Արդյո՞ք կազմակերպությունը պետք է վճարի ոչ ռեզիդենտի շահութահարկ

Արայիկ.

Բարև ձեզ: Կազմակերպությունը հանդիսանում է շրջանառության հարկ վճարող: Ներմուծել է ապրանք, որի բեռնափոխադրումը իրականացվել է վրացական կազմակերպության կողմից մինչև Երևան: Արդյո՞ք կազմակերպությունը պարտավոր է ոչ ռեզիդենտ կազմակերպությանը վճարած գումարի մասով հանդիսանալ հարկային գործակալ և վճարել ոչ ռեզիդենտի շահութահարկ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Համաձայն ՀՕ Հ.315-ի Հարկային մարմինը Օրենսգրքի 22-րդ հոդվածով սահմանված ոչ ռեզիդենտ կազմակերպություններին տրամադրում է ՀՀ-ում ոչ ռեզիդենտի վճարած շահութահարկի մասին տեղեկանք՝ օտարերկրյա հարկային մարմին ներկայացնելու նպատակով: ՀՀ-ում ոչ ռեզիդենտի վճարած շահութահարկի մասին տեղեկանքը ստանալու համար հարկերը վճարած ոչ ռեզիդենտը կամ նրա լիազորած անձը գրավոր դիմում է ներկայացնում ՀՀ-ում հարկը պահած հարկային գործակալի հաշվառման վայրի հարկային մարմին: Տվյալ դեպքում հարկային գործակալը դուք եք: Եթե ոչ ռեզիդենտը ՀՀ-ում շահութահարկը վճարել է առանց հարկային գործակալի, ապա դիմումը ներկայացվում է հարկային մարմնի՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանն սպասարկող ստորաբաժանում:
Դիմումում նշվում են դիմող ոչ ռեզիդենտի լրիվ անվանումը, ռեզիդենտության պետությունը, ռեզիդենտության պետությունում նույնականացման համարը (առկայության դեպքում), եկամտի ստացման հայաստանյան աղբյուրը` նշելով եկամուտ վճարողի անվանումը և հաշվառման (գտնվելու) հասցեն, ժամանակահատվածը, որի համար պահանջվում է տեղեկանքը: Դիմումը ստորագրվում է դիմողի կամ նրա պաշտոնատար անձի կողմից՝ նշելով դիմումի լրացման վայրն ու ամսաթիվը: Դիմումին կցվում են ոչ ռեզիդենտին եկամուտ հաշվարկելը և վճարելը, ոչ ռեզիդենտի եկամտից հարկը պահելը և ՀՀ պետական բյուջե վճարելը հավաստող փաստաթղթերի պատճենները, մասնավորապես`1) ոչ ռեզիդենտի ստացած եկամուտների հաշվարկման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը.2) ոչ ռեզիդենտի եկամուտների ստացումը հավաստող փաստաթղթերը.3) ոչ ռեզիդենտի եկամուտներից Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված հարկի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումը հավաստող փաստաթղթերը.4) հարկային գործակալի կողմից ոչ ռեզիդենտի եկամտից պահված հարկի՝ ՀՀ պետական բյուջե վճարումը հավաստող փաստաթղթերը:
Հարկային մարմինը, ուսումնասիրելով ներկայացված փաստաթղթերը, դիմումն ստանալուց հետո՝ տասը աշխատանքային օրվա ընթացքում, դիմողին տրամադրում է տեղեկանքը կամ գրավոր մերժում է դիմումը` նշելով պատճառը: Դիմումը կարող է մերժվել, եթե ոչ ռեզիդենտի ներկայացրած փաստաթղթերից հնարավոր չէ եզրակացնել, որ ոչ ռեզիդենտի ստացած եկամուտների դիմաց հարկը պահվել է հարկային գործակալի կողմից կամ վճարվել է ՀՀ պետական բյուջե ոչ ռեզիդենտի կամ հարկային գործակալի կողմից:Նաև հաշվի առեք որ վրաստանի հետ ունենք կրկնակի հարկման բացառելու մասին պայմանագիր:

Ալլա

Վրացական կազմակերպությունից պահանջեք տեղեկանք ռեզիդենտության վերաբերյալ, որի հիման վրա չեք հանդիսանա ոչ ռեզիդենտի շահութահարկ վճարող այդ գործարքի գծով։

Lana

Հարգելի Ալլա , Խնդրում եմ Ձեր գրածի հիմքը տրամադրել:

Արմինե Մկրտչյան

Եթե Ձեր հաշիվ-ապրանքագրի մեջ առանց տրանսպորտ է ներառված, և բեռանափոխադրումը կատարել է վրացական կազմակերպությունը, ապա պետք է ունենաք, պահանջեք վրացական կողմից հաշիվ-ապրանքագիր, որի հիմա վրա փոխանցեք իրենց համապատասխան բեռանփոխադրման գումարը, և այո, իհարկե այստեղ առաջանում է ոչ ռեզիդենտի շահութահարկ /ֆրախտ/, ներկայացվում է եռամսյակային հաշվետվություն, և վճարվում է 5 տոկոս հարկ:

Mane M

Համարվում է Արտաքին տնտեսական գործունեությունից ստացված եկամուտ և չի հարկվում շահութահարկով։ Հիմք՝
ՀՕ Հոդված 108
2. Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողների համար եկամուտ չեն համարվում նաև՝

1) արտաքին տնտեսական գործունեությունից ստացվող եկամուտները: Արտաքին տնտեսական գործունեություն է համարվում՝

ա. ոչ ռեզիդենտի կողմից ռեզիդենտ շահութահարկ վճարողին ապրանքի մատակարարումը, եթե այդ ապրանքի ներմուծման փաստաթղթերով (այդ թվում՝ ներմուծման հարկային հայտարարագրով կամ ներմուծման մաքսային հայտարարագրով) հիմնավորվում է, որ ներմուծումը կատարվել է ռեզիդենտ շահութահարկ վճարողի անունով՝ անկախ ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության տարածքում փոխանցվելու հանգամանքից,

բ. սույն կետի «ա» ենթակետով սահմանված՝ ապրանքի մատակարարման գործարքի հետ ուղղակիորեն կապված՝ ապրանքների փաթեթավորման, բեռնման, տրանսպորտային, բեռնաթափման, ուղեկցման, ապահովագրության և համանման այլ աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը, եթե այդ աշխատանքները կատարվել և (կամ) ծառայությունները, ապրանքի մատակարարման պայմանագրի համաձայն, մատուցվել են ապրանքը մատակարարող ոչ ռեզիդենտի կողմից:

Սոնա

Իսկ եթե կազմակերպությունը ներմուծում է ապրանք Չինաստանից, և հայկական կազմակերպութուն է կատարում տրասնպորտայի ծախսերը, ապա առաջանու՞մ է ոչ ռեզիդենտի շահութահարկ։