Ելենա.
Հարգելի հաշվապահներ, կհուշե՞ք ինձ, վիճակագրության ամսական հաշվետվության մեջ 5-րդ սյունակում, որտեղ նշվում է ապրանքային մնացորդ, նշվում է մնացորդի ինքնարժե՞քը, այսինքն՝ ինչ գնով ենք ձեռք բերել, բայց առանց ԱԱՀ, թե՞ վաճառքի գինը:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն
Ելենա.
Հարգելի հաշվապահներ, կհուշե՞ք ինձ, վիճակագրության ամսական հաշվետվության մեջ 5-րդ սյունակում, որտեղ նշվում է ապրանքային մնացորդ, նշվում է մնացորդի ինքնարժե՞քը, այսինքն՝ ինչ գնով ենք ձեռք բերել, բայց առանց ԱԱՀ, թե՞ վաճառքի գինը:
Դինա.
Բարև
Խնդրում եմ ինձ ուղություն տվեք.
Մենք բացել ենք կազմակերպություն: Պետ գրանցումը և հվհհ-ն արդեն պատրաստ են. ասացեք խնդրում եմ, ինչպես պետք է հետագա հաշվապահությունը վարել : (ի դեպ նշեմ ,որ կազմակերպությունը զբաղվում է սպասարկմամբ):Ասացեք հետագա ամենակարևոր քայլերը, որտեղից պետք է սկսեմ:
Նախապես անչափ շնորհակալություն:
Սյուզի.
Խնդրում եմ պատասխանեք եթե գանձապահը գնում է արձակուրդ նրա պարտականությունները ում վրա են դրվում:
Նախապես շնորհակալություն
Gayane.
Հարգելի հաշվապահներ խնդրում եմ պատասխանել իմ հարցին,եթե մայրը չի աշխատում իրեն հասնում է արդյոք18000 հազար դրամ երեխայի համար կամ հայրը կարող է ստանալ այդ գումարը իր աշխատատեղից, կանխավ շնորհակալ եմ
Տիգրան.
Ինչպես գտնեմ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 21/05/2010 N 1778 Ա հրամանը:
Շնորհակալություն:
Սյուզի.
Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին.
Եթե աշխատողը աշխատում է մի հիմնարկում 01/02/09-ից մինչ այսօր և արձակուրդ չի գնացել և նրան ուղարկում ենք արձակուրդ 02/06/10-ից քանի օր արձակուրդ է նրան հասնում և ինչպես պետք է կատարվի հաշվարկը խնդրում եմ պատասխանեք բացատրելով: Նախապես շնորհակալություն եմ հայտնում
V.
Բարև ձեզ,
Կխնդրեի պատասխանել մի հարցի:
ԱՁ-ն ունի երկու խանութ եվ յուրաքանչյուր խանութում պետք է վաճառվի միայն մեկ ֆիրմայի ապրանք եվ երևի այդ ֆիրմաների հետ կկնքվի պայմանագիր, 2 խանութում էլ պետք է վաճառվի հագուստ, այդ երկու ֆիրմաներն էլ հարկվում են ԱԱՀով: Այսինքն ամեն խանութում պետք է վաճառվի միայն մեկ ֆիրմայի ապրանք:
Հարց.
Կարո՞ղ է ԱՁ-ն համարվել ԱԱՀ չվճարող:
Արտակ.
Ի՞նչ է անհրաժեշտ երկու ֆիզիկական անձաց միջև անշարժ գույքի վարձակալության պայմանագիր կնքելու համար:
Կանխավ շնորհակալություն:
Սուրեն.
Հարգելի կոլեգաներ
Խնդրում եմ պատասխանեք, կարելի է արդյոք փոստով ուղարկել վիճակագրական ծառայության հաշվետվությունները:
Արմեն.
Հարգելի գործընկերներ,
ՊԵԿ Օպերատիվ բաժինը` մեր հայտնի օպերները 🙂 հանձնարարական են բացել մեզ քաջ հայտնի 28 կոչված հոդվածով: Առանց արձանագրության առգրավել են առաքումների գիրքը, չեն տվել հանձնարարականի պատճեն, դե խախտել են ստուգումների վերաբերյալ օրենքի 7,8 հոդվածի մի շարք կետեր, հիմա էլ մի շարք այլ փաստաթղթեր են պահանջում, ինչպես այդ խելոքներին ստիպենք մի քիչ օրենքի շրջանակներում գործեն?
Նանե.
Բարև Ձեզ հարգելիներ, խնդրում եմ ասեք արդյոք այսպես ճիշտ կլինի և որտեղից ավելի մանրամասն կարող եմ տեղեկանալ հետևալի մասին`աշխատողի հետ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի լրանալուց տասն օր առաջ իր իսկ կողմից ներկայացված դիմումի հիման վրա հրաման եմ տվել նոր աշխատանքային պայմանագիր կնքելու մասին,որը կկապեմ նախորդի ժամկետը լրանալու հենց հաջորդ օրը: Նոր աշխատանքային պայմանագիրը կունենա իր հերթական համարը աշխատանքային պայմանագրերի հերթականության մեջ և գրանցամատյանում կգրանցվի որպես նոր աշխատանքային պայմանագիր ?
Կանխավ շնորհակալություն
Արփինե.
Հարգելիներս ` եթե ունեք այն գործունեությունների ցանկը որոնց համար հարկավոր է լիցենզիա խնդրում եք ուղղարկեք` մաթոս4 շնիկ rambler.ru
Աննա.
Բարև Ձեզ հարգելի կոլեգաներ!
Խնդրում եմ հնարավորության դեպքում ինձ ուղարկել Գլխավոր հաշվապահի որակավորման քննությունների նյութերը` annabelyan շնիկ yahoo.com հասցեով:
Նախապես շնորհակալություն!!!
Արթուր.
Խնդրում եմ հուշեք, եթե աշխատողը 2010թ. մայիսի 26-ին արձակուրդ է գնում, ամսական աշխատավարձը 80 000 դրամ է, ապա 80 000 / 31 մայիսի օրեր * 26՞, թե՞ 80 000/:
31-շաբաթ, կիրակի, տոն օրերը * 26 – շաբաթ, կիրակի, տոն օրերը, և եթե դժվար չէ գրեք՝ ճիշտ հաշվարկը, որովհետև ես հանդիպել եմ երկու դեպքն էլ:
ՀՀ կառավարությունը հեշտացրել է բիզնես-կազմակերպությունների և ֆիզիկական անձանց բիզնեսի գրանցման, ինչպես նաև նրանց հարկային համարի տրամադրման կարգերը:
Ինչպես նշեց ճեպազրույցի ժամանակ ՀՀ ՊԵԿ-ի փոխնախագահ Ռուբիկ Քոչարյանը, կառավարությունը «Հարկերի մասին», «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին», «Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառումը վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշում է կայացրել: Կարդալ ավելին “ՀՀ կառավարությունը բիզնեսի գրանցման կարգը հեշտացրել է” →
Ադրիանա.
Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. 2 կազմակերպությունների միջև կնքվել է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր, 2 ամիս անց մյուս կողմը գրություն է ուղարկում, որ խնդրում է գումարը փոխանցել մեկ այլ կազմակերպության բանկային հաշվին: Արդյոք հնարավոր է նման բան կամ հավելյալ ինչ է հարկավոր, որպեսզի գործարքը ճիշտ լինի:
Սյուզի.
Բարև բոլորին: Խնդրում եմ օգնել մի կադրային հարցում: Եթե կազմակերպությունը կնքում է աշխատանքային պայմանագիր 3 ամիս փորձաշրջանով, դա նշանակում է, որ պայմանագրի գործողության ժամկետն էլ է 3 ամիս: Այդ դեպքում, եթե աշխատողն բարեհաջող անցնում է փորձաշրջանը, ապա նոր պայմանագիր է կնքվում, հրաման հարկավոր է? Թե գործողության ժամկետը կարող է լինել ասենք մեկ տարի, և 3 ամիս փորձաշրջանը ընդամենը “հեշտացնում է” պայմանագրի հետագա հնարավոր լուծումը? Խնդրում եմ հնարավորինս մանրամասն պարզաբանել:
Լիլիթ.
Ներեցեք, որևէ մեկը կարո՞ղ է ինձ ինֆորմացիա տալ, եթե ուսումնական կենտրոն է բացվում պարտադիր մասնագետների որակավորման կամ բուհի ավարտվածության պահանջ, լիցենզիայի խնդիր կա՞ ըստ օրենսդրության:
Եվ եթե ինֆորմացիա ունեք, ինչպիսի՞ հարկով են աշխատում ուսումնական կենտրոնները:
Կանխավ շնորհակալություն:
Նարինե.
Իսկ ով կարող է հուշել, թե ինչպես հաշվել աշխատավարձը, եթե աշխատողը 6 օր եկել է 7 ժամ 8 ժամի տեղը, ինչպես հաշվել, եթե հնարավոր է խնդրում եմ գրեք հաշվարկը:
Շնորակալ եմ
Վարդ.
Աշխատանքային օրենսգրքի 195 հոդված 2-րդ պարբերության վերտառությամբ.
Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու լրիվ ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողին վճարված ամենամսյա աշխատավարձի (ներառյալ` լրավճարների, հավելավճարների և պարգևատրումների) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով: Հաշվառման ենթակա տասներկու Կարդալ ավելին “Աշխատանքային օրենսգրքի 195 հոդված, 2-րդ պարբերություն” →
Ա/Ձ ԱԱՀ ԵՏՄ ՀԴՄ ՀԿ ՀՄ ՍՊԸ ազատում անաշխատունակություն անհատ ձեռնարկատեր անհատ ձեռներեց աշխատաժամանակ աշխատանք աշխատավարձ առևտուր արձակուրդ արձակուրդային արտադրություն բյուլետեն գործկա դադարեցում դեկրետ դիմում եկամտահարկ եկամտային հարկ էլեկտրոնային էլեկտրոնային հաշիվ էլեկտրոնային հաշվետվություն թափուր թափուր աշխատատեղ թափուր աշխատատեղեր թղթակցություն ծախսի հիմնավորում ծառայությունների մատուցում կանխիկ համատեղությամբ հաշիվ հաշիվ-ապրանքագիր հաշիվ վավերագիր հաշվապահ հաշվապահական հաշվառում հաշվետվություն հարկային հաշիվ հարկեր և տուրքեր հիմնադիր հիմնական միջոց հիվանդաթերթիկ հրաման ձեռքբերում ձևակերպում մաքսազերծում միկրոբիզնես միկրոձեռնարկատիրություն ներմուծում նորաբաց նպաստ շահութահարկ շրջանառության հարկ ոչ ռեզիդենտ պայմանագիր սոց. վճար սոցիալական վճար վարձակալություն վերջնահաշվարկ տնօրեն տույժ և տուգանք փաստաթղթեր քաղաքացիաիրավական ֆիզ. անձ ֆինանսական հաշվառում
© 2020 Accountant.am
Վերջին մեկնաբանություններ