին տեղեկանք՝ օտարերկրյա հարկային մարմին ներկայացնելու նպատակով: ՀՀ-ում ոչ ռեզիդենտի վճարած շահութահարկի մասին տեղեկանքը ստանալու համար հարկերը վճարած ոչ ռեզիդենտը կամ նրա լիազորած անձը գրավոր դիմում է ներկայացնում ՀՀ-ում հարկը պահած հարկային գործակալի հաշվառման վայրի հարկային մարմին: Տվյալ դեպքում հարկային գործակալը դուք եք: Եթե ոչ ռեզիդենտը ՀՀ-ում շահութահարկը վճարել է առանց հարկային գործակալի, ապա դիմումը ներկայացվում է հարկային մարմնի՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանն սպասարկող ստորաբաժանում:
    Դիմումում նշվում են դիմող ոչ ռեզիդենտի լրիվ անվանումը, ռեզիդենտության պետությունը, ռեզիդենտության պետությունում նույնականացման համարը (առկայության դեպքում), եկամտի ստացման հայաստանյան աղբյուրը` նշելով եկամուտ վճարողի անվանումը և հաշվառման (գտնվելու) հասցեն, ժամանակահատվածը, որի համար պահանջվում է տեղեկանքը: Դիմումը ստորագրվում է դիմողի կամ նրա պաշտոնատար անձի կողմից՝ նշելով դիմումի լրացման վայրն ու ամսաթիվը: Դիմումին կցվում են ոչ ռեզիդենտին եկամուտ հաշվարկելը և վճարելը, ոչ ռեզիդենտի եկամտից հարկը պահելը և ՀՀ պետական բյուջե վճարելը հավաստող փաստաթղթերի պատճենները, մասնավորապես`1) ոչ ռեզիդենտի ստացած եկամուտների հաշվարկման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը.2) ոչ ռեզիդենտի եկամուտների ստացումը հավաստող փաստաթղթերը.3) ոչ ռեզիդենտի եկամուտներից Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված հարկի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումը հավաստող փաստաթղթերը.4) հարկային գործակալի կողմից ոչ ռեզիդենտի եկամտից պահված հարկի՝ ՀՀ պետական բյուջե վճարումը հավաստող փաստաթղթերը:
    Հարկային մարմինը, ուսումնասիրելով ներկայացված փաստաթղթերը, դիմումն ստանալուց հետո՝ տասը աշխատանքային օրվա ընթացքում, դիմողին տրամադրում է տեղեկանքը կամ գրավոր մերժում է դիմումը` նշելով պատճառը: Դիմումը կարող է մերժվել, եթե ոչ ռեզիդենտի ներկայացրած փաստաթղթերից հնարավոր չէ եզրակացնել, որ ոչ ռեզիդենտի ստացած եկամուտների դիմաց հարկը պահվել է հարկային գործակալի կողմից կամ վճարվել է ՀՀ պետական բյուջե ոչ ռեզիդենտի կամ հարկային գործակալի կողմից:ԱԱՀ-ի առումով այն զրոյական հարկվող գործարք է, հաշվի առնելով որ աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման, որոնց կատարման վայրը և (կամ) մատուցման վայրը, Օրենսգրքի 39-րդ հոդվածի համաձայն, չի համարվում Հայաստանի Հանրապետությունը. ԱԱՀ-ն կրեդիտ արեք:

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160