
Գրանցման հայտ
Աննա.
Հարգելի հաշվապհներ, եթե աշխատողի գրանցման հայտում նշվել է ոչ լրիվ աշխատաժամանակ, շաբաթական ժամը 12 ժամ, և նշվել համատեղությամբ աշխատանք, սա նորմա՞լ է։

Ամենամյա արձակուրդ
Հասմիկ.
Բարև Ձեզ։ Աշխատողը կազմակերպությունում աշխատել է 8 ամիս, որից 3 ամիսը եղել է փորձաշրջանի մեջ։ Արդյո՞ք կարող է գնալ հերթական հասանելիք արձակուրդի։ Շնորհակալ եմ նախօրոք, խնդրում եմ արձագանքել հնարավորինս շուտ։

Միջին աշխատավարձի հաշվարկ
Գոհար.
Հաշվապահներ ջան, ձեր խորհրդի կարիքն ունեմ։ Երեխայի խնամքի արձակուրդից մայրը վերադարձել է աշխատանքի: Երեխայի 2 տարին լրացել է օգոստոսի 19-ին, աշխատանքի է անցել հոկտեմբերի 1-ից: Հոկտեմբեր ամսվա մեջ արդեն ունի 8 օրվա բյուլետեն: Ի՞նչ միջինով է հաշվարկվում բյուլետենը: Ամսական աշխատավարձը 60 000 դրամ է: Շնորհակալություն:

Քաղաքացիաիրավական պայմանագիր
Ռուզաննա.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել` բուժաշխատողի պայմանագիրը կարո՞ղ է քաղիրավական պայմանագիր լինել, քանի որ կատարում է պատասխանատու գործ և եթե կարող ենք՝ ինչպե՞ս անցնել աշխատանքայինից քաղիրավական պայմանագրի։ Այսինքն՝ ծանուցում տրամադրելո՞վ, թե՞ այլ ինչ որ գործառույթներ կատարելով։
2. Քաղիրավական պայմանագրով աշխատակիցների թիվը որքա՞ն պետք է կազմի ընդհանուր աշխատակիցների թվից։ Որքան հասկանում եմ, ոչ ավել 1/3 ընդհանուր աշխատակիցների թվից։ Եվ իրավունք ունե՞նք արդյոք ուղիղ կես կամ կեսից ավելին քաղիրավական աշխատակիցներ ունենալու, այն էլ, եթե խոսքը գնում է բուժհիմնարկի մասին։
Կանխավ շնորհակալ եմ։

Արձակուրդ ազատումից առաջ
Անուշ.
Բարև ձեզ։ Կօգնեք, եթե աշխատողը գործի է ընդունվել 2019թ. մայիսին ու հիմա հոկտեմբեր ամսին ցանկանում է վերցնել իր այս տարվա արձակուրդը և նոր ազատվել աշխատանքից, նա իրավունք ունի՞ վերցնել ամենամյա արձակուրդը 25 օր ու նոր ազատվել։

Ամենամյա արձակուրդ
Արմինե.
Բարև Ձեզ։ Եթե աշխատակիցը 4 ամիս առաջ է քաղիրավականից դարձել աշխատանքային, ես կարո՞ղ եմ նրան արձակուրդ տալ և եթե մյուս աշխատողս ապրիլին է վերադարձել մայրության խնամքից, նրան ևս կարո՞ղ եմ տալ, թե՞ ոչ։ Խոսքս ամենամյա արձակուրդի մասին է։

Աշխատաժամանակի տևողություն
Սոնա.
Հարգելի գործընկերներ, ողջույն։ Եթե ունենք հերթափոխային շաբաթական 40 ժամ գրանցված աշխատակից, ով նաև ուզում է ներքին համատեղությամբ այլ հաստիք նույնպես զբաղեցնել, ինչպե՞ս կարող ենք իրականացնել գրանցման գործընթացը, կամ այն հնարավո՞ր է, թե՞ ոչ, քանի որ, ըստ աշխատանքային օրենսգրքի նույն կամ տարբեր գործատուների մոտ համատեղությամբ կարող է օրական 12 ժամ աշխատել։ Կանխավ շնորհակալ եմ։

Աշխատակցին փոխարինելու հրաման
Մարինե.
Հարգելի հաշվապահներ, եթե տնօրենը գնում է արձակուրդի, պարտականությունները վերապահվում է տնօրենի տեղակալին: Տրվում է հրաման տնօրենի պարտականությունները վերապահելու մասին: Տեղակալը, եթե ստորագրում է փաստաթղթեր, նրա պաշտոնը ո՞նց ենք ձևակերպում՝ ստորագրեց տնօրենի տեղակալ, թե՞ ՊԺԿ (պարտականությունների ժամանակավոր կատարող)։

Տույժ աշխատավարձի ուշացման համար
Արամ.
Բարև ձեզ: Հարցս վերաբերվում է աշխատավարձի ուշացման դեպքում առաջացած տուժին: Հարց 1. Եթե սեպտեմբեր ամսվա աշխատավարձի վճարման վերջնաժամկետը, այսինքն՝ հոկտեմբերի 15-ը ոչ աշխատանքային օր է, արդյո՞ք կարելի է աշխատավարձ վճարել աշատանքային օրը, տվյալ դեպքում հոկտեմբերի 17-ին։ Արդյոք տույժ պետք է հաշվարկել, թե՞ ոչ։
Եվ հաջորդ հարցը. եթե աշխատավարձը փոխանցվել է հոկտեմբերի 6-ին, բայց գումարը աշխատողի հաշվին նստել է հոկտեմբերի 20-ին, տվյալ դեպքում որքա՞ն տույժ կառաջանա։

Աշխատավարձը կրկնակի է փոխանցվել
Բարև Ձեզ։ Եթե օգոստոս ամսին աշխատավարձը պատահական կրկնակի է գնացել՝ ողջ անձնակազմինը, ի՞նչ իրավական և հարկային գործողություններ պիտի արվի։ Կգրեք կարծիք։ 1․ Եկամտային հարկը ամբողջը գրվի օգոստոսում, թե՞ մասնատվի ըստ նախատեսվածի։

Գիշերային աշխատանքի համար հավելավճար
Գոհար.
Հարգելի գօրծընկերներ, կարո՞ղ ենք աշխատանքային պայմանագրում գրել, որ աշխատավարձը կազմում է օրինակ՝ զուտ 150 000, ներառյալ գիշերային աշխատանքի հարար 30 տոկոս հավելու՞մը։

Աշխատակիցը գնացել է զորավարժության
Սոնա.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնեք, եթե կազմակերպության աշխատակցին տարել են հավաքների, այդ դեպքում տվյալ աշխատակցի հետ կապված ի՞նչ գործողություններ պետք է կատարվի կազմակերպության կողմից։

Աշխատանքային պայմանագրի լուծում
Դավիթ.
Կարո՞ղ է արդյոք գործատուն իր նախաձեռնությամբ լուծել աշխատանքային պայմանագիրը պարապուրդի ընթացքում։
2. Կարո՞ղ է արդյոք գործատուն աշխատանքից ազատման ԾԱՆՈՒՑՈՒՄ ուղարկել ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվող աշխատակցին։

Աշխատաժամանակի փոփոխություն
Գոհար.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե աշխատողի աշխատաժամանակը լրիվ դրույքից դարձնենք կես, ինչպե՞ս կատարեմ այդ փոփոխությունը։

Ո՞ր դեպքում վերջնահաշվարկ չի կատարվում
Աննա.
Բարև Ձեզ։ Որ խնդրեմ կասեք՝ աշխատողի ազատվելուց ո՞ր դեպքում վերջնահաշվարկ չի կատարվում:

Վերջնահաշվարկ
Արմեն.
Բարև Ձեզ: Վերջնահաշվարկի հետ կապված կարո՞ղ եք օգնել։ Աշխատողը 12.04.22թ ընդունվել է աշխատանքի, 30.09.22թ. ազատվել, 6-օրյա, ապրիլ-136 000, մայիս-200 000, հունիս-200 000, հուլիս-300 000, օգոստոս-80 000, վերջնահաշվարկ 80 608 և սեպտեմբերի աշխատավարձ 80 000։ ճի՞շտ եմ հաշվարկել։

Աշխատանք համատեղությամբ
Արմինե.
Բարև Ձեզ: Մեկ հարց ունեմ՝ հնարավո՞ր է որ նույն գործատուի մոտ աշխատողը լինի ձևակերպված և՛ որպես համատեղությամբ աշխատող, և՛ ՔԻՊ-ի հիմունքով՝ տարբեր ծրագրերով։ Կանխավ շնորհակալ եմ։

Պաշտոնի փոփոխություն
Աստղիկ․
Հարգելի մասնագետներ, խնդրում եմ օգնեք։ Հարցս հետևյալն է․ Ավագ հաշվապահի պաշտոնը պետք է բարձրանա՝ դառնա գլխավոր։ Ի՞նչ ենք անում՝ չեղյալ են համարում նախկին պայմանագիրը, կնքում նորը, թե՞ համաձայնագրով ավելացնում գործառույթներ, աշխատավարձ և այլն։ Շնորհակալություն կանխավ։

Կանխիկի սահմանափակումներ
Արտյոմ.
Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը զբաղվում է գյուղ տեխնիկայի ներմուծմամբ և վաճառքով: Գործունեության հասցեն ՀՀ մարզում է: Քաղիրավական պայմանագրի շրջանակներում ունի կնքած 2 պայմանագիր ֆիզ. անձի հետ՝ բեռների դատարկման աշխատանքներ կատարելու: Հարց՝ արդյո՞ք կազմակերպությունը պարտավոր է աշխատանքների կատարման վարձատրությունը կատարել անկանխիկ։

Արձակուրդայինի հաշվարկ
Լիան.
Սեպտեմբեր ամսվա մեջ ձևակերպել են արձակուրդ 10 օր, բայց չի վճարվել գումարը։ Այժմ աշխատած օրերի հետ միասին վարձատրելու են հոկտեմբերին։ Ըստ իրենց տրամադրած հաշվարկի ենթակա է վճարման 211 250 դրամ, սակայն ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս է ստացվում այդ թիվը։ Սեպտեմբերն ունի 21 աշխատանաքյին օր, միջին աշխատավարձս 2 500 000 դրամ է։ ՏՏ ոլորտի հավաստագրով աշխատող կազմակերպություն է, աշխատանքը՝ 5-օրյա գրաֆիկով է։ Խնդրում եմ օգնեք հասկանալ, ճի՞շտ է հաշված, թե՞ ոչ, և ինչպե՞ս են ստացել այդ թիվը։
Վերջին մեկնաբանություններ