
Մայրության նպաստ
Վազգուհի.
Ա/Ձ-ի աշխատակիցը գնում է հղիության և ծննդաբերության արձակուրդ՝ 16․08․2022թ-02․01․2023թ․։ Ա/Ձ-ն մինչև 01․07․2022թ․ աշխատել է միկրոձեռնարկատիրության համակարգում, իսկ հուլիս ամսվանից սկսած՝ շրջանառության համակարգում։ Խնդրում եմ օգնեք՝ ինչպե՞ս հաշվարկեմ ֆիզ․ արձակուրդը, եթե աշխատողի ամսական աշխատավարձը սահմանված է 91 276 դրամ։ Կանխավ շնորհակալություն։

Վերջնահաշվարկ
Ռուզաննա.
Բարձ ձեզ։ Համաձայն աշխ.օրենսգրքի 130 հոդվածի՝ աշխատողի հետ վերջնահաշվարկ կատարելիս վճարվում է աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները: Խնդրում եմ ասեք՝ արդյո՞ք վերջնահաշվարկի ժամանակ հաշվարկվում է վերջին 5 տարվա աշխատանքային տարիների ընթացքում աշխատողին կազմակերպության կողմից կուտակված պարտքը։

Ուսուցչի աշխատավարձի հաշվարկ
Նարինե.
Բարև ձեզ։ Դպրոցի ուսուցիչը մեկ այլ դպրոցում նշանակվել է տնօրենի պարտականություններ կատարող։ Ինչպե՞ս է հաշվարկվելու նրա աշխատավարձը։ Շնորհակալություն։

Քանի՞ արձակուրդային օր է հասնում ՀՈԱԿ տնօրենին
Աննա.
Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է. ՏԻՄ-ի ՀՈԱԿ-ի տնօրենին հատկացվել է արձակուրդ 24 աշխատանքային օր, 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում քանի՞ արձակուրդային օր է հասնում ՀՈԱԿ-ի տնօրենին: Կանխավ շնորհակալություն:

Չվճարվող արձակուրդ
Լիլիթ․
Բարև Ձեզ։ Կներեք մեկ հարց տամ. աշխատողը տարվա ընթացքում ինչքա՞ն ժամանակ կարող է բացակայել՝ պահպանելով իր հաստիքը կազմակերպությունում: Նշեմ, որ աշխատակիցը տարվա ընթացքում 140 օր եղել է անաշխատունակության մեջ, կարո՞ղ եմ ևս 30 կամ որոշ դեպքերում 60 օր տրամադրել: Կանխավ շնորհակալ եմ։

Եկամտային հարկի հաշվարկ
Անի․
Հարգելի հաշվապահներ, եթե արձակուրդի ընթացքում աշխատակիցը ֆիզ․ է գնում և արձակուրդը տեղափոխում ենք ֆիզ․-ից 140օրից անմիջապես հետո։ Արձակուրդը եղել է հուլիսի 8-ից օգոստոսի 25-ը ներառյալ, իսկ ֆիզը օգոստոսի 8-ից է։ Այդ տեղափոխված օրերի համար վճարել եմ և պետք է ցու՞յց տամ օգոստոսի հաշվետվության ժամանակ։

Աշխատավարձի վճարման վերաբերյալ
Սուսաննա․
Խնդրում եմ ասեք՝ աշխատում եմ շրջհարկով, գործունեությունս իրականացնում եմ "Առինջ Մոլ" տոնավաճառում և ունեմ մեկ աշխատող։ Արդյո՞ք պետք է աշխատավարձը վճարեմ անկանխիկ։

Ամենամյա արձակուրդ
Նարե․
Փոխանակման կետի աշխատակցին ամենամյա արձակուրդ հասնու՞մ է, թե՞ ոչ։

Նվազագույն աշխատավարձ
Նարե․
Բարև ձեզ։ Մեկ հարց․ եթե 20ժ է գրանցված՝ շաբաթական, նվազագույնը ինչքա՞ն պետք է լինի գրանցված աշխատավարձը, շրջանառության համակարգով ենք աշխատում: 47 000 լինի նորմա՞լ է։

Աշխատավարձի վճարում տերմինալով
Նարե.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե Ա/Ձ-ն ոչ թե իր հաշվից է վճարում աշխատավարձ, այլ տերմինալով է փոխանցում, դա ևս դիտվու՞մ է չէ աշխատավարձի անկանխիկ վճարում։

Աշխատաժամանակի կրճատում
Ռուզաննա.
Բարև ձեզ։ Եթե աշխատողը դիմում է ներկայացրել իր աշխատաժամանակը կրճատելու վերաբերյալ, ապա աշխատանքային օրենսգրքի ո՞ր հոդվածով կարելի է այդ փոփոխությունը հիմնավորել։

Աշխատանքից ազատման վերաբերյալ
Բարև ձեզ։ Մինչև երեք տարեկան խնամքի արձակուրդում գտնվող ուսուցչի տեղը այլ աշխատող ենք ընդունել։ Հիմնական աշխատողը ավելի շուտ է վերադառնում աշխատանքի (3 տարին չի լրացել)։ Նոր ընդունվողին կարո՞ղ ենք ազատել աշխատանքից առանց նախապես ծանուցելու։

Երեխայի խնամքի նպաստ
Լուսինե.
Ողջույն:
Հարգելի մասնագետներ, ո՞րն է ֆիզ․ արձակուրդի միանվագ նպաստ ստանալու գործընթացն այն դեպքում, երբ հղի աշխատողը գտնվում է Հայաստանից դուրս, աշխատում է օնլայն ՀՀ-ում գրանցված կազմակերպությունում որպես հիմնարար աշխատող։ Ոչ աշխատանքային 140 օրվանից հետո ինչպե՞ս է նպաստը փոխանցվում։

Վերջնահաշվարկ
Հայկ.
Բարև Ձեզ: Եթե աշխատողն ընդունվել է աշխատանքի 04.12.2019թ, իսկ 19.05.2020թ գնացել է հղիության և ծննդաբերության արձակուրդ, որից հետո էլ երեխայի խնամքի արձակուրդ: Հիմա դիմում է գրել աշխատանքից ազատման: Քանի՞ օրվա վերջնահաշվարկ ունի ստանալու: Շնորհակալություն։

Ամենամյա արձակուրդ
Անի.
Բարև Ձեզ։ Եթե աշխատողը վերցնում է չվճարվող արձակուրդ մեկ ամիս տևողությամբ, ապա ամենամյա արձակուրդ գնալուց արդյոք տրամադրու՞մ ենք նախատեսված 20 օր արձակուրդը, թե՞ մեկ ամսվա օրերը կրճատվում է։

Աշխատավարձի վճարման վերաբերյալ
Սուսաննա.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք.
1. Եթե Երևանում գործատուն ունի երկու աշխատող և հունիս ամսվա աշխատավարձը վճարել է անկանխիկ եղանակով, դա օրենքի խախտու՞մ է:
2. Կարո՞ղ տվյալ գործատուն այսուհետև աշխատավարձը վճարել կանխիկ եղանակով:
Շնորհակալություն:

Աշխատավարձի վճարում
Ռուզաննա.
Հարգելի հաշվապահներ, եթե ԱՁ-ի իրավաբանական հասցեն ք. Երևանով է, իսկ փաստացի գործունեության հասցեն գ. Առինջն է, ապա հուլիսի 1-ից աշխատողների աշխատավարձը կանխիկով է վճարվու՞մ, թե՞ պարտադիր անկանխիկ, որևէ մեկը պարզաբանում ունի այս հարցի շուրջ:

Աշխատավարձ
Սաթեն.
Կազմակերպության տնօրենի ամսական աշխատավարձը լրիվ գրաֆիկի դեպքում 400 000, բայց քանի որ աշխատում էր ոչ լրիվ գրաֆիկով՝ ֆիքսված ստանում էր 200 000:Այժմ պետք է աշխատի լրիվ գրաֆիկով, արդյո՞ք կարող եմ սահմանել աշխատավարձ 250 000, թե՞ պետք է ստանա 400 000։ Ցանկանում ենք աշխատավարձի իջեցում կատարել կազմ. ցածր եկամտաբերության պատճառով:

Անաշխատունակության թերթիկ
Աստղիկ.
Հարգելի մասնագետներ, Ձեր օգնության կարիքն ունեմ։ Հղի աշխատողին տրված է անաշխատունակության թերթիկ 140 օր նախածննդյան և հետծննդյան ժամանակաշրջանի համար և ծննդաբերության կանխատեսվող օր է նշանակված 2022 թվականի օգոստոսի 17-ը, սակայն երեխան ծնվել է հուլիսի 31-ին։ Խնդրում եմ հուշեք՝ ժամկետների խախտումներով պայմանավորված ի՞նչ գործողություններ են առաջ գալիս, ի՞նչ պետք է անի գործատում տվյալ դեպքում։ Կանխավ շնորհակալություն։

Տոնական և հիշատակի օրեր
Սեդա.
Բարև Ձեզ։ Եթե անաշխատունակության ընթացքում տոնական օր է եղել, օրինակ՝ հուլիսի 5-ը, արդյո՞ք հաշվարկի մեջ այդ օրը հաշվարկվում է։ Շնորհակալություն։
Վերջին մեկնաբանություններ