ՀԴՄ գրանցումից հանում

Մարիամ.

Բարի օր բոլորին։ Խնդրում եմ ասեք, եթե արդեն ներկայացվել է ՀԴՄ գրանցումից հանելու դիմում՝ կարո՞ղ եմ չեղարկել։ Պարզապես համակարգը թույլ չի տալիս նորից գրանցել, քանի որ ՀԴՄ -ն գտնվում է գրանցումից հանելու ընթացքի մեջ։

Փոխառության տրամադրում ՍՊԸ-ին

Շուշանիկ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում՝ արդյո՞ք ՍՊԸ-ի հետ որևէ առնչություն չունեցող ֆիզիկական անձը կարող է փոխառություն տրամադրել ՍՊԸ-ին հարկային պարտավորությունները մարելու համար։

Գործունեության դադարեցում պարտքերի դեպքում

Սիրանուշ․

Հաշվապահներ ջան, մի այսպիսի հարց ունեմ։ ԱՁ-ն այս ամսվա վերջին պետք է ժամանակավոր դադարեցում տամ։ ԱՁ-ն ունի դեբիտորական և կրեդիտորական պարտավորություններ։ Ի՞նչ խնդիրներ կունենամ։

Համատեղությամբ ծառայությունների մատուցում

Անա․

Բարև Ձեզ, կխնդրեյի պատասխանել իմ հարցին․ ԱՁ, որը իրականացնում է ծառայությունների մատուցում ՏՏ ոլորտում, կարո՞ղ է համատեղությամբ աշխատել երկու տարբեր կազմակերպությունների հետ, նշեմ, որ աշխատանքը իրականցվելու է ՀՀ տարածքից դուրս, իսկ աշխատաժամանակը 2 աշխատանքի պարագայում էլ 8 ժամ է, ամբողջ դրույք։ Այս պարագայում հնարավո՞ր է արդյոք 2 աշխատանք իրականացնելը։

Գործուղման ծախսեր

Գրիգոր․

Դասախոսը դրամաշնորհային ծրագրի ղեկավար է, ծրագիրը նախատեսում է արտասահման գործուղում գնալու ճանապարհածախսի և օրապահիկի ֆիքսված գումար: Գործուղումից ետ գալուց հետո, պահանջում ենք ինքնաթիռի համար վճարված գումարի invoice-ը, չի ներկայացնում՝ ասելով, թե ծրագիրն ինչքան նախատեսում է, այդքան էլ պետք է վճարենք: Վճարել ենք առհաշիվ: Հարցս՝ ինչպե՞ս կարող ենք ինքնաթիռի տոմսի արժեքը հիմնավորել:

Ապրանքի ավելցուկի ելքագրում

Աննա․

Բարև ձեզ։ Կարո՞ղ է կազմակերպությունը հաշվետվության և փաստացի մնացորդների միջև տվյալները ճշգրտելու համար ելքագրել ավելորդ ապրանքները առանց շահութահարկում ծախս ճանաչելու, և ի՞նչ փաստաթղթերով պետք է դա հիմնավորվի:

Ծառայությունների արտահանում

Աննա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Նորաստեղծ ԱՁ-ն զբաղվելու է freelance-ով, այսինքն՝ ծառայություններն արտահանելու է: Զրոյական ԱԱՀ-ն ինչպե՞ս պետք է արտացոլել ամսական ԱԱՀ հաշվետվությունում: Պե՞տք է արդյոք այս դեպքում հարկային հաշիվ դուրս գրել:

Արտահանում ԵՏՄ

Աննա․

ԵՏՄ արտահանելու համար ի՞նչ ընթացակարգ է, եթե կարելի մանրամասն: Շրջանառության հարկով է աշխատում ընկերությունը:

1.Արտահանելուց գրվու՞մ է հաշիվ, որի գումարը պետք է արտացոլվի շրջհարկի հաշվետվության մեջ

2. Պայմանագիրը միայն ռուսերեն լեզվով խնդիր չի՞ առաջացնի արտահանելուց

3. Մինչ արտահանելը պե՞տք է գրություն ուղարկել ՊԵԿ։ Եվ եթե այո, կա՞ ինչ-որ ձև, կարո՞ղ եք տրամադրել

ՀԴՄ-ով անկանխիկ գործառնության դիմում

Կարեն․

Բարև Ձեզ։ Խնդրեմ ինձ կարո՞ղ եք օգնել մի հարցով։ ՀԴՄ-ով անկանխիկ գործառնության դիմումը չներկայացնելու դեպքում տուգանքը գործու՞մ է։ Թե՞ առաջին անգամ կարելի է նախազգուշացնել։ Շնորհակալություն։

Կանխիկի սահմանափակումներ

Gegham Bagrazyan.

Առհաշիվ տրված գումարով հաշվետու անձը կազմակերպության համար ՀԴՄ-ով ամսվա ընթացքում ձեռք է բերել նյութեր և կանխիկ վճարել ամեն ՀԴՄ-ի համար տարբեր օրերին 15-ից 50 հազար դրամ՝ ընդամենը 500 հազար դրամ, որը դրամարկղից կանխիկ վճարվել է 2 տարբեր օրերին՝ 230 և 270 հազար դրամ։ Կանխիկի սահմանափակումներ հաշվի առած՝ կարո՞ղ եք ասել՝ ինչպե՞ս պետք է կատարվի վճարումը առհաշիվ անձին և մատակարարին, եթե չի գերազանցվել 300 հազար դրամը 2022թ-ի հուլիսից: Նույնը վերաբերվում է շուկայից գնումներին, որոնք նույնպես կատարվել են կանխիկ և չեն գերազանցել 300 հազար դրամը։

Կանխիկի սահմանափակումներ

Գեղամ.

Կանխիկի սահմանափակումների դեպքում, ինչպե՞ս են կատարվելու ՀԴՄ-ով վճարները, որոնք անհնար է կատարել անկանխիկ և, եթե առհաշիվ անձը կատարել 15 գնում ՀԴՄ -ով՝ յուրաքանչյուրը 35-50 հազ դրամով, կամ շուրջ 700 հազ. դրամ, կարելի՞ է դրամարկղից միանգամից վճարել 700 հազարը։

Գերավճար միասնական հաշվին

Լիկա.

Հարգելի գործընկերներ, հարցս հետևայն է. ՀՈԱԿ-ը հարկային տեսչությունում ունի գերավճար միասնական հաշվում /եկամտային հարկի գծով/, որը ՀԾ-ում ժամանակին որպես մնացորդ չի մուտքագրվել։ Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ ձևակերպում պետք է տալ՝ 1․ սխալն ուղելու համար, 2․ դ-տ պարտքի հաշվին կ-տ պարտքի մարում հաջորդ ամսվա աշխատավարձի եկամտային հարկից։ Նախապես շնորհակալություն։

Շենքի վարձակալություն

Սերգեյ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն ֆիզ․ անձից վարձակալել է շենք հյուրանոցային ծառայություններ մատուցելու համար ամսական 800․000 վարձավճարով։

Հարց 1․ ՀԾ հաշվապահ ծրագրով ի՞նչ ձևակերպումներ եմ տալու

Հարց 2․ Վարձավճարի լրիվ գումարը կարո՞ղ եմ նվազեցնել շահութահարկից, թե՞ մենակ 10% եկամտային հարկի գումարն եմ նվազեցնելու՝ 80 000-ը։

Ավտոտեխսպասարկման կետ

Mariam.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ ջան, ԱՁ-ով ավտոտեխսպասարկման կետ ենք ուզում բացել (Вулканизация), հետագայում նաև վարձակալված տարածքում ուզում ենք պահեստամասերի վաճառք իրականացնենք, միկրոձեռնարկատիրությամբ կարո՞ղ ենք աշխատել, թե՞ ոչ։ ԱՁ-ն իր գործունեությունը իրականացնելու է մարզում, շնորհակալ կլինեմ, եթե խորհուրդներով օգնեք։ Անչափ շնորհակալ եմ բոլորիցդ։

Պե՞տք է արդյոք վճարել հաշվապահին

Ալբերտ.

Բարև ձեզ։ Ա/Ձ բացելուց հետո, տվյալ Ա/Ձ-ն 3 ամիս չի աշխատում` վարորդի չլինելու պատճառով, աշխատում է 3 ամիս հետո, վարձակալության տրվելով մեկ ուրիշ Ա/Ձ-ի։ Ըստ օրենքի իր հաշվապահին (նախապես ոչ մի բանավոր և գրավոր պայմանավորվածություն չի եղել) պարտավո՞ր է վճարել այդ չաշխատած 3 ամիսների համար։